Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, գրում է shamshyan.com–ը։
Ոստիկանները պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչներ 15-ամյա 2 աղջկա միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածնի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է մյուսին և դիմել փախուստի։ Վիրավոր աղջկան տեղափոխել են հիվանդանոց։
Վաղարշապատի ոստիկանները բանակցել են դանակահարություն իրականացրած աղջնակի ծնողների հետ, ովքեր հայտնել են, որ երեխային կներկայացնեն ոստիկանություն։
դիտվել է 9 անգամ
Leave a Reply