Blog

  • Արաղչին քննադատել է Թրամփի հայտարարությունը՝ իրանական ակտիվների բռնագրավման միջոցով նավերին հասցված

    Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Մերձավոր Արևելքում նավերին և բեռներին հասցված վնասը փոխհատուցելու համար իրանական սառեցված միջոցների հնարավոր օգտագործման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Sky News-ը՝ հղում կատարելով Արաղչիի խոսքերին։

    Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ մեկ այլ երկրի ակտիվների բռնագրավումը՝ ապագա պահանջները ծածկելու համար, որոնք դրանց հետ անմիջականորեն կապված չեն, ստեղծում է «վտանգավոր նախադեպ»։

    «Նրանք, ովքեր ողջունում են նման գործողությունները կամ դրանցից օգուտ են քաղում, պետք է հիշեն՝ հենց որ կառավարություններն օրինականացնեն բռնագրավումը, ոչ մեկի ակտիվներն այլևս անվտանգ չեն լինի։ Ստեղծված քաոսը չի լինի ոչ հաճելի, ոչ խաղաղ», — հայտարարել է Արաղչին։

    Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ դիտարկում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, ներառյալ այնպիսի հարվածները, որոնք մասշտաբով կարող են գերազանցել «Epic Fury» գործողությունը։

    Միևնույն ժամանակ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ կոչ է արել նախագահին դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Հանրապետական կուսակցության մի քանի ներկայացուցիչներ աջակցել են բանաձևին՝ հակառակ կուսակցության ղեկավարության դիրքորոշմանը։

  • ՌԴ-ն «պարտկոմին» ՀՀ ղեկավար նշանակողից դարձել է հայկական…

    ՌԴ-ն «պարտկոմին» ՀՀ ղեկավար նշանակողից դարձել է հայկական…

  • Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը

    Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։

    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Լանջաղբյուրի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է կազմում է 256 միլիոն  96 հազար  դրամ, որի 75 տոկոսն հատկացվելու է պետական, իսկ 25 տոկոսը՝ համայնքի բյուջեից։

    Ծրագրով նախատեսված է տանիքի, հատակի, սանհանգույցների, ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի հիմնանորոգում, նոր դռների ու պատուհանների տեղադրում, պատերի ներքին հարդարում, այլ աշխատանքներ։

    Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028 թվականի հունիսին։

    Ներկայում երկհարկանի շենքում կատարվում են քանդման և տարածքից շինաղբի տեղափոխման աշխատանքներ։

  • «88» սուպերմարկետում գործող «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ

    «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում, որ գործում է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի «88» սուպերմարկետում, իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

    Մասնավորապես՝

    — արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
    — պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
    — առաստաղները կամ տանիքնե րի ներքին մակերևույթներն ու կառուցվածքներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը
    — սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

    Հացի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացի արտադրամասը համապատասխանեցնել սահմանված պահանջներին: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

  • Երբ մանկությունը փոխարինվում է գոյատևման պայքարով.Վիրաբյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Խեղված մանկություն…

    Այս լուսանկարում երկու փոքրիկներ են՝ մոտ 2 և 7 տարեկան։ Նրանք ոչ թե մանկապարտեզում կամ խաղահրապարակում են, այլ քաղաքի փողոցներում՝ մոր հետ, մարդկանցից գումար խնդրելով, որպեսզի կարողանան հաց գնել։

    Նրանց հայացքում մանկության անհոգությունը չկա։ Փոխարենը՝ կա վաղ հասունացած լռություն, հոգնածություն և գոյատևելու պայքար։ Մինչ մյուս երեխաները խաղում, սովորում ու երազում են, այս փոքրիկները ստիպված են փողոցում սպասել անծանոթների բարությանը։

    Յուրաքանչյուր երեխա արժանի է ապահով մանկության, կրթության, սիրո և խնամքի՝ անկախ իր ազգությունից կամ սոցիալական վիճակից։ Երեխաները երբեք չպետք է դառնան աղքատության, անտարբերության կամ սոցիալական խնդիրների զոհը։

    Այս լուսանկարը պարզապես երկու երեխայի մասին չէ. այն հիշեցում է, որ մեր կողքին կան փոքրիկներ, որոնց ամենամեծ երազանքը երբեմն պարզապես մի կտոր հացն է։

    Մանկությունը չպետք է անցնի փողոցում։

  • Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իսպանիայի հավաքականը մրցանակային գումարի շուրջ 30%-ը ստիպված կլինի վճարել ԱՄՆ-ին որպես հարկ։

    Ավելի վաղ իսպանացի ֆուտբոլիստները համատեղ լուսանկարից կտրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

    Սովորաբար ՖԻՖԱ-ն համաձայնության է հասնում մրցանակային գումարը հարկումից ազատելու վերաբերյալ։ Սակայն ԱՄՆ-ն իսպանացի ֆուտբոլիստներին և մարզիչներին ճանաչել է որպես առանձին հարկ վճարողներ, որոնք եկամուտ են ստացել Միացյալ Նահանգներում, այլ ոչ թե որպես մեկ միասնական իրավաբանական անձ։

    Միաժամանակ ԱՄՆ Կոնգրեսում նշել են, որ իսպանական կողմը պետք է դեռևս մրցաշար մեկնելուց առաջ տեղյակ լիներ նման կանոնների մասին։

    Այժմ, ըստ հրապարակումների, Իսպանիայի հավաքականը ստիպված կլինի աշխարհի առաջնությունում հաղթանակի համար ստացած մրցանակայինից վճարել մոտ 15 միլիոն դոլար հարկ։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է պատգամավերի աշխատավարձից | Քաղաքականություն

     Լրագրողների հետ զրույցում  «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը հայտարարել  է, որ «Ուժեղ Հայաստանը» հրաժարվելու է պատգամավորական պարգևավճարներից։

    «Ես աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, ինչպես նաև պարգևավճարից։ Մեր ամբողջ խմբակցությունը չի ստանալու պարգևավճար, որովհետև այնպես չէ, որ ժողովրդի համար այնպիսի մեծ բան է արվել, որ Ազգային ժողովը մի հատ էլ պարգևավճար ստանա։ Եթե չեմ սխալվում, այն կարող ենք ուղղորդել բարեգորածական որևէ հիմնադրամի կամ կառույցի»,- ասել է նա։

     

  • Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվելՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակում

    Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվելՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակում

  • Վրաստանում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի լայնածավալ վթարային անջատում․ Թբիլիսիում և Ռուսթավիում հնարավոր են ջրամատակարարման խափանումներ





    Հուլիսի 24-ի գիշերը՝ մոտ 00:10-ին, Վրաստանի ամբողջ տարածքում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի վթարային անջատում։ Այս մասին հայտնել է Վրաստանի Պետական էլեկտրահամակարգը։

    Գերատեսչության տեղեկացմամբ՝ վերականգնողական աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ էլեկտրամատակարարումը վերականգնվում է փուլ առ փուլ։ Այս պահին էլեկտրաէներգիան արդեն մասնակի վերականգնվել է Մցխեթա-Մթիանեթի շրջանում և Թբիլիսիի մի հատվածում։

    Պետական էլեկտրահամակարգը նաև հայտարարել է, որ վթարի պատճառների վերաբերյալ տարածվում է ապատեղեկատվություն։ Գերատեսչությունը կոչ է արել լրատվամիջոցներին և հանրությանը հենվել միայն պաշտոնական տեղեկատվության վրա և չտարածել չհաստատված տեղեկություններ։

    Էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման ճշգրիտ պատճառը դեռ պարզվում է։ Հետաքննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

    Էլեկտրաէներգիայի համապետական անջատման պատճառով GWP (Georgian Water and Power) ընկերությունը նույնպես հայտնել է պոմպակայանների աշխատանքի դադարեցման մասին։ Արդյունքում Թբիլիսիի և Ռուսթավիի բնակիչների մի մասի մոտ հնարավոր են ջրամատակարարման սահմանափակումներ կամ ջրի ճնշման նվազում։

    Ընկերությունից հայտնել են, որ տեխնիկական խմբերը աշխատում են արտակարգ ռեժիմով, իսկ ջրամատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի պոմպակայաններին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվելուց անմիջապես հետո։

    Աղբյուրը՝ vectornews.ge-ի




    դիտվել է 190 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

  • ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատ են ստացել 64 թեկնածու։

    Մանդատներ են տրամադրվել Ռուստամ Բաքոյանին, Ալեքսեյ Սանդիկովին, Կնյազ Հասանովին, Ռուբեն Ռուբինյանին, Վահագն Ալեքսանյանին, Ալխաս Ղազարյանին, Արայիկ Հարությունյանին, Հայկ Կոնջորյանին, Արուսյակ Ջուլհակյանին, Հասմիկ Հակոբյանին, Արմեն Խաչատրյանին, Արյուսակ Մանավազյանին, Արթուր Հովհաննիսյանին, Վիլեն Գաբրիելյանին, Սոնա Ղազարյանին, Արման Եղոյանին, Զարուհի Բաթոյանին, Սասուն Միքայելյանին, Սիսակ Գաբրիելյանին, Նազելի Բաղդասարյանին, Բաբկեն Թունյանին, Տաթևիկ Գասպարյանին, Լևոն Լևոնյանին, Արաքսյա Վարդանյանին, Քնարիկ Հարությունյանին, Նարեկ Գրիգորյանին, Արփինե Դավոյանին, Հակոբ Սիմիդյանին, Գարիկ Սարգսյանին, Վահե Ղալումյանին, Լուսինե Բադալյանին, Սարիկ Մինասյանին, Սերգեյ Բագրատյանին, Լիլիթ Մինասյանին, Սարգիս Խանդանյանին, Մարիամ Պողոսյանին, Միքայել Խաչատրյանին, Ծովինար Վարդանյանին, Տրդատ Սարգսյանին, Նատալյա Սինորյանին, Լյուդվիգ Գյուլնազարյանին, Թագուհի Ղազարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Սուրեն Հովհաննիսյանին, Լիլիթ Ստեփանյանին, Վլադիմիր Խաչատրյանին, Սյուզաննա Սայադյանին, Նարեկ Ղահրամանյանին, Ռուզաննա Երեմյանին, Կարեն Համբարձումյանին, Տարոն Չախոյանին, Մարիա Կարապետյանին, Նարեկ Բաբայանին, Նելլի Բավեյանին, Ահարոն Սահակյանին, Վոլոդյա Հակոբյանին, Նոնա Հովհաննիսյանին, Արամ Խաչատրյանին, Հռիփսիմե Գրիգորյանին, Գոռ Արշակյանին, Տիգրան Գալստյանին, Լուսինե Ավետիսյանին, Ռոման Համբարձումյանին և Էդուարդ Աղաջանյանին։