Blog

  • 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից

    2020–2025 թթ. տոմատի մածուկի ներմուծման տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 5336 տոննա, իսկ նույն ժամանակահատվածում արտահանման տարեկան միջին ծավալը` է շուրջ 3822 տոննա։

    ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. 6 ամիս ժամկետով արգելք սահմանվեց ՀՀ տարածք (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից տեղափոխման) տոմատի մածուկ ապրանքատեսակի ներմուծման վրա։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

    «Այսպիսով կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը ամբողջ ծավալով»,– ասված է հիմնավորման մեջ։

     

    Որոշման մեջ նշվում է, որ հայկական ծագում ունեցող կարանտինային արտադրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներով պայմանավորված` նվազել են հայկական ծագման պտուղ–բանջարեղենի, այդ թվում՝ ջերմատնային արտադրության լոլիկի արտահանման ծավալները, որի պատճառով արտահանվող ջերմատնային արտադրության լոլիկի զգալի մասը հիմա վաճառվում է տեղական շուկայում՝ հանգեցնելով բաց դաշտում արտադրված լոլիկի նկատմամբ պահանջարկի նվազմանը։

    Լոլիկի արտահանման սահմանափակումների կիրառման օրվանից՝ 2026 թ. մայիսի 22–ից մինչև հուլիսի 22–ը ջերմատնային արտադրության լոլիկի արտահանման ծավալը կազմել է շուրջ 800 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 7000 տոննա՝ ամբողջությամբ ԵԱՏՄ անդամ պետություններ։

    Բացի այդ, կառավարությունից նշում են, որ 2020–2025 թթ. տոմատի մածուկի ներմուծման տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 5336 տոննա, իսկ նույն ժամանակահատվածում արտահանման տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 3822 տոննա։

    Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

    Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

  • Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել…

    Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել…

  • «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել

    «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Աշոտ Խաչատրյանը ձերբակալվել է. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։

    «Հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ»,-ասացին կոմիտեից։

  • Հայասատանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին. Արտակ Զաքարյան

    Արտակ Զաքարյանը գրում է. «Երեկ, Սպիտակ Տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, լրագրողը հարցնում է Դոնալդ Թրամփին «…Ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որ Իրանը Չինաստանից 400 հրթիռային համակարգեր է ստանալու՝ Պակիստանի միջոցով»:

    Այս հարցին նախագահ Թրամփի պատասխանից հետևում է, որ նա չի հերքում, բայց նաև չի ցանկանում հավատալ լուրի իսկությանը՝ նշելով, որ Չինաստանը վստահեցրել է, որ չի մասնակցելու և ինքը շատ հիասթափված կլինի, եթե զենքի մատակարարումը իրականություն դառնա:

    Նշեմ, որ Reuters լրատվական գործակալությունը երեկ հայտնել է, որ նման գործարք կա՝ հղում անելով իր աղբյուրներին: Պակիստանի ՊՆ-ն և Չինաստանի ԱԳՆ-ն արդեն հերքել են գործակալության հրապարակումը։ Պեկինում հայտարարել են, որ «համապատասխան հաղորդագրությունները բացարձակապես անհիմն են»՝ ընդգծելով, որ Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին և պահպանում է ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ոլորտում գործող ազգային օրենսդրությունը։

    Ըստ Reuters-ի՝ Իրանն առաջիկա շաբաթներին կարող է ստանալ Չինաստանից գնված 400 շարժական զենիթահրթիռային համալիրների (ՇԶՀՀ) առաջին խմբաքանակը։

    Հրապարակման համաձայն՝ խոսքը վերաբերում է չինական QW-12 և FN-16 ինֆրակարմիր հրթիռներով զինված շարժական զենիթահրթիռային համալիրներին (MANPADS), որոնք նախատեսված են ցածր բարձրությամբ թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման համար։ Reuters-ի աղբյուրների պնդմամբ՝ նախատեսվել է մաակարարումներն իրականացնել Պակիստանի տարածքով։ Եթե հավատանք Reuters-ի լայս լուրին, ապա մատակարարման ուղղին ևս տարօրինակ է, քանի որ վերջին ամիսներին հենց Պակիստանն է հանդես եկել, և հիմա էլ փորձում է հանդես գալ որպես միջնորդ, Վաշինգտոնի և Թեհրանի միջև։

    Հ.Գ.

