Այս իշխանության օրոք կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց․ Ղազինյան

Written by

in

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը գրել է․

«Այսօր անժամանակ մահացավ ապօրինի կերպով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածու Արսեն Գևորգյանը։

Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց՝ մոռացության մատնելով անմեղության կանխավարկածը։ Եվ ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել։

Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Կիսում եմ ձեր վիշտը»։

դիտվել է 10 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *