Blog

  • Տեղումներ չեն սպասվում – Սյունիք ՀԸ

    Հանրապետության տարածքում հուլիսի 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ։ Հուլիսի 26-30-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։

    Երևանում հուլիսի 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 26-30-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

    Հուլիսի 26-30-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

  • Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ





    Հուլիսի 18-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21։40-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նորիկ Ղ.-ն իրենց տանը, իրեն պատկանող «Ekol Ledy» մոդելի, գործարանային համարով 9 մմ տրամաչափի ատրճանակով 4 կրակոց է արձակել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։

    Ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների կողմից Նորիկ Ղ.-ն նշված հասցեից, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։




    դիտվել է 14 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը

  • Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

    2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

    «2026 թվականի օգոստոսը խոստանում է իսկապես բացառիկ լինել երկնքի սիրահարների համար։ Մեկ ամսվա ընթացքում տեղի կունենան մի քանի նշանակալի աստղագիտական երևույթներ՝ Արեգակի լրիվ խավարում, Պերսեիդների աստղաթափի պիկ, և Լուսնի մասնակի խավարում։

    Ամենահետաքրքիրը օգոստոսի 12-ն է։ Այդ օրը գրեթե միաժամանակ տեղի կունենան երեք կարևոր իրադարձություններ՝ Արեգակի լրիվ խավարում, Նորալուսին և Պերսեիդների ակտիվության առավելագույն փուլը։ Նման համադրություն հաճախ չի հանդիպում, և հենց դա է 2026 թվականի օգոստոսը դարձնում առանձնահատուկ։

    Օգոստոսի 12․ Արեգակի լրիվ խավարում

    Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ 

    Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։

    Խավարման պահին Լուսինը Երկրից կլինի մոտ 359 445 կմ հեռավորության վրա(միջինը 373320կմ)։ Այդ պատճառով այն երկնքում սովորականից փոքր-ինչ ավելի խոշոր կերևա և ամբողջությամբ կծածկի Արեգակը։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում, ուստի այս երևույթը մեր երկրից հնարավոր չի լինի դիտել։

    Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշեր․ Պերսեիդների աստղաթափը

    Նույն գիշերը երկնքում կակտիվանան նաև Պերսեիդները՝ տարվա ամենահայտնի և դիտարժան աստղաթափերից մեկը։Պերսեիդներն առաջանում են, երբ Երկիրն անցնում է Սվիֆթ–Թաթլ գիսաստղի թողած մանր մասնիկների հոսքի միջով։ Մթնոլորտ մտնելիս այդ մասնիկներն այրվում են և երկնքում թողնում վառ հետքեր։ Հայաստանում դիտումների համար լավագույն ժամանակը կլինի՝ 23:00-ից մինչև լուսաբաց, հատկապես՝ 02:00–05:00։ Իդեալական պայմաններում հնարավոր կլինի տեսնել մինչև 100 երկնաքար ժամում։ Ավելին, գագաթնակետի գիշերը երկնքում տեսանելի կլինի մոլորակների շքերթ վեց մոլորակներով՝ Նեպտուն, Սատուրն, Ուրան, Մարս, Մերկուրի և Յուպիտեր։

    Իրականում երկնաքարերի թիվը կախված կլինի դիտման վայրից, երկնքի պարզությունից և լույսի աղտոտվածությունից։ 2026 թվականին դիտման պայմանները հատկապես բարենպաստ կլինեն, քանի որ Պերսեիդների պիկը համընկնում է Նորալուսնին։ Լուսնի լույսը չի խանգարի, և թույլ երկնաքարերն ավելի լավ տեսանելի կլինեն։

    Դիտումների համար ցանկալի է ընտրել քաղաքային լուսավորությունից հեռու, բաց հորիզոն ունեցող վայր։

    Օգոստոսի 27–28․ Լիալուսին

    Օգոստոսի վերջին Լուսինը կհասնի լիալուսնի փուլին։ Այս անգամ լիալուսինն առավել հետաքրքիր կլինի, քանի որ այն կուղեկցվի մասնակի Լուսնի խավարումով։

    Խավարման առավելագույն փուլը կլինի՝ 04:12 UTC-ին, կամ 08:12-ին՝ Երևանի ժամանակով։

    Խավարումը տեսանելի կլինի աշխարհի բազմաթիվ շրջաններից, սակայն Հայաստանի համար կարևոր է հաշվի առնել ոչ միայն խավարման ընդհանուր տեսանելիության գոտին, այլև Լուսնի մայր մտնելու ժամը։ Խավարման որոշ փուլեր կարող են համընկնել արևածագի և Լուսնի մայր մտնելու ժամանակահատվածի հետ, ուստի լավագույն տեսանելիությունը կարող է լինել սահմանափակ»,- նշվում է գրառման մեջ։

  • Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT

    Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը, հաղորդում է NYT-ը։

    Որոշումը կայացվել է այն մտավախությունների ֆոնին, որ սրացումը կարող է վտանգավոր կերպով սպառել Մերձավոր Արևելքում Patriot որսորդական համակարգերի և այլ հակաօդային պաշտպանության զինամթերքի արդեն նվազող պաշարները։

  • Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել






    Արամ Մելիքյանին մեքենա է հարվածել, որից հետո վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից։ Արամը պատմել է միջադեպի բացառիկ մանրամասները՝ նշելով.

    «Մի վթարի պատմություն»։




    դիտվել է 23 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը

  • Երկնային երեք երևույթ մեկ օրում





    Օգոստոսի 12-ին տեղի կունենա 3 իրադարձություն՝ Արեգակի լրիվ խավարում, Նորալուսին և Պերսեիդների ակտիվության առավելագույն փուլ։

    Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։




    դիտվել է 56 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը

  • Կասպից ծովում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

    Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 03:04-ին։ Օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։
  • Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան





    «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․

    ԱՄՆ–Իրան հակամարտության նոր սրացումից և ամերիկյան հարվածներից հետո Իրանը փաստացի սահմանափակել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը և հարվածներ հասցրել տարածաշրջանի նավթատարներին։ Զուգահեռաբար ակտիվացել են Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները․ նրանք Կարմիր ծովում հարվածել են սաուդական նավթատարներին և հայտարարել Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին։Այսպիսով վտանգի տակ են հայտնվել միաժամանակ համաշխարհային էներգետիկ առևտրի երկու առանցքային հանգույցները՝ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները։ Եթե առաջինով սահմանափակվում է Պարսից ծոցի նավթի և հեղուկացված գազի արտահանումը, ապա երկրորդի խափանումը հարվածում է Կարմիր ծով–Սուեզ ճանապարհով իրականացվող մատակարարումներին։

    Արդյունքում վառելիքային ճգնաժամը վերածվում է ոչ միայն առաջարկի, այլև համաշխարհային լոգիստիկայի ճգնաժամի։Աշխարհը կանգնած է ոչ այնքան հում նավթի, որքան պատրաստի վառելիքի՝ դիզելի, բենզինի և ավիավառելիքի պակասի առաջ։ Հում նավթի առաջարկն առայժմ բավարար է, սակայն Պարսից ծոցում, Չինաստանում և Ռուսաստանում նավթավերամշակման ու արտահանման խափանումների հետևանքով նավթամթերքի համաշխարհային արտադրությունը նախապատերազմյան մակարդակից օրական շուրջ 8 մլն բարելով պակաս է, իսկ առանձին վառելիքատեսակների գներն աճել են 35–70%-ով։

    Սա հեռավոր շուկաների վերացական խնդիր չէ։ Սա Հայաստանի գնաճի, տնտեսական ակտիվության և ազգային անվտանգության խնդիրն է։

    Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն դիվերսիֆիկացրել է բենզինի ներմուծումը։ 2025 թվականին ներմուծված շուրջ 220 հազար տոննա բենզինից Ռուսաստանին բաժին է ընկել մոտ 56 հազար տոննա։ Սակայն դիզելային վառելիքի դեպքում պատկերը հակառակն է․ ներմուծված շուրջ 180 հազար տոննայից 150 հազարը՝ ավելի քան 80%-ը, մատակարարվել է Ռուսաստանից։ Մինչդեռ Ռուսաստանն արդեն սահմանափակում է դիզելի արտահանումը՝ սեփական շուկայի պակասը մեղմելու համար։Ի՞նչ պետք է անել։

    Անհապաղ ստուգել բենզինի և հատկապես դիզելի ռազմավարական պաշարների փաստացի առկայությունը։ Օրենքը խոշոր ներմուծողներից պահանջում է պահպանել նախորդ տարվա ներմուծման 10%-ի չափով չնվազող պաշար։

    Բենզինի ներմուծման դիվերսիֆիկացման փորձը տարածել նաև դիզելի վրա՝ նախապես ապահովելով այլընտրանքային մատակարարներ, երկարաժամկետ պայմանագրեր, պահեստային հզորություններ և Սև ծով–Վրաստան երթուղու լրացուցիչ հնարավորություններ։

    Պատրաստել վառելիքային ցնցման քաղաքատնտեսական սցենարներ՝ գնահատելով դրա ազդեցությունը գնաճի, գյուղատնտեսության, բեռնափոխադրումների, հանրային տրանսպորտի, արտաքին առևտրի և բյուջեի վրա։

    Ամենօրյա վերահսկողություն սահմանել ներմուծման գների, պաշարների, առևտրային հավելագների և մանրածախ գների նկատմամբ։

    Միջնաժամկետ հատվածում արագացնել հանրային տրանսպորտի էլեկտրիֆիկացումը, երկաթուղային բեռնափոխադրումների զարգացումն ու տնտեսության էներգաարդյունավետությունը։Ի՞նչ չի կարելի անել։

    Չի կարելի ճգնաժամը ժխտել կամ հասարակությանը հանգստացնել ընդհանուր խոսքերով՝ սպասելով, մինչև խնդիրը երևա բենզալցակայաններում։Չի կարելի սահմանել վարչական միջամտությամբ գների կոշտ առաստաղներ, քանի որ դրանք կարող են կարճ ժամանակով թաքցնել թանկացումը, բայց վերջնարդյունքում հանգեցնել դեֆիցիտի, հերթերի և ստվերային վաճառքի։

    Չի կարելի առանց հաշվարկի կիրառել համատարած սուբսիդիաներ կամ հարկային արտոնություններ։Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել մեկ այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ։

    Չի կարելի ռազմավարական պաշարներն օգտագործել գների ժամանակավոր ու ցուցադրական զսպման համար՝ առանց նոր մատակարարումն ապահովելու։

    Հայաստանը չի կարող անխոցելի լինել համաշխարհային ցնցումների նկատմամբ։ Բայց կարող է և պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին տնտեսական ու պետական ճգնաժամի։

    Սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի իշխանություն, որը կանխատեսում է, պահուստավորում է, դիվերսիֆիկացնում է և հանրությանը ճշմարտությունն է ասում։



    դիտվել է 17 անգամ

  • Զանգվածային վրաերթ Բեռլինում․ զոհ և վիրավորներ կան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Շաբաթ երեկոյան Բեռլինի ԼԳԲՏ համայնքի մարդաշատ միջոցառման ժամանակ զանգվածային վրաերթի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել են, ոմանց կյանքին վտանգ է սպառնում։ Իրավապահները որոնում են մեղավորներին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունից։

    Ավելի ուշ ոստիկանությունից մանրամասնել են, որ որպես կասկածյալ որոնում են «Բեռլինի իսլամիստական շրջանակների անդամի» և միջոցներ են ձեռնարկում նրան ձերբակալելու ուղղությամբ։

  • Վեդիում 26-ամյա երիտասարդը տան մեջ կրակոցներ է արձակել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հուլիսի 18-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում. գրում է shamshyan.com-ը։

     

    «Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21։40-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նորիկ Ղ.-ն իրենց տանը, իրեն պատկանող «Ekol Ledy» մոդելի, գործարանային համարով 9 մմ տրամաչափի ատրճանակով 4 կրակոց է արձակել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։

     

    Ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների կողմից Նորիկ Ղ.-ն նշված հասցեից, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է»,- նշում է լրատվամիջոցը։