Blog

  • Տիգրան Արզաքանցյանին տուգանել են 600 000 դրամով. Factor.am

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացրած 3 տարբեր որոշումներով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին, գրել է Factor.am-ը։

    Քաղաքական գործիչը պարբերաբար անտեսել է օրենքով սահմանված հայտարարագրերը ներկայացնելու պահանջը, ինչի արդյունքում ընդհանուր տուգանքի չափը կազմել է 600,000 ՀՀ դրամ: Նա չի ներկայացրել 2023 թվականին պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը, ինչպես նաև 2023-ի և 2024-ի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը։

    Յուրաքանչյուր խախտման համար հանձնաժողովը սահմանել է առավելագույն տուգանք՝ 200,000-ական դրամ։

    Պարզվում է, որ Արզաքանցյանին պատշաճ ծանուցելու համար ԿԿՀ-ն դիմել է նաև ոչ ստանդարտ մեթոդների։ Հուլիսի 8-ին հանձնաժողովը Տիգրան Արզաքանցյանի անձնական բջջային հեռախոսահամարին WhatsApp հավելվածի միջոցով ուղարկել է ձայնային հաղորդագրություն, սակայն Արզաքանցյանը որևէ կերպ չի արձագանքել և պարզաբանումներ չի ներկայացրել: Մինչ այդ, ծանուցումներ են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով և պատվիրված նամակով, որը նա ստացել էր դեռևս 2026թ. մայիսի 18-ին։ Տիգրան Արզաքանցյանը մինչև գործերի քննության օրը՝ հուլիսի 15-ը, այդպես էլ չի ներկայացրել պահանջվող հայտարարագրերը:

    Որոշումներն ուժի մեջ են մտնում Արզաքանցյանին հանձնվելու հաջորդ օրվանից, սակայն դրանք դեռ կարող են բողոքարկվել դատական կարգով։

  • Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը՝

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Հակոբյան փողոց 1-9, 2, 2/51, 4, 6, 7, 8, 8/2, 9/1, 11 շենքեր, Վազգեն Առաջին Վեհափառի փողոց 1-5 շենքեր, Կոմիտասի պողոտա 1-1/11, 2-8 շենքեր, Բակունցի փողոց 1, 2-4 շենքեր և 1-18 առանձնատներ, Կիևյան փողոց 1-15 շենքեր, Սև Քարեցի Սաքոյի փողոց 59-92 առանձնատներ, Սևաստոպոլյան փողոց 8-26 առանձնատներ, Սեպուհու փողոց 20-29 առանձնատներ, Քեռու փողոց 58/1 շենք և 45-99 առանձնատներ, Արամ Խաչատրյան փողոց 2Ա, 4 շենքեր և 1-19 առանձնատներ, թիվ 130 դպրոց,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-16:00 Մոլդովական–Բագրևանդ խաչմերուկին հարող տարածքների առանձնատներ, «Մոնթիբուս Գրուպ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-14:00 Ջրվեժ՝ «Ծաղիկ Մարգարյան», «Ռենաթրեյդ» ՍՊԸ, «Հորիզոն» ՍՊԸ, «Դ. Ավանեսյան», «Ա. Ալիխանյան», «Վռամ Խոջագորյան», «Արահետ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00-13:00 Ֆուչիկի փողոց 20, 24 շենքեր, Մարգարյան փողոց 11, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    10:00-11:00 Աղաբաբյան, Ս. Գևորգյան և Մելքումովի փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 ՀԱ Բ-2 թաղամաս 135, 136, 137, 138 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Տիգրան Մեծի պողոտա 69, 71 շենքեր, Աճեմյան փողոց 16, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիգրան Մեծի պողոտա 59 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-16:00 Ուջան գյուղ մասնակի,

    13:00-16:00 Ակունք, Ոսկեթաս, Կարմրաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Իրինդ գյուղերն ամբողջությամբ,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Ջրաշեն գյուղ մասնակի,

    11:00-13:00 Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա գյուղեր, Արգավանդ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,

    11:00-14:00 Վանաշեն և Սիսավան գյուղեր մասնակի,

    11:00-16:00 Արմաշ գյուղ մասնակի,

    13:00-14:30 Դալար և Հովտաշեն գյուղեր մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00-13:30 Վարդահովիտ գյուղ մասնակի, Սևաժայռ գյուղի մեկ բաժանորդ,

    12:00-16:00 Աղավնաձոր գյուղն ամբողջությամբ,

    Կոտայքի մարզ՝

    11:00-15:00 Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խանջյան, Գայի, Տեղերաշեն, Անդրանիկի, Երևանյան փողոցներ, «Հովակիմենք» ՍՊԸ, սեփականատեր՝ Վ. Սահակյան, Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գամի փողոց 1, 2, 3 շենքեր, «Գահ Գրուպ» ՍՊԸ, «Նոր Թաղ», «Ս.Լ.Լ-Գազ» ՍՊԸ, «Լեռենց» ՍՊԸ, Զինմաս, «Աիսա» ՍՊԸ, սեփականատեր՝ Ա. Զակարի, սեփականատեր՝ Հ. Բալյան,

    11:00-15:30 Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 34, 35, 36, 37 փողոցների բաժանորդներ, Պարույր Սևակի, Արաբկիրի, Ն. Ավետիսյանի, Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյան, Սեդրակ Ջալալյան, Ա. Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազի, Խաչանովի, Վահան Տերյան փողոցներ, Գարեգին Նժդեհի փողոց 1, 3, 5, 9, 9/1 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 5, 7, 9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոցի 1-ին փակուղի,

    12:00-13:00 Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ՝ «Մարտին Սթար» ՍՊԸ, «Կովկաս» ռեստորան, սեփականատեր՝ Ջ. Ավետիսյան, զինված մաս, «Պ և Օ» ՓԲԸ, սեփականատեր՝ Ս. Պողոսյան, «Վիվա Արմենիա» ընկերության բջջային օպերատորի կայան, սեփականատեր՝ Ս. Հովակիմյան, սեփականատեր՝ Զ. Սարգսյան, սեփականատեր՝ Ա. Հարությունյան, սեփականատեր՝ Ն. Թորոսյան, սեփականատեր՝ Ս. Մանուկյան, «ԷՎԱ-ՄԱԿ» ՍՊԸ, «Պապյան և Որդներ» ՍՊԸ, «ՍԼԼ ԳԱԶ» ՍՊԸ, Վանահովիտ թաղամաս, Ոլորան թաղամաս, «ԱԻՍԱ» ՍՊԸ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-12:30 Աստղաձոր գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    11:00-14:00 Ներքին Գետաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    11:00-15:00 Վարդենիկ գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    11:00-16:00 Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    11:30-16:50 Վարդենիս քաղաք՝ Բանավան թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    12:00-14:00 Սոթք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    14:30-16:30 Փոքր Մասրիկ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    Լոռու մարզ՝

    11:00-13:00 Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր գյուղեր,

    11:00-14:00 Ալավերդի քաղաք՝ Զորավար Անդրանիկի, Էվոյան փողոցներ մասնակի, Ջիլիզա, Լենհանքեր գյուղեր և հարակից բաժանորդներ, Մեծ Այրում, Փոքր Այրում և Ճոճկան գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:00-15:00 Այգեպար գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-14:30 Հաղարծին գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00-14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Գազկոմպրեսոր, Յունս, Ճանշին, Ճանշինի թաղամաս, Գյուղշինի թաղամաս, Ախուրյանի համայնքապետարանի դիմացի թաղամաս,

    11:00-14:30 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 2-րդ և 3-րդ փողոցներ,

    11:00-15:00 Արթիկ քաղաք՝ Լմբատ 1 և Լմբատ 2 թաղամասեր,

    Սյունիքի մարզ՝

    11:00-15:00 Վերինշեն գյուղ մասնակի, Գորիս քաղաք՝ 6-րդ թաղամաս, Արցախյան և Երևանյան խճուղիներ, Պղնձաքար թաղամաս, Սյունիքի փողոց մասնակի, Վանքի Տափ թաղամաս։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։

  • Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային


    Վիդեո





    Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային

    ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ավետիք Չալաբյանի էջը վարում է Հանրային պաշտպանական խումբը 



  • Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան

    24News.am-ը հայտնում է, որ վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել և ուղարկվել է դատարան։

    Այս մասին 24News.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից:

    Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ մեղադրյալի կարգավիճակում են. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

    Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

    Ավելի ուշ՝ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ, քրեական գործ հարուցվեց նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ ու արգելվեց Կաթողիկոսին լքել երկիրը:

    Մարտի 13-ին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին կրկին կանչել էին ՀՀ քննչական կոմիտե, որ լրացուցիչ ցուցմունք տան, իսկ դրանից մեկ օր առաջ էլ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին էին Քննչական կոմիտե կանչել։

    Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

  • Մովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից

    Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ Մովսես Հարությունյանը 2026 թվականի օգոստոսի 3-ից կազատվի Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից։

     

    Կարգադրության հիմքում Մովսես Հարությունյանի՝ 2026 թվականի հուլիսի 24-ին ներկայացրած դիմումն է։

     

    Հիշեցնենք՝ Հարությունյանն այս պաշտոնում նշանակվել է 2024-ի օգոստոսին։ Մինչև այդ նա զբաղեցրել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնը։

  • Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը

    Հայաստանն ու Իրանը քննարկել են դեպի Վրաստան և Ռուսաստան էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցը:

    Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: 

    Կողմերը կարևորել են արդեն 12 տարի ձգվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ավարտի արագացումը և անդրադարձել Մեղրու ՀԷԿ-ի կառուցման նախագծին, որը ֆինանսավորելու և իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը: 

    Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հնարավորությունը։

  • Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով

    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

    «Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը։

    Վերջին շրջանում հաճախ է հրապարակ նետվում թեզը, թե որտե՞ղ է Հայաստանի ապագան։
    Ավելին. կատաղի պայքար է ծավալվում ԵՄ ու ԵԱՏՄ ջատագովների միջեւ։

    Հարկ է նշել, որ ցանկացած ընտրություն ինքնանպատակ լինել չի կարող։
    Այն պետք է բխի ՀՀ պետական ու ազգային շահերից ելնելով։
    ԵՄ- մասին…
    ԵՄ-ում ՀՀ-ի անդամությանը ոչ սպասող կա ու ոչ էլ՝ առաջարկող։
    ԵՄ -ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել ու այստեղ ԵՄ մեր գործընկըրները ազնիվ են։

    Ուստի ՔՊ-ի կողմից ԱԺ-ում դեպի ԵՄ անդամություն նպատակ հռչակելու քվեարկության իրականացումն ընդամենը քարոզչական փուչիկ էր։
    Ի դեպ, այդ պոպուլիստական օրինագծին դեմ է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

    ԵԱՏՄ-ի մասին..

    Ժամանակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք։ Այդ որոշումը սպասարկել է ՀՀ քաղաքացիների շահերը։

    Այսօրվա կառավարիչների արկածախնդրային քայլերն արդեն հանգեցնում են լուրջ խնդիրների գյուղատնտեսության ոլորտում, իսկ արտահանողները կանգնած են անլուծելի թվացող խնդիրների առաջ։

    Ու այս ամենն արդյունք է օրվա կառավարիչների չհաշվարկված քայլերի։

    Անվտանգային առումով էլ ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ ու անվտանգություն արտահանող կառույց չէ, առնվազն այս պահին։

    Պետք է նշել, որ տարածաշրջանում լուրջ անվտանգային խաղացող է ՆԱՏՕ -ի անդամ Թուրքիան, որն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է եւ ՀՀ անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք / առնվազն Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասով/։

    Ի՞նչ պետք է անի Հայաստանը, ո՞ւր պետք է գնա։ Մեկն ասում է՝ Արեւմուտք, էն մեկը՝ Արեւելք, էն մյուսն էլ՝ Հյուսիս։ Հայաստանը պետք է մնա իր տեղում։

    Իսկ ո՞րն է այդ տեղը։

    1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը հանրաքվեով որոշել է Հայաստանի տեղը՝ Անկախ Հայաստանի Հանրապետություն։ Անկախ պետություն ու ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ»։

  • Ծառուկյան․ «Երբեք չեմ դիմի եվրադատարան՝ իմ երկրի վրա ճնշում բերելու համար»




    Ծառուկյան․ «Երբեք չեմ դիմի եվրադատարան՝ իմ երկրի վրա ճնշում բերելու համար» – ԱՄԲԻՈՆ NEWS






















  • Նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել է Firebird AI ընկերության արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոն | Էկոնոմիկա

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 28-ին այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոն։  ԲՏԱ նախարարությունից տեղեկացրին, որ նախարարին շրջայցի ընթացքում ուղեկցել է Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

     Այցի շրջանակում նախարար Հայրապետյանը ծանոթացել է «ԱԲ գործարանի» ընթացիկ վիճակին, շահագործման նախապատրաստական աշխատանքներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, բարձր արտադրողականությամբ հաշվարկային համակարգերին, ինչպես նաև բացման հանդիսավոր արարողությունից առաջ իրականացվող վերջին տեխնիկական աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև նախագծի հետագա զարգացման փուլերը։

    Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Firebird-ի իրականացրած այս ռազմավարական նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային մրցունակության բարձրացման տեսանկյունից՝ ձևավորելով նոր հնարավորություններ գիտահետազոտական համայնքի, ստարտափների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների և պետական հատվածի համար։

    Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար (6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներ), իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ շահագործման հանձնելով ևս շուրջ 42,000 գրաֆիկական պրոցեսոր։

    ՀՀ կառավարության և Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները:

     

     

  • Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումըԱրմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինԻրանի էներգետիկայի նախարարը և ՀՀ ՏԿԵ նախարարը քննարկել են Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցըԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր էՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն ԻնյարիտուՀայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր

    Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումըԱրմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինԻրանի էներգետիկայի նախարարը և ՀՀ ՏԿԵ նախարարը քննարկել են Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցըԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր էՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն ԻնյարիտուՀայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպինՈստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողիՖրանսիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին ԶիդանըՊուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունիՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՌոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԻսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-ՇարաաԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվելՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովը2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումըԹեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներինՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զпհեր և տուժածներ2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն ԱզիզյանԴավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՀրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. ՀԷՑ-ն այդ ցանկում արդեն 13-րդ տեղում է․ Ռոմանոս ՊետրոսյանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետԵրկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտքՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններըԻրանն ու Հայաստանը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել էներգետիկ ոլորտումՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԿանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականինՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԻնչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով.Տարոն ՉախոյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. ԿիբեռոստիկանությունՌոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումըԱիդա Ազատյանը հռչակվել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոնՀայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտԿառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարանԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի գործընկերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԵվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթըՄեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմըՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԲագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածքՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժինԴադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը․ դատախազությունՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն ՀովակիմյանՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետԲարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել2026 թվականի հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄԴավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներինՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներինՀյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԿԸՀ նախագահը հնչեցնում է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ անցած պատգամավորների անունները. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները. ԿԸՀ. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները. ԿԸՀ նախագահը հնչեցնում է անուններ. ՏեսանյութՈվքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնելՈՒՂԻՂ I ԿԸՀ-Ն ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ ՄիլիբենդինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթովԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխելԾնվել է Մարմարիկ գետում մшհшցած հայտնաբերված 2-шմյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչելԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետինՀուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Գևորգ ՊապոյանԱփսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ. Տարոն Չախոյան1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կստանձնի Էնդրյու Բըրնհեմը