Ուժգին քամին Գեղարոտում ավերածությունների պատճառ է դարձել | Հասարակություն

Written by

in

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով տապալվել են փայտե էլեկտրասյուներ, կոտրվել են գազախողովակներ, քամին պոկել ու շպրտել է գյուղապետարանի տանիքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts