Blog

  • Կապանցի միջագային վարպետ Ալեքս Սահակյանը՝ Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

    Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «Irakli Lolua Cup» կայծակնային (blitz) շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են լավագույն եռյակի հորիզոնականները։

    Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Սյունիքի շախմատի ֆեդերացիայի սան, միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը (Կապան)։ Կայծակնային խաղի լարված պայքարում Ալեքսը ցուցադրել է գերազանց արդյունք՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր և նվաճելով առաջին տեղն ու գլխավոր մրցանակը։

    Մրցաշարի մանրամասներին կարող եք հետեւել այս հղումից․

    https://s1.chess-results.com/tnr1455917.aspx?lan=1&art=1…

    Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է Ալեքսին միջազգային հարթակում այս փայլուն հաղթանակի կապակցությամբ, և մաղթում նորանոր հաջողություններ։

    Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատին և Կապանի համայնքապետարանին՝ Վրաստանում ընթացող միջազգային մրցաշարերին մեր մարզիկների մասնակցությունն ապահովելու և նրանց աջակցելու համար։

  • Նոր չափորոշիչներով համարանիշների պահանջարկը բարձր է

    Նոր չափորոշիչներով համարանիշների պահանջարկը բարձր է

  • Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով

    Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանում Եվրոպական Միությանը միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

    Նա նշել է, որ Պուտինը և Փաշինյանը «քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները»։

    «Զրույցը շարունակվել է Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարների կողմից Հայաստանի վերաբերյալ վերջերս ընդունված փոխըմբռնման և հայտարարության շուրջ։ Ընդգծվել է Հայաստանում արագ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ որոշելու համար, թե որ ուղղությամբ է ցանկանում գնալ Հայաստանը»,- ասել է Պեսկովը:

    ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, մեկնաբանելով զրույցը, հայտնել է, որ «Փաշինյանը ընդգծել է՝ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնական դիմում ներկայացնի ԵՄ անդամակցության համար, և երբ այս հարցը դառնա էական»։

  • Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ

    Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

    Նա ընդգծել է, որ Ղարաբաղը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից միշտ ճանաչվել է Ադրբեջանի անբաժանելի մաս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմների կիրառման հարցը այն բանի հետ կապելու փորձերը, թե արդյոք Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես իր տարածք, անհիմն են և հակասում են Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։

    Հաջիզադեն նշել է, որ Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան» (չակերտները-Tert. am)՝ դրանով իսկ վերջնականապես կարգավորելով նախկին հակամարտությունը։

    ԱԳՆ ներկայացուցիչը նաև կոչ է արել դադարեցնել ռուս-հայկական հարաբերությունների հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրակտիկան։

     

  • Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու հերթական դեպքը | Հայաստան

    Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու հերթական դեպքը։

    «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության երկրորդ բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում գործող, վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը՝ գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

    ՀՕՀ վարչության աշխատակիցները ձեռնարկել և  իրականացրել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:  Ընկերության գազալցակայաններում տեղադրված լիցքավորման աշտարակներից դուրս են բերվել  և հետազոտվել են իրացման վերաբերյալ տվյալները: Միաժամանակ ուսումնասիրվել են նաև վաճառքի հաշվառման մատյաններն ու սևագիր գրառումներ պարունակող տետրերը։ Ձեռք բերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերյալ հարկային հաշվարկների տվյալների հետ:  Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-2026 թթ-ին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքների մասով թերհայտարարագրվել է շուրջ 600 մլն դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 210 մլն ՀՀ դրամ։

    Նշված փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ նման արատավոր վարքագծից և չկատարել ապօրինություններ, իսկ գնորդներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

  • Ֆրանսիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին ԶիդանըՊուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունիՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՌոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԻսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-ՇարաաԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվելՔննարկվել են կա

    Ֆրանսիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին ԶիդանըՊուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունիՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՌոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԻսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-ՇարաաԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվելՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովը2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումըԹեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներինՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զпհեր և տուժածներ2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն ԱզիզյանԴավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՀրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. ՀԷՑ-ն այդ ցանկում արդեն 13-րդ տեղում է․ Ռոմանոս ՊետրոսյանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետԵրկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտքՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններըԻրանն ու Հայաստանը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել էներգետիկ ոլորտումՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԿանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականինՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԻնչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով.Տարոն ՉախոյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. ԿիբեռոստիկանությունՌոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումըԱիդա Ազատյանը հռչակվել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոնՀայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտԿառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարանԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի գործընկերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԵվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթըՄեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմըՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԲագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածքՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժինԴադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը․ դատախազությունՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն ՀովակիմյանՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետԲարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել2026 թվականի հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄԴավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներինՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներինՀյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԿԸՀ նախագահը հնչեցնում է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ անցած պատգամավորների անունները. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները. ԿԸՀ. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները. ԿԸՀ նախագահը հնչեցնում է անուններ. ՏեսանյութՈվքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնելՈՒՂԻՂ I ԿԸՀ-Ն ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ ՄիլիբենդինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթովԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխելԾնվել է Մարմարիկ գետում մшհшցած հայտնաբերված 2-шմյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչելԱնհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետինՀուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Գևորգ ՊապոյանԱփսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ. Տարոն Չախոյան1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կստանձնի Էնդրյու ԲըրնհեմըՇենգավիթում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանաՍերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Էրեբունիում սպшնված 20-ամյա տղան․ մանրամասներ. ArmLurԵրևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Տիգրան ԱվինյանՏաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալիՄիքայել Խաչատրյանը լքում է Երևանի ավագանին․ նա կշարունակի աշխատանքը որպես ԱԺ պատգամավոր ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասինՄեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում է

  • ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամшրտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը․ Զախարովա

    ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը։

    Կար մի պատմություն Հայաստանի հետ, որը, կարծես, ասում էր. «Եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում՝ ո՞ւմ և ինչի՞ հետ կապված։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանն ինքը, ցավոք կամ բարեբախտաբար, սա իմ հարցը չէ, սա Երևանի համար է, չէր ճանաչում ո՛չ որպես իր սեփական, ո՛չ էլ անկախ», – ասել է նա։

    Դիվանագետը ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ մեխանիզմը չէր կարող ակտիվացվել։

  • Իրանի ԱԳՆ. Ուկրաինան Կասպից ծովում նավի վրա հարձակվել է Իսրայելի հրահանգով

    Ուկրաինան Կասպից ծովում հարձակվել է իրանական առևտրային նավի վրա՝ Իսրայելի պահանջով՝ փորձելով Եվրոպան ներքաշել Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

    «Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա՝ սպանելով մեկ նավաստի։ Սա ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է, որը կատարվել է Իսրայելի պահանջով՝ Եվրոպային իր պատերազմի մեջ ներքաշելու նպատակով», – գրել է նա իր գրառման մեջ։

    Հուլիսի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան Կասպից ծովում հարվածել է իրանական առևտրային նավի, որի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամ։

  • Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ





    Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն միջազգային իրավունքի, այդպիսով լուծելով նախկին հակամարտությունը։

    Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն՝ պատասխանելով Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության՝ Ղարաբաղյան տարածաշրջանի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանության վերաբերյալ հարցին։

    «Այս առումով, պետք է դադարեցվի ռուս-հայական հարաբերություններին վերաբերող հարցերի վերաբերյալ Ադրբեջանի հետ կապված մեկնաբանություններ անելու պրակտիկան», – ասաց նա։




    դիտվել է 169 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

  • Բաքվում կոչ են արել «հայ-ռուսական հարաբերությունները չկապել Ադրբեջանի հետ»

    Երեւան: Մեդիամաքս: Բաքուն կոչ է անում դադարեցնել Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների հարցերը շաղկապել Ադրբեջանի հետ:

    Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ «նախկին հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից հերթական անգամ հնչեցված հայտարարությունները աղավաղում են իրականությունը»:

     

    «Ղարաբաղյան տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից միշտ ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս: Այս կապակցությամբ 30 տարի Հայաստանի օկուպացիայի տակ գտնված Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման հարցը մշտապես օրակարգում պահելու փորձերը, ինչպես նաեւ դա Հայաստանի կողմից Ղարաբաղյան տարածաշրջանի ճանաչման կամ չճանաչման հարցի հետ կապելը ոչ միայն հակասում են Ղարաբաղյան տարածաշրջանի վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշմանը, այլեւ բոլորովին անհիմն են»:

     

    «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան, եւ դրանով նախկին հակամարտությունը կարգավորվել է։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է վերջ դնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանին կապակցելով մեկնաբանելու պրակտիկային», – ընդգծել է Հաջիզադեն։

     

    ՌԻԱ Նովոստի-ն հաղորդում է, որ հուլիսի 27-ին Մարիա Զախարովան հայտարարել էր, թե «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ Հայաստանը այդ տարածքը չէր ճանաչում՝ ո՛չ իր կազմում, ո՛չ էլ անկախ»։