Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել | Քաղաքականություն

Written by

in

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողությունները տևել են ավելի քան 11 ժամ։ Տեղի է ունեցել երկու առերեսում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող երկու եղբայրների հետ։ Այս մասին հայտնել է  Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ հարկերից խուսափելու հոդվածով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցվել։

Նա պարզաբանել է, որ նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրենի ձերբակալության մասին  ավելի վաղ էր հայտնի դարձել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *