Blog

  • Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։

     

    Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

     

    Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս.թ. մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։

     

    Միևնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության Կառավարության պատրաստակամությունը։

     

  • Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար

    Flightradar24-ի տվյալներով՝ հուլիսի 23-ին կոմերցիոն չվերթների թվի նոր համաշխարհային ռեկորդ է գրանցվել:

    Մեկ օրվա ընթացքում ողջ աշխարհում գրանցվել է 153 359 կոմերցիոն թռիչք, ինչը դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:

  • Ոչ մի իշխանություն հավերժ չէ. Գևորգ Ստեփանյան

    ՀՀ-ում տարբեր ժամանակներում եղել են իշխանություններ, ոմանց մոտ գերակշիռ է եղել «թայֆաբազությունն ու փողի գերակայությունը։

    Ցանկացած ժամանակավոր «իշխանության» այն էլ ոչ լեգիտիմ, թողեք այդ հրեշավոր աթոռի հնարավորության հետ մենակ ու կտեսնեք, ինքն իրեն ոնց է հոշոտում։

    Երբ արժանապատվությունից ու ինքնասիրությունից վեր, սիրում ու հարգում են փողը, էն էլ շատ փողը, վերածվում են անկուշտ աջ ու ձախ բոլորին հոշոտող բորենիների։

  • Վրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վրաստանի կառավարությունը ֆինանսական փոխհատուցում կտրամադրի Ադիգենի մունիցիպալիտետի 6 գյուղերում աղետից տուժած 10 ընտանիքի, ասված է կառավարության հուլիսի 6-ով թվագրված №1437 կարգադրության մեջ։

    Հիշեցնենք,որ Ադիգենի մունիցիպալիտետի Գոմարո գյուղում հուլիսի 23-ի գիշերը սողանքը տներ էր վնասել։

    Aliq.ge-ի փոխանցմամբ՝ փաստաթղթի համաձայն՝ այն ընտանիքներին, որոնք սեփականության իրավունքով այլընտրանքային բնակելի տարածք չունեն, կտրամադրվի 50 հազար լարիի փոխհատուցում։ Իսկ եթե տուժած ընտանիքը սեփականության իրավունքով ունի այլընտրանքային բնակտարածք կամ գրանցված է այնտեղ և սույն կարգադրության ընդունումից հետո օտարել է, նրանց կտրամադրվի 30 հազար լարի։ Այս պայմանը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ վնասված տան սեփականատերը (եթե կարգադրության ընդունման պահին տիրապետում էր այլընտրանքային բնակարանի) կարգադրության ընդունումից հետո օտարել է վնասված բնակելի տան իրեն պատկանող մասնաբաժինը։

    Փոխհատուցումները կտրամադրվեն Ադիգենի մունիցիպալիտետի Լելովանի գյուղում՝ 3 ընտանիքի, Ադիգեն գյուղում՝ 3 ընտանիքի, իսկ Զարզմա, Ծրե, Դգվարի և Արալի գյուղերում՝ մեկական ընտանիքի։

    Կարգադրության համաձայն՝ փոխհատուցման գումարը ստանալուց հետո նշված ֆիզիկական անձինք նշված տարերային աղետի պատճառով պետությունից կամ մունիցիպալիտետից որևէ լրացուցիչ փոխհատուցում, անշարժ գույք սեփականության իրավունքով ստանալու կամ օգտագործման պահանջի իրավունք այլևս չեն ունենա։

    Ստացված փոխհատուցումը նաև հիմք չի հանդիսանա սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում գրանցված ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի վերստուգման համար. նրանք ազատվում են «Սոցիալական ծառայությունների գործակալությանը» փոխհատուցման ստացման մասին տեղեկացնելու պարտավորությունից։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Ռոսսելխոզնադզոր»-ը Բելառուսի միջոցով ՌԴ 39 000 թարմ կտրված հայկական վարդեր ներմուծելու փորձ է կանխել | Բիզնես

    «Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնում են, որ Բելառուսի միջոցով ՌԴ 39 000 թարմ կտրված հայկական վարդեր ներմուծելու փորձ է կանխել։ Գործակալությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի Ռոսսելխոզնադզորի հսկողության ներքո ոչնչացվել է թարմ կտրված վարդերի մեծ խմբաքանակ։

    Բեռը քողարկված էր գազավորված ըմպելիքի տակ, և այն տեղափոխող մեքենան, որը վարում էր Բելառուսի քաղաքացի, Մինսկի մարզից ուղևորվում էր Մոսկվա։ 

    Ծաղիկների ներմուծման սահմանափակումները ուժի մեջ են մտնում այս տարվա մայիսի 22-ից։

  • «Այո, գիշերով ինձ ծեծել են, շատ վատ եմ». Հայկ Կոնջորյանի եղբայր․ ArmLur.am

    Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:

    Այս մասին տեղեկությունը հաղորդել էր լրագրող Գայանե Զարգարյանը:

    Շրջանառվող տեղեկությունների համաձայն, Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի են ենթարկել Կոտայքի մարզում գործող բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու այսպես ասած վերջինիս «մաֆիան». Հովակիմյանի ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանի Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի Էլլարի Սաքոն, ով հանդիսանում է ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի ընկերը, Բաբկեն Հովակիմյանի ընկեր արցախցի Գրիշա Գրիգորյանը, եւ ոմն Ազատ Շահոյան:

    ArmLur.am-ը քիչ առաջ կապ է հաստատել Ավետ Կոնջորյանի հետ, պարզելու համար, թե ովքեր են նրան ծեծել և ինչու:

    -Պարոն Կոնջորյան տեղեկություններ կան, որ ձեզ դաժանաբար ծեծել են:

    -Կներեք, չեմ կարող խոսել, հիմա ես ինձ շատ վատ եմ զգում, ահավոր վատ:

    -Բայց ճիշտ են այդ տեղեկությունները, որ ձեզ ծեծել են:

    -Այո, կներեք չեմ կարող խոսել:

    -Կներեք, այսինքն, դուք ոստիկանություն, բժշկական հաստատություն դիմե՞լ եք:

    -Այո, դիմել եմ, հիմա էս պահին ինձ շատ վատ եմ զգում:

    -Այսինքն գիշերով, մի քանի հոգով հարձակվել են ձեզ վրա, ովքե՞ր էին:

    -Այո, գիշերով:

    -Ովքե՞ր են:

    Անջատում է հեռախոսը:

  • ԵՄ-ն զգուշացրել է





    Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգը դժվարությամբ է դիմակայում Իսպանիայում և Ֆրանսիայում բռնկված հրդեհներին, որոնք շարունակում են ծանրաբեռնել տեղական ռեսուրսները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

    Հրդեհները գերազանցում են արձագանքման հնարավորությունները։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 80 000 հեկտար տարածք Իսպանիայում և ավելի քան 42 000 հեկտար՝ Ֆրանսիայում։ Հրդեհները, որոնք ստիպել են 320 000 մարդու լքել իրենց տները, դեռևս ամբողջությամբ վերահսկողության տակ չեն առնվել։

    Եվրոպական միությունը նշված երկու երկրներին աջակցելու նպատակով իրականացնում է իր պատմության մեջ ամենախոշոր ծրագիրը։ Բրյուսելն ընդունում է, որ հրդեհները ձեռք են բերել աննախադեպ մասշտաբներ՝ տարածվելով ավելի արագ, քան հրշեջները կարողանում են դրանք վերահսկողության տակ առնել։ Ճգնաժամը նաև ցույց է տվել, որ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգերի վրա աճող ծանրաբեռնվածությունն ազդել է խոշորածավալ աղետների դեպքում գործելու՝ միության կարողության վրա։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։




    դիտվել է 127 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

  • Չեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացի

    Չեռնոգորիան վիզային ռեժիմ է մտցրել Բելառուսի, Չինաստանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի քաղաքացիների համար: Այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ից:

    Նշված երկրների քաղաքացիներին 2026 թվականի նոյեմբերի 1-ից Չեռնոգորիա մուտք գործելու համար վիզա կպահանջվի:

  • ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ռուսաստանի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով հուլիսի 15-24-ը 86 մարդ է զոհվել, ևս 409-ը՝ վիրավորվել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

    «Հուլիսի 15-24-ն Ուկրաինայի զինված ուժերի զինյալների ձեռքով վիրավորվել է 495 մարդ։ Նրանցից 86-ը զոհվել է, այդ թվում՝ վեց երեխա։ Վիրավորվել է 409 մարդ, այդ թվում՝ 12 երեխա», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

    Նրա խոսքով՝ նշված ժամանակամիջոցում ուկրաինացի զինվորականները շարունակել են գրոհները Ռուսաստանի տարածաշրջանների վրա։ Մասնավորապես, հուլիսի 24-ին Կիրովի մարզում ձեռնարկություններից մեկի վրա հրթիռային հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է հինգ մարդ, ևս 26-ը՝ վիրավորվել։ Բելգորոդի մարզում հուլիսի 18-ին և 20-ին անօդաչու թռչող սարքերը հարձակվել են մարդատար ավտոբուսների վրա, որի հետևանքով զոհվել է մեկ երեխա և չորս կին, վիրավորվել՝ 27 մարդ, այդ թվում՝ 17-ամյա դեռահաս:

    Միևույն ժամանակ, կողմերի միջև հարվածները շարունակվել են նաև նշված ժամանակահատվածին հաջորդող օրերին։ Հուլիսի 27-ի գիշերն ուկրաինական հարվածներից Դոնի Ռոստովում զոհվել է 5 մարդ։ Բելգորոդում 12 մարդ վիրավորվել է։


    Իսկ ռուսական հարվածներից Ուկրաինայի Զապորոժիեի մարզում 1 մարդ է զոհվել։ Եվս 1 մարդ զոհվել է Նիկոլաևում։ Իզյումում 3 մարդ վիրավորվել է, Խարկովում՝ 2: Իսկ հուլիսի 24-ին Կիևի մարզի վրա ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի՝ հիվանդանոցում մեկ տղամարդու մահանալուց հետո։



    Հետևեք մեզ՝ այստեղ



  • 1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամ



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վերջին 1․5 տարում 570 պատահար է գրանցվել, որի մասնակից ոստիկանության միայն 93 ծառայողի նկատմամբ է կարգապահական տույժ կիրառվել։

    Այսպես՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնել են, որ 2025-2026թթ ընթացքում տեղի ունեցած 570 պատահարից 374-ը եղել է 2025 թ․-ին, իսկ 196-ը՝ 2026թ․-ին։ Պատահարների հետևանքով վնասվել է 570 միավոր մեքենա, թվով 4 միավոր տրանսպորտային միջոց ճանաչվել են հետագա շահագործման համար ոչ պիտանի։
    « Պատահարների հետևանքով առաջացած վնասվածքները նորոգելու նպատակով ապահովագրական ընկերությունների կողմից նորոգող կազմակերպություններին վճարվել է 259.750.546 ՀՀ դրամ, որից. 2025 թ-ին՝ 209.363.339 ՀՀ դրամ, իսկ 2026 թ-ին՝ 50.387.207 ՀՀ դրամ։ ՆԳՆ պարեկային ծառայության 2025-2026թթ. կարիքների համար նոր մեքենաներ ձեռք չեն բերվել»,- նշել են ՆԳՆ-ից։

    Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա ՆԳՆ-ից նշել են, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների մասնակցությամբ արձանագրված վթարներով 2026 թվականի հունիսի 25-ի դրությամբ իրականացված 59 ծառայողական քննությունների արդյունքներով 19 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, 2025 թվականի ընթացքում իրականացվել է 133 ծառայողական քննություն՝ 74 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:

    « Միաժամանակ հայտնում ենք, որ ծառայողական քննությունների արդյունքներով պարեկային ծառայության որևէ ծառայող ծառայությունից չի ազատվել»,- հայտնել են ՆԳՆ-ից։

    Հետևեք մեզ՝ այստեղ