ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

Written by

in

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի հատկացման պայմանագիր է կնքել «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ի հետ: ՍՊԸ-ն կկազմակերպի դպրոցականների միջև անցկացվող «ՀՀ Վարչապետի գավաթ» լողի մրցաշարի նախապատրաստումն ու եզրափակիչ փուլը։

Համաձայն ստորագրված պաշտոնական փաստաթղթերի՝ ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 60 մլն 645.000 դրամ:

Գումարի շրջանակում մատակարարը պետք է ապահովի սննդի և տրանսպորտային ծառայությունները, ինչպես նաև՝ պատվոգրերի,  հավաստագրերի տպագրությունը, մեդալների, ծաղիկների, հուշանվերների, շապիկների ու գլխարկների ձեռքբերումը, լողավազանի վարձակալությունը, ինչպես նաև՝ մրցաշարի ուղիղ հեռարձակումն ու գովազդային արշավը։

Այս մատակարարի մասին 168․am-ը տասնյակ հրապարակումներ ունի․ այս ուշադրության պատճառը հենց պետական գերատեսչությունների նախընտրությունն է։  «Գևորգիան Կոնցեռնի» սեփականատերը Վլադիմիր Գևորգյանն է, որն իրեն ու իր ընտանիքին առնչվող այլ ՍՊԸ-ներով՝  «Կոնցեպտ Իվենթս», «Օլ հոթելս», «Պեցցո», «Լոռե Թրավել» և այլն, մասնակցում է պետգնումներին և հաճախ պայմանագրեր կնքում առանց մրցույթի։

168.am

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *