Blog

  • Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆ


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

    Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

    Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

    Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։
    ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

    ՆԳՆ ոստիկանություն

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Բեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն

    Գերմանիայի կառավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի վերաբերյալ վերջին ծրագիրը դիտարկում է որպես «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթաց գրանցելու հնարավորություն։ Reuters-ը փոխանցում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությունն այսօրվա մամուլի ասուլիսից։

    Պատասխանելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից ծրագիրը մերժելու վերաբերյալ հարցին՝ խոսնակը նաև նշել է, որ որոշ տարաձայնություններ սպասելի էին։

    «Նման բարդ նախաձեռնության դեպքում լիովին ակնհայտ էր, որ շատ ու շատ անպատասխան հարցեր էին լինելու», – ասել է նա։

    Ավելի վաղ Reuters -ը հայտնել էր, որ Իսրայելը մերժել է Թրամփի Խաղաղության խորհրդի՝ Գազայի վերաբերյալ 15 կետից բաղկացած ծրագիրը և դուրս չի բերի իր զորքերը, քանի դեռ «Համաս»-ն ամբողջությամբ չի զինաթափվել։ Իսրայելի վարչապետի այս հայտարարությունից հետո «Համաս»-ի ներկայացուցիչը France Presse-ին ասել էր, որ Վաշինգտոնը պետք է ճնշում գործադրի Իսրայելի նկատմամբ, որպեսզի Նեթանյահուն ընդունի ծրագիրը։

  • Ադրբեջանում աշակերտներին խաղաղության չեն պատրաստում․ ադրբեջանագետ

    Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է. «Ինչո՞ւ եմ ամեն օր ասում՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակում է զավթողական ծրագիր ու դրան պետք է տրվի հենց այդ քաղաքական գնահատականը․․․

    Տեսե՛ք ինչ է գրված Ադրբեջանի 8-րդ դասարանի պատմության դասագիրքում, որը խմբագրվել և վերահրատարակվել է 2023 թվականի հունիսին:

    109-րդ էջում կա «Արևմտյան Ադրբեջանի խանությունները» վերնագրով բաժին: Ուղեկցող տեքստը հետևյալն է.

    «Արևմտյան Ադրբեջանում առաջացած խանությունները առանձնանում էին իրենց ռազմավարական դիրքով և միջազգային առևտրային ուղիների վրա գտնվելով: Այդ պատճառով դրանք ենթարկվում էին հարևան խանությունների և օտար պետությունների հարձակումների:

    Ինչպիսի՞ն էր Արևմտյան Ադրբեջանի քաղաքական և տնտեսական իրավիճակն այդ ժամանակ, մասնավորապես, Իրևանի և Նախիջևանի խանություններում։

    Իրևանի խանություն. Իրևանի խանությունը հիմնադրվել է 18-րդ դարի կեսերին Միր Մեհդի Խան Աֆշարի կողմից (1747–1752): 1755 թվականին Հասան Ալի Խան Ղաջարը դարձավ Իրևանի խան, ինչը նշանավորեց Ղաջար ցեղից նոր տոհմի առաջ գալով։

    Խանության բնակչություն. Իրևանի խանության բնակչությունը հիմնականում կազմված էր ադրբեջանցի թուրքերից, որոնք նկարագրվում են որպես այս հողի ամենահին բնակիչներ: Սա հաստատվում է այդ ժամանակաշրջանի տեղանուններով, Իրևան այցելած եվրոպացի ճանապարհորդների պատմություններով և նույնիսկ հայ պատմաբանների կողմից:

    Բնակչության միայն մի փոքր մաս կազմող քրիստոնյաներն առաջին անգամ եկել են 1441 թվականին, երբ հայկական կաթողիկոսությունը Կլիկիայից տեղափոխվեց դեպի Ադրբեջանի Իրևանի շրջան, մասնավորապես Ուչքիլսե (Էջմիածին): Մինչև այս տեղափոխումը, ըստ հաղորդումների, շրջանում հայկական բնակավայրեր կամ հողեր չեն եղել:

    Հետագայում հայկական կաթողիկոսությունը ընդլայնեց իր տարածքը՝ տեղի ադրբեջանցիներին պատկանող հողերը տարբեր միջոցներով զավթելով»:

    Սա այն է, ինչ սովորում է Ադրբեջանում 12-13 տարեկան երեխան։ Վստահորեն նրան խաղաղության չեն նախապատրաստում, այլ կեղծ ու փաստազուրկ խոսույթների հիման վրա սովորեցնում են, որ հարևան Հայաստանը «իր պատմական հողն է»` դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով․․․»:

  • Հալաբյան 13-ի, բակերից մեկում, ծառի տակից պորտալարը կտրած նորածին երեխա են գտել

    Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

    Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

    Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

    Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

    Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։

    ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • «Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան

    «Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ 

    «Եթե դա հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այդ հարցը քննարկվում Բաքվում՝ Ադրբեջանի հետ»,- ի պատասխան ասաց Խաչատրյանը և շարունակեց․ «Վենսը, որ եկավ Հայաստան, քննարկվեց Հայաստանին անօդաչու թռչող սարքերի վաճառքը, 9 միլիարդի դիմաց հնարավոր փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման հարցը, բայց Ադրբեջանում քննարկվեց ԹՐԻՓՓ-ը։ Եթե դա բացառապես հայ-ամերիկյան է, Ադրբեջանը ի՞նչ կապ ունի այդ հարցում։ Պետք չէ փորձել բացահայտը քողարկել. սա միայն հայ-ամերիկյան նախագիծ չէ»։

  • Դուք ծնվել եք Բաքվում, ադրբեջանցի տեսե՞լ եք. կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից. Սարգսյանը՝ Գաբրիելյանին

    Դուք ծնվել եք Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում, ադրբեջանցի տեսե՞լ եք․ այսօր ԱԺ նիստում Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Գարիկ Սարգսյանը։

    «Հարցը խորքային է, խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ է պատահի, որ   5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»,- հարցրեց Գարիկ Սարգսյանը։

    «Ձեր հարցն ինչ-որ չափով սարկազմ է պարունակում, ինչը վատ բան չէ։ Դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Չեմ կարծում, որ այդ տարիքում հետաքրքրություն եմ ներկայացրել, իսկ ադրբեջանցի երեխաների հետ շփվել, խաղացել եմ»,- պատասխանեց Վիլեն Գաբրիելյանը։

    «Ինչ վերաբերում է հասուն տարիքում շփվելուն, շփվել եմ ադրբեջանցիների, թուրքերի հետ, մինչ պատգամավոր լինելն էլ Ռուսաստանի Դաշնությունում եմ շփվել, այլ երկրներում եմ շփվել։ Ինչ վերաբերում է հավաքագրված լինելուն, ապա միանշանակ և աներկբա՝ ո՛չ, չի՛ կարող նման բան լինել»,- հավելեց նա։

  • Նավթի գները աճել են – ԱՄԲԻՈՆ NEWS

    Նավթի գներն աճել են երկուշաբթի առավոտյան սակարկությունների ընթացքում, քանի որ շուկայի մասնակիցները գնահատում էին ԱՄՆ-ից և Իրանից ստացվող հակասական ազդանշանները և մտավախություն ունեին, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման վերաբերյալ համաձայնությունը կարող է շուտով չկայանալ, հաղորդում է Euronews։

    Միջազգային հենանիշ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարման ֆյուչերսներն աճել են 1,04 %-ով՝ հասնելով 84,42 դոլարի մեկ բարելի դիմաց, մինչդեռ ամերիկյան West Texas Intermediate նավթի սեպտեմբերյան մատակարրման ֆյուչերսներն ավելացել են 0,83 %-ով՝ մինչև 78,83 դոլար մեկ բարելի դիմաց։

  • Մարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականության



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն առավոտյան 6500 բառից բաղկացած ծավալուն ծրագրային փաստաթուղթ է հրապարակել, որտեղ վճռականորեն հանդես է եկել արհեստական բանականության պաշտպանության օգտին։ Նրա կարծիքով՝ արհեստական բանականության շուրջ վախերը չափազանցված են, իսկ ամենամեծ վտանգը ոչ թե բուն տեխնոլոգիան է, այլ դրա մենաշնորհացումը։

    Մանիֆեստի հիմնական դրույթները.

    Ցուկերբերգը գլխավոր ռիսկ է համարում այն սցենարը, երբ մեկ կառավարություն կամ կառույց չափազանց մեծ իշխանություն է ստանում տեխնոլոգիայի նկատմամբ։ «Անձամբ ինձ ավելի շատ անհանգստացնում է կենտրոնացումը, քան որևէ կոնկրետ ռիսկ, որոնց մասին խոսում են մյուսները»,- ասել է նա Axios-ին տված հարցազրույցում։

    Ցուկերբերգը կողմ է, որ յուրաքանչյուրին առաջադեմ գործիքների անվճար կամ մատչելի հասանելիություն տրամադրվի, միաժամանակ պնդում է ԱՄՆ-ի և ժողովրդավարական երկրների առաջնորդության կարևորությունը։

    Նրա գնահատմամբ՝ ամերիկյան մոդելների թողարկման ցանկացած (նույնիսկ մեկ ամսով) դանդաղեցում կարող է խաթարել ԱՄՆ-ի առաջնորդությունը և առավելություն տալ օտարերկրյա մրցակիցներին, առաջին հերթին՝ Չինաստանին։

    Meta-ն վերսկսում է բաց մոդելների թողարկումը։ Ընկերությունը բացում է Muse Glimmer նոր մոդելի կշիռները (իր դասում ամենաարտադրողականներից մեկը) և հայտարարել է Muse Spark 1.2 բազային մոդելի մոտալուտ թողարկման մասին։

