Հրապարակվել է «Եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին» զեկույցը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին» զեկույց:

Կառավարության Ֆեյսբուքի էջում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։

 

Նշվում է, որ զեկույցի նպատակն է բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա փաստագրել ՀԱՍԵ-ում առաջացած ճգնաժամը եւ առաջարկել լուծման ուղիներ։

 

«Սույն զեկույցը չի վիճարկում Եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան Ավանդությունը եւ կանոնական կարգը։ Հակառակը՝ այն փաստագրում է հենց այդ հիմքերի խախտումները՝ ի պաշտպանություն Եկեղեցու ինքնության եւ ինքնավարության:

 

Զեկույցում ընդգծված է, որ բարենորոգումն իրականացնում է ինքը՝ Եկեղեցին՝ իր նվիրապետության եւ հավատավոր ժողովրդի խորհրդակցային մասնակցությամբ, իսկ պետությունը գործում է իր օրենսդրական իրավասությունների շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է ճգնաժամը։

 

Դրանց թվում են՝

 

•  կուսակրոնության ուխտի խախտումը եւ բարեվարքության խախտումների անպատժելիությունը,

•   հոգեւորականների կամայական հետապնդումները եւ կարգալուծությունները,

•  ֆինանսական անթափանցիկությունը եւ եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,

•  ազգակցական ձեռնադրությունները եւ կլանային կառավարումը,

•    Սուրբ Խորանի քաղաքականացումը եւ արտաքին ազդեցությունների տարածումը,

•   Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը եւ միասնական Սահմանադրության բացակայությունը,

•   պառակտումները Սփյուռքի թեմերում։

 

Զեկույցն առաջարկում է ճգնաժամի հաղթահարման հինգ քայլից բաղկացած ճանապարհային քարտեզ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

74 էջանոց զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *