«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան

Written by

in

«Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ 

«Եթե դա հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այդ հարցը քննարկվում Բաքվում՝ Ադրբեջանի հետ»,- ի պատասխան ասաց Խաչատրյանը և շարունակեց․ «Վենսը, որ եկավ Հայաստան, քննարկվեց Հայաստանին անօդաչու թռչող սարքերի վաճառքը, 9 միլիարդի դիմաց հնարավոր փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման հարցը, բայց Ադրբեջանում քննարկվեց ԹՐԻՓՓ-ը։ Եթե դա բացառապես հայ-ամերիկյան է, Ադրբեջանը ի՞նչ կապ ունի այդ հարցում։ Պետք չէ փորձել բացահայտը քողարկել. սա միայն հայ-ամերիկյան նախագիծ չէ»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts