Blog

  • Արենիի հայտնի քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում





    Արենիի հայտնի քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

    Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունը Արփա գետի հովտում» վերնագրով Հայաստանի ներկայացրած հայտը հաստատվել է՝ գրանցվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում:

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Հայաստանն արդեն գրանցված 8 հայտ ունի:




    դիտվել է 57 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը

  • ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

    Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

    Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է

    վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,
    բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ,
    նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
    ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում,
    կատարել չոր խոտի, խոզանի այրում,
    թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:

    Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 112 հեռախոսահամարին:

  • 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել

    17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելՀուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

    Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ժամը 17։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Ջ. Տ.-ն Գայ գյուղում գտնվող «Էլինար» ռեստորանային համալիրում, մասնակցելով ազգականի բանակից վերադառնալու կապակցությամբ կազմակերպված խնջույքին, իր հայրիկին պատկանող մեքենայի սրահի պահոցից վերցրել է վերջինիս պատկանող ատրճանակը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անչափահասը մի քանի անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ։

    Հուլիսի 20-ին Ջ. Տ.-ն հայտնաբերվել ու ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ խոստովանել է իր կողմից կատարված արարքը։ Նշված ատրճանակը Արման Տ.-ն ինքնակամ ներկայացրել է ոստիկանություն, իսկ վերոնշյալ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

  • Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Իսկական գերմանական գարեջրի սիրահարները լավ ծանոթ են այդ բրենդին, որն եկող տարի նշելու է իր 120-ամյակը և հպարտանում է գերմանական գարեջրի բազմազան տեսակների շարքում առանձնանալու իր համբավով։ Խոսքը «Վայցենբոկ» գարեջրի մասին է:


    Ժամանակակից «Վայցենբոկների» գույները տատանվում են մուգ սաթից մինչև հարուստ, մուգ կարմրավուն-շագանակագույն երանգների միջև՝ կայուն, բաց դեղնավուն-շագանակագույն փրփուրով։ Քանի որ այս գարեջուրը ավանդաբար չի ֆիլտրվում, այն միշտ մի փոքր պղտոր է և ունի փոքր քանակությամբ նստվածք։ Իսկական «Վայցենբոկը» ցորենի ածիկային հիմքով գարեջուր է, որը համատեղում է «դունկելվեյցենի» հաճելի նոտաները «բոկի» հարուստ համի հետ։


    Վերին խմորման ենթարկված ցորենի այս «դոպելբոկի» պատմությունը սկսվել է 1907 թվականին, երբ Մյունխենի խոշոր գարեջրատանը Վայսե Բրաուհաուսը եփեց Ավենտինուսը, որը կոչվել է հայտնի գերմանացի հումանիստ պատմաբանի անունով։ Այս գարեջուրը հենց սկզբից արտադրվել է շամպայնի մեթոդով և թարմ խմորիչի նստվածքի ավելացմամբ։ Այն հիանալի պատասխան էր ստորին խմորման «դոպելբոկներին», որոնք այդ ժամանակ արագորեն ժողովրդականություն էին ձեռք բերում: Այսօր լավագույն գերմանական «Վայցենբոկներն» արտադրվում են G. Schneider & Sohn GmbH-ի կողմից: Չնայած նրանց ներկայիս Mein Kristall-ն ավելի հայտնի է, քան հին Unser Aventinus-ը, բայց վերջինս ևս դեռևս շատ երկրպագուներ ունի ոչ միայն իր հայրենիքում, այլ նաև արտասահմանում։ 

    «Վայցենբոկը» թունդ, չֆիլտրացված ցորենի գարեջուր է: Սովորաբար, այն եփելու համար օգտագործվում է մոտ 60 % ցորենի ածիկ: Ի դեպ, գերմանական օրենսդրությունը պահանջում է, որ այդ ըմպելիքի համար առնվազն 50 % ցորենի ածիկ լինի: Մնացած 40 %-ը Մյունխենի, Վիեննայի կամ Պիլսների ածիկն է: Ածիկի հատիկի այս մասն էլ որոշում է պատրաստի գարեջրի գույնը: Ահա թե ինչու գույնը այդքան զգալիորեն տարբերվում է այլ հայտնի գործարանների արտադրանքից: Խմորման ընթացքում օգտագործվում է միայն հատուկ վերին խմորման խմորիչ, որը այդ ըմպելիքին հաղորդում է մի փոքր կծու, մեխականման բույր։


    Հետաքրքիր է, որ դասական «Վայցենբոկը» ներկայում ավելի մեծ ժողովրդականություն է վայելում Միացյալ Նահանգներում, քան Գերմանիայում, և այնտեղ կան բազմաթիվ գործարաններ, որոնք մասնագիտացած են գերմանական հենց այդ գարեջրի արտադրության մեջ: Ավելին, կան բազմաթիվ միկրոգործարաններ, որոնք իրենց ավանդական տեսականու հետ մեկտեղ արտադրում են նաև «Վայցենբոկ»:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահը հասկանալիորեն ցնցեց մեր հանրությանը: Եվս մեկ երիտասարդ զոհ… Ցավոք, Նարեկ Թորոսյանը առաջին «բանակային» զոհը չէ, էլ ավելի ցավալի է, որ նման կորուստներ են արձանագրվում իշխող ուժի կողմից հռչակված ու քարոզվող «խաղաղության» պայմաններում:

    Դատելով պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրների շրջանառած տեղեկություններից, մոտ կես տարվա ժամկետային ծառայողը առաջին անգամ գնացել է դիրքապահ հերթապահության, որտեղ էլ՝ կրտսեր հրամանատարի՝ սերժանտի ու մեկ այլ զինծառայողի կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության: Դրանից հետո, ըստ պաշտոնական վարկածի, նա ինքնասպանություն է գործել: Համենայն դեպս, քրեական վարույթը նախաձեռնված է, և նշված սերժանտն ու մյուս զինծառայողը կալանավորվել են «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով: Շրջանառվում են նաև ոչ պաշտոնական վարկածներ, սակայն զերծ կմնանք դրանց անդրադառնալուց՝ հաշվի առնելով հարցի նրբությունը և այն հանգամանքը, որ քննություն է ընթանում: Հուսանք՝ այն օբյեկտիվ ու լիարժեք կլինի:

    Հատկանշական է, որ, ի տարբերություն քաղաքական բռնաճնշումների դեպքերի, այս անգամ երբեմնի իրավապաշտպան հանրույթը որոշեց վերջապես ձայն հանել: Ու շուրջ մեկուկես տասնյակ ՀԿ-ներ հանդես եկան բավականին խիստ ու նաև որոշակի անելիքների հորդորներ պարունակող հայտարարությամբ:

    Այդ համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ամենաբարձր պաշտոնական մակարդակով սեփական կյանքին վերջ տալու դեպքերի պատճառների մասին խոսելիս մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն խնդիրը տեղափոխվում է զոհի հոգեբանական դիմակայության դաշտ, ինչն ուղղակիորեն ոլորտում պետության պատասխանատվությունից խուսափելու, դեպքերի իրական պատճառներն ու հանգամանքները կոծկելու միտում է պարունակում։ Մինչդեռ, մահվան դեպքերի ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ և դրսևորվում է ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումներով, ահաբեկմամբ, ինչպես նաև պաշտոնեական կամ փաստացի իշխանության երկարատև չարաշահմամբ։ Առավել մտահոգիչ է, որ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունները և բռնությունը կարող են դրսևորվել տևական ժամանակ, ինչպես նաև զինծառայողների խմբային մասնակցությամբ՝ առանց պատշաճ վերահսկողության և կանխման մեխանիզմների պատշաճ կիրառման։ Պատշաճ իրավական գնահատականի չի արժանանում նաև տևական ժամանակ ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու պրակտիկան, որը նախորդում է սեփական կյանքին վերջ տալու դեպքերի»:

    ՀԿ-ների մատնանշած հանգամանքներից յուրաքանչյուրը չափազանց խոսուն է: Ու առաջին հերթին դրանք վկայում են բանակում, Զինված ուժերում նշված ուղղություններով թերի աշխատանքի մասին (սա, եթե բավականին մեղմ արտահայտվենք): Իսկ եթե ավելի խիստ, ապա՝ բարձիթողի վիճակի մասին է խոսում այս ամենը:

    ՀԿ-ների հայտարարության մեջ նաև ուշադրություն է հրավիրվում զինծառայողների մահվան դեպքերով արդյունավետ քննության, պատշաճ իրավական գնահատականներ տալու, մարդու իրավունքների պաշտպանության առումով իրազեկվածության և ռեալ ապահովման համար բացատրական ու կազմակերպական քայլեր կատարելու, հոգեբանական աջակցության ապահովման անհրաժեշտությունների վրա:

    Նշված հայտարարությունն ստորագրած ՀԿ-ներից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» էլ ավելի ծանր տվյալներ հրապարակեց: Այսպես. «2026 թվականի յոթ ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել է զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված»: Սրանք զուտ թվային «չոր» տվյալներ են, բայց չէ՞ որ այդ թվերից յուրաքանչյուրի տակ մարդկային ճակատագիր է, մարդկային կյանք, որդեկորույս ընտանիք, դժբախտացած ծնողներ…

    Բայց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև այլ տվյալներ է ի մի բերել, որոնք չափազանց ուշագրավ են և խոսուն: Եվ այսպես, Զինված ուժերում մահացության դեպքերը 2010-2017 թթ. եղել են՝ ընդհանուր՝ 462, որից մարտական կորուստները՝ 163, ոչ մարտական կորուստները՝ 299, իսկ ահա 2018-2025 թթ. ցուցանիշներն այսպիսին են՝ ընդհանուր՝ 511, որից մարտական պայմաններում՝ 84, ոչ մարտական՝ 427: Ծանոթության կարգով հատուկ նշենք, որ նկատի չեն առնված 2016-ի «Ապրիլ յան» և 2020-ի՝ «44-օրյա» պատերազմների ժամանակ եղած կորուստները:

    Բայց անգամ առանց հատուկ վերլուծության էլ պարզորոշ տեսանելի է, որ «թավիշից» հետո՝ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում բանակում մահվան դեպքերի քանակն ավելացել է: Ըստ որում՝ «ոչ մարտական» պայմաններում մահվան դեպքերի թիվը փաշինյանական իշխանավարման շրջանում ավելացել է գրեթե մեկուկես անգամ:

    Սա՝ այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և քպական քարոզչությունը մատի փաթաթան են դարձրել բանակում կենցաղային պայմանների բարելավումը, «կլուբնիկ-կոտլետը», «մայկա-տռուսիկը»: Բայց, արի ու տես, որ իրականում մահվան դեպքերը, մանավանդ՝ ոչ մարտական պայմանների հետ կապված կորուստների քանակն աճել է: Սա էլ «չուզող» ընդդիմադիրները չեն ասում, իշխանությունների արևմտյան ՀԿ-ներն են ասում:

    Ավելին, վերոնշյալ ՀԿ-ները, հատկապես թվային տվյալների համեմատության ու վերլուծության մեջ չեն դիտարկում մի չափազանց կարևոր հանգամանք. 2010-17 թվականներին մենք ունեցել ենք թե՛ որակապես, թե՛ քանակապես այլ Զինված ուժեր: Եթե այս հանգամանքն էլ նկատի ունենանք, ապա էլ ավելի ակնհայտ կդառնա «նախկինների» ժամանակվա վիճակն արտացոլող տվյալների ու այժմյան ահավոր տվյալների աղաղակող տարբերությունը: Տարբերություն, որը եթե խոսակցական բառապաշարով ու խիստ հակիրճ բնութագրելու լինեինք, պիտի ասեինք… ասենք, բոլորդ էլ գիտեք այդ հայտնի բառը:

    Ամենևին հակված չենք նախկինում եղած վիճակն իդեալականացնելու: Ավելին, հասկանալի է, որ բանակում միջանձնային խնդիրներ միշտ էլ կարող են լինել և եղել են: Բայց, երբ երկրի իշխանությունը շարունակ գլխարկ է օդ թռցնում կամ ինքնածափահարում, թե՝ տեսե՜ք, այսինչ զորամասում նոր ճաշարան բացեցինք, այս, այն, ու միաժամանակ «խաղաղության» պայմաններում բանակում տասնյակներով զոհեր է տալիս, պետք է նման ղեկավարներին քարոզչական երկնոլորտից իջեցնել գետնի վրա:

    Զինված ուժերում բռնությունը բազմաթիվ հանգամանքներով կարող է պայմանավորված լինել՝ սկսած հոգեբանականից, վերջացրած կարգապահության թուլացումով, կրտսեր ու միջին սպայակազմի թուլությամբ ու ՊՆ ղեկավարության անպատասխանատվությամբ ու ոչ պրոֆեսիոնալիզմով: Անուղղակիորեն նման խայտառակ վիճակին կարող են նպաստել նաև երկրում տիրող իրավական բեսպրեդելը, իշխանության ղեկավարից ու, ընդհանրապես, իշխանությունից բխող ագրեսիվ հռետորաբանությունն ու կեցվածքը, հասարակության մեջ փոխադարձ ատելության ու թշնամանքի մթնոլորտի գեներացումը, ինչը չի կարող չպրոյեկտվել բանակի վրա: Կամ՝ երբ տարիներ շարունակ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից վարկաբեկվում է բանակի հրամկազմը, գեներալիտետը, հասկանալիորեն նաև հրամանատարների հեղինակության խնդիրն է առաջ գալիս: Էլի շատ բաներ կարելի է նշել: Բայց դա ավելի մանրամասն, ավելի մանրակրկիտ քննարկման թեմա է…

    Բանակը «ֆուդ-կորտ» չէ, բանակն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն: Երկու գործոն, որ ներկայիս Հայաստանում բացակայում է գրեթե ցանկացած բնագավառում:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • RISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին



    Տեսանյութեր





    RISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին, միջազգային փորձագետներին, բիզնեսի և պետական հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու կիբեռանվտանգության, ճարտարագիտության, ռազմարդյունաբերության զարգացման մարտահրավերները։

    RISE 2026-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նորարարությունը ծնվում է այնտեղ, որտեղ հանդիպում են գաղափարները, փորձն ու համագործակցությունը:

     Շնորհակալություն բոլոր խոսնակներին, գործընկերներին և մասնակիցներին։

    Բացահայտեք ֆորումի ամենահիշարժան պահերը տեսանյութում։




  • «Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան

    Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել»: Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը:

    Իրավապաշտպանը նշեց, որ այդ մտահոգիչ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն, ըստ նրա, դրանք արժանահավատ են և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով:

    «Ազատությունը» այս տեղեկությունը ինքնուրույն կամ այլ անկախ աղբյուրներից ստուգելու հնարավորություն չունի, քանի որ անցած տարի Բաքվում ադրբեջանական կողմի պահանջով փակվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը և միջազգային մի շարք այլ կառույցներ:

    Սիրանույշ Սահակյան. – Ընտանիքները մեզ ևս հայտնում են վատթարացող առողջական վիճակի մասին տվյալներ, առանձին դեպքերում լուրջ ահազանգեր ունենք, և եթե այդ տվյալները ստույգ են, դրանք կարող են նաև կյանքի հետ անհամատեղելի լինել:

    «Ազատություն». – Այսինքն ծանր դեպքեր ունե՞նք այս պահի դրությամբ:

    Սահակյան. – Այո, նման ահազանգեր մենք ստացել ենք լուրջ վնասվածքների վերաբերյալ: Ինքնուրույն ստուգելու հնարավորություն չունենք, իհարկե չեմ կարծում, որ ընտանիքները ունեն շարժառիթ սխալ կամ սուտ տեղեկություն ներկայացնելու, այս պահին մենք վստահում ենք այդ տեղեկատվությանը:

    «Ազատություն». – Ի՞նչ վնասվածքների մասին է խոսքը:

    Սահակյան. – Այդ թվում կոտրվածքներ:

    «Ազատություն». – Այսինքն բռնությա՞ն հետևանքով կոտրվածքներ:

    Սահակյան. – Չենք բացառում: Պատճառները չենք կարող վեր հանել, բայց մի քանի ահազանգի պարագայում դա եղած առողջական վիճակի սրման ահազանգ է, բայց կան դեպքեր, որոնք բռնության կամ միջամտության տարրեր կարող են ենթադրել:

    Հարազատները ևս ահազանգում են՝ հայ գերիների առողջական վիճակը օր օրի վատանում է

    Այն, որ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների առողջական վիճակը օր օրի վատթարանում է, «Ազատությանն» ահազանգում են հենց գերիների հարազատները:

    Անվտանգության նկատառումներից ելնելով ու հնարավոր ճնշումներից խուսափելու համար ադրբեջանական բանտում գտնվող գերիների հարազատները մեզ հետ զրույցում ներկայանալ չեն ուզում, բայց ահազանգում են՝ առանց բժշկական օգնության՝ տարիներով ադրբեջանական 4 պատի ներսում պահվող հայերի առողջական վիճակը օր օրի վատանում է:

    Այդ մասին ոչ միայն գերիներն են բարձրաձայնում՝ ժամանակ առ ժամանակ հեռախոսով իրենց ընտանիքի անդամների հետ կարճ զրույցների ընթացքում, այլև հայերի դատավարությունների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցած կցկտուր տեսանյութերն են վկայում:

    Գերիների ընտանիքները նաև այդ կադրերով են հասկանում՝ երբեմնի առողջ ու պինդ տղամարդիկ մի քանի տարվա մեջ հյուծվել են ու մաշվել:

    «Շատ նիհարած ա, ոնց որ ոսկորն ու կաշին լինի, էն ներքևի ատամներն էլ չկան: Ինքը ճիշտ է՝ մեզ չի ասում, բայց դատավարության ընթացքում երևում ա, որ ներքևի ատամները չկան, ջարդած ա», – ասաց գերիներից մեկի հարազատը:

    Մեկ այլ գերու հարազատ, ով ոչ միայն խուսափեց ներկայանալ, այլև ձայնագրվել, «Ազատությանը» պատմեց, որ հիմա բոլոր գերիներն են դժգոհում իրենց առողջական վիճակից. «Զանգեց, ասեց՝ «վատ ենք, բոլորս ենք վատ, մեկը սրտից է բողոքում, մեկը գլխից է բողոքում, մենք լրիվ անտեսված ենք»:

    Օրերս «Ազատության» հետ զրույցում արդեն վեց տարի ադրբեջանական բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի կինն էր նաև ահազանգել՝ ամուսնու առողջական վիճակը վերջին ամիսներին կտրուկ վատացել է:

    19 հայ գերիների մի մասը, որ արդեն 6 տարի, մյուս մասը շուրջ 3 տարի ադրբեջանական բանտերում են պահվում, հարազատների փոխանցմամբ, զրկված են բժշկական ստուգումներ անցնելու հնարավորությունից:

    Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասում է, որ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություն չկա, քանի որ միջազգային կառույցների միջնորդությամբ՝ անկախ բժիշկների հասանելիություն հայ գերիները չունեն: Հետևաբար ընտանիքներից ստացված տեղեկությունները փաստագրվում են և ներկայացվում են այն կառույցներին, որոնք կարող են որևէ դերակատարում ունենալ:

    Իրավապաշտպանի խոսքով՝ այդ կառույցները խնդրում են միջամտել, կամ դիվանագիտական երկխոսության ճանապարհով այս հարցերը դարձնել քննարկումների առարկա:

    Ի դեպ, մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանը պարտավոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հաշվետվություն ներկայացնել հայ գերիների պահման, ներառյալ առողջական վիճակի մասին: Բժշկական այդ փաստաթղթերը, Սիրանույշ Սահակյանի խոսքով, կհամադրվեն ընտանիքներից ստացված տվյալների հետ:

    Իրավապաշտպանն ասում է, որ Եվրոպական դատարանը թեև չի կարող պարտադրել Ադրբեջանին՝ ապահովել անկախ բժիշկների հասանելիություն, սակայն պարտավորեցնում է Բաքվին ապահովել գերիների առողջությունն ու անձեռնմխելիությունը և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վտանգի տակ կդնեն նրանց կյանքը: Նաև այդ նպատակով է Եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջում բանտերում պահվող հայերի բժշկական փաստաթղթերը:

    Օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ էր արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: Ադրբեջանական կողմի պատասխանը չուշացավ: Միլի Մեջլիսը բողոք հայտնեց՝ պնդելով, որ այդ բանաձևում անհիմն մեղադրանքներ են տեղ գտել և փաստաթուղթը հայկական լոբբիի օգնությամբ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ է:

    azatutyun.am

  • Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

    Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Անի Հովսեփյանը երրորդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

     

    Հուլիսի 24-ին Անգլիայի Բոլթոն քաղաքում անցկացված Real Boxing Champions (RBC)-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյում Անի Հովսեփյանը մենամարտեց 29-ամյա չեխ բռնցքամարտիկ Յոհանա Ռայմոնտի հետ (7-9-1) և հաղթանակի հասավ մրցավարների միաձայն որոշմամբ:

  • Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով

    ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիս ամիսներին․

    «Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ.

    Չինաստան՝ աճել է 83,4%-ով,

    Հնդկաստան՝ աճել է 81,3%-ով,

    Եվրոպական միություն՝ աճել է 80%-ով»,- գրել է նա։

  • Հայաստանից արտահանումը Եվրոպական միություն աճել է 80%-ով. Գևորգ Պապոյան

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

    Չինաստան՝ աճել է 83,4%-ով,

    Հնդկաստան՝ աճել է 81,3%-ով,

    Եվրոպական միություն՝ աճել է 80%-ով։