Blog

  • Վրաստանի խորհրդարանի նախագահը կասկած է հայտնել Վրաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու նպատակահարմարության հարցում | Քաղաքականություն

    Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝Եվրամիությունում որոշումների կայացման գործընթացում կոնսենսուսի սկզբունքի վերացումը փոքր պետություններին կզրկի իրենց ազգային շահերը պաշտպանելու հիմնական մեխանիզմից, և նման պայմաններում միությանը անդամակցությունը կարող է կորցնել իր քաղաքական գրավչությունը, գրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցերում։

     Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Յոհան Վադեֆուլն առաջարկել էր չեղարկել այն կանոնը, որով մեկ երկիրը կարող է արգելափակել ընդհանուր որոշումը։ Վադեֆուլի խոսքով՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն ձայների մեծամասնությամբ։

    Խորհրդարանի խոսնակը ընդգծել է, որ ԵՄ անդամակցությունը երբեք ինքնանպատակ չի եղել՝ ո՛չ գործող անդամների, ո՛չ էլ թեկնածու երկրների համար։ Նրա խոսքով՝ անդամակցության նպատակն է պետությանը հնարավորություն տալ ավելի արդյունավետ պաշտպանել իր շահերը, ընդլայնել իր հնարավորությունները և ազդել միջազգային որոշումների կայացման վրա։

    Նրա գնահատմամբ, եթե որոշումները կայացվեն միայն մեծամասնության քվեարկությամբ, փոքր երկրները կկորցնեն ազդեցության հիմնական գործիքը և այլևս չեն կարողանա պաշտպանել իրենց կենսական շահերը։
    «Նման դեպքում մենք այլևս չենք խոսի ինքնիշխանության կամավոր և հավասարակշռված բաժանման մասին՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար: Սա կնշանակի իրական ինքնիշխանության գրեթե լիակատար կորուստ», – հայտարարել է նա։
    Պապուաշվիլին կարծում է, որ պետությունը, որը չի կարող արգելափակել իր համար անբարենպաստ որոշումը և պարտավոր է իրականացնել իրեն պարտադրված որոշումները, աստիճանաբար կորցնում է իր սեփական քաղաքականությունը ինքնուրույն որոշելու ունակությունը։

  • Իրանի՛ դեսպան, Ծառուկյանի նկատմամբ իրավական բեսպրեդել է՝ 2 խաբեբա իրանցիների պատճառով (video)





    Գագիկ Ծառուկյանի աջակիցները նամակ փոխանցեցին Հայաստանում Իրանի դեսպանին

    Մեզ համար անընդունելի է, որ ԻԻՀ երկու քաղաքացիների, խարդախների, 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները։

    Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնը երկու երկրների միջև այդ կապերը զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ։

    Եվ այսօր 2 խարդախ գործարարների կեղծ ցուցմունքի պատճառով իրականում վտանգված է հայ-իրանական բարեկամությունը:

    ԲՀԿ խոսնակ
    Իվետա Տոնոյան




    դիտվել է 1065 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը

  • Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան

    ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր, ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չկա:

    «Ամենատաք գոտին կշարունակեն մնալ Երևանն ու Արարատյան դաշտը: Ուշ երեկոյան ժամերին ՀՀ տարածքում՝ առանձին հատվածներում, անձրև և ամպրոպ կանխատեսվում են միայն հուլիսի 29-ին, օգոստոսի 1-ին և 2-ին»,- ասել է Սուրենյանը և հիշեցրել, որ ՀՀ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է, ուստի պետք է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:

  • Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի

    Սամվել Կարապետյանը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վիճարկելով վերջինիս որոշումը։ Այս մասին հայտնում է Փաստինֆո-ն:

    ԿԿՀ-ն, հիշեցնենք, տուգանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին 200 հազար դրամով՝ կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար։

    «Հանձնաժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԻՎ/104/2026որոշմամբ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի, իսկ այլ ղեկավար մարմնի դեպքում այդ մարմնի անդամի 2026 թվականի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար Սամվել Սարգսի Կարապետյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 000 ՀՀ դրամի չափով»,-նշված է ԿԿՀ-ի կայացրած որոշման մեջ։

    Նշենք, որ Սամվել Կարապետյանն առ այս պահը գտնվել է տնային կալանքի տակ, իսկ կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու ժամանակ՝ 2026 թվականի փետրվարին, դատարանի որոշմամբ սահմանափակված են եղել նրա շփումների շրջանակը։

    Ըստ ամենայնի, Կարապետյանը դատական կարգով վիճարկում է վերոնշյալ ԿԿՀ որոշումը։ Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Առ այս պահն առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։

  • Իրանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ | Քաղաքականություն

    Իրանի ԱԳՆ է կանչվել Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը, նրան բողոք են հայտնել՝ կապված ֆրանսիացի երկու դիվանագետների գործողությունների հետ, որոնք հուլիսին կարճ ժամանակով ձերբակալվել էին Իրանի իշխանությունների կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է Al Arabiya-ն։

    Բաղային ընդգծել է, որ երկու ֆրանսիացի դիվանագետները, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության պատրվակով, միջամտել են Իրանի ներքին գործերին։ «Երեկ Ֆրանսիայի դեսպանը Թեհրանում կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Նրան փոխանցել են, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է դադարեցնի նման գործողություններն ու Իրանի ներքին գործերին միջամտությունը՝ մոլորեցնող պատրվակներով»,-նշել է նա։  

  • Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի





    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 28-ին ժամը 11:00-17:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




    դիտվել է 65 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


    Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը

  • Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

    Երևան քաղաքի 2027 թվականի բյուջետային եկամուտները կանխատեսվում են 149 միլիարդ 97.5 միլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 156 միլիարդ 349.6 միլիոն դրամ։ Այս ցուցանիշները ներառված են Երևանի քաղաքապետարանի մշակած՝ քաղաքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում, որը ներկայացվել է հանրային քննարկման։

    Ծրագրով Երևանի եկամուտները 2028 թվականին կանխատեսվում են 148 միլիարդ 175.7 միլիոն դրամ, իսկ 2029 թվականին՝ 145 միլիարդ 894.3 միլիոն դրամ։ Եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է պետական բյուջեից տրամադրվող հատկացումների կրճատմամբ։

    Երևանի ծախսերը 2028 թվականին նախատեսվում են 155 միլիարդ 49.1 միլիոն դրամ, իսկ 2029 թվականին՝ 152 միլիարդ 754.5 միլիոն դրամ։

    Ըստ նախագծի՝ 2027 թվականի կանխատեսվող բյուջետային դեֆիցիտը կկազմի 7 միլիարդ 252.1 միլիոն դրամ։ 2028 թվականին այն նախատեսվում է 6 միլիարդ 873.4 միլիոն դրամ, իսկ 2029 թվականին՝ 6 միլիարդ 860.2 միլիոն դրամ։

    Միաժամանակ, նախատեսվում է Երևանի սեփական եկամուտների աստիճանական աճ։ Դրանք 2027 թվականին կանխատեսվում են 99 միլիարդ 225.9 միլիոն դրամ, 2028 թվականին՝ 99 միլիարդ 774.3 միլիոն դրամ, իսկ 2029 թվականին՝ 100 միլիարդ 334.6 միլիոն դրամ։

    2027 թվականին սեփական եկամուտների խոշոր աղբյուրներից կլինեն անշարժ գույքի գույքահարկը՝ 26.9 միլիարդ դրամ, փոխադրամիջոցների գույքահարկը՝ 13.2 միլիարդ դրամ, շինարարության թույլտվությունների վճարները՝ 11.2 միլիարդ դրամ, ինչպես նաև այլ տեղական վճարները՝ մոտ 29 միլիարդ դրամ։

    Այլ տեղական վճարների կազմում հանրային տրանսպորտի միասնական ծառայություններից օգտվելու վճարներից տարեկան նախատեսվում է ստանալ 19 միլիարդ 980 միլիոն դրամ։ Աղբահանության վճարներից 2027 թվականին կանխատեսվում է 6 միլիարդ 580 միլիոն դրամ եկամուտ։

    Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման համար տրամադրվող հատկացումը 2027 թվականին նախատեսվում է 44 միլիարդ 544 միլիոն դրամ։ Այդ ցուցանիշը 2029 թվականին կնվազի մինչև 40 միլիարդ 231 միլիոն դրամ։

    2027 թվականի ծախսերի ամենամեծ բաժինները նախատեսվում են տնտեսական հարաբերությունների ոլորտում՝ 61.6 միլիարդ դրամ, և կրթության ոլորտում՝ 51.3 միլիարդ դրամ։

    Շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսվում է հատկացնել 13.4 միլիարդ դրամ, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների համար՝ 7.4 միլիարդ դրամ, հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտներին՝ 6.8 միլիարդ դրամ։

    Առանձին ծրագրերից ամենամեծ ֆինանսավորումը նախատեսվում է հանրակրթության ապահովման համար՝ 25 միլիարդ 258.9 միլիոն դրամ, և հանրային երթուղային տրանսպորտի համար՝ 22 միլիարդ 763.7 միլիոն դրամ։

    Նախադպրոցական կրթության ապահովմանը 2027 թվականին նախատեսվում է ուղղել 18 միլիարդ 309.4 միլիոն դրամ, ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացմանը՝ 14 միլիարդ 254.4 միլիոն դրամ, իսկ Երևանի մետրոպոլիտենի շահագործմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը՝ 9 միլիարդ 451 միլիոն դրամ։

    Հանրային շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար 2027 թվականին նախատեսվում է շուրջ 8 միլիարդ 932.3 միլիոն դրամ։ Աղբահանության և սանիտարական մաքրման համար կհատկացվի 6 միլիարդ 471.5 միլիոն դրամ, կանաչ ֆոնդի արդիականացման և պահպանման համար՝ 5 միլիարդ 599.2 միլիոն դրամ։

    Բազմաբնակարան շենքերի և բակային տարածքների բարեկարգման ծրագրին նախատեսվում է հատկացնել շուրջ 5 միլիարդ 10.3 միլիոն դրամ, վերելակային տնտեսության արդիականացմանը՝ 1 միլիարդ 837.4 միլիոն դրամ, իսկ ջրահեռացման համակարգերի արդիականացմանը՝ 149 միլիոն դրամ։

    Միջնաժամկետ ծրագրում ներառված է 55 բյուջետային ծրագիր և 149 միջոցառում։ Դրանք առնչվում են ծառայությունների մատուցմանը, համայնքային և հանրային ակտիվների կառավարմանը, ֆինանսավորման ծախսերին ու տրանսֆերտների տրամադրմանը։

    Ծրագրի գերակա ուղղությունների թվում են հարմարավետ ենթակառուցվածքների, հասանելի կրթության և առողջապահության, կանաչ միջավայրի, հանրային տրանսպորտի, էներգաարդյունավետության, մշակույթի, զբոսաշրջության և սոցիալական պաշտպանության զարգացումը։

    Երևանի ավագանու որոշման նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. Զաքարյան

    Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են: Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

    «Ամեն օր մենք կարդում ենք արտաքին աշխարհի լուրերը պատերազմի, քաղաքականության, դուվանագիտության, նորագույն զինատեսակների, պատժամիջոցների, թանկացումների ու բանակցությունների մասին։

    Դրանք իհարկե կարևոր են, որովհետև հենց այսպիսի նորություններն են օգնում վերլուծել ու հասկանալ այսօրվա աշխարհը։ Բայց կա ևս մեկ կարևոր հարց։ Ինչպիսի՞ն կլինի աշխարհն այս ամենից հետո։

    Որպես ազգ, որպես քաղաքացիական հասարակություն, որպես գիտակից մարդիկ, մենք արդյոք ժամանակ ունե՞նք մտածելու, թե ի՞նչ տեխնոլոգիաներ են փոխելու մեր կյանքը։ Ինչո՞ւ են աշխարհի խոշորագույն ընկերություններն արդեն վերակառուցում իրենց բիզնես մոդելներն արհեստական բանականության (ԱԲ) շուրջ։ Ի՞նչ է տեղի ունենում տնտեսության, բժշկության, կրթության, տիեզերքի, ռոբոտաշինության, ռազմարդյունաբերության, գիտության և այլ ոլորտներում։

    Գիտակցու՞մ ենք արդյոք, թե ինչպե՞ս է փոխվում մեր վերաբերմունքն առողջության, սննդի, քնի, հանգստի, բնության, ընկերական միջավայրի և հոգեկան բարեկեցության նկատմամբ։

    Որպես սովորույթներով առաջնորդվող ազգի ներկայացուցիչներ, գիտե՞նք արդյոք, թե ո՞ր սովորություններն են իրականում օգնում ապրել ավելի լավ, և որոնք են պարզապես օգտակար թվում։ Մտածո՞ւմ ենք արդյոք, թե վաղվա աշխարհում ի՞նչ է նշանակելու լավ ապրելը և ի՞նչ փոփոխություններ են արդեն վաղը ազդելու մեզանից յուրաքանչյուրի գիտակցության ու վարքաբանության վրա։

    Հենց այս ամենի մասին պետք է մտածի և լուծումներ տա ժամանակակից քաղաքական միտքը: Նոր ստեղծվող քաղաքական ուժերը միայն նոր անուններն ու անհայտ դեմքերը չպետք է լինեն: Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք: Նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են:

    Իսկ հին ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը, նորովի ներբեռնել իրենց քաղաքական գիտելիքներն ու հմտությունները, և սեփական աշխարհայացքից բխող նորացված ու արդիականացված ծրագրեր առաջարկեն հայ ժողովրդին:

    Այլապես դավադիրների օրակարգը, նրանց խաբեություններն ու ապազգային գործողությունների լավագույն քողարկումը շարունակելու են մնալ ձեռբակալությունները, կալանքները, ոստիկանական խրոնիկաները, պատերով տալու, պոլերին պառկեցնելու հետադիմական ու հանրային դեգրադացիայի տանող աղմուկը»,- գրել է նա:

  • Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

    Փաշինյանն ու ՔՊ-ն կազմաքանդում են հայ-ռուսական կապերն ու հայոց պետականության հիմնասյունները՝Արցախը հանձնված ու հայաթափված է, հայոց բանակն ու տնտեսությունը փլուզման եզրին են, հանուն սեփական աթոռի Փաշինյանը Սյունիքը ԹՐԻՓՓ-ի անվան տակ նվիրեց ԱՄՆ-ին՝սրելով հայ-իրանական հարաբերությունները։

    Փաշինյանական կլանը ՀՀ-ն տանում է դեպի Արևմուտք, սակայն ԵՄ-ում ՀՀ-ին չեն սպասում։ Նիկոլական Հայաստանն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար ընդամենը հակառուսական գործիք են։ Քանի դեռ ՔՊ-ն կատարում է Արևմուտքի հրահանգները՝ԵՄ-ն ու ԱՄՆ-ն աչք են փակելու ՔՊ-ական թալանին ու ընդդիմության դեմ իրավական բեսպրեդելին։ ՀՀ-ն մեծ տեմպերով կործանվում է՝ ՀՀ քաղաքացիների անտարբեր հայացքների ներքո։

  • «Բարի ծառայություն». նրանք Մարտունիից մեկնեցին բանակ

    «Բարի ծառայություն ենք մաղթում, սիրելի՛ զորակոչիկներ»,- ասվում է հաղորդագրությունում։