Երեկ դատարանի բակից ազատ արձակվեցին իմ ավագ ընկերներ Դավիթ Ղազինյանը և Հայկ Սուքիասյանը: Սա, իհարկե, ուրախալի լուր է։ Սակայն այս պատմության մեջ ամենակարևորը նրանց ազատ արձակվելը չէ, այլ այն, որ նրանք ապօրինի զրկված էին ազատությունից։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Ռուբեն Մխիթարյանը։
«Եթե այսօր նրանք կարող են գտնվել ազատության մեջ, ապա պետք է հնչի ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ չէին կարող երեկ։ Սա հերթական անգամ ցույց է տալիս մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը. մարդու ազատությունը չպետք է կախված լինի նրա քաղաքական կամ պաշտոնական կարգավիճակից։ Ազատության իրավունքը պետք է պաշտպանվի օրենքով, ոչ թե մանդատով կամ ինչ որ մեկի ցանկությամբ:
Ինձ համար Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է։
Իսկ իրական արդարությունը կլինի այն օրը, երբ Հայաստանում ոչ ոք ապօրինի չի կալանավորվի, և մարդու ազատությունը չի դառնա քաղաքական որոշումների կամ ընտրովի մոտեցումների առարկա»,-գրել է Մխիթարյանը։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողությունները տևել են ավելի քան 11 ժամ։ Տեղի է ունեցել երկու առերեսում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող երկու եղբայրների հետ։ Այս մասին հայտնել է Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ հարկերից խուսափելու հոդվածով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցվել։
Նա պարզաբանել է, որ նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրենի ձերբակալության մասին ավելի վաղ էր հայտնի դարձել։
Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականինՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԻնչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով.Տարոն ՉախոյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. ԿիբեռոստիկանությունՌոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումըԱիդա Ազատյանը հռչակվել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոնՀայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտԿառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարանԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի գործընկերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԵվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթըՄեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմըՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԲագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածքՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժինԴադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը․ դատախազությունՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն ՀովակիմյանՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետԲարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել2026 թվականի հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄԴավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներինՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներինՀյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԿԸՀ նախագահը հնչեցնում է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ անցած պատգամավորների անունները. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները. ԿԸՀ. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները. ԿԸՀ նախագահը հնչեցնում է անուններ. ՏեսանյութՈվքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնելՈՒՂԻՂ I ԿԸՀ-Ն ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ ՄիլիբենդինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթովԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխելԾնվել է Մարմարիկ գետում մшհшցած հայտնաբերված 2-шմյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչելԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետինՀուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Գևորգ ՊապոյանԱփսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ. Տարոն Չախոյան1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կստանձնի Էնդրյու ԲըրնհեմըՇենգավիթում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանաՍերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Էրեբունիում սպшնված 20-ամյա տղան․ մանրամասներ. ArmLurԵրևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Տիգրան ԱվինյանՏաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալիՄիքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասինՄեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում էՆորոգվել և գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտենՉինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ապա աշխատանքային քննարկում անցկացրել Տավուշի մարզի դատախազությունումԴեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգըԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել20.07.2026 Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցություն. ՈՒՂԻՂԵվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆՍևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զпհՄշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարարԱյգեշատում 36-ամյա վարորդն ավտովթ я шրից հետո վրшերթի է ենթարկել 11-шմյш հետիոտնիԱրփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքներըԼիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումըԿողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌուսաստանԱղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատըՖրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրըԱննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄիջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը
Էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո Թբիլիսիի որոշ բնակիչներ ջրամատակարարման ընդհատումներ են ունեցել պոմպակայանի անջատման պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են «Վրացական ջուր և էլեկտրաէներգիա» (GWP) ընկերությունից։
Շաբաթ առավոտյան Վրաստանում վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիա է անջատվել։ Առաջին անջատումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Անջատման պատճառը դեռևս անհայտ է։
«Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով Բախտրիոնի փողոցի պոմպակայանը անջատվել է։ Արդյունքում, Վակե և Սաբուրտալո շրջանների որոշ հատվածներ մնացել են առանց ջրի։ Պոմպակայանի էլեկտրաէներգիան արդեն վերականգնվել է։
Ջրամատակարարումը կվերականգնվի փուլ առ փուլ և լիովին կվերականգնվի մինչև ժամը 12:00-ն (Մոսկվայի ժամանակով 11:00-ն)», – հայտարարել է ընկերությունը։
Վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռչել է ավելի քան 250 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն։
Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը չեզոքացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից՝ հեռավոր մոտեցումներում։
Սոբյանին նշել է, որ Մոսկվային մոտենալու ճանապարհին ոչնչացվել է 16 ուկրաինական անօդաչու։ Նրա խոսքով՝ օրվա ընթացքում ՀՕՊ ուժերը մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ևս հինգ ԱԹՍ են որսացել և ոչնչացրել։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր, որ առավոտյան Մոսկվայի մերձակայքում ոչնչացվել է 11 անօդաչու․ առաջին հինգը՝ Մոսկվայի ժամանակով 10:39-ին, ևս վեցը՝ դրանից վեց րոպե անց։
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հուլիսի 25-29-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 25-29- ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 25-29-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Դանիա՝ Իստեդյան ճակատամարտի օր, Իսպանիա՝ Գալիսիի օր, Թունիս՝ Հանրապետության օր, Պուերտո- Ռիկո՝ Սահմանադրության օր, Հայաստան՝ Արմավիր քաղաքի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
373– վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծ-ը՝ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերից մեկը:
1897– Հայ հեղափոխական դաշնակցության կողմից կազմակերպվել է Խանասորի արշավանքը: Հայ ազատամարտիկները հարձակվել են քրդական մազրիկ ցեղախմբի վրա և կոտորել նրանց մեծ մասին՝ խնայելով կանանց ու երեխաներին: Պատճառն այն էր, որ 1896-ին քուրդ մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանության ժամանակ սպանել էր հայ մարտիկների: Այսպիսով, հասնելով հաղթանակի՝ հայ ֆիդայիները վերացրին մազրիկ ցե ղախմբի ազդեցությու նը Վան ի շրջանում։
1919-Հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայերը պարտություն են կրել Շախտախտում և Նորաշենում, ինչը Նախիջևանի հայկական կայազորին դրել է դժվար դրության մեջ, և գեներալ Շելկովնիկյանը ստիպված նահանջել է դեպի լեռնային Մարտիրոս գյուղ։
1922– «Նեմեսիս» գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում:
1972 –վախճանվել է հայազգի խորհրդային ծաղրածու, դերասան Լեոնիդ Ենգիբարյանը:
1990-ընդունվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի» հրամանը, որի հիման վրա իրականացված 160 օպերատիվ-զինվորական գործողություններից 156-ը իրականացվել է հայաբնակ գյուղերում և քաղաքներում:
1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մադագասկարի հետ։
1996– վախճանվել է ազգությամբ հայ խորհրդային նշանավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը:
1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԱՄԷ-ի հետ։
2006- Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ միայնակ է մասնակցելու 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին:
2011-Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտել Օգյուն Սամաստին:
2013-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը:
2023- Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում տեղի են ունեցել համաժամանակյա հանրահավաքներ՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած նահանջի դատապարտման:
ԱՇԽԱՐՀ
1139 –Պորտուգալիայի գրաֆ Ալֆոնս 1-ինը իրեն հայտարարել է թագավոր, Պորտուգալիան դարձել է թագավորություն:
1261 –թագավոր Միխայիլ 8-րդ Պալեոլոգը առանց կռվի գրավել է Կոստանդնուպոլիսը և հունական իշխանություն հաստատել այնտեղ: Դադարել է գոյություն ունենալ 4-րդ խաչակրաց արշավանքից հետո ստեղծված Լատինական Կայսրությունը:
1567– հիմնադրվել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը:
1587 –Ճապոնիայում արգելվել է քրիստոնեությունը, ճիզվիտներին առաջարկվել է 20 օրվա ընթացքում լքել երկիրը:
1593 –Հենրիխ Նավարացին ընդունել է կաթոլիկություն:
1814-անգլիացի գյուտարար Ջորջ Ստիվենսոնն իրականացրել է շոգեքարշի առաջին փորձարկումը:
1843 –վախճանվել է շոտլանդացի քիմիկոս, գյուտարար Չարլզ Մակինտոշը, որը հայտնաբերել է անջրանցիկ թիկնոցը (մակինտոշ):
1874 –ծնվել է օրգանական քիմիկոս, ակադեմիկոս Սերգեյ Լեբեդևը, որը առաջինն է մշակել էթիլ սպիրտից կաուչուկ ստանալու մեթոդը:
1909- Լուի Բլերիոն իր սեփական ձեռքերով ստեղծած ինքնաթիռով թռել է Լա-Մանշ նեղուցի վրայով:
1934-վախճանվել է ուկրաինացի անարխիստ Նեստոր Մախնոն:
1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական կառավարությունը հայտարարել է իր չեզոքության մասին, չնայած ամբողջ պատերազմի ընթացքում բազմակողմանի օգնություն է ցույց տվել ֆաշիստական Գերմանիային։
1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից Վիտեբսկում ստեղծվել է գետտո:
1943 –հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ է արվել և ձերբակալվել իտալական ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսսոլինին:
1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է հյուսիս-արևմտյան Ֆրանսիայի ազատագրման «Կոբրա» օպերացիան:
1978 –Օլդեմ քաղաքում (Անգլիա) ծնվել է արհեստական բեղմնավորմամբ ստեղծված առաջին մարդը:
1980– վախճանվել է ռուս նշանավոր երգիչ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին:
2000– Փարիզի մերձակայքում Air France ավիաընկերության «Կոնկորդ» ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 109 անձինք:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դավիթ Ղազինյանն ու Հայկ Սուքիասյանն ազատ արձակվեցին դատարանի դահլիճից։
Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող բոլոր քրեական հետապնդումները անհիմն են, շինծու, կապ չունեն օրինականության հետ և ունեն բացառապես քաղաքական դրդապատճառներ։ Մեր պայքարը շարունակվում է:
Ժամանակակից պետականության ամենակարևոր գաղափարներից մեկն այն է, որ պետությունը չի նույնացվում որևէ իշխանության հետ, իսկ իշխանությունը չի նույնացվում իշխանության ղեկին գտնվող անձի հետ։ Երբ այս սկզբունքը խախտվում է, սկսվում է պետական կառավարման ամենավտանգավոր փուլերից մեկը, որի ընթացքում աստիճանաբար կազմաքանդվում են այն մեխանիզմները, որոնք պետք է սահմանափակեն իշխանությունը, վերահսկեն դրա գործունեությունը և ապահովեն հանրային շահի գերակայությունը։ Այդ պահից սկսած պետությունը դադարում է հիմնվել ինստիտուտների վրա և սկսում է հիմնվել անհատի կամ փոքր խմբի կամքի վրա։ Նման համակարգերում իշխանության գագաթին գտնվող անձի քաղաքական, անձնական կամ խմբային շահը դառնում է պետական քաղաքականության գլխավոր չափանիշը, իսկ բոլոր այն ինստիտուտները, որոնք ստեղծվել էին այդ շահը հավասարակշռելու համար, կա՛մ ենթարկվում են, կա՛մ թուլացվում, կա՛մ աստիճանաբար կորցնում իրենց իրական նշանակությունը։
Երբ անկախ ինստիտուտները դադարում են գործել, առաջին հերթին փոխվում է պետական որոշումների տրամաբանությունը։ Եթե նորմալ պայմաններում որոշումը գնահատվում է ըստ նրա օրինականության, արդյունավետության և հանրային շահին համապատասխանության, ապա ինստիտուտների թուլացման պայմաններում հիմնական չափանիշը դառնում է այն, թե արդյոք տվյալ որոշումը համապատասխանում է իշխանության քաղաքական նպատակներին։
Այս փուլում իրավական սկզբունքները սկսում են փոխարինվել քաղաքական նպատակահարմարությամբ։ Օրենքի գերակայության փոխարեն ձևավորվում է նպատակահարմարության գերակայություն, որտեղ օրենքը մեկնաբանվում կամ կիրառվում է ոչ թե բոլորի նկատմամբ հավասարության, այլ քաղաքական անհրաժեշտության սկզբունքով։ Նման համակարգերում նույն գործողությունը կարող է տարբեր գնահատական ստանալ՝ կախված նրանից, թե ով է այն կատարել։
Ընդդիմադիր գործչի նկատմամբ ամենափոքր խախտումը կարող է ներկայացվել որպես ծանր հանցագործություն, մինչդեռ իշխանությանը մոտ կանգնած անձանց նկատմամբ նույնատիպ կամ նույնիսկ ավելի ծանր գործողությունները կարող են անտեսվել կամ տարիներով չքննվել։
Պատմությունը բազմաթիվ օրինակներ է տալիս, թե ինչպիսի հետևանքներ է ունենում ինստիտուցիոնալ անկախության կորուստը։ Հին Հռոմում հանրապետական համակարգը երկար ժամանակ հիմնված էր փոխադարձ զսպումների և հակակշիռների վրա։ Սակայն հանրապետության վերջին տասնամյակներին անձնական իշխանության աճը, բանակի անձնական հավատարմությունը գեներալներին և քաղաքական ինստիտուտների աստիճանական թուլացումը հանգեցրին նրան, որ հանրապետությունը վերածվեց կայսրության։ Թեև որոշ ինստիտուտներ ձևականորեն պահպանվեցին, իրական որոշումները կենտրոնացան մեկ անձի շուրջ։ Նույն օրինաչափությունը կարելի է տեսնել նաև ավելի ուշ ժամանակաշրջաններում, երբ ձևական սահմանադրությունները պահպանվել են, սակայն դրանց բովանդակությունը դատարկվել է քաղաքական վերահսկողության պատճառով։
Քսաներորդ դարի ամենաողբերգական օրինակներից մեկը Գերմանիան էր։ Վայմարյան Հանրապետության ինստիտուտները սկզբնական շրջանում ձևականորեն գոյություն ունեին, սակայն քաղաքական ճնշումների, կուսակցական վերահսկողության և իրավական համակարգի աստիճանական քաղաքականացման արդյունքում իշխանությունը կենտրոնացավ մեկ կուսակցության և մեկ առաջնորդի՝ Ադոլֆ Հիտլերի ձեռքում։ Դատարանները, դատախազությունը, ոստիկանությունը, պետական ծառայությունը, կրթական համակարգը և լրատվամիջոցների զգալի հատվածը ենթարկվեցին քաղաքական վերահսկողության։ Արդյունքում ինստիտուտները դադարեցին պաշտպանել քաղաքացիներին իշխանությունից և սկսեցին պաշտպանել իշխանությանը քաղաքացիներից։ Սա դարձավ այն հիմնական պայմաններից մեկը, որի շնորհիվ հնարավոր դարձան զանգվածային բռնաճնշումները, քաղաքական հետապնդումները և հետագայում նաև ցեղասպանական քաղաքականության իրականացումը։ Այդ փորձը ցույց տվեց, որ նույնիսկ զարգացած իրավական համակարգ ունեցող պետությունը կարող է շատ արագ կորցնել իր ժողովրդավարական բնույթը, եթե անկախ ինստիտուտները հրաժարվում են իրենց հիմնական առաքելությունից։
Խորհրդային Միությունում նույնպես գրեթե բոլոր պետական մարմինները ձևականորեն գոյություն ունեին, սակայն իրականում ենթարկվում էին կոմունիստական կուսակցության քաղաքական ղեկավարությանը։ Դատարանները, դատախազությունը, խորհրդարանը, ընտրությունները, արհմիությունները և լրատվամիջոցները մեծամասամբ գործում էին ոչ թե որպես ինքնուրույն կառույցներ, այլ որպես կուսակցության քաղաքական որոշումների իրականացնողներ։ Այս մոդելը ցույց տվեց, որ ինստիտուտների ֆիզիկական գոյությունը դեռևս չի նշանակում դրանց անկախություն։ Եթե վերջնական որոշումները կայացվում են մեկ քաղաքական կենտրոնում, ապա պետական կառավարման ամբողջ համակարգը վերածվում է վարչական մեխանիզմի, որը սպասարկում է իշխանության վերարտադրությունը։
Ժամանակակից աշխարհում նույնպես կարելի է նկատել, որ այն երկրներում, որտեղ իշխանության ղեկին գտնվող անձի քաղաքական շահը սկսում է գերակշռել պետական շահի նկատմամբ, առաջին թիրախները սովորաբար դառնում են դատարանները, հակակոռուպցիոն մարմինները, ընտրական հանձնաժողովները, հանրային հեռարձակողները, վերահսկիչ պալատները, կենտրոնական բանկերը և համալսարանները։ Պատճառը պարզ է. հենց այս կառույցներն են ունակ սահմանափակել քաղաքական իշխանությունը կամ հանրությանը ներկայացնել այնպիսի տեղեկատվություն, որը կարող է վնասել իշխանության հեղինակությանը։ Այդ պատճառով նման համակարգերում հաճախ փորձ է արվում փոխել ղեկավարներին, փոփոխել օրենսդրությունը, ընդլայնել քաղաքական նշանակումների հնարավորությունները, ֆինանսական կախվածության մեջ պահել անկախ մարմիններին կամ հանրային քարոզչության միջոցով նվազեցնել դրանց նկատմամբ հասարակության վստահությունը։ Այս գործընթացի առանձնահատուկ վտանգն այն է, որ այն գրեթե երբեք չի սկսվում բացահայտ հայտարարությամբ, թե իշխանությունը ցանկանում է վերացնել անկախությունը։ Ընդհակառակը, սովորաբար հայտարարվում է, որ անհրաժեշտ է բարձրացնել արդյունավետությունը, իրականացնել բարեփոխումներ, պայքարել նախկին համակարգի դեմ կամ ապահովել ժողովրդի կամքի իրականացումը։ Սակայն, եթե այդ բարեփոխումների արդյունքում ինստիտուտները դառնում են ավելի կախված քաղաքական իշխանությունից, ապա, անկախ հիմնավորումներից, դրանց իրական արդյունքը պետական համակարգի թուլացումն է։
Հայաստանի անկախության ամբողջ պատմության ընթացքում տարբեր ժամանակահատվածներում բազմիցս քննարկման առարկա է դարձել պետական ինստիտուտների քաղաքականացման խնդիրը։ Տարբեր իշխանությունների օրոք քննադատություններ են հնչել դատարանների, իրավապահ մարմինների, պետական ծառայության, ընտրական գործընթացների, հանրային հեռարձակողի, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների և այլ կառույցների քաղաքական ազդեցության վերաբերյալ։ Սակայն այսօրվա գործող իշխանությունների օրոք ինստիտուտների անկախությունը հասել է ամենացածր մակարդակի, երբ դատարանները, իրավապահ մարմինները ու մյուս ինստիտուցիոնալ կառույցները դարձել են իշխանության (իսկ ավելի ստույգ՝ իշխանության բուրգի գագաթին հայտնված մեկ անձի) կամակատարներն՝ ընդդիմությանը ճնշելու հարցում։
Անկախ ինստիտուտների քաղաքականացման հետևանքները չեն սահմանափակվում միայն քաղաքական դաշտով։ Դրանք աստիճանաբար ներթափանցում են տնտեսություն, կրթություն, գիտություն, մշակույթ և նույնիսկ հասարակական բարոյականություն։ Եթե պետական պաշտոններն սկսում են բաշխվել ոչ թե մասնագիտական կարողությունների, այլ քաղաքական հավատարմության հիման վրա, ապա ժամանակի ընթացքում պետական կառավարման որակը նվազում է։ Մասնագետները հեռանում են համակարգից կամ լռում են, իսկ նրանց տեղը զբաղեցնում են առավելապես քաղաքականապես վստահելի, սակայն ոչ միշտ բավարար մասնագիտական կարողություններ ունեցող անձինք։ Արդյունքում սխալ որոշումների հավանականությունը մեծանում է, իսկ պատասխանատվության մեխանիզմները՝ թուլանում։
Հատկանշական է նաև այն, որ ինստիտուտների թուլացումը սովորաբար անմիջապես չի հանգեցնում պետական փլուզման։ Սկզբնական շրջանում նույնիսկ կարող է թվալ, թե որոշումների կայացումը դարձել է ավելի արագ և արդյունավետ, քանի որ անհետացել են հակակշիռներն ու վերահսկողության մեխանիզմները։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում հենց այդ հակակշիռների բացակայությունն է ստեղծում կառավարման համակարգային ճգնաժամ։ Սխալ որոշումները չեն կանխվում, մասնագիտական կարծիքները չեն լսվում, իսկ իշխանության ներսում նվազում է ինքնաքննադատության հնարավորությունը։ Այդպիսի համակարգերը հաճախ սկսում են հավատալ սեփական անսխալականությանը, ինչը պատմության ընթացքում բազմիցս դարձել է լուրջ քաղաքական և պետական ձախողումների պատճառ։
Ժողովրդավարական պետությունների փորձը ցույց է տալիս, որ ուժեղ պետությունը բնավ այն չէ, որտեղ իշխանությունն ամեն ինչ կարող է անել, այլ այն, որտեղ նույնիսկ ամենահզոր կառավարությունը սահմանափակված է օրենքով և անկախ ինստիտուտներով։ Իրական պետական հզորությունը չափվում է ոչ թե ղեկավարի անձնական ազդեցությամբ, այլ ինստիտուտների կարողությամբ՝ շարունակել արդյունավետ գործել իշխանությունների փոփոխությունից հետո։
ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Իրանի դեմ 12-րդ գիշերն անընդմեջ իրականացվող հարվածների ալիքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Թիրախների թվում են եղել Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա դիտարկման կետերը և հակաօդային պաշտպանության միջոցները։
«Այս հարվածներն ավելի են սահմանափակում Իրանի հնարավորությունները՝ հարձակումներ իրականացնելու քաղաքացիական նավաստիների և առևտրային նավերի դեմ», – նշվում է X-ում Կենրտոնական հրամանատարության հայտարարության մեջ։
Կենտրոնական հրամանատարությունը նաև հայտնել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը վերսկսելուց հետո վերաուղղորդել է ինը առևտրային նավ, ինչպես նաև շարքից դուրս է բերել մեկը։