Blog

  • 40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր





    Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Կարլեն Ե․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը, էլեկտրաենթակայանի ցանցկապատին ու մետաղե հենասյուներին։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Չոմոյանը և Ալբերտ Հովհաննիսյանը։

    Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




    դիտվել է 53 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Թուրքիան սկսել է Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը

    Թուրքիայում սկսվել է դեպի Գյումրի տանող երկաթգծի հատվածի վերակառուցումը։ Այս մասին հայտնել է Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Տոպտասը։

    Նրա խոսքով՝ վերականգնողական աշխատանքները կտևեն շուրջ երկուսից երեք ամիս։ Արդեն հայտարարվել է շինարարության մրցույթ, որը ներառում է նաև Աքյաքայից մինչև Գյումրի գրունտային ճանապարհի կառուցումը։

    Տոպտասը նշել է, որ երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնումը տնտեսական շահ կբերի երկու կողմերին էլ և նոր հնարավորություններ կստեղծի գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար։

  • Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կանջորյանը պարզաբանել է, որ իր եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում, և վստահ է, որ բռնություն գործադրած բոլոր անձինք կենթարկվեն իրավական պատասխանատվության:

    Կոնջորյանը գրել է՝ որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իր անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ինքը երբևէ որևէ պարագայում չի կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից՝ անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած: Նրա խոսքով՝ սա իր համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ:

    «Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել՝ նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ:

     

    1. Իմ եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում, և վստահ եմ, որ բռնություն գործադրած բոլոր անձինք իրավական պատասխանատվության կենթարկվեն:

     

    2. Բռնության ցանկացած դրսևորում` լինի դա ֆիզիկական, հոգեբանական կամ որևէ այլ տեսակի, բացարձակապես անընդունելի է` անկախ այն գործադրողի անձից:

     

    3. Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային կամ միջանձնային հարաբերությունների պարզաբանման միակ ընդունելի տարբերակը օրենքն ու իրավական ընթացակարգերն են: Հարաբերությունների պարզաբանման ցանկացած հակաիրավական դրսևորում դատապարտելի է:

     

    4. Այս դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ենթակա են միմիայն և բացառապես իրավական գնահատականի: Որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իմ անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից` անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած: Սա ինձ համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ»,- գրել է նա: 

     

    Պատգամավորը նշել է, որ դատական հայցեր է ներկայացնելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք իրեն կվերագրեն ստահոդ լուրեր և զրպարտություններ` կապված թե՛ այս դեպքի, թե՛ այս դեպքի հետ կապ ունեցող և կապ չունեցող որևէ այլ հարցի հետ:

    «Դատական հայցեր եմ ներկայացնելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք ինձ կվերագրեն ստահոդ լուրեր և զրպարտություններ` կապված թե՛ այս դեպքի, թե՛ այս դեպքի հետ կապ ունեցող և կապ չունեցող որևէ այլ հարցի հետ: Զրպարտության ցանկացած դրսևորում ունենալու է իրավական հետևանք այն կատարողների համար»,- ասված է գրառման մեջ:

    Ըստ Քննչական կոմիտեի՝ այս միջադեպի քրեական վարույթով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից հոդվածով: Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:

  • Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ

    Զինեդին Զիդանը պաշտոնապես նշանակվել է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ 54-ամյա մարզիչը չորս տարվա պայմանագիր է կնքել ազգային հավաքականի հետ։

    Զինեդինի օգնականների թվում կլինեն Դավիդ Բետոնին և Համիդու Մսաիդին, ովքեր արդեն աշխատել են նրա հետ։ Նրա թիմում կլինեն նաև ֆիզպատրաստության մարզիչ Գրեգորի Դյուպոնը, ինչպես նաև Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողներ Ֆաբիեն Բարտեզը և Բեռնար Դիոմեդեն։

    Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում ներկայացրել է որպես խաղացող՝ 108 խաղ անցկացնելով թիմի կազմում։ Նա ոսկե մեդալ է նվաճել 1998 թվականի Աշխարհի առաջնությունում և Եվրո 2000-ում։

    Որպես մարզիչ՝ Զինեդինը գլխավորել է Մադրիդի «Ռեալը»՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի երեք անընդմեջ տիտղոս և ևս ութ գավաթ։

    Դիդյե Դեշամը, որը 14 տարի մարզել է Ֆրանսիայի ազգային հավաքականը և նվաճել 2018 թվականի Աշխարհի գավաթը, լքել է թիմը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։

  • Լուսառատի բնակիչները փակել են Խոր Վիրապ տանող ճանապարհը. լարված իրավիճակ (տեսանյութ)

    NewDay.am-ին Լուսառատի բնակիչները հայտնում են, որ փակել են Խոր Վիրապ տանող ճանապարհը, որովհետև այսօր մարզպետարանում չեն կարողացել սպառիչ պատասխանել՝ իրենք երբ ջուր կունենան։ 15 օրից ավելի է, ինչ ջուր չունեն․ կամ գնում են, կամ կրում։

  •  ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը | Էկոնոմիկա

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

    «Հանրային լսումը վարում էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հանրային լսմանը մասնակցեցին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, Էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Նախարար Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էնեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել է«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին

    Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել է«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին

  • Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն, հարաբերությունների պարզաբանման ցանկացած հակաիրավական դրսևորում դատապարտելի է․ Հայկ Կոնջորյան

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնում է․

    «Սիրելի´ հայրենակիցներ, Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ:

    1. Իմ եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում և վստահ եմ, որ բռնություն գործադրած բոլոր անձինք իրավական պատասխանատվության կենթարկվեն:

    2. Բռնության ցանկացած դրսևորում` լինի դա ֆիզիկական, հոգեբանական կամ որևէ այլ տեսակի, բացարձակապես անընդունելի է` անկախ այն գործադրողի անձից:

    3. Հայաստանի Հանրապետությունում, աշխատանքային կամ միջանձնային հարաբերությունների պարզաբանման միակ ընդունելի տարբերակը օրենքն ու իրավական ընթացակարգերն են: Հարաբերությունների պարզաբանման ցանկացած հակաիրավական դրսևորում դատապարտելի է:

    4. Այս դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ենթակա են միմիայն և բացառապես իրավական գնահատականի: Որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իմ անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից` անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած: Սա ինձ համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ:

    5. Դատական հայցեր եմ ներկայացնելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք ինձ կվերագրեն ստահոդ լուրեր և զրպարտություններ` կապված թե այս դեպքի, թե այս դեպքի հետ կապ ունեցող և կապ չունեցող որևէ այլ հարցի հետ: Զրպարտության ցանկացած դրսևորում ունենալու է իրավական հետևանք այն կատարողների համար»,- գրել է Կոնջորյանը։

    Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը ծեծի էր ենթարկվել, 5անձ ձերբակալվել է։

  • Սա Հայաստանի արտաքին քաղաքական մոդելի սնանկացումն է





    «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․

    «Քաղաքականության մեջ ամենավտանգավոր թակարդները սովորաբար կառուցում են սեփական ձեռքերով։

    Պուտին–Փաշինյան վերջին հեռախոսազրույցը հայ–ռուսական հարաբերությունների կարգավորման սկիզբ չդարձավ։ Ընդհակառակը՝ այն բացահայտեց այն փակուղին, ուր Հայաստանը հասցվել է տարիներ շարունակ վարված գործարքային և անհետևողական արտաքին քաղաքականությամբ։
    Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից իրականում «երես թեքելու», ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ Հայաստանի եվրոպական ինտեգրումն ավարտին հասցնելու անկեղծ և հետևողական ցանկություն չի ունեցել։ Հակառուսաստանյան քաղաքական գիծն ու եվրոպական ուղղությամբ ցուցադրական քայլերը նրա համար առաջին հերթին եղել են եվրոպական քաղաքական շրջանակների աջակցությունը ստանալու, այդ աջակցությունը ներքին լեգիտիմության վերածելու և սեփական իշխանության վերարտադրության հնարավորություններն ամրապնդելու միջոց։
    Բայց քաղաքական աջակցությունն անվճար չի լինում։ Այն ունի իր գինը։

    Եվրոպացի պաշտոնյաներին տրված խոստումները, ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, եվրոպական չափանիշների ներդրման հավաստիացումները և հակառուսաստանյան քաղաքական ազդակները վաղ թե ուշ պետք է վերածվեին գործնական որոշումների։

    Մինչդեռ նույն ընթացքում Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի ստեղծել ռուսական տնտեսական համակարգից աստիճանաբար հեռանալու իրական նախադրյալներ, այլև Հայաստանը շարունակել է խորապես կախված մնալ ռուսական շուկայից, էներգակիրներից, տրանսֆերտներից և ԵԱՏՄ արտոնյալ առևտրային ռեժիմից։
    Այսինքն՝ քաղաքական հռետորաբանությունը փոխվել է, իսկ երկրի տնտեսական կառուցվածքը՝ ոչ։

    Հիմա Ռուսաստանը պահանջում է հստակեցնել ընտրությունը՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ։ Ընդ որում, Մոսկվայի համար հանրաքվեն ոչ այնքան ժողովրդավարական ընթացակարգ է, որքան Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը պաշտոնապես ամրագրելու և դրա ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի ժողովրդի վրա տեղափոխելու միջոց։

    Ռուսաստանը փաստացի ասում է՝ եթե եվրոպական ուղին իրական ընտրություն է, ամրագրե՛ք այն և ընդունե՛ք դրա հետևանքները։
    Փաշինյանը չի կարող համաձայնել շուտափույթ հանրաքվեի, որովհետև դրա տնտեսական և սոցիալական հետևանքները կարող են հարվածել հենց իր իշխանության հիմքերին։ Բայց նա չի կարող նաև հրապարակայնորեն հրաժարվել եվրոպական ուղուց, որովհետև այդ դեպքում կկորցնի եվրոպական քաղաքական աջակցությունն ու իր կառուցած «եվրոպական առաջնորդի» կերպարը։

    Ուստի Փաշինյանը հայտնվել է ոչ թե Ռուսաստանի և Եվրոպայի միջև, այլ իր իսկ տված հակադիր խոստումների արանքում։
    Մի կողմում եվրոպական աջակցությունն է և դրա քաղաքական գինը, մյուս կողմում՝ Ռուսաստանի հետ պահպանված տնտեսական կախվածությունը, իսկ մեջտեղում՝ իշխանությունը ցանկացած գնով պահելու հրամայականը։

    Հենց դրա համար էլ նա հիմա փորձում է ոչ թե ընտրություն կատարել, այլ հետաձգել ընտրության պահը՝ հայտարարելով, որ հանրաքվեն հնարավոր կլինի միայն ԵՄ-ին պաշտոնապես դիմելուց և հարցն առարկայական դարձնելուց հետո։

    Բայց հետաձգվող յուրաքանչյուր որոշում իր գինն ունի։ Եվ այդ գինը վճարելու են ոչ թե սխալ քաղաքականություն վարած իշխանավորները, այլ հայկական արտադրողը, արտահանողը, աշխատողը և, ի վերջո, Հայաստանի քաղաքացին։

    Սա պարզապես հանրաքվեի շուրջ վեճ չէ։ Սա Հայաստանի արտաքին քաղաքական մոդելի սնանկացումն է։
    Եվ սա աշխարհաքաղաքական թակարդ չէ, որի մեջ Հայաստանը պատահաբար է հայտնվել։ Սա Փաշինյանի կառուցած թակարդն է, որի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը»։



    դիտվել է 146 անգամ

  • Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ. Հաջիզադե

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ի անգործությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ «Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես իր սեփական կամ անկախ տարածք»։

    «Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից միշտ ճանաչվել է, որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ ՀԱՊԿ մեխանիզմների չկիրառումը Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես իր տարածք չճանաչելու հետ կապելու փորձերը անհիմն են և հակասում են Մոսկվայի պաշտոնական դիրքորոշմանը»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

    Ավելի վաղ Գվարդեյսկի երիտասարդական ֆորումում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության թեմային՝ աղավաղելով մի շարք փաստեր: «Կար մի պատմություն Հայաստանի հետ, որը, կարծես, ասում էր. «Եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում՝ ո՞ւմ և ինչի՞ հետ կապված։ Այդ տարածքը՝ Լեռնային Ղարաբաղը, որը Հայաստանն ինքը երբեք չի ճանաչել ո՛չ իր սեփական, ո՛չ էլ անկախ տարածք»,- նշել էր Զախարովան։

    Հայաստանը 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին պաշտոնապես ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետ կապված՝ պահանջելով դաշինքից համապատասխան դիրքորոշում և գործողություններ: Դաշինքի անգործությանն ի պատասխան՝ 2024 թվականի սկզբին հայկական կողմը վերանայել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում՝ սառեցնելով անդամակցությունը: