Blog

  • Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ անհամաձայնություն կա․ Euractiv

    ԵՄ երկրները կարող են համաձայնության չգալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ առանձին սահմանափակումների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով, հայտնել է Euractiv պորտալը։

    «Դեսպանները պատրաստվում են հերթական բարդ փոխզիջմանը, երբ խոսքը հասնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին», — նշվել է հրապարակման մեջ։

    Վիճահարույց հարցերից մեկը դարձել է ռուսաստանցի զինծառայողների՝ ԵՄ մուտքի արգելքը։ Բալթյան երկրների առաջարկած նախաձեռնությանը միության ոչ բոլոր պետություններն են աջակցել։ Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը հանդես են եկել սահմանափակումների մեղմացման օգտին, ինչի հետևանքով բոլոր մարտական գործողությունների մասնակիցների համար կարճաժամկետ վիզաների լիակատար արգելքի առաջարկը փոխարինվել է ավելի նեղ տարբերակով։

    Բացի այդ, ԵՄ երկրները քննարկում են սահմանափակումներ էներգետիկ ոլորտում։ Փաթեթում կարող է ներառվել ռուսական նավթի գործող գնային շեմի սառեցումը, սակայն պետությունները դեռևս չեն համաձայնեցրել նման միջոցի ժամկետները։ Բացի այդ, Հունաստանը կողմ է հանդես գալիս ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ ռուսական հեղուկացված բնական գազի փոխադրման հնարավորությունը պահպանելուն։

  • Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին

    Հուլիսի 10-ին՝ ժամը 14:43-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքում քաղաքացին գետում ջրահեղձ է եղել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

     

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

     

    Խաչաղբյուր գետում՝ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա, քաղաքացիների կողմից հայտնաբերվել է գետն ընկած քաղաքացու դին․ փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին։

  • Ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Զոհրաբյան

    «Արմեն Աշոտյանի դեմ հարուցված երկու գործն էլ անհեթեթ է, ոնց պրպտես, այդ գործերից ծայրից ծայր քաղաքականության հոտ է  գալիս»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց նախկին պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը։

    Նա հայտնեց, որ դատախազություն են հրավիրել Ա. Աշոտյանի հայրին ու քույրիկին՝ ապօրինի ինչ-որ գույքի բռնագանձման հետ կապված։

    «Սա քաղաքական հաշվեհարդար է, հետապնդում է Արմեն Աշոտյանի և իր կուսակցության խոսքի համար, այստեղ երկու կարծիք չի կարող լինել։

    Այստեղ իրավաբանություն կա այնքան, ինչքան ես Անգլիայի թագուհին եմ, այսինքն չկա։ Ես  ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան այս գործի մեջ կա որևէ իրավական հետք»,- ասաց Զոհրաբյանը։

    Անդրադառնալով նախկին պատգամավոր Արեգնա Մանուկյանի կալանավորմանը, նա նախ հիշեցրեց, որ եվրոպական կառույցները պարբերաբար բարձրաձայնել էին, որ Հայաստանը պետք է փոխի օրենսդրությունն ու կալանքը որպես փախանման միջոց  ընտրի բացառիկ դեպքերում. «Այսօր տեսնում ենք, որ կալանքի դարձել է պոպկորն, սեմչկա, բոլորին տանում են կալանքի։

    Միջազգային կառույցները որևէ ձայն չեն հանի, քանի որ Նիկոլ Փաշինյանը քարտ բլանշ ունի՝ անելու է այն, ինչ ուզում է սեփական իշխանությունը պահելու համար»։

  • Հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

    Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

    Հայոց Հովվապետն իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ ուրախություն հայտնելով հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով և կարևորելով սփյուռքի հայորդյաց զորակցությունն իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում։

    Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ թեև սփյուռքում ապրող հայորդիներն իրենց սրտերում մշտապես կրում են հայրենիքի սերը և հետևում երկրում տեղի ունեցող զարգացումներին, սակայն նման այցելությունները հնարավորություն են ընձեռում անմիջականորեն հաղորդ դառնալու իրենց հոգևոր ու ազգային ժառանգությանը, հայրենի սրբություններին, ինչպես նաև առ աչոք տեսնելու ներկա իրողություններն ու ամբողջական պատկերացում կազմելու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին՝ իրենց համայնք վերադառնալուց հետո առավել նվիրումով ծառայելու Հայոց Եկեղեցուն ու հայրենիքին, գործուն մասնակցություն բերելու ազգային-եկեղեցական կյանքին և ամուր պահելու կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։

    Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցի-իշխանություն հարաբերություններին և Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործմանն արդի ժամանակներում։

  • Զգուշացե՛ք՝ ԱԱԾ-ն ձեր ծոծրակի հետևում է․ ինչպե՞ս կարող է իշխանությունն օգտագործել ձեր անձնական տվյալներն ու «գաղտնիքները»

    Զգուշացե՛ք՝ ԱԱԾ-ն ձեր ծոծրակի հետևում է․ ինչպե՞ս կարող է իշխանությունն օգտագործել ձեր անձնական տվյալներն ու «գաղտնիքները»

    «Ես պաշտոնապես ասում եմ, ժողովուրդ ջան, բոլորիդ բոլոր անձնական տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում են, 21-րդ դարում դուք ոչ մի գաղտնիք չունեք»,- երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բջջային հեռախոսների IMEI կոդերի վերահսկողության նախաձեռնության մասին լրագրողի հարցին։

    Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ambion.news-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի պնդումներին, ասաց, որ նախ՝ շատերին է մտահոգում անձնական տվյալների հավաքագրումը որևէ կառույցի կամ երկրի կողմից, այնպես չէ, որ դա ոչ ոքի չի հետաքրքրում։ Եվ հետո՝ արտաքին կառույցների ու երկրների կողմից մեր մասին հավաքագրված տեղեկատվության օգտագործումն այն նույն ռիսկերը չունի, ինչ տեղական իշխանությունների կողմից հավաքագրվածը։

  • Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ելքը որոշելու է «երկինքը», և Պուտինին սպառնացել է Մոսկվա ուղարկել հազար անօդաչու



    Ուկրաինացի զինվորականներին հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից, և այժմ «վճռորոշ ճակատամարտը» ծավալվել է երկնքում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում «շատ ավելի քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»։ «Ես կարծում եմ, որ այս պատերազմում հաղթանակը պատկանում է նրան, ով ավելի խելացի է», — ասել է Զելենսկին երկուշաբթի օրը Financial Times-ին տված հարցազրույցում՝ նշելով Ռուսաստանի առավելությունները աշխարհագրության և մարդկային ռեսուրսների առումով։

    «Եթե մեր գործընկերները, — ընդգծել է Զելենսկին, — չթողնեն Ուկրաինան առանց ֆինանսական աջակցության, եթե մեր զինվորները շարունակեն պահել ճակատը, եթե ռուսական հարձակման յուրաքանչյուր կիլոմետրը նրանց համար նախկինի պես արժենա տասնյակ հազարավոր, իսկ երբեմն նաև հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր, ապա վճռորոշ պայքարը կծավալվի երկնքում»։ Նախագահն ընդգծել է, որ պատերազմի ելքը որոշելու է «հենց երկինքը»։ Կիևի կենտրոնում գտնվող իր գրասենյակում լրագրողի հետ զրույցում, որը նույն օրը կրկին ենթարկվել էր ՌԴ ԶՈւ հերթական մահաբեր հարձակմանը, Զելենսկին սպառնացել է էլ ավելի ուժեղացնել հարվածները Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ։ «Երբ դեպի Մոսկվա կթռչեն արդեն ոչ թե հարյուր, այլ հազար անօդաչու… նա [նախագահ Վլադիմիր Պուտինը] կհասկանա»։

    «Հենց որ նա սկսի դա անձամբ զգալ, հենց որ սկսի դա տեսնել իր աչքերով, դուք կտեսնեք, թե ինչպես խորհրդականները նրան կհամոզեն տեղափոխվել Ուրալից այն կողմ», — հայտարարել է ուկրաինացի նախագահը, որը նախկինում խոստացել էր անել այնպես, որ Մոսկվան «կայրվի», եթե Ուկրաինայի դեմ հարձակումները շարունակվեն։ Զելենսկին հավելել է, որ, իր կարծիքով, պատերազմի ավարտն այնքան ավելի մոտ կլինի, «որքան հեռու Պուտինը լինի Մոսկվայից», ինչպես նաև ընդգծել է, որ Ուկրաինան ցուցադրել է որոշակի վայրում և որոշակի պահին երկնքի նկատմամբ «օպերատիվ վերահսկողություն» հաստատելու կարողություն։

    Նրա խոսքով՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի դեմ ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածների հոգեբանական ազդեցությունը, ինչպես նաև ուժգնացող տնտեսական հետևանքները, ի վերջո, կփոխեն Պուտինի հաշվարկները։ Ավելի վաղ FT-ի աղբյուրները Մոսկվայում ասում էին, որ ռուսաստանցի նախագահը դեռևս կենտրոնացած է մաքսիմալիստական նպատակների վրա (նրան անհրաժեշտ են Կիևից լայնածավալ զիջումներ և ամբողջ Դոնեցկի մարզի հանձնումը) և դժվար թե սկսի իմաստալից բանակցություններ ռազմական գործողությունների ավարտի շուրջ մինչև 2027 թվականի փետրվարը։


  • Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Հասարակություն

    Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է իր գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։ Այդ մասին ասված է Արսենյանի սոցցանցի  էջում:

    «Հարգելի՛ վայոցձորցիներ,

    Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։

    Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել եմ, որ շարունակելու եմ իմ աշխատանքը հանուն Վայոց ձորի և նրա բնակիչների։ Այսօր ևս հավատարիմ եմ այդ խոստմանը՝ շարունակելով ստանձնած պատասխանատվությունը։

    Իմ առաջնահերթությունը մնում է մարզի առջև ծառացած խնդիրների լուծումը և նոր ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ Վայոց ձորի զարգացման ու ապագայի։

    Առջևում բազմաթիվ կարևոր ծրագրեր և նախաձեռնություններ են, որոնք միասին պետք է կյանքի կոչենք։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի, փոխվստահության և հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակենք մարզի զարգացման ուղին՝ ստեղծելով նոր հնարավորություններ և ապահովելով Վայոց ձորի հետագա առաջընթացը»,- գրել է նա։

  • Բրազիլիայի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ ռազմական ներխուժման աճած ռիսկի մասին

    Վաշինգտոնի՝ բրազիլական խոշորագույն հանցավոր խմբավորումները ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու վերջին որոշումը ստեղծում է ԱՄՆ-ի կողմից հարավամերիկյան հանրապետության տարածք ուղիղ ռազմական միջամտության աննախադեպ վտանգ։ Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան։

    «[Ամերիկյան իշխանությունների որոշումը] լուրջ ռիսկեր է պարունակում Բրազիլիայի քաղաքացիների համար ֆինանսական և միգրացիոն ոլորտներում։ Վերջապես, առաջացել է Բրազիլիայի տարածքում Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժ կիրառելու հավանականություն»,- նախարարի պատասխանը՝ ազգային անվտանգության սպառնալիքների մասին հարցին, Բրազիլիայի Կոնգրեսի Պատգամավորների պալատում լսումների ժամանակ, փոխանցում է CNN Brasil հեռուստաալիքը։

    Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրները կարծում են, որ Վաշինգտոնի արմատական քայլը՝ Comando Vermelho (CV, «Կարմիր թիմ») և Primeiro Comando da Capital (PCC, «Առաջին մայրաքաղաքային թիմ») հանցավոր խմբավորումներին «միջազգային ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում ներառելը, առավելություններ չի տա կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարում։

  • Եթե Փաշինյանը դուրս գա, վտարեն, ժողովրդի վիճակը կլավանա․ Հարցում (video)

    Եթե Փաշինյանը դուրս գա, վտարեն, ժողովրդի վիճակը կլավանա․ Հարցում (video)

  • Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան աջակցություն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

    Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան կարճ հայտարարությամբ զորակցություն է հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։

    «Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում»,- նշել են հայտարարությունում։