Blog

  • Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան

    ԼՂ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․

    Շատերը տարակուսած էին, թե ԱԺ-ում ի՞նչ է անելու ընդդիմությունը։ Նորընտիր Ազգային ժողովի գումարումից մի քանի օր առաջ Պուտինը թելադրեց Հայաստանի ընդդիմության օրակարգը՝ ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու հարցով հանրաքվե նախաձեռնել։ Մտահոգ մարդիկ եւ քաղաքական ուժերը դրա համար էին ասում, որ ընտրություններով պետք է լուծվի ընդդիմափոխության հարցը։ Չստացվեց։ Ուրեմն նոր ընդդիմությունը պետք է ձեւավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ։

  • Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. հավանաբար, աշնանը կակտիվացնի իր ազդեցության ողջ գործիքակազմը՝ քաղաքական ուժերից մինչև եկեղեցական շրջանակներ. Արամ Սարգսյան

    Եթե չկա, ուրեմն չկա…: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին Եկատերինբուրգում մասնակցեց, արարողակարգային առումով, պետության առաջին դեմքին ոչ հարիր միջոցառման և հանդիպեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ փորձելով լուծել հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող ռուսական սահմանափակումների վերացման հարցը։ Փաստորեն, խնդիրը չլուծվեց։ Ավելին՝ սահմանափակումների ցանկն ընդլայնվեց, իսկ Միշուստինը նույնիսկ չշնորհավորեց Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

    «Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ՌԴ նախագահը պահանջել է կատարել ԵԱՏՄ առաջնորդների պահանջը, հստակ կողմնորոշվել՝ ԵՄ, թե ԵԱՏՄ ուղղությամբ է շարժվելու Հայաստանը, և այդ հարցը լուծել հանրաքվեի միջոցով։ Փաստորեն, այս անգամ ևս խնդիրը չլուծվեց։ Ավելին՝ Պուտինը նույնպես չշնորհավորեց Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

    Ըստ էության, ՀՀ վարչապետը սպառել է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը հարթելու բոլոր հնարավոր տարբերակները։ Ստացվում է, որ իրականություն է դառնում հենց Փաշինյանի նախկինում արտահայտած միտքը, թե՝ «ԵԱՏՄ չկա»։ Եթե չկա, ուրեմն չկա։

    Իմ կարծիքով՝ հետևությունը հետևյալն է. ՌԴ-ն Նիկոլ Փաշինյանին չի ընկալում որպես լիարժեք գործընկեր՝ ՀՀ վարչապետի կարգավիճակում։ Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է Հայաստանին պարտադրել հանրաքվե։ Այդ նպատակով, հավանաբար, աշնանը կակտիվացնի իր ազդեցության ողջ գործիքակազմը՝ քաղաքական ուժերից մինչև եկեղեցական շրջանակներ։ Եթե այդ ճանապարհով ցանկալի արդյունքի չհասնի, ապա ձմռան մոտ, բողոքի ալիքն ուժեղացնելու նպատակով, կարող է կտրուկ բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը։

    Ի՞նչ պետք է անի Հայաստանը։

    1. Դուրս գա ՀԱՊԿ-ից։

    2. Դուրս գա միասնական հակաօդային պաշտպանության համակարգից։

    3. Արագացված ընթացակարգով վերսկսի 2013 թվականից կիսատ մնացած ԵՄ-ի հետ Ազատ առևտրի և Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը։

    Հետագա քայլերի հերթականությունը պետք է մշակվի՝ հաշվի առնելով ՌԴ-ի արձագանքը այս երեք քայլերին։

    Իմիջիայլոց, թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չեն։ Ավելին, Վրաստանը նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի ՌԴ-ի հետ, սակայն առևտրատնտեսական կապերը, ինչպես ուղղակի, այնպես էլ՝ Ադրբեջանի պարագայում, ստվերային, այդ թվում՝ գազային համագործակցության միջոցով, Հայաստանից պակաս չեն։

    ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Ինչպես անդամակցելու, այնպես էլ դուրս գալու համար հանրաքվե անցկացնելու իրավական պարտադիր պահանջ չկա։ Իսկ դուրս գալուց հետո Հայաստանին սպասողներ և աջակցողներ կան։ Դարդ մի՛ արեք։

    Մի բան, իմ կարծիքով, ակնհայտ է. ՌԴ-ի ազդեցության գոտուց դուրս եկած երկրներն այսօր, որպես կանոն, ավելի ժողովրդավարական, ավելի պաշտպանված և ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում, քան ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում մնացած պետությունները»,-գրել է նա:

  • Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը | Էկոնոմիկա

     Պաշտոնական այցով Թաիլանդի Թագավորությունում(Բանգկոկ)՝ է գտնվել  ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցը իրականացել է Թաիլանդի Սպառողների պաշտպանության խորհրդի գրասենյակի (OCPB) հրավերով։

    «Արմենպրեսս»-ից տեղեկանում ենք, որ այցի շրջանակում քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության, ոչ պարենային արտադրանքի անվտանգության, շուկայի վերահսկողության, թվայնացման, էլեկտրոնային առևտրի, նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառման, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

    Երկկողմ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելՀայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, այդ թվում՝ հայկական արտադրանքի մուտքը դեպի ասիական շուկաներ խթանելու հնարավորություններին։

    Այցի կարևոր արդյունքներից էր Թաիլանդի Սպառողների պաշտպանության խորհրդի գրասենյակի առաջարկը՝ նախաձեռնելու ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և OCPB-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման գործընթաց։ Քննարկվել է նաև թաիլանդական կողմի հնարավոր այցը Հայաստան՝ համագործակցության հետագա զարգացման նպատակով։

     

  • Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՏաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալիՄշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

    Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՏաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալիՄշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

  • Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հրդեհի տարածքը մեծացել է մինչև 42,000 հեկտար

    Ֆրանսիայի հարավարևմտյան Ժիրոնդ դեպարտամենտում բռնկված երկրի պատմության ամենախոշոր բնական հրդեհի տարածքը մեկ գիշերվա ընթացքում աճել է շուրջ 10 հազար հեկտարով՝ հասնելով 42 հազար հեկտարի։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը։

    Նրա խոսքով՝ իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ անբարենպաստ։ Գիշերվա սկզբին հրդեհը կրկին դարձել է չափազանց ագրեսիվ և անկանխատեսելի՝ ստեղծելով սեփական քամիները և անկանոն առաջ շարժվելով դեպի Բորդոյի ագլոմերացիա։

    Հրդեհի արագ տարածման պատճառով իշխանությունները գիշերը տարհանել են ավելի քան 50 հազար մարդու Բորդոյի մերձակա հինգ համայնքներից։ Բորդոյի քաղաքապետ Թոմա Կազենավը հայտնել է, որ կրակի ճակատը քաղաքից ընդամենը 15 կիլոմետր հեռավորության վրա է։ Ժիրոնդում տարհանվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 220 հազարի։

    Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 2,5 հազար հրշեջ-փրկարար, այդ թվում՝ Շվեյցարիայից ժամանած մասնագետներ, նրանց աջակցում են 1,5 հազար ֆրանսիացի զինծառայող և 1,2 հազար ոստիկան։ Առավոտյան կրկին գործի են դրվել 18 հրշեջ ինքնաթիռ, ինչպես նաև նախատեսվում է կրկին օգտագործել փորձարարական հրդեհաշիջման համակարգով հագեցած Airbus A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռը։

    Նյունյեսը տեղեկացրել է նաև, որ անտառային հրդեհներ են շարունակվում երկրի այլ շրջաններում։ Մասնավորապես, Վար դեպարտամենտում, որտեղ արդեն այրվել է 4,5 հազար հեկտար, ծովից եկող նոր քամիները կարող են ավելի վատթարացնել իրավիճակը։ Այնտեղ աշխատում են 1,1 հազար հրշեջ, իսկ վտանգավոր գոտուց տարհանվել է մոտ 3 հազար մարդ։ Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում նաև Կորսիկայում և Վերին Ալպերում։

  • ՊՆ-ն հերքում է





    ՀՀ ՊՆ-ն հերքման հաղորդագրություն է տարածել․

    ««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։

    Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։

    Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝ նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։

    Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:

    Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով»:




    դիտվել է 99 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • ԲՀԿ աջակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին

    Նախքան նամակի հանձնումը ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալման հետ կապված մի շարք նամակներ են ուղարկվել տարբեր դեսպանատներ, իսկ այսօր որոշել են Իրանի դեսպանին անձամբ փոխանցել ԲՀԿ-ի նամակը։

    «Մեզ համար անընդունելի է, որ ԻԻՀ երկու քաղաքացիների, խարդախների, 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնը երկու երկրների միջև այդ կապերը զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Սա կեղծ, անհիմն մեղադրանք է, որի հիման վրա կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը, սա նաև որոշակի շարժառիթներ ունի և որոշակի անձինք ու երևույթներ են կանգնած սրա հետևում, որոնք հստակ նպատակ ունեն՝ վատթարացնելու հայ-իրանական հարաբերությունները: Պարո՛ն դեսպան, Ծառուկյանի նկատմամբ իրավական բեսպրեդել է»։

     

     

     

  • Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հարցում

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը չի հրաժարվի Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ սերտ հարաբերություններից՝ ԱՄՆ-ի հետ շփումների պատճառով։ Այդ մասին նա ասել է՝ մեկնաբանելով ամերիկյան կողմի հետ բանակցությունները, փոխանցում է ԲԵԼՏԱ գործակալությունը։

    Լուկաշենկոյի խոսքով՝ բանակցությունների ընթացքում նա ներկայացրել է Բելառուսի հարաբերությունները Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի հետ՝ ընդգծելով, որ երկիրը երբեք չի թաքցրել իր դիրքորոշումը և չի փորձել այն ներկայացնել դիվանագիտական ձևակերպումներով։

    Բելառուսի նախագահը նաև նշել է, որ Մինսկը շարունակելու է վարել բաց և հետևողական քաղաքականություն՝ հավելելով, որ ԱՄՆ ներկայացուցիչները, իր խոսքով, ըմբռնումով են մոտենում Բելառուսի դիրքորոշմանը։ Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Լուկաշենկոյին Սպիտակ տուն կամ Մար-ա-Լագո հրավիրելու հնարավորությունը։

  • Ըմբիշ Արարատ Ավետիսյանը Բաքվում դարձավ բրոնզե մեդալակիր. Մ-17 ԱԱ

    Մ-17 ԱԱ-ում 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Այդ մասին ասված է Ըմբշամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում:

    «Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում ժամանակից շուտ առավելության հասավ հունգարացի մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

    1-ին մեդալն ունենք»,- նշված է գրառման մեջ:

  • ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ

    Եվրամիությունն արդեն պահանջում է, որ Հայաստանի կառավարությունը խզի Ռուսաստանի հետ հումանիտար կապերը և նվազեցնի ռուսական բիզնեսի ներկայությունը։ 

    Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայության տվյալներով՝ ԵՄ-ն նախատեսում է խրախուսել Երևանի հակառուսական քայլերը՝ խոստանալով «հրաշալի ապագա»։

    «Բրյուսելի բյուրոկրատները կշարունակեն համոզել Երևանին իրենց անվերապահ աջակցության մեջ։ ԵՄ-ն մտադիր է բացատրել կոնկրետ օգնության տրամադրման ուշացումը՝ ասելով, որ ԵՄ-ին անդամակցությունը լիովին կախված կլինի Երևանից և նրա «ձեռքբերումներից» եվրոպական ինտեգրման ճանապարհին», – նշել է ԱՀԾ-ը։ 

    «Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա արդեն ճնշում են գործադրում՝ ռազմավարական ոլորտներում ռուսական բիզնեսի ներկայությունը նվազեցնելու, Ռուսաստանի հետ հումանիտար կապերը խզելու և ներքին հակառակորդներին ճնշելու համար»,- հայտարարել են կառույցից։

    ԱՀԾ-ի տվյալներով՝ իբր այս գիծը ենթադրաբար խրախուսվում է Հայաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականացման հեռանկարները մանիպուլյացիաներով և «հրաշալի հեռավոր ապագայում» Հայաստանը «աշխարհի բարգավաճ խաչմերուկի» վերածելու խոստումներով»։