Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) հայտարարել է Ռուսաստանի տարածքում դիվերսիայի նախապատրաստումը կանխելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեն կանխել է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական օբյեկտներից մեկում դիվերսիա նախապատրաստող խմբի գործունեությունը»,- հայտնել են ՊԱԿ-ից։
Կոմիտեի տվյալներով՝ խմբի գործողությունները համակարգվել են Ուկրաինայի տարածքից, իսկ Բելառուսը նախատեսվում էր օգտագործել որպես տարանցիկ երթուղի՝ խմբի անդամներին սարքավորումներ, անօդաչու թռչող սարքեր և կապի միջոցներ փոխանցելու համար։
«Ստացված նյութերն օպերատիվ կերպով փոխանցվել են ռուսական կողմին։ Դիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլում։ Մի քանի անձ ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համատեղ Բելառուսի ՊԱԿ-ը միջոցառումներ է իրականացնում՝ պարզելու այլ անձանց ինքնությունը, որոնք կարող էին առնչություն ունենալ դիվերսիայի նախապատրաստման հետ։ «Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են։ Քննության շահերից ելնելով՝ լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվում»,- հավելել են գերատեսչությունից։
դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Leave a Reply