    Meta-ի ապագա ԱԲ-գործակալային արտադրանքները ուժեղացված գաղտնիության ռեժիմ կստանան․ ընկերությունը խոստանում է ամբողջովին մասնավոր ռեժիմի ներդրում, որին հասանելիություն չի ունենա նույնիսկ հենց մատակարարը։

    Տվյալների կենտրոնների կառուցման վերաբերյալ քննադատության ֆոնին Meta-ն գործարկում է 1 միլիարդ դոլարի Future is for Everyone Fund-ը՝ տեղական ամերիկյան համայնքներին աջակցելու համար, ինչպես նաև զարգացնում է America’s Workforce Academy նախաձեռնությունը՝ աշխատանքային մասնագիտությունների ոլորտում կադրեր պատրաստելու նպատակով։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Միասին կարող ենք կյանքի կոչել համագործակցությունը, որը կուժեղացնի Միջին միջանցքը․ Էրդողանը՝ Ավստրիայի վարչապետին | Քաղաքականություն

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում հանդիպել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

    Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ավստրիան մտադիր են խորացնել տնտեսական ու առևտրային համագործակցությունը։ Նա հայտնել է, որ 2025 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 4,5 միլիարդ դոլար, իսկ այս տարի նպատակ ունեն այն հասցնել 5 միլիարդ դոլարի։

    Քննարկվել են նաև Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները, հատկապես Մաքսային միության արդիականացումն ու վիզաների ազատականացման հարցը։ Տարածաշրջանային թեմաներից Էրդողանն առանձնացրել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, Գազային մարդասիրական օգնության ապահովումը և Մերձավոր Արևելքում երկպետական լուծումը։

    Էրդողանն անդրադարձել է երկկողմ համագործակցության հնարավորություններին՝ նշելով․ «Ավստրիայի հետ կանաչ էներգիայի, կարևոր հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության նշանակալի ներուժ կա։ Հատկապես կարծում ենք, որ կարող ենք միասին կյանքի կոչել ռազմավարական բնույթի համագործակցություն, որը կուժեղացնի Միջին միջանցքը»։ 

  • Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ ՖիդանՍելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներովԱրարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներՔասախ համայնքի ղեկավարը և ևս 6 անձ ձերբակալվել են՝ 28 հողամաս օտարելու մեղադրանքովԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՆոր նշանակումներ, փոխադրումներ և ազատումներ դատախազությունում՝ գլխավոր դատախազի հրամաններովՈստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունիցԱռաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ

    Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ ՖիդանՍելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներովԱրարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներՔասախ համայնքի ղեկավարը և ևս 6 անձ ձերբակալվել են՝ 28 հողամաս օտարելու մեղադրանքովԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՆոր նշանակումներ, փոխադրումներ և ազատումներ դատախազությունում՝ գլխավոր դատախազի հրամաններովՈստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունիցԱռաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ. Արուսյակ ՋուլհակյանԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումըFirebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ ՀայաստանումՇարունակվում է ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանըԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարները կանխել են հնարավոր ծանր հետևանքներըԱրգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերումՄեդվեդևը սպառնում է ՀայաստանինԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. ՌուբիոՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցըԽաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Նիկոլ ՓաշինյանՓարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթովՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»Այս օրը՝ մեկ տարի առաջ․ Լիլիթ Մակունցը լուսանկարներ է հրապարակել Սպիտակ տնիցԵվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿԲացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿՀայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում ենԱրթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելԱնա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերինԿասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառովՀանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամՀայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համարՌուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ ՓաշինյանինԽանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին ավտոբուսային երթուղիների մի շարք փոփոխություններ կլինենԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՇալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկՍպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունըՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՂրղզստանԵրևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Նիկոլ Փաշինյան Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըԴատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեինՄեր գործունեության հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց պետք է անենք որոշ վերանայումներ․ վարչապետԿառավարությունն առաջարկում է փոփոխություն անել 3 նախարարությունների անվանումներումԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծըՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. ԴատախազությունՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՊատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի ԲաղդասարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըԱրագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույքԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներըԱմփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԻնչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասինԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըՀայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՍլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվՎթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումըՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՉինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխշահավետ սկզբունքներով. Լի Ցյանը՝ ՓաշինյանինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանՈր ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Հովհաննիսյանը՝ Քոչարյանին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ վարչապետ ՓաշինյանինՏաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթովԱպօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակԲենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինԷկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել էԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԴիլիջան համայնքի ավագանու որոշմամբ` սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար. Դավիթ Սարգսյան «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երկրորդ եռամսյակի համառոտագիրըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան