Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով

Written by

in

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը։

Վերջին շրջանում հաճախ է հրապարակ նետվում թեզը, թե որտե՞ղ է Հայաստանի ապագան։
Ավելին. կատաղի պայքար է ծավալվում ԵՄ ու ԵԱՏՄ ջատագովների միջեւ։

Հարկ է նշել, որ ցանկացած ընտրություն ինքնանպատակ լինել չի կարող։
Այն պետք է բխի ՀՀ պետական ու ազգային շահերից ելնելով։
ԵՄ- մասին…
ԵՄ-ում ՀՀ-ի անդամությանը ոչ սպասող կա ու ոչ էլ՝ առաջարկող։
ԵՄ -ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել ու այստեղ ԵՄ մեր գործընկըրները ազնիվ են։

Ուստի ՔՊ-ի կողմից ԱԺ-ում դեպի ԵՄ անդամություն նպատակ հռչակելու քվեարկության իրականացումն ընդամենը քարոզչական փուչիկ էր։
Ի դեպ, այդ պոպուլիստական օրինագծին դեմ է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

ԵԱՏՄ-ի մասին..

Ժամանակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք։ Այդ որոշումը սպասարկել է ՀՀ քաղաքացիների շահերը։

Այսօրվա կառավարիչների արկածախնդրային քայլերն արդեն հանգեցնում են լուրջ խնդիրների գյուղատնտեսության ոլորտում, իսկ արտահանողները կանգնած են անլուծելի թվացող խնդիրների առաջ։

Ու այս ամենն արդյունք է օրվա կառավարիչների չհաշվարկված քայլերի։

Անվտանգային առումով էլ ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ ու անվտանգություն արտահանող կառույց չէ, առնվազն այս պահին։

Պետք է նշել, որ տարածաշրջանում լուրջ անվտանգային խաղացող է ՆԱՏՕ -ի անդամ Թուրքիան, որն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է եւ ՀՀ անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք / առնվազն Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասով/։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, ո՞ւր պետք է գնա։ Մեկն ասում է՝ Արեւմուտք, էն մեկը՝ Արեւելք, էն մյուսն էլ՝ Հյուսիս։ Հայաստանը պետք է մնա իր տեղում։

Իսկ ո՞րն է այդ տեղը։

1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը հանրաքվեով որոշել է Հայաստանի տեղը՝ Անկախ Հայաստանի Հանրապետություն։ Անկախ պետություն ու ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *