Blog

  • Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախատեսում է հուլիսի 28-ին այցելել Վաշինգտոն։ Այս մասին  X-ում գրառման մեջ նշել է Deutsche Welle-ի թղթակից Միխայիլ Կոմադովսկին՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի երկու իրազեկ աղբյուրի։

    «Երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ինձ ասացին, որ նախագահ Զելենսկին հաջորդ երեքշաբթի կժամանի Վաշինգտոն։ Նա պլանավորում է մասնակցել սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը։ Նաև կազմակերպվում է հանդիպում նախագահ Թրամփի հետ. պաշտոնյաները դեռևս որոշում են ձևաչափը՝ արդյոք դա կլինի կարճատև հանդիպում հուղարկավորության ժամանակ, մասնավոր հանդիպում, թե պաշտոնական այց Սպիտակ տուն», – նշված է գրառման մեջ։

    ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հանդիպել էին հուլիսի սկզբին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ ժամանակ Թրամփը հայտարարել էր Ուկրաինային Patriot հրթիռների անկախ արտադրության լիցենզիա տրամադրելու մտադրության մասին. այդ հրթիռները կարևոր են ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումներին հակազդելու համար։

  • Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ձկնաբուծության ոլորտը վերջին շրջանում հայտնվել է այնպիսի բազմաշերտ ճգնաժամի առջև, որն արդեն միայն առանձին տնտեսավարողների կամ մեկ ճյուղի խնդիր չէ։ Այն վերածվել է տնտեսական, սոցիալական, արտաքին առևտրային, պարենային անվտանգության և պետական քաղաքականության արդյունավետության հարցի։ Եթե դեռևս մի քանի տարի առաջ ոլորտը համարվում էր Հայաստանի գյուղատնտեսության ամենահաջողված և ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը, ապա այսօր նույն ոլորտը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առջև։

    Շուրջ 15 հազար տոննա չիրացված թարմ ձկան կուտակումը տնտեսություններում պարզապես վիճակագրական ցուցանիշ չէ։ Այն խորհրդանշում է ամբողջ արտադրական շղթայի խաթարումը, շրջանառու միջոցների սառեցումը, արտադրողների ֆինանսական կայունության վտանգումը և հազարավոր մարդկանց եկամտի աղբյուրների նկատմամբ աճող անորոշությունը։

    Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի կողմից հայկական ձկնամթերքի ներմուծման սահմանափակումներն են, որոնց հետևանքով հայկական արտահանողները շուրջ երկու ամիս փաստացի զրկվել են իրենց հիմնական շուկայից։ Հայաստանի ձկնաբուծության ոլորտի առանձնահատկությունն այն է, որ այն երկար տարիներ կառուցվել է արտահանման տրամաբանության վրա։ Ներքին շուկան սահմանափակ ծավալներ ունի և չի կարող սպառել այն արտադրանքը, որն արտադրում են հայկական տնտեսությունները։ Հետևաբար, արտադրության մեծ մասը մշտապես նախատեսված է եղել արտահանման համար, իսկ այդ արտահանման գերակշիռ մասը տարիներ շարունակ ուղղվել է դեպի ռուսական շուկա։ Այդ պատճառով, երբ այդ շուկան նույնիսկ ժամանակավորապես փակվում է, արտադրության ամբողջ շղթան կանգնում է լուրջ ճնշման տակ։

    Այս իրավիճակը հատկապես կարևոր է հասկանալ ոլորտի զարգացման պատմության համատեքստում։ Պատահական չէ, որ Հայաստանում ձկնաբուծության արագ զարգացումը սկսվեց հատկապես 2014 թվականից հետո, երբ աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով նորվեգական ձկնաբուծական ընկերությունների մուտքը ռուսական շուկա սահմանափակվեց։ Այդ ժամանակ Ռուսաստանի շուկայում առաջացավ առաջարկի զգալի պակաս, և հայկական արտադրողները կարողացան զբաղեցնել ազատված հատվածի մի մասը։ Բարձր պահանջարկը խթանեց ներդրումները, ընդլայնվեցին տնտեսությունները, ավելացան արտադրական հզորությունները, ստեղծվեցին նոր աշխատատեղեր, ձևավորվեցին արտահանման նոր ենթակառուցվածքներ։ Սակայն այդ աճի հիմքում աստիճանաբար ձևավորվեց մեկ լուրջ համակարգային ռիսկ՝ չափազանց մեծ կախվածությունը մեկ շուկայից։

    Տնտեսական գործունեության տեսանկյունից նման իրավիճակը միշտ վտանգավոր է։ Երբ որևէ արտադրական ոլորտի վաճառքի գերակշիռ մասը կենտրոնացած է մեկ երկրի կամ մեկ գնորդի վրա, ցանկացած քաղաքական, տնտեսական, տեխնիկական կամ վարչարարական սահմանափակում անմիջապես վերածվում է համակարգային ճգնաժամի։ Հայաստանը փաստացի հենց այդ իրավիճակում հայտնվեց։

    Տարիներ շարունակ ռուսական շուկան ընկալվում էր որպես կայուն և կանխատեսելի ուղղություն, սակայն արտաքին շուկաների տրամաբանությունը միշտ էլ ենթադրում է, որ ցանկացած պահի կարող են փոխվել կանոնները, սահմանվել նոր պահանջներ կամ առաջանալ քաղաքական ու տնտեսական նոր իրողություններ։ Այդ պատճառով տնտեսության դիվերսիֆիկացիան միշտ էլ կենսական անհրաժեշտություն է։

    Սակայն այստեղ կարևոր է նաև չընկնել մյուս ծայրահեղության մեջ և չստեղծել այնպիսի պատկեր, թե Ռուսաստանի շուկայի կորուստը հեշտությամբ կարելի է փոխարինել Եվրոպական միությամբ։ Վերջին ամիսներին հաճախ հնչում են հայտարարություններ, թե Եվրոպան կարող է դառնալ հայկական ձկնամթերքի նոր հիմնական շուկան։ Իրականում այդ գնահատականը չափազանց լավատեսական է, ընդ որում՝ բացարձակ չարդարացված, և ամբողջությամբ չի արտացոլում առկա մարտահրավերները։

    Իհարկե, կարևոր քայլ էր, որ 2026 թվականի հուլիսին Հայաստանի կառավարությունը հաստատեց Եվրոպական միության TRACES համակարգում գրանցվելու և ձկնամթերքի արտահանման կարգը։ Սա նշանակում է, որ հայկական արտադրողները տեսականորեն ստանում են եվրոպական շուկա մուտք գործելու իրավական հնարավորություն։ Բացի այդ, կառավարությունը հայտարարեց նաև սառեցված և վերամշակված ձուկ Եվրոպա արտահանելու պաշտոնական թույլտվության մասին և սահմանեց արտահանվող յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 820 դրամ պետական աջակցություն։ Առաջին հայացքից սա կարող է թվալ լուրջ խթան, սակայն իրական տնտեսական պատկերը շատ ավելի բարդ է։ Նախ՝ եվրոպական շուկան աշխարհում սննդամթերքի ամենախիստ կարգավորվող շուկաներից մեկն է։ Այստեղ բավարար չէ պարզապես որակյալ ձուկ արտադրելը։ Անհրաժեշտ է ապահովել ամբողջ արտադրական շղթայի վերահսկելիությունը՝ սկսած ջրի որակից և կերի բաղադրությունից մինչև հակաբիոտիկների կիրառման ամբողջական վերահսկողությունը, կենդանիների առողջության մշտադիտարկումը, արտադրանքի թվային հետագծելիությունը, լաբորատոր մշտական ստուգումները, սանիտարական բարձր չափանիշների պահպանումը և բազմաթիվ այլ պահանջներ։ Այս ամենը պահանջում է ոչ միայն նոր սարքավորումներ, այլև կառավարման նոր մշակույթ, միջազգային ստանդարտների ներդրում և շարունակական վերահսկողություն։ Մյուս կողմից էլ՝ եթե նույնիսկ հայկական արտադրողները համապատասխանեն բոլոր պահանջներին, դա դեռ չի նշանակում, որ նրանք ավտոմատ կերպով կկարողանան վաճառել իրենց արտադրանքը Եվրոպայում։ Եվրոպական շուկան չափազանց մրցակցային է։ Ձկնարդյունաբերության ոլորտում արդեն երկար տարիներ ամուր դիրքեր ունեն այնպիսի խոշոր արտադրողներ, ինչպիսիք են Նորվեգիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան ու Հունաստանը։ Այդ երկրները գործում են անհամեմատ մեծ արտադրական ծավալներով, ունեն տարիների ընթացքում ձևավորված բրենդային ճանաչելիություն, զարգացած լոգիստիկ ցանցեր, լայնածավալ պահեստային համակարգեր և զգալիորեն ավելի ցածր ինքնարժեք՝ կերի, էներգետիկ և այլ տեխնոլոգիական ծախսերի ու մասշտաբի էֆեկտի շնորհիվ։

