Ուիթքոֆը մատնանշել է Թրամփի հատուկ դերը հայ-ադրբեջանական գործընթացում

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում առաջընթացը ձեռք է բերվել գլխավորապես Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածության շնորհիվ:

«Ի տարբերություն աշխարհի բազմաթիվ հակամարտությունների՝ այս դեպքում մենք ունեինք բոլոր բաղադրիչները գործարք կնքելու համար: Հայաստանում եւ Ադրբեջանում աներեւակայելի պրագմատիկ եւ հասուն առաջնորդներ են, որոնք հասկանում էին, որ խաղաղության համաձայնագիրը լավագույն լուծումն է: Եվ ամենակարեւորը՝ նախագահ Թրամփն ամեն կերպ աջակցում էր գործընթացին:

 

https://www.youtube.com/watch?v=0U7yn142ctw

 

Նախագահն ասաց մեզ. «Առաջնահերթություն դարձրեք դա»: Եվ գործընթացը դարձավ արդյունավետ, որովհետեւ նախագահ Թրամփն իսկապես կենտրոնացավ դրա վրա: Նա հասանելի էր մեզ համար ամեն անգամ, երբ դրա կարիքն ունեինք: Մենք հնարավորություն ունեինք մտնել Օվալաձեւ աշխատասենյակ եւ նրանից ցուցումներ ստանալ»,- ասել է Ուիթքոֆը Նյու Յորքում՝ Խաղաղության խորհրդի կազմակերպած միջոցառման ժամանակ:

 

Խոսելով TRIPP նախագծի մասին՝ Սթիվ Ուիթքոֆը նկատել է.

 

«Համոզված չեմ, որ շատերն իսկապես հասկանում էին այս նախագծի նշանակությունը, երբ մենք նոր էինք սկսում աշխատել դրա վրա»:

Նրա խոսքով՝ նախագծի իրականացումը թույլ կտա «շրջանցել աշխարհի որոշակի նեղ տեղերը»:

 

«Երբ մենք մանրամասն ամեն ինչ ներկայացրինք Հայաստանին, կարծում եմ՝ նրանք այսպես մտածեցին. «Սա հսկայական եւ խորը ազդեցություն կունենա մեր երկրի ապագայի վրա»: Հավանաբար, նրանք նույնիսկ թերագնահատում էին, թե ինչպիսին կլինի այդ ազդեցությունը»: 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *