Հայաստանում որոշ պաշտոնատար անձանց և լրատվամիջոցների հայտարարությունները, թե Ռուսաստանն իբր «պատժամիջոցներ» է կիրառում հայկական գյուղմթերքի մատակարարումների նկատմամբ, մանիպուլյացիա են: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Սրանք մանիպուլյացիաներ են, որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ»,- ընդգծել է ռուս դիվանագետը։
Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմը միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բուսասանիտարական վերահսկողությանը, իսկ Մոսկվայի պահանջները հստակ են ու քաջ հայտնի․
- Հայ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործում,
- Պեստիցիդների օգտագործման նկատմամբ խստագույն վերահսկողություն,
- Մատակարարումների հետագծելիության ապահովում։
Leave a Reply