ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»

Written by

in



Lifestyle


«Փաստ» օրաթերթը գրում է.


ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ


Դանիա՝ Իստեդյան ճակատամարտի օր, Իսպանիա՝ Գալիսիի օր, Թունիս՝ Հանրապետության օր, Պուերտո- Ռիկո՝ Սահմանադրության օր, Հայաստան՝ Արմավիր քաղաքի օր:


ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

373– վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծ-ը՝ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերից մեկը:


1897– Հայ հեղափոխական դաշնակցության կողմից կազմակերպվել է Խանասորի արշավանքը: Հայ ազատամարտիկները հարձակվել են քրդական մազրիկ ցեղախմբի վրա և կոտորել նրանց մեծ մասին՝ խնայելով կանանց ու երեխաներին: Պատճառն այն էր, որ 1896-ին քուրդ մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանության ժամանակ սպանել էր հայ մարտիկների: Այսպիսով, հասնելով հաղթանակի՝ հայ ֆիդայիները վերացրին մազրիկ ցե ղախմբի ազդեցությու նը Վան ի շրջանում։


1919-Հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայերը պարտություն են կրել Շախտախտում և Նորաշենում, ինչը Նախիջևանի հայկական կայազորին դրել է դժվար դրության մեջ, և գեներալ Շելկովնիկյանը ստիպված նահանջել է դեպի լեռնային Մարտիրոս գյուղ։

1922– «Նեմեսիս» գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում:


1972 –վախճանվել է հայազգի խորհրդային ծաղրածու, դերասան Լեոնիդ Ենգիբարյանը:


1990-ընդունվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի» հրամանը, որի հիման վրա իրականացված 160 օպերատիվ-զինվորական գործողություններից 156-ը իրականացվել է հայաբնակ գյուղերում և քաղաքներում:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մադագասկարի հետ։


1996– վախճանվել է ազգությամբ հայ խորհրդային նշանավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը:


1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԱՄԷ-ի հետ։

2006- Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ միայնակ է մասնակցելու 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին:


2011-Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտել Օգյուն Սամաստին:


2013-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը:

2023- Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում տեղի են ունեցել համաժամանակյա հանրահավաքներ՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած նահանջի դատապարտման:


ԱՇԽԱՐՀ


1139 –Պորտուգալիայի գրաֆ Ալֆոնս 1-ինը իրեն հայտարարել է թագավոր, Պորտուգալիան դարձել է թագավորություն:

1261 –թագավոր Միխայիլ 8-րդ Պալեոլոգը առանց կռվի գրավել է Կոստանդնուպոլիսը և հունական իշխանություն հաստատել այնտեղ: Դադարել է գոյություն ունենալ 4-րդ խաչակրաց արշավանքից հետո ստեղծված Լատինական Կայսրությունը:


1567– հիմնադրվել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը:


1587 –Ճապոնիայում արգելվել է քրիստոնեությունը, ճիզվիտներին առաջարկվել է 20 օրվա ընթացքում լքել երկիրը:

1593 –Հենրիխ Նավարացին ընդունել է կաթոլիկություն:


1814-անգլիացի գյուտարար Ջորջ Ստիվենսոնն իրականացրել է շոգեքարշի առաջին փորձարկումը:


1843 –վախճանվել է շոտլանդացի քիմիկոս, գյուտարար Չարլզ Մակինտոշը, որը հայտնաբերել է անջրանցիկ թիկնոցը (մակինտոշ):

1874 –ծնվել է օրգանական քիմիկոս, ակադեմիկոս Սերգեյ Լեբեդևը, որը առաջինն է մշակել էթիլ սպիրտից կաուչուկ ստանալու մեթոդը:


1909- Լուի Բլերիոն իր սեփական ձեռքերով ստեղծած ինքնաթիռով թռել է Լա-Մանշ նեղուցի վրայով:


1934-վախճանվել է ուկրաինացի անարխիստ Նեստոր Մախնոն:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական կառավարությունը հայտարարել է իր չեզոքության մասին, չնայած ամբողջ պատերազմի ընթացքում բազմակողմանի օգնություն է ցույց տվել ֆաշիստական Գերմանիային։


1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից Վիտեբսկում ստեղծվել է գետտո:


1943 –հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ է արվել և ձերբակալվել իտալական ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսսոլինին:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է հյուսիս-արևմտյան Ֆրանսիայի ազատագրման «Կոբրա» օպերացիան:


1978 –Օլդեմ քաղաքում (Անգլիա) ծնվել է արհեստական բեղմնավորմամբ ստեղծված առաջին մարդը:


1980– վախճանվել է ռուս նշանավոր երգիչ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին:

2000– Փարիզի մերձակայքում Air France ավիաընկերության «Կոնկորդ» ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 109 անձինք:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *