Blog

  • ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    «Դատելով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հայկական և ռուսական կողմերի տարածած հաղորդագրություններից, հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը։ Ռուսական կողմը պահանջում է կողմնորոշվել, հայկական կողմը պնդում է, թե դեռ ժամանակը չէ՝ գիտակցելով, որ ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական»

  • Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան

    Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

    «Պետք է հստակ տարանջատենք քաղաքական գնահատականներն ու իրավաքաղաքական գործընթացները։ Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացը, առաջին հերթին, խորհրդարանական մեծամասնություն ունեցող «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է։ Անկախ այն հանգամանքից՝ այդ խմբակցությունն ունի նախագահի թեկնածու, թե ոչ, հենց նրա ձայներն են որոշիչ Ազգային ժողովում համապատասխան որոշումների ընդունման համար։ Հետևաբար, ակնկալելի է, որ առաջին հերթին հենց խորհրդարանական մեծամասնությունը հանդես գա հստակ և հրապարակային քաղաքական դիրքորոշմամբ՝ ներկայացնելով, թե ինչպես է պատկերացնում այս գործընթացի հետագա ընթացքը։ Քանի դեռ նման նախաձեռնություն կամ դիրքորոշում չի ներկայացվել, փաստացի սահմանափակվում են նաև մյուս խմբակցությունների նախաձեռնողականություն դրսևորելու հնարավորությունները, քանի որ առանց մեծամասնության քաղաքական կամքի որևէ գործընթաց դժվար է հասցնել իր տրամաբանական ավարտին։

    Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն իրենց ներկայացվածությանը և քաղաքական կշռին համարժեք մասնակցություն ունենան այս հարցի քննարկմանը։ Այդ համատեքստում, երբ գործընթացը մտնի քաղաքական քննարկման փուլ, իր դիրքորոշումն ու առաջարկները կներկայացնի նաև Արցախի Ազգային ժողովի մեծությամբ երրորդ՝ «Արդարություն» խմբակցությունը, որը մշտապես կարևորել է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը և պատրաստ է մասնակցել ցանկացած կառուցողական քննարկման՝ միտված պետական ինստիտուտների լիարժեք աշխատանքին։ Մենք երբևէ չենք առաջնորդվել այն մոտեցմամբ, որ այս կամ այն դժվար իրավիճակը կարող է հիմք լինել պետական մարմինների գործունեությունը երկրորդ պլան մղելու համար։

    Ինչ վերաբերում է նախագահի ընտրությանը, ապա մեր դիրքորոշումը եղել և մնում է նույնը. մենք բաց ենք քննարկումների համար, պատրաստ ենք մասնակցել ցանկացած կառուցողական քաղաքական գործընթացի, որը կծառայի Ազգային ժողովի լիարժեք գործունեության վերականգնմանը և պետական ինստիտուտների պահպանմանը և հարկ եղած դեպքում հանդես գալ նախաձեռնողականությամբ և իր վրա պատասխանատվություն վերցնելու համարձակությամբ։ Ուստի ճիշտ չի լինի ասել, թե պատգամավորները հարմարվել են ստեղծված իրավիճակին։ Խնդիրը ոչ թե հարմարվելու, այլ քաղաքական նախաձեռնության և պատասխանատվության դրսևորման մեջ է»։

  • Ըմբիշ Ջանես Նազարյանը կպայքարի ոսկե մեդալի համար | Սպորտ

    Բաքվում ընթացող Մ-17 տարեկանների աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Հայաստանը եզրափակչի մասնակից ունի։ 

     

    Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, 71 կգ քաշային Ջանես Նազարյանը կիսաեզրափակչում 8-0 հաշվով հաղթել է բուլղարացի մրցակցին ու վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար։ 

     

    Ջանեսն անցկացրած 5 գոտեմարտում հաղթել է ընդհանուր 34-0 հաշվով:

  • Ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողիԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել է

    Ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողիԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել է

  • Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը

    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակման հետ կապված իրավիճակը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

    Զրույցի ընթացքում Լավրովը ցավակցություն է հայտնել իրանական նավաստու մահվան կապակցությամբ, որը զոհվել էր իրանական «Անա» բեռնանավի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։

    «Ռուսաստանի արտգործնախարարը խորին ցավակցություն է հայտնել հուլիսի 25-ին իրանական «Անա» բեռնանավի վրա իրականացված ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով իրանցի նավաստու մահվան կապակցությամբ։ Նավը Աստրախանից դուրս էր եկել քաղաքացիական բեռով։ Սերգեյ Լավրովը խնդրել է զոհվածի հարազատներին փոխանցել իր զորակցության խոսքերը և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

    Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արաղչին շնորհակալություն է հայտնել Աստրախանի իշխանություններին՝ հարձակման ենթարկված նավի անձնակազմին ցուցաբերած օգնության համար և ընդգծել, որ անհրաժեշտ է կանխել Կիևի ռեժիմի նման «արկածախնդրական գործողությունները»։

    Իրանի արտգործնախարարը Լավրովին տեղեկացրել է նաև Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին։ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի հարձակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերին։

    Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել էր Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը՝ ընդգծելով, որ Թեհրանը իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել։ Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

  • Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ





    Հուլիսի 27-ին՝ ժամը 16։38-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Գետափնյա փողոցում այրվում է անասնակեր․ առկա է տարածվելու վտանգ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։16-ին, մարվել՝ 21։35-ին։ Այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ։

    Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։




    դիտվել է 99 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • «Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին

    Հուլիսի 26-ին տեղի է ունեցել «Seaside Startup Summit Armenia 2026»-ի բացման պաշտոնական արարողությունը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Միջոցառման կազմակերպման համար ինչպես 2025 թ., այնպես էլ 2026 թվականին պետական բյուջեից հատկացվել է 200 մլն ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը։

     

    Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ արդեն տասներորդ տարին անընդմեջ Սևանի ափին անցկացվող այս միջոցառումը դարձել է այն եզակի հարթակը, որը միավորում է նորարար գաղափարներով առաջնորդվող մարդկանց և ձևավորում տեխնոլոգիական համայնք։

     

     

    «Հարյուրավոր տաղանդավոր անհատներ, նորարարներ և ստարտափներ են մասնակցել այս նախագծին։ Սա ՀՀ կառավարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և հենց այդ պատճառով մենք շարունակում ենք աջակցել այս ծրագրին՝ մեծ հավատով և ոգևորությամբ»,– նշել է նախարարը։

     

    Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ «Seaside Startup Summit Armenia»-ն պարզապես գագաթնաժողով չէ, այլ միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում են համագործակցություններ և ստեղծվում ապագայի տեխնոլոգիական լուծումները։

     

     

    «Վստահ եմ, որ հենց այստեղից են սկիզբ առնելու նոր հաջողության պատմություններ, իսկ Հայաստանից և «Seaside Startup Summit Armenia 2026»-ից մասնակիցները կհեռանան ոչ միայն վառ հիշողություններով, այլև նոր գործընկերություններով, գիտելիքով և մեծ նպատակներով»,–եզրափակել է նախարարը։

     

     

     

    Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 1-ն անցկացվող «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում  կհամախմբվեն աշխարհի տարբեր երկրների ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, մենթորներ, ոլորտի առաջատար փորձագետներ և նորարարության էկոհամակարգի առաջնորդներ։

  • Գորիս համայնքը մասնակցել է Կապանում անցկացված «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» միջոցառմանը

    Գորիս համայնքը մասնակցել է Կապանում անցկացված «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» միջոցառմանը

    Կապանը, որը ճանաչվել է ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, հյուրընկալել է բազմաթիվ հյուրերի և պատվիրակությունների։ Միջոցառմանը մասնակցել է նաև Գորիս համայնքը՝ ներկայանալով «Սյունյաց բարիքներ» խորագիրը կրող տաղավարով։

    Գորիս համայնքի ինը բնակավայրեր ներկայացրել են իրենց ավանդական ուտեստները՝ կազմակերպելով համտես և հյուրասիրություն։ Տաղավարը դարձել է Սյունիքի հարուստ խոհարարական ժառանգության և հյուրընկալության գեղեցիկ արտացոլումը, որտեղ ներկաները, այդ թվում՝ արտասահմանցի հյուրերը, հնարավորություն են ունեցել ծանոթանալու և համտեսելու Սյունյաց համեղ ու ինքնատիպ բարիքները։Մթնոլորտն ամբողջացրել է մշակութային ձևավորումը, որն ընդգծել է տարածաշրջանի ավանդույթներն ու ինքնությունը՝ ստեղծելով ջերմ և հիշարժան միջավայր բոլոր այցելուների համար։

    Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

     

  • Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների մասին հրապարակմանը

    Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնելուց հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում: Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի ղեկավարությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

    «Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և պաշտպանել: Ի՞նչ է պետք անել, պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին՝ հայտարարելով, որ չենք հանդուրժելու այլևս բռնությունը մեր ընտանիքներում: Հնարավոր չի լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել:

    Մի՛ վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է: Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ՝ հստակ հայտարարելով՝ չե՛նք հանդուրժում այլևս»,- ասել է նա:

  • Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան

    ԼՂ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․

    Շատերը տարակուսած էին, թե ԱԺ-ում ի՞նչ է անելու ընդդիմությունը։ Նորընտիր Ազգային ժողովի գումարումից մի քանի օր առաջ Պուտինը թելադրեց Հայաստանի ընդդիմության օրակարգը՝ ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու հարցով հանրաքվե նախաձեռնել։ Մտահոգ մարդիկ եւ քաղաքական ուժերը դրա համար էին ասում, որ ընտրություններով պետք է լուծվի ընդդիմափոխության հարցը։ Չստացվեց։ Ուրեմն նոր ընդդիմությունը պետք է ձեւավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ։