ՀՀ-ում գործող մշակութային որոշ կոլեկտիվների տրվել են ներքին հանձնարարականներ իրենց ստեղծագործությունների անվանումներից հանել «Արցախ» բառը։
Տեղեկությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ՀԿ-ն տեղեկություն ստանալու պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Նախարարության պատասխանում նշվել է, որ նախարարությունը և դրա ենթակայության կազմակերպությունները որևէ գրավոր կամ բանավոր հանձնարարական չեն ստացել մշակութային ստեղծագործություններից կամ պատմամշակութային նյութերից «Արցախ» անվանումը հանելու վերաբերյալ:
Նույն պատասխանում հաստատվում է նաև, որ նախարարության ենթակայության հաստատություններում Արցախի խորհրդանիշների ցուցադրման վերաբերյալ որևէ արգելք սահմանված չէ։
Հենց այս համատեքստում, որպես նկարագրված ընդհանուր միտման կոնկրետ դրսևորում, կարելի է դիտարկել վերջերս Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը։
Ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթի աշխատանքների տաղավարից հեռացրել է աշակերտներից մեկի ձեռքով նկարված աշխատանքը, որում պատկերված էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը, այն որակելով «հակապետական քայլ»։
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ
Leave a Reply