Blog

  • Խոշոր ավտովթար՝ Սևան-Երևան ավտոճանապարհին․ վիրավոր կա

    Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Կարլեն Ե․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը, էլեկտրաենթակայանի ցանկապատին ու մետաղե հենասյուներին։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

  • Իսրայելը չի ​​ձգտում Թուրքիայի հետ պատերազմի․ Իսրայել Կաց | Քաղաքականություն

    Իսրայելը չի ​​ձգտում Թուրքիայի հետ պատերազմի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

    «Մենք թույլ չենք տա Էրդողանին ուժեղացնել Սիրիան ընդդեմ մեզ։ Մենք գիտենք, թե ինչպես պաշտպանել Իսրայելի շահերը։ Առայժմ Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի ռազմական առճակատում չկա, և մենք դրան մտնելու ցանկություն չունենք։ Բայց Էրդողանը նույնպես պետք է համոզվի, որ նա նման հավակնություններ չունի, որովհետև ուժը մեր կողմն է։ Մեզ հնարավոր չէ վախեցնել»,-ասել է Կացը, գրում են իսրայելական լրատվամիջոցները։

  • ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կօգտագործեն դադարը դիվանագիտական ​​​​միջամտության համար





    ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կօգտվեն ռազմական գործողությունների դադարից՝ իրենց տարաձայնությունները կարգավորելու դիվանագիտական ​​ջանքերը ակտիվացնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։

    «Մենք, անշուշտ, հույս ունենք, որ կողմերը կօգտագործեն ռազմական գործողությունների այս լռությունը որպես հնարավորություն՝ ակտիվացնելու իրենց դիվանագիտական ​​ջանքերը և համագործակցելու միջնորդների հետ»,-ասել է նա։

    ԱՄՆ-Իրան հակամարտության վերջին սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։




    դիտվել է 76 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Կապանցի միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը՝ Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

    Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «Irakli Lolua Cup» կայծակնային (blitz) շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են լավագույն եռյակի հորիզոնականները։

    Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Սյունիքի շախմատի ֆեդերացիայի սան, միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը (Կապան)։ Կայծակնային խաղի լարված պայքարում Ալեքսը ցուցադրել է գերազանց արդյունք՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր և նվաճելով առաջին տեղն ու գլխավոր մրցանակը։

    Մրցաշարի մանրամասներին կարող եք հետեւել այս հղումից․

    https://s1.chess-results.com/tnr1455917.aspx?lan=1&art=1…

    Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է Ալեքսին միջազգային հարթակում այս փայլուն հաղթանակի կապակցությամբ, և մաղթում նորանոր հաջողություններ։

    Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատին և Կապանի համայնքապետարանին՝ Վրաստանում ընթացող միջազգային մրցաշարերին մեր մարզիկների մասնակցությունն ապահովելու և նրանց աջակցելու համար։

  • Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 29.07.2026

    Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 29.07.2026

  • Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

    Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման իրենց հանձնառությունը։

    «Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները նշել են երկկողմ հարաբերությունների կառուցողական բնույթը, քաղաքական երկխոսության ակտիվացումը և հաստատել են փոխշահավետ համագործակցությունը հետագայում ընդլայնելու իրենց պատրաստակամությունը», – հայտարարել է Կրեմլը։

    Նախագահները քննարկել են նաև միջազգային օրակարգը։

  • «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց

    «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

    «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին կայացած հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջինն էր հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո։

    Այս հեռախոսազրույցը քաղաքական առումով նշանակալի էր, քանի որ տեղի է ունեցել հայ-ռուսական հարաբերություններում կուտակված լարվածության և ռուսական շուկա հայկական արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունների ֆոնին։

    Հատկանշական է, որ Պուտինի հետ զրույցին նախորդել էին Փաշինյանի հեռախոսազրույցները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (հուլիսի 22) և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի (հուլիսի 25) հետ։ Եվրոպական գործընկերների հետ շփումները, ըստ երևույթին, չեն տվել այն արդյունքը, որը կարող էր մեղմել ռուսական շուկայի սահմանափակումները։ Այդ պայմաններում Մոսկվային դիմելը դարձել է ոչ այնքան քաղաքական ընտրություն, որքան օբյեկտիվ անհրաժեշտություն։

