«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ

Written by

in

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ առանց իրեն «Իսրայելը գոյություն չէր ունենա»։

Պահպանողական մեկնաբան Գլեն Բեքին տված հարցազրույցում Թրամփը Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրն անվանել է «պատմության մեջ ամենավտանգավոր գործարքներից մեկը»։ Նա նշել է, որ այն Թեհրանի համար ճանապարհ էր բացում միջուկային զենք ստանալու համար։

«Իրանը միջուկային զենք կունենար և կկիրառեր այն», — ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ այդ սցենարի դեպքում «Իսրայելն ամբողջությամբ կոչնչացվեր»։

«Եթե Դոնալդ Թրամփը նախագահ չլիներ, հիմա Իսրայել չէր լինի… Սա երաշխավորված է», — հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

Նմանատիպ հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել նաև հունիսին՝ Ֆրանսիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի ժամանակ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts