Blog

  • Սպասվում է կարճատեւ անձրեւ – Սյունիք ՀԸ

    Հանրապետության տարածքում`

    Հուլիսի 7-8-ը շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-11-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-8-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

    Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

    Երևան քաղաքում`

    Հուլիսի 7–8-ը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

    Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմԲագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են։ Պահանջում է նաև 49.7 դրամ խորհրդանշական փոխհատուցում։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:

    Վազգեն Գալստանյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, ըստ հայցի, արատավորող և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։ Հերքումը պետք է հրապարակվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով։

    Հայցում առաջարկվող հերքման տեքստը հետևյալն է.

    «ՀԵՐՔՈՒՄ. Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հայտնում եմ, որ 2026 թվականի հունիսի 11-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից հնչեցված այն պնդումները, թե «ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը», չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն ընտրություններին այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացի Վազգեն Պետրոսի Գալստանյանի նկատմամբ»։

  • ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով



    Միջազգային


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ռուսաստանը հույս ունի, որ ուկրաինական խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կպսակվեն հաջողությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Մենք աշխատանքային ուղիներով կապի մեջ ենք ամերիկացիների հետ, և մենք հույս ունենք, որ նրանց ջանքերը՝ ողջ իրավիճակը խաղաղ զարգացման ուղու վրա դնելու ջանքերը, այնուամենայնիվ, կպսակվեն հաջողությամբ», – նշել է Պեսկովը։

    «Համենայնդեպս, մենք, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահը, պահպանում ենք մեր բացությունը դրա համար», – հստակեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան



    Քաղաքականություն






    Փողոցային պայքար անպայման կլինի, այն մեկ անգամ տեղի կունենա և կլինի վերջնական։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 7-ին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

    Նրա խոսքով՝ անօրինականությունը շարունակվում է, վերջին տարիներին Հայաստանում ներդրումներ չեն իրականացվել։

    Նա պարզաբանեց, որ, ի տարբերություն իշխանությունների, ինքը դրանում ռիսկեր է տեսնում։ Կարապետյանը հավելեց, որ իշխանությունների բոլոր քայլերը խոչընդոտում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողներին։ «Գագիկ Ծառուկյանը երկրի գլխավոր ներդրողներից մեկն է, իսկ այժմ նրանից խլել են անգամ կենդանիների խրտվիլակները», – նշել է նա։

    Սամվել Կարապետյանը հիշեցրել է, որ ընդդիմությունը հայտարարել է միասնական համակարգող մարմին ձևավորելու մտադրության մասին։

    «Այս կապակցությամբ արձագանքներ են ստացվում նաև այլ ուժերից։ Մարմինը կձևավորվի պատշաճ ժամանակին։ Հիմնական հինգ ընդդիմադիր ուժերը հանդես են եկել հայտարարությամբ, դրանից հետո կհետևեն հաջորդ քայլերը», – վստահեցրել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը։  




  • Կապանի ԼՀԿ-ի ուսումնական կենտրոնում իրենց գիտելիքներն ու հմտությունները զարգացրեցին հարստացուցիչ ֆաբ

    Մենք կարևորում ենք շարունակական կրթությունն ու որակյալ մասնագետների պատրաստումը

    Այս անգամ Կապանի ԼՀԿ-ի ուսումնական կենտրոնում իրենց գիտելիքներն ու հմտությունները զարգացրեցին հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատակիցները։

  • Ջրամատակարարման համակարգի լայնածավալ արդիականացում՝ Առինջում

    Ջրամատակարարման համակարգի լայնածավալ արդիականացում՝ Առինջում

  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը. Փաշինյան

    Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիարդ 578 միլիոն 981 հազար դրամ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

  • Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել ՀՀ և ԱՄԷ ՆԳ նախարարների կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագիրը

    Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով։ Իսկ բնակության նպատակով գտնվելու դեպքում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են այդ գործընթացի շրջանակում նախատեսված տեսական և գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։ Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

     

  • Զգուշացում․ իմ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում.Նազելի Բաղդասարյան

    Հարգելի քաղաքացիներ, վերջին օրերին այս երկու հեռախոսահամարներից իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում։

     

    Նշված համարներն իհարկե որևէ առնչություն չունեն ինձ հետ, իսկ դրանցից տարածվող հաղորդագրությունները կեղծ են։

     

    Դեպքի վերաբերյալ տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Խնդրում եմ լինել զգոն, չվստահել և անտեսել նման հաղորդագրությունները։

  • Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան



    Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը:

    «Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները:

    Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նա առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը։

    Մենք կհաղթենք համայնքային ընտրություններում և կշարունակենք ընդլայնել ժողովրդի վստահությունը, իսկ վերջնական փուլում Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով կփոխի գործող իշխանությանը:

    Մենք պայքարելու ենք քեզ համար»,- ասել է Նարեկ Կարապետյանը։