Երեք դատախազի գործողություններում կարգապահական խախտումներ են հաստատվել․ արձանագրվել են նաև դատական սխալներ

Written by

in

3 դատախազի գործողություններում կարգապահական խախտումներ են արձանագրվել

 

2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում և Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:

 

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած նիստում 3 դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:

 

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ դատախազներից 2-ն առանց հարգելի պատճառի բացակայել են համապատասխանաբար՝ աշխատանքի վայրից և դատական նիստից, իսկ 3-րդ դատախազը, ի թիվս այլնի, մեղադրական եզրակացությամբ ստանալով քրեական վարույթի նյութերը և ուսումնասիրելով դրանք, չի արձանագրել, որ այն չի բավարարում Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջներին և հաստատել է այն: Արդյունքում, անձի նկատմամբ նշանակվել է սխալ պատժատեսակ, իսկ դատախազի կողմից չի ձեռնարկվել որևէ միջոց այդ հանգամանքի հայտնաբերման ուղղությամբ (դատական սխալը շտկելու նպատակով՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2026 թվականի հոկտեմբերի 7-ին ներկայացվել է բացառիկ վերանայման վերաքննիչ բողոք):

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *