Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում

Written by

in

Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ազգային թիմի կազմում իր հրաժեշտի հանդիպումը կանցկացնի առանց ներկայիս գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի։

ESPN-ի տեղեկություններով՝ մասնագետը չի ղեկավարի թիմը 41-ամյա ֆուտբոլիստի վերջին խաղում՝ նրա հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

​Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաժեշտի հանդիպման ժամանակ Պորտուգալիայի ընտրանին կարող է գլխավորել Լուիս Ֆելիպե Սկոլարին, որի ղեկավարությամբ Ռոնալդուն ժամանակին նորամուտն էր նշել ազգային թիմում։

​Հավաքականի մեկ այլ նախկին գլխավոր մարզիչ՝ Ֆերնանդու Սանտուշը, որն աշխատել է Ռոնալդուի հետ 2014-ից 2022 թվականներին, որպես թեկնածու չի դիտարկվում։ Չնայած Եվրո-2016-ում տարած համատեղ հաղթանակին՝ նրանց հարաբերությունները փչացել էին այն բանից հետո, երբ Սանտուշը հարձակվողին պահեստայինների նստարանին էր թողել ԱԱ-2022-ի ժամանակ։

​Հավելենք, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 234 հանդիպում և դարձել 146 գոլի հեղինակ։ Նրա նորամուտը կայացել է 2003 թվականի օգոստոսի 20-ին՝ Ղազախստանի դեմ խաղում (1-0), իսկ այս պահի դրությամբ վերջին հանդիպումն անցկացրել է 2026 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Ուելսի դեմ խաղում (1-0)։

Աղբյուրը՝ Armsport.am:

դիտվել է 8 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *