Blog

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը

    Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթանում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր:

    Հայաստանի պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և ազգային 5 փորձագետ: Պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

    Հայաստանի կողմից ներկայացված «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Հայտը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության միջև ավելի վաղ ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա՝ «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ։ Սա պետություն-մասնավոր համագործակցության ևս մեկ հաջողված օրինակ է:  

    Ինչպես նոր գրանցված հայտը, այնպես էլ նախորդ տարիներին գրանցված բոլոր հայտերը հասանելի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում՝ https://whc.unesco.org/en/statesparties/am:

    Այսպիսով՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 1995 թվականին գրանցված 4 հայտերին վերջին 3 տարիների հետևողական աշխատանքի արդյունքում ավելացնում է ևս 4-ը:

  • Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մաhացել է

    Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում 51-ամյա Էդիկ Հ․-ն իր վարած՝ քարով բարձված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

    Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրան

    Վարչապետի համապատասխան որոշման համաձայն՝ նախարարը Թեհրանում հանդիպումներ կունենա Իրա
  • Ռուսաստանը կերկարաձգի բենզինի արտահանման արգելքը | Էկոնոմիկա

    Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև 2026 թվականի վերջը։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

    «Բենզինի արտահանման արգելքի վերաբերյալ օպերատիվ շտաբում որոշում ենք կայացրել այն երկարաձգել ինչպես արտադրողների, այնպես էլ ոչ արտադրողների համար», — նշել է Նովակը։

    Միևնույն ժամանակ, փոխվարչապետը հավելել է, որ դիզելային վառելիքի արտահանման արգելքը կչեղարկվի «շուկայի վերականգնմանը զուգընթաց», որպեսզի նավթավերամշակման գործարանները դժվարությունների չբախվեն գերհագեցածության և վերամշակման ծավալների կրճատման պատճառով։

    Նովակն ընդգծել է, որ ներքին շուկան ապահովելուց հետո Ռուսաստանի համար առաջնահերթություն կլինի դիզվառելիքի արտահանումը՝ գործարանների ամբողջական բեռնվածությունն ապահովելու նպատակով։

    Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետը հայտնել էր, որ այս ամռանը Ռուսաստանում վառելիքի մատակարարումների խափանումներ են առաջացել՝ պայմանավորված լոգիստիկ շղթաների փոփոխություններով։ Իրավիճակը կայունացնելու համար կառավարությունը մի շարք միջոցներ էր ձեռնարկել, այդ թվում՝ սահմանափակելով բենզինի և դիզվառելիքի արտահանումը։ Ներկայում վառելիքի արտահանման արգելքը գործում է մինչև հուլիսի 31-ը։

  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԿանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում է ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիՀացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»

    Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԿանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում է ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիՀացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»

  • Մենք պատրաստ ենք «հզոր հարված» հասցնել Իրանին․ Թրամփ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները «պատրաստ են մարտի» և պատրաստ են «հզոր հարված» հասցնել Իրանին, սակայն ինքը «չի շտապում», քանի որ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

    «Մենք պատրաստ ենք մարտի, բայց դեռ խոսում ենք նրանց հետ։ Այնպես որ, բեկումնային պահը կամ կգա, կամ՝ չէ։

    Գուցե հանձնվեն, գուցե պարզապես տեղի տան կամ էլ՝ մտնեն քարանձավները։ Գիտեք չէ՞, նրանք գետնի տակ այնպիսի խորը քարանձավներ ունեն, որ կարող են այնտեղ թաքնվել»,— ասել է Թրամփը։

    Նրա խոսքով՝ իրանցի պաշտոնյաները «գնալով ավելի լուրջ են վերաբերվում» ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրի հասնելու հարցին։

  • Երկու ահազանգ, մեկ մահ․ Քրիստինա Վարդանյան





    Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․
    «ԵՐԿՈՒ ԱՀԱԶԱՆԳ. ՄԵԿ ՄԱՀ
    Պարզվում է, որ մահվան ելքով տապալված բարդու մասին ՀՈԱԿ-ը տեղյակ էր ոչ թե դեպքից 8 օր առաջ, այլ առնվազն 3 ամիս։
    Մարտին քաղաքացին Active Citizen հարթակում հայտնում է, որ ճանապարհի եզրին գտնվող բարդին ավելի քան 10 տարի վթարային վիճակում է և պետք է անհապաղ հատվի։ Տաթևիկ Բիջոյան
    ✅ Հայտը փոխանցվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին։
    ✅ Հայտը փակվում է «ԿԱՏԱՐՎԱԾ» կարգավիճակով։
    Բայց ծառը չի հատվում։
    Քաղաքացուն ասում են՝ կհատենք աշնանը (վթարային, մայրուղուն կից ծառի դեպքում)։
    Հետո գալիս է հունիսը։
    ✅Նույն ծառի վերաբերյալ կրկին ահազանգ՝ գրավոր դիմումով։ ✅Պատասխանում են՝ 15 օրվա ընթացքում կհատեն։
    Եվս մեկ հնարավորություն՝ կանխելու ողբերգությունը։
    Ութ օր անց ծառը տապալվում է։
    Մարդ է մահանում։
    Հիմա հարց.
    Եթե մարտին արդեն որոշվել էր, որ ծառը պետք է հատվի, ապա ինչո՞ւ 2-րդ դիմումի դեպքում այն մինչև ողբերգությունը մնաց կանգուն։
    Եթե դիմումը «կատարված» էր, ապա կոնկրետ ի՞նչ էր կատարված։
    Քաղաքացիները ճանապարհին կից և վթարային ծառի համար երկու անգամ զգուշացրել են։
    Համակարգը երկու անգամ ստացել է ահազանգը։
    Բայց վտանգը չի վերացվել։
    Հազարավոր կանաչ ծառեր հատվեցին, իսկ այս մեկ չոր ծառը ոչ մեկին չանհանգստացրեց։
    Ծառը չընկավ անսպասելի։ Ինչո՞ւ նախազգուշացումները ոչինչ չփոխեցին։ Մեկ անտեսված ահազանգի գինը մարդու կյանքն էր։
    Գագիկ Շամշյան, հանուն արդարության սա էլ լուսաբանեք, ինչպես նախորդ թեզը, թե քաղաքացիները խոչընդոտել են։ Հակառակը՝ բազմանգամ գրավոր դիմել են և վերջում մարդ մահացավ…»։




    դիտվել է 291 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը

  • Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք․ մեկնարկը տրված է

    Կապանում պաշտոնապես մեկնարկել է «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագիրը։ Բացման արարողությանը մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակներ, երիտասարդներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մեկնարկի շրջանակում Սյունիքի մարզկենտրոնին է փոխանցվել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը, մարվելթեմատիկ փոստային նամականիշը, իսկ օրը եզրափակվել տոնական համերգով։

  • «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»… յոթ ամիս անց. «Փաստ»



    Հարցազրույց


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    «Շատ հանգիստ, համբերատար, խելոք, զուսպ երեխա էր։ Փոքր տարիքում զբաղվել է կարատեով, մեդալներ ունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համլետի մայրիկը՝ տիկին Ծովինարը։


    Համլետը ծնունդով Երևանից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Սովորել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում, որտեղ այսօր Համլետի մասին հիշեցնում է նրա զոհվելուց հետո տեղադրված հուշաքարը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն անկեղծանում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ։ «Այդ առումով Համլետն ու եղբայրը հակառակ բևեռներ են։ Համլետս լավ էր տիրապետում ռուսաց լեզվին, վարժ խոսում էր։ Անգլերենի հանդեպ ևս անտարբեր չէր, բայց օտար լեզուներից առաջին տեղում ռուսերենն էր։ Իր համար առաջնային տեղում էին նախ՝ սպորտը, այնուհետև՝ խոհարարությունը»։


    Իններորդ դասարանն ավարտելուց հետո Համլետն ուսումը շարունակել է արհեստագործական քոլեջում՝ խոհարարության բաժնում։ Քոլեջի բակում ևս խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ պատերազմում անմահացած իրենց ուսանողի։ «Այնպես ստացվեց, որ նա վեց ամիս ուշ զորակոչվեց ծառայության։ Մինչ բանակ զորակոչվելը հասցրեց նաև մի շարք տեղերում աշխատել։ Շատ «համեղ ձեռք» ուներ, ամեն ինչ պատրաստում էր, խոհանոցի հետ սեր ուներ։ Երբ ես աշխատում էի և տանը չէի լինում, նա արդեն պատանեկության տարիքից տարբեր ուտեստներ էր պատրաստում, համային փորձարկումներ անում։ Այն Նոր տարուն, երբ պետք է զորակոչվեր ծառայության, բոլորիս հրահանգեց՝ դուք սեղանին մոտ չգաք, ես ամեն ինչ կպատրաստեմ։ Իր կնքամայրը փորձեց աղցանը, շատ հավանեց, Համլետս էլ ասաց՝ բաղադրատոմսը միայն քեզ կասեմ։ Իր բոլոր տետրերը պահել եմ, բայց մինչ օրս չեմ կարողանում բացել, կարդալ։ Ես այն հույսով, մտքերով կարծես լինեմ, որ նա դեռ ծառայում է և գալու է։ Ինձ մոտ այդ տպավորությունն է, որովհետև ես իրեն չեմ տեսել»։

    2019 թվականի հունվարի 9-ին Համլետը զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Սիրով մեկնեց ծառայության, նույն սիրով էլ ծառայում էր։ Նա իր դիմումի համաձայն ծառայում էր Ջրականում։ Պետք է Գյումրիում ծառայեր, խոհարար լիներ, բայց հրաժարվել էր, մեզ էլ ոչինչ չէր ասում, վերջին պահին ենք իմացել։ Նա ընդամենը մեկ անգամ է արձակուրդ եկել, բայց ուշքն ու միտքն ընկերներն ու զորամասն էր։ Անգամ իրեն ասում էի՝ Ջրականում ո՛չ ծառ կա, ո՛չ տերև, ի՞նչն ես այնտեղ հավանում։ Բայց նա սիրում էր Ջրականը։ Անգամ իրեն երկու ամսով ուղարկեցին Մարտունի նորակոչիկների մոտ։ Չէր հարմարվում Մարտունիում։ Իր եղբայրն էլ գնաց իր մոտ, բայց միայն չորս օր են միասին մնացել»։


    Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Նա պատերազմն սկսվելուց մի քանի օր հետո ինձ զանգահարեց, երևի մի հինգ րոպե է խոսել ինձ հետ։ Ես սկսեցի լաց լինել, չկարողացա իր հետ խոսել։ Իմ եղբայրը գնացել էր իր հետևից, բայց նա քեռուն չէր զանգել, որ չկարողանար իրեն գտնել։ Տղաս պատերազմի ընթացքում խոսել է ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց քանի որ ես հուզվում էի, ինձ հետ չէր կարողանում խոսել»։


    Համլետին ու ընկերներին Ջրականից տեղափոխում են Հադրութ։ «Նա եղել է Հադրութի գերեզմանատան տարածքում։ Հենց այնտեղ էլ հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը զոհվել է։ Համլետը, ևս երեք սերժանտ և երկու նորակոչիկ ինքնակամ են գնացել այդ հատված՝ իրենց զինակից ընկերներին օգնության։ Արդեն բոլոր պատմությունները մենք իրենից հետո ենք իմացել։ Մեր տուն շատ են եկել նաև կամավորական տղաներից, նրանք են ինչ-որ մանրամասներ պատմել։ Ասում են՝ այդ ժամանակ թշնամին արդեն Հադրութում է եղել, տղաները գնացել են իրենց ընկերներին օգնության։ Ցանկացել են շեղել թշնամու ուշադրությունը, որ մյուսները կարողանան այդ հատվածից դուրս գալ, բայց…

    Հոկտեմբերի 6-ին զանգահարել է իր կնքահորը, խնդրել, որ իր փոխարեն հրաժեշտ տա ինձ։ Ասել է. «Ես հետ չեմ գալու, մամայիս կպաչեք, կասեք, որ իրեն շատ եմ սիրում»»։


    Համլետը ուշ է տուն «վերադարձել»։ «Նրան Հադրութից դուրս են բերել դեկտեմբերի 5-ին, քանի որ այդ հատվածը գրավված է եղել։ ԴՆԹ հետազոտության արդյունքները հաստատվել են մայիսի 28-ին։ Դեկտեմբերի 5-ից Հերացիում է եղել, նրա բոլոր փաստաթղթերը, անգամ դրամապանակն իր մոտ են եղել, ուղղակի ԴՆԹ-ն բավականին ուշ հաստատվեց»։


    Տիկին Ծովինարի կրտսեր որդին՝ Հայկը, ավարտել է Ժուկովի անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան՝ հակաօդային պաշտպանության գծով։ «Նա մեկ տարի աշխատեց, բայց հետո տեղափոխվեց այլ աշխատանքի, որովհետև երբ համազգեստով տանից դուրս էր գալիս, մնում էր հերթապահության, տագնապով մեկնում էր զորամաս, շատ ծանր ապրումներ էի ունենում»։

    Ապրելու ուժի մասին։ «Համլետս պայքարել է, չի նահանջել։ Նա գիտակցաբար անձնազոհության է գնացել, որ մենք ապրենք ու հիմա պետք է իրեն ապրեցնենք։ Տղաները միշտ մեր կողքին են, նրանք ողջերից էլ ողջ են, նրանց անունը հավերժ է։ Մեզ հայրենիք են պահ տվել, որ ապրենք ու հզորացնենք այն։


    Ինձ նաև Հայկս է շատ ուժ տալիս, նա մշտապես ինձ դուրս է բերել ծանր հոգեվիճակներից, իմ կողքին է եղել։ Նա էլ շատ ծանր տարավ եղբոր կորուստը։ Մեր ընտանիքում շուտով զույգ տղաներ են ծնվելու՝ Համլետիս ու Հայկիս եղբայրները։ Տղաս այնքան է ոգևորվել, որ եղբայրներ է ունենալու»։


    Հ. Գ. – Կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





  • Բաքվում ռուս և գերմանացի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է եղել՝ առանց Ադրբեջանի իմացության․ Ալ

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հուլիսի կեսերին Բաքվում միաժամանակ գտնվել են նախկին ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներ, և հնարավոր է՝ նրանք հանդիպում են ունեցել՝ քննարկելու Ուկրաինայում շարունակվող պատերազմը։

    Ալիևը այս մասին ասել է Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները նախապես տեղեկացված չեն եղել այդ հանդիպման մասին։

    «Թռիչքների վիճակագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նման գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Բաքվում, սակայն մենք այդ մասին որևէ ծանուցում չենք ստացել ո՛չ Գերմանիայից, ո՛չ Ռուսաստանից»,- ասել է Ալիևը։

    Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքն օգտագործվել է առանց երկրի իշխանություններին տեղեկացնելու։

    «Եթե այս հանդիպումը նպաստում է ուկրաինական-ռուսական պատերազմի ավարտին, մենք, իհարկե, ողջունում ենք դա»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

    Ալիևը հայտնել է, որ լրատվական հրապարակումներից հետո հանձնարարել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը հետաքննություն անցկացնել, որի արդյունքում տեղեկությունը հաստատվել է։

    Նրա խոսքով՝ հուլիսի 12-ին Բաքու են ժամանել նախկին գերմանացի պաշտոնյաներ Ռոնալդ Պոֆալան և Մաթիաս Պլատցեկը, որոնք Բեռլինից թռիչքով ժամանել են Ադրբեջան և հուլիսի 14-ին վերադարձել Գերմանիա։

    Ռոնալդ Պոֆալան 2009-2013 թվականներին զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի աշխատակազմի ղեկավարի և հատուկ հարցերով նախարարի պաշտոնները Անգելա Մերկելի կառավարությունում։ Ավելի ուշ նա ղեկավարել է գերմանա-ռուսական հարաբերությունների շուրջ գործող «Պետերբուրգյան երկխոսություն» ձևաչափը։

    Մաթիաս Պլատցեկը եղել է Բրանդենբուրգի նախկին վարչապետը և երկար տարիներ կապված է եղել Գերմանիա-Ռուսաստան հարաբերությունների զարգացման կողմնակիցների շրջանակների հետ։

    Ալիևի խոսքով՝ նույն օրը՝ հուլիսի 12-ին, Բաքու են ժամանել նաև Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովը և Ռուսաստանի նախագահի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։

    Զուբկովը 2007-2008 թվականներին եղել է Ռուսաստանի վարչապետը, իսկ ներկայումս ղեկավարում է «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը։ Ֆադեևը 2019 թվականից ղեկավարում է Ռուսաստանի նախագահի խորհրդատվական մարմինը՝ Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհուրդը։

    Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ տեղեկություն չունի Բաքվում հնարավոր հանդիպման մասին, սակայն նշել է, որ վերջին ամիսներին Գերմանիան փորձում է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սկսել բանակցություններ։

    «Այս պատերազմի ավարտը կախված է միայն Ռուսաստանի կառավարությունից և Ռուսաստանի նախագահից։ Բանակցություններ սկսելու որոշումը միայն նրանից է կախված»,- ասել է Մերցը՝ հավելելով, որ Պուտինը շարունակում է հրաժարվել դրանից։

    Ալիևը կրկին հայտարարել է, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի։

    «Մեր հիմնական նպատակը այս պատերազմի ավարտն է և տարածաշրջանում խաղաղության ապահովումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

    Անի Վարդանյան

    https://armlur.am/