    Հետաքրքիր է, երբ աշխարհի հիմնական լուրերն ու քաղաքական իրադարձություններն ուժի, ուժային գործոնների, լայնածավալ ռազմական ռիսկերի, բարձր տեխնոլոգիական մրցավազքերի ու էներգետիկ ռեսուրսների մասին են, այդ դեպքում ծաղիկ ծախելն է ավելի ձեռնտու, թե՞ ձուկ ծախելը…

    Իսկ գուցե ավելի հետաքրքիր է քննարկել, թե ՔՊ-ի՝ միմյանցից ոչնչով չտարբերվող, անմիտ հայացքներով պատգամավորներից՝ ով ինչ պաշտո՞ն կզբաղեցնի…

    Հայասատանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին»:

  • ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ



    ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել «Կայուն» ավանդը տարեկան մինչև 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում։ Պրոդուկտը համատեղում է մրցունակ եկամտաբերությունը, սպասարկման ճկուն պայմաններն ու ձևակերպման հնարավորությունը բջջային հավելվածի միջոցով կամ Բանկի մասնաճյուղերում։

    ՀՀ դրամով «Կայուն» ավանդի առավելագույն տոկոսադրույքը կազմում է տարեկան 10% (եկամտաբերություն՝ մինչև 9,97%)՝ 4 մլն ՀՀ դրամից սկսած 1 տարի ժամկետով միջոցները ներդնելու դեպքում։

    4 մլն ՀՀ դրամ և ավելի գումարով ավանդ ձևակերպող հաճախորդների համար լրացուցիչ առավելություն է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պրիվիլեգիա» անհատական փաթեթին միանալու հնարավորությունը։ Փաթեթը հնարավորություն է տալիս օգտվել ընդլայնված ծառայություններից և արտոնություններից՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և անհատականացված սպասարկում ինչպես հաճախորդի, այնպես էլ նրա ընտանիքի մեկ անդամի համար։

    ««Կայուն» ավանդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել մեր հաճախորդների շրջանում։ 2026թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով ավանդի պորտֆելն աճել է 50%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ձևակերպված ավանդների քանակն ավելացել է 20%-ով։ Պրոդուկտի նկատմամբ մեծ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն մրցունակ տոկոսադրույքով, այլև հաճախորդների սպասարկման համակարգի շարունակական զարգացմամբ։ Ավանդի ձևակերպման դեպքում հաճախորդները ստանում են հատուկ պայմաններով սպասարկվելու հնարավորություն «Պրիվիլեգիա» գոտիներում, որոնց ցանցը շարունակում է ընդլայնվել ամբողջ երկրում։ Բացի այդ, ավանդը հնարավոր է արագ և հարմար ձևակերպել հեռավար եղանակով՝ նոր բջջային հավելվածի միջոցով, ինչը նույնպես նպաստել է ավանդների ծավալի աճին»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

    Ավանդի տոկոսները վճարվում են հաճախորդի ընտրությամբ՝ ավանդի ժամկետի ավարտին, ամսական կտրվածքով կամ ամսական կապիտալացմամբ։ Միջոցների տեղաբաշխումը հասանելի է երեք արժույթով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով և եվրոյով։

    «Կայուն» ավանդի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև Կոնտակտային կենտրոնում՝ 87 87 հեռախոսահամարով։

    Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։  Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%: 

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


  • Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի, ներդրող Նիկոլայ Վինիցկին ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին. Իվետա Տոնոյան | Քաղաքականություն

    Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի, ներդրող Նիկոլայ Վինիցկին ՀՀ կառավարությանը տրամադրել է արբիտրաժ ներկայացվելիք պահանջների վերաբերյալ ծանուցում՝ պնդելով, որ ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով խախտվել են Հայաստանում իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Այս մասին հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

    »Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացիություն ունեցող ներդրողը ծանուցում է Հայաստանի Հանրապետության դեմ ներդրումային վեճի մասին՝ հայաստանյան ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ

    Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող պարոն Նիկոլայ Վինիցկին հայտարարել է, որ 2026 թվականի հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել է ներդրումային վեճի մասին ծանուցում՝ պաշտոնապես տեղեկացնելով արբիտրաժ ներկայացվելիք պահանջների մասին՝ ներդրումների պաշտպանության վերաբերյալ հետևյալ երեք միջազգային պայմանագրերի շրջանակում՝
    • 2001 թվականի մայիսի 26-ի՝ Բելառուսի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների իրականացմանն աջակցելու և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,
    • 2001 թվականի սեպտեմբերի 15-ի՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,
    • Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի։

    Այս հայցը կարող է դառնալ առաջին վեճերից մեկը, որով Հայաստանի Հանրապետության դեմ պահանջներ կներկայացվեն Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի՝ ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթների հիման վրա՝ ստեղծելով կարևոր նախադեպ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ներդրումների պաշտպանության համար։
    2026 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հաստատել է Ծանուցման ստացումը։

    Վեճը վերաբերում է պարոն Վինիցկու ներդրումներին և տնտեսական շահերին, որոնք առնչվում են հայկական հետևյալ չորս ընկերություններին (այսուհետ՝ «Ձեռնարկություններ»).

    ● «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ,
    ● «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ,
    ● «ՄՈՒԼՏԻ ՎԵԼՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ,
    ● «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ։

    Գործը վերաբերում է այն պնդումներին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում և դրանցից հետո իրականացրել է շարունակական բնույթ կրող գործողություններ, որոնց արդյունքում ապօրինաբար բռնագրավել է պարոն Վինիցկու ներդրումները, չի ապահովել դրանց՝ միջազգային իրավունքով պահանջվող պաշտպանությունը և քաղաքական նպատակներով ընդունված անհիմն, կամայական ու խտրական միջոցների կիրառմամբ էականորեն խոչընդոտել դրանց կառավարումը, շահագործումն ու դրանցից օգտվելը։

    Գործը նաև վերաբերում է այն պնդումներին, որ երկարատև ժամանակահատվածում իրավապահ մարմինները, դատական իշխանությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, գործելով համակարգված կերպով և գործադիր իշխանության կողմից տրված ցուցումների հիման վրա, իրականացրել են գործողություններ՝ ուղղված Ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Ձեռնարկությունների հիմնական բաժնետեր պարոն Գագիկ Ծառուկյանը, որը նաև պարոն Վինիցկու գործարար գործընկերն է, ինչպես նաև Ձեռնարկությունների ղեկավարության անդամները, ձերբակալվել են, մինչդեռ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները կաթվածահար են արել Ձեռնարկությունների գործունեությունը։ Ձեռնարկությունները Հայաստանի խոշորագույն գործատուներից և հարկատուներից են։

    Ներդրողը Կառավարությանը կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած հետագա գործողությունից, որը կհանգեցնի Ձեռնարկությունների բռնագրավմանը կամ այլ կերպ կխաթարի պարոն Վինիցկու իրավունքներն ու տնտեսական շահերը։ Նա նաև պահանջել է, որ Կառավարությունը վերականգնի նախկին իրավական և փաստացի վիճակը, այդ թվում՝ Ձեռնարկությունների կառավարումն ու վերահսկողությունը վերադարձնելով դրանց օրինական բաժնետերերին և կառավարման մարմիններին, ձեռնպահ մնալով հայտարարված ազգայնացման միջոցառումների իրականացումից և հնարավորություն ընձեռելով Ձեռնարկություններին վերսկսել իրենց բնականոն տնտեսական գործունեությունը՝ առանց պետական կամ քաղաքական միջամտության։

    Ծանուցմամբ Հայաստանի Հանրապետությանը առաջարկվում է վեճը կարգավորել բանակցությունների միջոցով։ Միաժամանակ, դրանում արձանագրվում է պարոն Վինիցկու կողմից Հայաստանի Հանրապետության՝ արբիտրաժին տրված համաձայնության ընդունումը ներդրողի կողմից՝ կիրառելի երեք միջազգային համաձայնագրերի շրջանակում։

    Եթե վեճը հնարավոր չլինի կարգավորել բանակցությունների միջոցով, պարոն Վինիցկին մտադիր է հարուցել միջազգային ներդրումային արբիտրաժային վարույթ՝ պահանջելով ամբողջական փոխհատուցում Հայաստանի Հանրապետության կողմից կիրառելի ներդրումային համաձայնագրերով և Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտմամբ իրեն պատճառված վնասների համար»,–ասվում է ծանուցման մեջ։

  • «Մուլտի Գրուպի» մի շարք աշխատակիցներ մտան Կառավարության շենք (video)

    «Մուլտի Գրուպի» մի շարք աշխատակիցներ մտան Կառավարության շենք (video)

  • Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»



    Քաղաքական


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ ի ցույց են դնում պետական ապարատն ու օրենսդրական լծակները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու անթաքույց մոլուցքը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու պատրվակով կազմակերպված ձևական ու 14 րոպեանոց «լսումները» լավագույնս ապացուցում են, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան մասնավոր սեփականության բացահայտ և ապօրինի յուրացում:


    Տարիներ առաջ, երբ հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու «Տաշիր» խումբը ռուսական կողմից ձեռք բերեցին ՀԷՑ-ը, ընկերությունը գտնվում էր ծայրաստիճան քայքայված, կորուստներով լի և կառավարման տեսանկյունից կաթվածահար վիճակում: Հսկայական ներդրումների, ռազմավարական ճիշտ պլանավորման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ բաշխիչ ցանցերը կարճ ժամանակում վերածվեցին բարձր մակարդակի, կայուն և հուսալի համակարգի: Սակայն այսօր օրվա իշխանությունը, լիովին անտեսելով տարիների կատարած աշխատանքն ու ներդրված միլիարդները, պետական մեքենայի ամբողջ գործիքակազմն ուղղել է մասնավոր սեփականությունը բռնագրավելուն:


    Սեփականատիրոջից ընկերությունը փաստացի չնչին գումարով օտարելու անհեթեթ առաջարկը վկայում է գործընթացի սնանկության և քաղաքական ենթատեքստի մասին: Սա ուղղակի և կործանարար ազդակ է ողջ բիզնես միջավայրին ու հնարավոր ներդրողներին. Հայաստանում այլևս որևէ լուրջ գործարար չի կարող պաշտպանված զգալ, երբ պետությունն ունակ է ցանկացած պահի ձեռնամուխ լինել կայացած ու հաջողված բիզնեսի զավթմանը:

    Ակնհայտ է, որ իրավական ու տնտեսական հիմքերից զուրկ այս գործընթացը չի մնալու անպատասխան: ՀԷՑ-ի օրինական սեփականատերերը պատրաստվում են ամենայն վճռականությամբ պայքարել սեփական իրավունքների համար, և կասկած չկա, որ արդարությունը վերականգնվելու է, իսկ ռազմավարական այս հսկան ի վերջո վերադարձվելու է իր օրինական տերերին:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Բաքվում հաղթած մարզիկները վերադարձել են Հայաստան


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է հայրենիք՝ Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունից՝ նվաճելով մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Հայ պատանի ըմբիշները մրցավայրում ցուցադրեցին բարձրակարգ ելույթներ՝ հերթական անգամ միջազգային ասպարեզում արժանապատվորեն ներկայացնելով Հայաստանը։

    Հայաստանի հավաքականի գլխավոր հաջողությունը գրանցեց Ջանես Նազարյանը, ով մինչև 71 կգ քաշային կարգում դարձավ աշխարհի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ։

    Մինչև 51 կգ քաշային կարգում Գևորգ Հարությունյանը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը՝ համալրելով Հայաստանի հավաքականի մրցանակային հաշվեկշիռը։

    Հայաստանի թիմին ևս մեկ մեդալ պարգևեց Արարատ Ավետիսյանը, որը մինչև 48 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի։

    Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում հայկական հավաքականի այս արդյունքը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի պատանի հունահռոմեական ոճի ըմբիշներն ունեն մեծ ներուժ և շարունակում են հաջողությամբ հանդես գալ միջազգային խոշոր մրցաշարերում՝ ապահովելով հայկական ըմբշամարտի հաղթական ընթացքը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ռուսական հաջորդ հարվածը լինելու է վերաարտահանումը և կոնյակի արտահանումը․ Հրայր Կամենդատյան

    Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

    «Հաջորդ թիրախը կարծես թէ լինելու է կոնյակի արտահանումը։ 2025 թվականի արդյունքներով Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 2,92 – 2,96 մլրդ ԱՄՆ դոլար (ներառյալ տեղական արտադրանքը և վերաարտահանումը)։

    Ըստ ՄԱԿ-ի միջազգային առևտրի (UN COMTRADE) և ՀՀ Վիճակագրական կոմիտեի (Armstat) ամփոփված տվյալների՝ արտահանման ծավալներն ըստ խոշոր ապրանքախմբերի ունեն հետևյալ պատկերը․

    Էլեկտրական սարքավորումներ և էլեկտրոնիկա 993.55 մլն ԱՄՆ դոլար Հիմնականում վերաարտահանում։ Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ 360.56 մլն, Տեղական արտադրանք (որից ~285 մլն$-ը՝ կոնյակ)։ Օպտիկական, լաբորատոր և բժշկական սարքեր 175.78 մլն դոլար։ Վերաարտահանման սխեմաներ

    Մեխանիկական սարքավորումներ, կաթսաներ 170.68 մլն դոլար ։

    Թանկարժեք քարեր, մետաղներ և ոսկերչություն 154.84 մլն դոլար։ Ծավալները էապես նվազել են 2024-ի համեմատ։ Ուտելի բանջարեղեն և արմատապտուղներ 82.80 մլն դոլար։Թարմ և ջերմոցային արտադրանք |

    Ձուկ և ծովամթերք 78.44 մլն դոլար։Տեղական ։

    Հագուստ և տեքստիլ (Տրիկոտաժե) 70.61 մլն դոլար։ Տեղական արտադրություն և պատվերներ ։

    Հագուստ (Ոչ տրիկոտաժե) 63.15 մլն դոլար։ Պատրաստի հագուստեղեն |

    Կոշկեղեն 62.96 մլն դոլար։Թեթև արդյունաբերություն

    Ուտելի մրգեր և ընկուզեղեն 59.44 մլն դոլար։

    Ծաղիկներ և կենդանի բույսեր 51.04 մլն դոլար։

    Սև մետաղներ (երկաթ, պողպատ) 45.63 մլն դոլար։

    Մրգի և բանջարեղենի վերամշակված արտադրանք 44.73 մլն դոլար։

    Ծխախոտային արտադրանք 42.47 մլն դոլար։

    Առանցքային միտումներ

    1. Բացարձակ տեղական ծագման ապրանքների թվում առաջատարն է ալկոհոլային խմիչքների ոլորտը (հատկապես կոնյակը, որի համահայկական արտահանման 84%-ն ուղղվում է ՌԴ), ինչպես նաև թարմ գյուղամթերքը (միրգ-բանջարեղեն), ձկնաբուծությունը և ծաղկաբուծությունը։

    2. Վերաարտահանման կառուցվածքը. Չնայած 2024թ․ համեմատ ռեէքսպորտային հոսքերը ենթարկվել են որոշակի սահմանափակումների, էլեկտրոնիկան, կենցաղային տեխնիկան և սարքավորումները (մոտ 1.16 մլրդ $ ընդհանուր ծավալով) 2025-ին շարունակել են ապահովել դեպի ՌԴ արտահանման զգալի մասը։

    Ակնհայտ է, որ հայկական արտահանման մոտ 35% վերաարտահանումն է և ռուսական հաջորդ հարվածը լինելու է վերաարտահանումը և կոնյակի արտահանումը»։