    Պաշտոնական Երևանի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը բարձրացրել է հայկական ծագման ապրանքների արտահանման սահմանափակումների հարցը՝ ընդգծելով, որ դրանք հակասում են ինչպես հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության սկզբունքներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ։

    Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը, սակայն, բացահայտում է լրիվ այլ առաջնահերթություն։ Ռուսական կողմը կրկին օրակարգ է բերել Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցը։ Պուտինը վերահաստատել է մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ չորս երկրների (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության տրամաբանությունը և շեշտել է Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ հստակեցնելու, թե երկիրը ռազմավարական որ ուղղությունն է ընտրում՝ Եվրամիությունը՞, թե՞ ԵԱՏՄ-ում շարունակությունը։

    Ի պատասխան Փաշինյանը փաստացի ընդունել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացն առայժմ գործնական փուլում չէ՝ նշելով, որ հանրաքվեի անցկացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը։

    Սակայն նույնիսկ այս զգուշավոր դիրքորոշումը որևէ տեսանելի արդյունք չի տվել։ Հեռախոսազրույցից հետո ոչ մի հայտարարություն չի հնչել արտահանման սահմանափակումների վերացման կամ մեղմացման մասին։

    Ավելին, Կրեմլի հաղորդագրությունը նույնիսկ չի հիշատակել տնտեսական խնդիրները՝ դրանով իսկ հստակ ցույց տալով Մոսկվայի առաջնահերթությունը։

    Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք։ Սա արդեն հերթական դեպքն է, երբ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Միջպետական հարաբերությունների պրակտիկայում նման լռությունը հազվադեպ է պատահական լինում և, որպես կանոն, քաղաքական ուղերձ է պարունակում։

    Հեռախոսազրույցի բովանդակությունը ակնհայտորեն շարունակությունն էր ապրիլի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման և Աստանայի հայտարարության քաղաքական տրամաբանության։ Մոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը։

    Ավելին, Աստանայի փաստաթուղթը նախատեսում է, որ մինչև 2026 թվականի դեկտեմբեր ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը պետք է զեկույց ներկայացնի Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին։ Սա արդեն ոչ թե նախազգուշացում է, այլ կոնկրետ ժամկետներով գործընթաց։

    Այսպիսով, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը չդարձավ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի հաղթահարման մեկնարկը։ Ընդհակառակը, այն վերահաստատեց, որ կողմերի միջև ռազմավարական տարաձայնությունները շարունակում են խորանալ, իսկ տնտեսական խնդիրներն արդեն այդ ճգնաժամի ամենատեսանելի դրսևորումներից են։

    Մոսկվան ակնհայտորեն պատրաստ չէ առաջնորդվել Երևանի տնտեսական դժվարություններով կամ քաղաքական բացատրություններով։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանից ակնկալել ոչ թե հավաստիացումներ, այլ հստակ և վերջնական ռազմավարական ընտրություն։

    Москва слезам не верит. երեկվա հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը»,-գրել է նա:

  • Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում | Սպորտ

    UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտին: Այդ մասին հայ մարտիկը հայտնել է սոցցանցերում՝ հրապարակելով տեսանյութ Ծաղկաձորից:

     «Մարզումային ճամբար: Օր առաջին»,- տեսանյութին կից գրել է Արման Ծառուկյանը: Օգոստոսի 1-ին Ծառուկյանը Երևանում կմասնակցի Hype մրցաշարին ու գրեփլինգի կանոններով կմրցի հնդիկ ֆիթնես-բլոգեր Անկիտ Բայանպուրիայի հետ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

    Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի UFC նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի հետ, որը տեղի UFC 331 մրցաշարում։

    Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։

  • Չեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել է«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներինՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զпհեր և տուժածներ

    Չեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել է«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներինՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զпհեր և տուժածներ

  • Երևանում 42-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ

    Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com–ը։

    ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում 9-ամյա տղայի հետ անհատական պարապմունքներ անցկացնելու ընթացքում դրսևորել է սեքսուալ բնույթի գործողություններ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ տղամարդը ձեռքով հպվել է անչափահասի սեռական օրգանին, իսկ երբ երեխան փորձել է դիմադրել, վերջինս ձեռքով սեղմել է երեխայի մարմինը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

    Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։