    Հենց ինքնարժեքի հարցն էլ այսօր հայկական ձկնաբուծության ամենացավոտ խնդիրներից մեկն է։ Եվրոպայում ձկան կերը զգալիորեն ավելի էժան է, մինչդեռ Հայաստանում այն հիմնականում ներկրվում է, և դրա գինը զգալիորեն բարձր է։ Սա նշանակում է, որ նույնիսկ նույն որակի արտադրանքի դեպքում հայկական արտադրողը հաճախ արդեն մեկնարկային փուլում ունի ավելի բարձր արտադրական ծախս։ Եթե դրան ավելացնենք էներգիայի, ջրի, աշխատուժի, փոխադրման, սառեցման, պահեստավորման և այլ ծախսերը, ապա պարզ է դառնում, որ հայկական արտադրանքի մրցունակությունը լրջորեն սահմանափակվում է։

    Լոգիստիկան ևս առանձին խնդիր է։ Ռուսաստանը Հայաստանի համար համեմատաբար մոտ շուկա էր, որտեղ հնարավոր էր արագ տեղափոխել թարմ արտադրանքը։ Եվրոպական ուղղությամբ իրավիճակն ամբողջովին այլ է։ Թարմ կամ սառեցված ձկան տեղափոխումը պահանջում է անխափան սառը շղթայի պահպանում, ավելի երկար ճանապարհ, ավելի մեծ ծախսեր և ավելի բարձր ռիսկեր։ Յուրաքանչյուր լրացուցիչ օր մեծացնում է ոչ միայն ծախսերը, այլև արտադրանքի որակի պահպանման բարդությունը։ Արդյունքում հայկական արտադրողը կրկին հայտնվում է մրցակցային անհավասար պայմաններում։

    Այս համատեքստում ձկնաբույծների մտահոգությունները լիովին հիմնավորված են։ Նրանք նշում են, որ միայն արտահանման թույլտվությունը կամ հեռանկարային ծրագրերը չեն լուծում ներկայիս ճգնաժամը։ Այսօր նրանց անհրաժեշտ են հրատապ ֆինանսական միջոցներ՝ վարկային արձակուրդներ, կոմունալ վճարների աջակցություն, կերի սուբսիդավորում, շրջանառու միջոցների համալրում։ Հակառակ դեպքում բազմաթիվ տնտեսություններ պարզապես չեն դիմանա մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի նոր շուկաներում կայուն վաճառք իրականացնել։

    Սակայն այստեղ առաջանում է ավելի խորքային տնտեսական հարց։ Ենթադրենք՝ պետությունը մեկ կամ նույնիսկ մի քանի տարի շարունակ աջակցեց ոլորտին, տրամադրեց սուբսիդիաներ, փոխհատուցեց արտահանման ծախսերը, և տնտեսվարողները կարողացան որոշակի քանակությամբ ձուկ արտահանել Եվրոպա։ Արդյո՞ք սա նշանակում է, որ խնդիրը լուծված է։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Եթե որևէ ոլորտի մրցունակությունը երկարաժամկետ հեռանկարում պահպանվում է միայն պետական մշտական ֆինանսական աջակցության շնորհիվ, ապա այդ մոդելը չի կարող համարվել կայուն։ Պետության բյուջեն սահմանափակ ռեսուրս ունի, իսկ տնտեսության առողջ զարգացման հիմքում պետք է լինի ինքնաբավ մրցունակությունը, ոչ թե մշտական սուբսիդավորումը։ Եթե յուրաքանչյուր արտահանվող կիլոգրամի վաճառքը պահանջում է պետական փոխհատուցում, ապա ժամանակի ընթացքում ոլորտը կարող է վերածվել բյուջեի համար մշտական բեռի։ Սա հատկապես վտանգավոր է այն պայմաններում, երբ նույն բյուջեն պետք է ֆինանսավորի նաև առողջապահությունը, կրթությունը, պաշտպանությունը, ենթակառուցվածքները և բազմաթիվ այլ առաջնահերթություններ։

    Հետևաբար, անհրաժեշտ է տարբերակել հակաճգնաժամային և ռազմավարական քաղաքականությունը։ Հակաճգնաժամային աջակցությունը կարող է և պետք է կիրառվի արտակարգ իրավիճակներում՝ տնտեսվարողների սնանկացումը կանխելու համար։ Սակայն այն չի կարող փոխարինել երկարաժամկետ զարգացման ռազմավարությանը։ Այդ ռազմավարության առանցքում պետք է լինեն արտադրողականության բարձրացումը, ինքնարժեքի նվազեցումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը, կերի արտադրության տեղայնացումը, վերամշակող արդյունաբերության զարգացումը, սառը լոգիստիկայի արդիականացումը և արտահանման ուղղությունների բազմազանեցումը։

    Միևնույն ժամանակ, պետք չէ անտեսել ամենակարևոր ուղղություններից մեկը՝ ռուսական շուկայի վերականգնումը։ Տնտեսական պրագմատիզմը հուշում է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է շարունակել բանակցությունները ռուսական կողմի հետ և հնարավորինս արագ վերականգնել արտահանման բնականոն ընթացքը, եթե սահմանափակումները պայմանավորված են տեխնիկական, սանիտարական կամ վարչարարական խնդիրներով և կարող են լուծվել փոխգործակցության միջոցով։ Ռուսաստանը տարիներ շարունակ եղել է հայկական ձկնամթերքի գլխավոր սպառողներից մեկը, և այդ շուկայի ամբողջական կորուստը կարճաժամկետ հեռանկարում գործնականում անհնար է փոխհատուցել այլ ուղղություններով:

    Սակայն եթե նույնիսկ բանակցությունների արդյունքում ռուսական շուկան ամբողջությամբ վերաբացվի, Հայաստանը չպետք է վերադառնա նախկին մտածելակերպին։ Հենց ներկայիս ճգնաժամը պետք է դառնա կարևոր դաս, որ մեկ շուկայից կախվածությունը ռազմավարական սխալ է։ Անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել ռուսական արտահանումը, այլև միաժամանակ շարունակել ներդրումները արտադրանքի որակի բարձրացման, միջազգային հավաստագրերի ձեռքբերման, նոր շուկաների ուսումնասիրության և արտահանման աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։

    Այդ գործընթացը պետք է իրականացվի աստիճանաբար՝ առանց այնպիսի սպասումների, թե Եվրոպան կամ որևէ այլ շուկա մեկ կամ երկու տարվա ընթացքում կկարողանա ամբողջությամբ փոխարինել Ռուսաստանին։ Ավելին՝ անհրաժեշտ է վերանայել նաև ամբողջ ոլորտի զարգացման մոդելը։ Հնարավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել ոչ թե միայն թարմ ձկան արտահանմանը, այլ նաև բարձր ավելացված արժեք ունեցող վերամշակված արտադրանքին՝ ապխտած, ֆիլեացված, փաթեթավորված կամ այլ ձևերով պատրաստված ձկնամթերքին։

    Նման արտադրանքը հաճախ ունի ավելի երկար պահպանման ժամկետ, ավելի ճկուն լոգիստիկ հնարավորություններ և ավելի բարձր շահութաբերություն։ Սա կարող է նաև նպաստել, որ Հայաստանը միջազգային շուկայում ներկայանա ոչ միայն որպես հումք մատակարարող, այլ որպես մրցունակ վերամշակող երկիր։

  • Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը

    Նախնական գնահատմամբ՝ որմնանկարը թվագրվում է մ.թ.ա. VII դարի երկրորդ կեսով կամ VI դարի սկզբով։

     

    Հայ-ֆրանսիական պեղումները ղեկավարում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հնագետ Կարեն Ազատյանը և Ֆրանսիայի մշակույթի նախարարության Իլ դը Ֆրանսի տարածաշրջանային հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամը։ Արշավախումբը ձևավորվել է «Էրեբունի» արգելոց-թանգարանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարության հնագիտական ծառայության համագործակցության շրջանակում։

     

     

     

    Էրեբունի քաղաք-ամրոցը հիմնադրել է Ուրարտուի արքա Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա. մոտ 782 թվականին։ Այն, Արգիշտիխինիլիի (ներկայիս Արմավիր) և Թեյշեբայի (Կարմիր բլուր) հետ միասին, Արարատյան դաշտավայրում ուրարտական պետության երեք գլխավոր ամրոցներից էր։ Դրանց կառուցումը նպատակ ուներ ամրապնդել Ուրարտուի իշխանությունը հյուսիսում, վերահսկել Արարատյան դաշտը և կենտրոնացնել տարածաշրջանի տնտեսական ռեսուրսները։

     

     

     

    Էրեբունիի նորագույն շրջանի ուսումնասիրությունները սկսվել են 1879 թվականին, երբ Չոլմաքչի գյուղի բնակիչ Պ. Տեր-Ավետիսովը Արին բերդի ստորոտում հայտնաբերել էր սեպագիր արձանագրությամբ բազալտե քար։ 1894 թվականին Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության անդամ Ալեքսեյ Իվանովսկին ձեռք է բերել այդ քարը և հետախուզական ուսումնասիրություններ իրականացրել Արին բերդում՝ փաստագրելով տեսանելի կառույցները։ Երկու տարի անց՝ 1896 թվականին, ուրարտական սեպագրերի հետազոտող Միխայիլ Նիկոլսկին հրապարակել է արձանագրության տեքստը, որտեղ հիշատակվում էր Արգիշտի Մենուայորդու հիմնադրած Էրեբունի ամրոցը։

     

     

     

    Էրեբունիի լայնածավալ հնագիտական պեղումները մեկնարկել են 1950-ականների սկզբին։ Աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ և հնագետ Կոստանդին Հովհաննիսյանը, իսկ գիտական խորհրդատուն եղել է ուրարտագետ Բորիս Պիոտրովսկին։ 1952 թվականից պեղումներին միացել է նաև Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի արշավախումբը։ Խորհրդային տարիներին տարբեր արշավախմբերի մասնակցությամբ պեղումները շարունակվել են մինչև 1975 թվականը։

  • Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակը արտաքուստ կարող է բոլորովին խաղաղ, անհոգ ու բարօր թվալ։ Մայրաքաղաքի և մյուս քաղաքների եռուն առօրյան, անվերջանալի տոնակատարությունները, լեփ-լեցուն ռեստորաններն ու ամենուր հնչող երաժշտությունը հասարակության լայն շրջանակներում ձևավորում են մի վտանգավոր պատրանք, թե երկրում ամեն ինչ կարգին է, իսկ պետության առջև որևէ լուրջ խնդիր կամ սպառնալիք դրված չէ։ Մարդիկ շարունակում են ապրել առօրյա հոգսերով ու զվարճություններով՝ կարծես չնկատելու տալով այն իրողությունը, որ արտաքին ու ներքին մարտահրավերները օրեցօր ավելի են սրվում։

    Սակայն այս արհեստականորեն ձևավորված «անհոգության» և հանրային անտարբերության հետևում թաքնված են տարածաշրջանային չափազանց վտանգավոր զարգացումներ, որոնք լրջորեն սպառնում են երկրի ապագային, բայց, միևնույն ժամանակ, դուրս են մնում հասարակության մեծ մասի ուշադրության կենտրոնից։ Երբ քաղաքացիներին մատուցվում է միայն զվարճանքն ու քեֆ-ուրախությունը, խորքային ու ճակատագրական պրոցեսները մղվում են երկրորդ պլան, ինչն էլ ավելի է մեծացնում երկրի խոցելիությունը առկա սպառնալիքների առջև։

    Այս մտահոգիչ իրողությունների շուրջ «Փաստ» թերթի հետ զրույցում իր գնահատականներն է ներկայացնում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա դիտարկմամբ՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ամբողջ օրը համերգներ են, մարդիկ ժամանակ են անցկացնում ռեստորաններում, զբոսաշրջիկներ են գալիս, և տպավորություն է ստեղծվում, թե որևէ սպառնալիք չկա։

    Ըստ գեներալ-մայորի, նկատելի է նաև հանրային վերաբերմունքի խոր հակասություն. երբ Վարդավառի տոնին հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցում, բայց երբ իշխանությունը փորձում է հարվածել Կաթողիկոսին կամ եկեղեցուն, հասարակությունը լռություն է պահպանում։ Նրա համոզմամբ՝ այս ամենը տեղի է ունենում ոչ թե հավատքի կամ ազգային գաղափարախոսության, այլ կեղծիքի դաշտում։ Իշխանությունը, ըստ էության, հասնում է իր նպատակին՝ «հարբեցնելով» հասարակությանը և ստեղծելով սուտ մթնոլորտ, որտեղ քաղաքացուն թվում է, թե ամեն ինչ լավ է և կարելի է միայն ուտել, խմել ու ուրախանալ։

    Անդրադառնալով անվտանգային իրավիճակին՝ Արշակ Կարապետյանը ահազանգում է, որ երկիրը գնում է դեպի պետականության կոշտ կորուստ։ Նա ընդգծում է, որ սա ասում է ոչ թե քաղաքական ընդդիմախոսության կամ որևէ անձի դեմ լինելու պատճառով, այլ որպես գեներալ, որը չի կարող անտարբեր նայել ազգի կործանմանը։ Մինչ շուրջբոլորը ընթանում են լուրջ պատերազմներ, իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում, իսկ հասարակությունը շարունակում է անհոգ կյանք վարել։

    Նախկին նախարարը հանդես է գալիս նաև կոնկրետ զգուշացմամբ. հենց որ Ադրբեջանը սկսի կարգավորել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, պլանավորվելու է հարձակում Հայաստանի վրա։ Նրա խոսքով, այսօր բոլորը, այդ թվում՝ իշխանությունները, լռում են խաղաղության պայմանագրի ստորագրման իրական հավանականության մասին, բայց շարունակում են քեֆ անել ու խմել։

    Եզրափակելով իր խոսքը՝ Արշակ Կարապետյանը հիշեցնում է «Ճպուռն ու մրջյունը» հայտնի առակը, որտեղ ճպուռը ամբողջ ամառը երգեց ու պարեց, իսկ ձմեռը հասնելուն պես կանգնեց ծանր փաստի առջև։ Նա կոչ է անում հասարակությանը հավաքվել, ուշքի գալ և իրատեսորեն նայել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք | Հայաստան

    Սյունիքի մարզկենտրոն Կապանում պաշտոնապես մեկնարկել է «Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

    Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Միջոցառմանը ներկա են եղել ԱՊՀ անդամ պետությունների, գործընկեր կազմակերպությունների պատվիրակներ, ԱՊՀ երկրների երիտասարդներ, Հայաստանում գործող երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներ, Կապան քաղաքի հյուրեր:

    «Կապանին ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի պատվավոր կոչումը շնորհելը ոչ միայն քաղաքի ներուժի ճանաչում է, այլև կարևոր վկայություն մեր երկրի, նրա երիտասարդական քաղաքականության և միջազգային համագործակցության խթանմանն ուղղված հանձնառության նկատմամբ տածած վստահության»,- իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՊՀ գործընկերներին համագործակցության համար։

    Նա հատկանշական է համարել, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունը` մասնավորապես Սյունիքի մարզըհյուրընկալում է ԱՊՀ երկու խոշոր նախաձեռնություն. Կապան քաղաքը կրում է «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»-ի պատվավոր կոչումը, իսկ Մեղրի քաղաքը հռչակվել է «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»։

    Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» նախաձեռնությունը միջպետական համագործակցության արդյունավետ հարթակ է, որը խթանում է գործընկերությունը, ընդլայնում երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքին, ամրապնդում փոխադարձ վստահությունը։

    «Հայաստանը հետևողականորեն իրականացնում է երիտասարդության պետական քաղաքականություն՝ հիմնված մասնակցության, հավասար հնարավորությունների և մարդկային ներուժի զարգացման սկզբունքների վրա։ Մենք հատուկ կարևորություն ենք տալիս որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցության ընդլայնմանը, երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության զարգացմանը, կամավորության, միջազգային շարժունակության և ձեռնարկատիրական նախաձեռնությունների խրախուսմանը, ինչպես նաև տեղական համայնքների հզորացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

    ԱՊՀ երկրների 4 երիտասարդներ բացման շրջանակում Կապան քաղաքին են փոխանցել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը:

    Կապանի մշակույթի տանը տեղի է ունեցել համերգ, ելույթ է ունեցել Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը` կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Հնչել են Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

    Հիշեցնենք՝ Կապանը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2023 թվականի հունիսի 8-ի որոշմամբ:

  • Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականինՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԻնչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով.Տարոն ՉախոյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կ

    Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականինՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԻնչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով.Տարոն ՉախոյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. ԿիբեռոստիկանությունՌոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումըԱիդա Ազատյանը հռչակվել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոնՀայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտԿառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարանԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի գործընկերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԵվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթըՄեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմըՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԲագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածքՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժինԴադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը․ դատախազությունՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն ՀովակիմյանՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետԲարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել2026 թվականի հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄԴավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներինՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներինՀյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԿԸՀ նախագահը հնչեցնում է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ անցած պատգամավորների անունները. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները. ԿԸՀ. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները. ԿԸՀ նախագահը հնչեցնում է անուններ. ՏեսանյութՈվքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնելՈՒՂԻՂ I ԿԸՀ-Ն ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ ՄիլիբենդինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթովԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխելԾնվել է Մարմարիկ գետում մшհшցած հայտնաբերված 2-шմյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչելԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետինՀուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Գևորգ ՊապոյանԱփսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ. Տարոն Չախոյան1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կստանձնի Էնդրյու ԲըրնհեմըՇենգավիթում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանաՍերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Էրեբունիում սպшնված 20-ամյա տղան․ մանրամասներ. ArmLurԵրևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Տիգրան ԱվինյանՏաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալիՄիքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասինՄեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում էՆորոգվել և գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտենՉինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ապա աշխատանքային քննարկում անցկացրել Տավուշի մարզի դատախազությունումԴեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգըԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել20.07.2026 Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցություն. ՈՒՂԻՂԵվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆՍևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զпհՄշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարարԱյգեշատում 36-ամյա վարորդն ավտովթ я шրից հետո վրшերթի է ենթարկել 11-шմյш հետիոտնիԱրփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքներըԼիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումըԿողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌուսաստանԱղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատըՖրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրըԱննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄիջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվել

  • Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում





    ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

     «Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն ու խորությունը թաքցնելու և վարդագույն իրականություն ներկայացնելու նպատակով դեպքերի մի մասը` «ծառայության հետ առնչություն չունենալու» հիմքով, կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում:

    Սրա հետևանքն այն է, որ հրամցվում է այլ պատկեր, իսկ միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառների վերլուծության ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվում:

    Այնտեղ, որտեղ իշխանական քարոզչությունը փիառի հարց չի լուծում, դրանք ամբողջովին անտեսված են: Այդ պատճառով գործող ռեժիմի ուշադրությունն ու ներկայացվածությունը ներքին քարոզչությունից բխող միջոցառումներում է» :




    դիտվել է 166 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

  • Երազներով «կիսվելու» չիրագործված գաղափարը – Mediamax.am

    2008 թվականից Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ գարնանային գիշերահավասարին նախորդող ուրբաթ օրը աշխարհում նշում են «Քնի համաշխարհային օրը»: Նպատակը առողջ քնի քարոզումն է, ուշադրության հրավիրումը քնի բժշկական, կրթական եւ սոցիալական հիմնահարցերի վրա, քնի խանգարումների կանխարգելումն ու կառավարումը։

    Մոտ հինգ տարի առաջ մի գաղափար ունեի, որն իրականացնելու համար գործնական քայլեր անելու ժամանակ չգտա: Աշխատանքային անվանումն էր DreamShare կամ DreamMatch:

    Մտածում էի մի ծառայություն գործարկել, որի շնորհիվ մարդիկ կկարողանային «կիսվել» իրենց երազներով՝ պատմելով դրանց մասին տեքստային, ձայնային հաղորդագրությունների կամ պատկերների տեսքով:

    Երազ տեսած մարդը մտնելու էր առցանց հարթակ եւ «հրապարակելու» էր իր երազը։ Համակարգը, հիմնվելով բովանդակության վերլուծության վրա, դասակարգելու էր երազները եւ տեղադրեր դրանք տարբեր «դարակներում»։ Ծառայության ցանկացած օգտատեր կարող էր զբոսնել դարակներով եւ «ծանոթանալ» այլ մարդկանց երազների հետ։

    Դարակներից մեկն էր կոչվելու էր TrendingDreams եւ ներկայացնելու էր այն երազների թեմատիկան, որոնք մարդիկ ամենաշատն են տեսել վերջին 24 ժամերի ընթացքում։ Մտածում էի, որ դա հնարավոր կլիներ կապակցել աշխարհում եւ կոնկրետ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ եւ փորձել հասկանալ, թե որքանով են դրանք ազդում մարդկանց երազների վրա։

    Առանձնահատկություններից մեկը լինելու էր այն, որ սեղմելով պայմանական MatchMyDream կոճակին, օգտատերը գտնելու էր այն երազները, որոնք նման են գիշերը իր տեսածին։ Նմանատիպ երազներ գտնելու դեպքում համակարգն առաջարկելու էր օգտատիրոջը կապ հաստատել այն մարդու/մարդկանց հետ, ովքեր տեսել են նման բան։

    Չէի մոռացել նաեւ հանրօգուտ բաղկացուցչի մասին՝ մտածում էի, որ համակարգի հավաքագրած տեղեկատվությունը կարող է հետաքրքիր լինել մարդու ուղեղի գործունեության եւ մասնավորապես երազատեսության ուսումնասիրման հետազոտական կենտրոնների համար, քանի որ մեծ թվով մարդիկ իրական ժամանակում կիսվելու էին իրենց երազներով, թույլ տալով գիտնականներին հետեւել դրանց դինամիկային եւ օրինաչափություններին։

    Հինգ տարի առաջ դժվար էր ենթադրել, որ արհեստական բանականությունը, որի մասին, իհարկե լսել էինք, բայց գործնականու չէինք «տեսել», զարգանալու է այնպիսի արագությամբ ու հզորությամբ, որը, կարծում եմ, արդեն թույլ է տալիս նմանատիպ գաղափարները կյանքի կոչել առանց մեծ ջանքերի եւ ներդրումների:

    Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է 

  • Մանուշակագույն սոխի բազմաթիվ առավելություններն առողջության համար

    Մանուշակագույն սոխի բազմաթիվ առավելություններն առողջության համարՍոխի այս տեսակն առողջության համար բազմաթիվ առավելություններ ունի: Առաջինը, որ պետք է իմանալ, այն է, որ այն պետք է միշտ հում վիճակում ուտել: Բարձր ջերմաստիճանը նվազեցնում է նրա առավելությունների քանակը: 

    1. Մանուշակագույն սոխը կանխարգելում է քաղցկեղի զարգացումը: Այն հարուստ է ծծմբական միացություններով, որոնք օրգանիզմը պաշտպանում են ուռուցքների և քաղցկեղի տարբեր տեսակների զարգացումից: Այս միացությունները նաև ոչնչացնում են միզասեռական համակարգի վրա գրոհող բակտերիաներին:

    2. Գերազանց միջոց է շաքարախտի դեպքում: Հում սոխը և հատկապես նրա մանուշակագույն տեսակը խթանում է ինսուլինի արտադրությունը: Այդ պատճառով էլ, եթե դուք շաքարախտ ունեք, ավելի շատ հում մանուշակագույն սոխ կերեք:

    3. Վերացնում է փորկապությունը: Մանուշակագույն սոխը հարուստ է մանրաթելերով, և այդ պատճառով էլ այդպես լավ են փորկապության հարցերը լուծում: Մանուշակագույն սոխի մանրաթելերն աղիներից հանում են թույները:

    4. Կոկորդի ցավ: Մանուշակագույն սոխը բնական հզոր հակաբիոտիկ է: Այդպիսով նրա հյութը հաճախ օգտագործվում է ինֆեկցիաների և կոկորդի բորբոքման բուժման մեջ և անսպասելի արագ արդյունքներ է գրանցում:

    1 ճաշի գդալ մանուշակագույն սոխի հյութը խառնեք 1 ճաշի գդալ մեղրի հետ և օգտագործեք օրական մեկ անգամ մրսածությունը, գրիպը, հարբուխն ու տարատեսակ ինֆեկցիաներն ու վարակները կանխելու համար: Եթե արդեն հիվանդ եք, խորհուրդ է տրվում այս խառնուրդից օրական 4-5 անգամ մեկական թեյի գդալ խմել մինչև առողջանալը:

    5. Քթային արյունահոսություններ: Եթե հաճախ եք ունենում քթային արյունահոսություն, ապա մանուշակագույն սոխը կարող է դառնալ այդ խնդրի լուծումը: Մանուշակագույն սոխը երկու կես անել ու շնչել հոտը: Շատերն ասում են, որ դա օգնում է կանգնեցնել արյունահոսությունը:

    6. Պաշտպանեք ու ամրապնդեք սիրտը: Սոխն ընդհանրապես, և հատկապես՝ մանուշակագույն սոխը կպաշտպանի սրտի իշեմիկ հիվանդությունից և կկարգավորի արյան Ճնշումը: Պարզապես այն ավելացրեք աղցանների ու այլ ճաշատեսակների մեջ:

    7. Կարգավորում է խոլեստերինը: Հում մանուշակագույն սոխը հավասարակշռում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և նվազեցնում վատ խոլեստերինի մակարդակը:

  • Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան

    Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան