Blog

  • Սամվել Կարապետյանի գնահատմամբ՝ իրենք երբեք վարկանիշի խնդիր չեն ունեցել | Քաղաքականություն

    Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սամվել Կարապետյանին  հարց ուղղվեց, թե արդյոք կիսում է այն կարծիքը, որ Վլադիմիր  Պուտինի հայտարարությունները՝ կապված հայաստանյան ընդդիմության հետ, բավականին վատ են անդրադարձել հենց ընդդիմության վարկանիշի վրա։

    Ի պատասխան Կարապետյանն ասաց, որ իրենք երբևէ վարկանիշի խնդիր չեն ունեցել, մինչ այն պահը, երբ իրենցից ձայները չգողացան։

  • Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել.«Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետի աշխատակազմում փոփոխություններ են սպասվում։ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենավստահելի կադրերից մեկը՝ Արայիկ Հարությունյանը, նշանառության տակ է։

    Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում առաջիկայում կարող են կադրային լուրջ փոփոխություններ լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դիրքերը նոր կառավարության ձևավորման գործընթացում զգալիորեն թուլացել են, և մեծ է հավանականությունը, որ նա չի վերանշանակվի նույն պաշտոնում։

    Մեր տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը երկարատև արձակուրդի է մեկնել՝ հուլիսի 1-ից մինչև հուլիսի 24-ը ներառյալ, ինչը իշխանական շրջանակներում արդեն կապում են սպասվող կադրային փոփոխությունների հետ։ Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Լիլիթ Մակունցն է, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի թիմակիցներից մեկը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնավարումն ավարտելուց և Երևան վերադառնալուց հետո Մակունցը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ այժմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է նրա նշանակումը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սպասվող փոփոխությունների ֆոնին վարչապետի աշխատակազմում ևս նկատվում է անորոշություն։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանի նշանակած մի շարք պաշտոնյաներ արդեն արձակուրդի դիմումներ են ներկայացրել, իսկ նրանք, ովքեր դեռ չեն գրել, գտնվում են անորոշ վիճակում՝ սպասելով նոր կառավարության կազմավորմանը և հնարավոր կադրային որոշումների հրապարակմանը։

    «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Արայիկ Հարությունյանից, նրա օգնականից և աշխատակազմից՝ պարզելու, թե որքանով են իրականությանը համապատասխանում մեր ստացած տեղեկությունները։ Սակայն մեր զանգերին և հաղորդագրություններին որևէ պատասխան չստացանք, և մեր տեղեկությունները ոչ հերքվեցին, ոչ հաստատվեցին»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Ռուսաստանից Հայաստան նոր բեռ է ուղարկվել Ադրբեջանի միջոցով

    Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ, կուղարկվի պրոպան գազ։

    Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուսական պրոպան գազով 30 վագոն այսօր կուղարկվի Բալաջարի կայարանից։

    Ավելի վաղ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ, ուղարկվել էր ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ, շուրջ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։

    Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արտահանվում են նավթամթերքներ։ Մինչ օրս այս երկիր է մատակարարվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին։

  • Նիկոլ Փաշինյա՛ն, կոնկրետ այս հարցին պատասխանեք․․․ (video)

    Նիկոլ Փաշինյա՛ն, կոնկրետ այս հարցին պատասխանեք․․․ (video)

  • Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է․ նախարար

    2026թ․ հունվար- մայիսին 2025թ․ հունվար-մայիսի համեմատ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

  • Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

    Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

    Հանրապետության տարածքում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

    Հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

    Քամին արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

  • Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա Կոստանյան

    Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա Կոստանյան

  • Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը



    Հասարակություն





     AAA վարկանիշով միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպություններից  մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի կապիտալի շուկայում առաջատար Կոնվերս Բանկը հայտարարում են ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին։ 

    Կոնվերս Բանկը գործընթացում հանդես է եկել որպես ՎԶԵԲ-ի առանցքային գործընկեր՝ իրականացնելով պարտատոմսերի թողարկման կազմակերպումն ու երաշխավորված տեղաբաշխումը:

    5 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը տեղաբաշխվել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) արժեթղթերի տեղաբաշխման հարթակում՝ աճուրդի միջոցով:

    Թողարկումը ՎԶԵԲ-ի դրամային փոխառության ծրագրի մաս է և ուղղված է Հայաստանում տեղական արժույթով ֆինանսավորման ընդլայնմանն ու կապիտալի շուկայի զարգացմանը։

    Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն AMX-ում ցուցակման, ինչպես նաև կնախաձեռնվեն անհրաժեշտ գործընթացները՝ ՀՀ կենտրոնական բանկի ռեպո գործարքներում դրանց օգտագործման հնարավորությունն ապահովելու նպատակով։

    Կոնվերս Բանկը հանդես կգա նաև որպես թողարկման շուկա ստեղծող (Market Maker)՝ նպաստելով պարտատոմսերի երկրորդային շուկայի իրացվելիության և ակտիվ առևտրի ապահովմանը։

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




  • Մոսկվայի համար կարևոր է ցույց տալ, որ Հայաստանը շարունակում է մնալ իր ազդեցության գոտում. Միջազգայնա

    Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հիմնական շեշտը դրվել է տնտեսական համագործակցության վրա՝ ի տարբերություն ապրիլի 1-ին կայացած Վլադիմիր Պուտին–Նիկոլ Փաշինյան հանդիպման, որի օրակարգում գերակշռում էին տարածաշրջանային և անվտանգային հարցերը։

    Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի գնահատմամբ՝ այս այցերը պետք չէ դիտարկել առանձին, քանի որ դրանք շարունակվող քաղաքական երկխոսության մաս են։

    «Տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանը խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն իրականում այդպես չէ։ Սա ավելի շատ Հայաստանի փորձն է՝ արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռություն պահպանելու Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Վերջին տարիներին Հայաստանը ակտիվացրել է համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ, սակայն Միշուստինի այցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Երևանը չի կտրում կապերը Մոսկվայի հետ և փորձում է պահպանել բալանսը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը։

    Նրա խոսքով՝ այցն ունի նաև քաղաքական նշանակություն Ռուսաստանի համար։

    «Մոսկվայի համար կարևոր է ցույց տալ, որ Հայաստանը շարունակում է մնալ իր ազդեցության գոտում, և երկկողմ կապերը պահպանվում են՝ չնայած առկա լարվածությանը։ Իսկ Փաշինյանի ներքաղաքական օրակարգի տեսանկյունից այցը տեղի ունեցավ քաղաքական ակտիվ փուլում, երբ երկրում շարունակվում են հետընտրական գործընթացները։ Այդպիսով՝ վարչապետը փորձում է ցույց տալ, որ արտաքին քաղաքականության մեջ պահպանում է կայունությունը և աշխատում է բոլոր ուղղություններով»,- նշեց միջազգայնագետը։

    Միաժամանակ, Դավիթ Կարապետյանի գնահատմամբ, երկու երկրների միջև փոխադարձ վստահության մակարդակը վերջին տարիներին նվազել է։

    «Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում թուլացել է, իսկ Հայաստանը փորձում է միաժամանակ զարգացնել հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ, ինչը բավական ռիսկային քաղաքականություն է։ Երևանը փորձում է չկորցնել Մոսկվային, բայց նաև խորացնել կապերը Արևմուտքի հետ։ Սակայն իրական արդյունքը կախված է ոչ թե նման այցերից, այլ այն հանգամանքից, թե արդյոք երկու կողմերն էլ քաղաքական կամք ունեն պահպանելու և զարգացնելու այդ հարաբերությունները»,- եզրափակեց նա։

  • Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

    Երևանի կենդանաբանական այգին հաստատել է, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով), քնեցումից չի արթնացել։

    «Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված՝ փայծաղը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասվում է հաղորդագրության մեջ։