Blog

  • Դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել՝ Բաքու կանանց մարդասիրական այցի հարցով․ Վերոնիկա Զոնաբենդ





    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը․

    «Հայաստանի Հանրապետության վարչապետը oգոստոսի 8-ի իր ուղերձում հայտարարեց, որ «մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»։ Ես լիովին կիսում եմ այս գնահատականը և ուրախ էի կարդալ այդ խոսքերը։

    Դրական եմ գնահատում նաև լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց՝ ինձ հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

    Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։

    Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները և հույս ունեմ առարկայական հանդիպման՝ քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ պահվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող այլ հարցեր»։




    դիտվել է 107 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

  • ՌԴ-ն Հայաստանին է արտահանձնել շուրջ 11 տարի հետախուզվողին

    Դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցված քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում հավաքված ապացույցներով հաստատվել է, որ ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներ ՀՀ-ում գործող բանկին փոխանցված ընդհանուր 10 մլն 980 հզր եվրո գումարը խաբեության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, բանկի ղեկավարի և նրա տեղակալի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շրջանառության մեջ են դրել իբր ընկերությունների միջև կազմված փոխառության կեղծ պայմանագրեր և գրություններ, որոնց հիմքով բանկում պահվող հիշյալ գումարից 1 մլն եվրոն նախ 2012 թվականի օգոստոսի 1-ին փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից մեկի կողմից կառավարվող ընկերության հաշվին, որից հետո՝ ընկերության՝ բանկում բացված հաշվին։

    Այնուհետև, շրջանառության մեջ դրված կեղծ փաստաթղթերի հիմքով վերոհիշյալ գումարի մնացած մասը՝ 9 մլն 980 հզր եվրո գումարը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին փոխանցել են իրենց հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության հաշվին, իսկ 2013 թվականի մարտին՝ ընկերության բանկային հաշվին, որից հետո գումարի մի մասը կանխիկացվել, իսկ մի մասը փոխանցվել է հանցավոր սխեմայում ներգրավված անձանց բանկային հաշիվներին, ինչի հետևանքով 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ անձինք կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5 մլրդ 804 մլն 577 հզր ՀՀ դրամին համարժեք 10 մլն 980 հզր եվրո գումար, որի ծագման աղբյուրը և իրական բնույթը թաքցրել են՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: 

    Դեռևս 2015 թվականի հունվարի 27-ին Վ.Մ.-ն, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված մյուս անձինք քրեական վարույթով ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

    ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում շուրջ 11 տարի հետախուզման մեջ գտնվող Վ․Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ում, իսկ 2026 թվականի հունիսի 18-ին արտահանձնվել է ՀՀ։ 

    Նախաքննության ընթացքում նշված հոդվածներով Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: 

    Վ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

    Հիշեցնենք, որ նշված հանցավոր սխեմայում ներգրավված Ա․Կ․-ի և Մ․Ե․-ի վերաբերյալ քրեական վարույթը դեռևս 2014 թվականին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որի արդյունքում վերջիններս դատապարտվել են ազատազրկման։

  • Երևանի խաղահրապարակում հայտնաբերված նորածին աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ

    Այսօր՝ օգոստոսի 10-ին, առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։

    Մինչ կժամանեին համայնքային ոստիկանները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում նորածին աղջկան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, կապել են պորտալարը և տեղափոխել Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», ժողովրդին ավելի հայտնի Ռազմիկ Աբրահամյանին ծննդատուն, որտեղ էլ բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել փրկել նորածնի կյանքը, սակայն երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են երեխայի մոր ինքնությունը։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Oragir.live | Նավթի գները աճել են


    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Նավթի գներն աճել են երկուշաբթի առավոտյան սակարկությունների ընթացքում, քանի որ շուկայի մասնակիցները գնահատում էին ԱՄՆ-ից և Իրանից ստացվող հակասական ազդանշանները և մտավախություն ունեին, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման վերաբերյալ համաձայնությունը կարող է շուտով չկայանալ, հաղորդում է Euronews։

    Միջազգային հենանիշ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարման ֆյուչերսներն աճել են 1,04 %-ով՝ հասնելով 84,42 դոլարի մեկ բարելի դիմաց, մինչդեռ ամերիկյան West Texas Intermediate նավթի սեպտեմբերյան մատակարարման ֆյուչերսներն ավելացել են 0,83 %-ով՝ մինչև 78,83 դոլար մեկ բարելի դիմաց։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը

    Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը, 1900-ից ավելի մարդ մահացել է։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակումից։

    Նշվում է, որ ըստ աֆրիկյան երկրի Առողջապահության նախարարության՝ ԿԴՀ-ում էբոլայի տենդի հաստատված դեպքերի թիվը հասել է 4209-ի, այդ թվում՝ 1916-ը՝ մահվան ելքով։

    Համաճարակն ընդգրկել է հինգ նահանգի արդեն 53 բժշկական շրջան. գլխավոր էպիկենտրոնը մնում է Իտուրի նահանգը (ընդհանուր դեպքերի թվի 86,5%-ը)։

    Օգոստոսի 10-ին ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային տնօրեն Մոհամեդ Ջանաբին հայտարարել է, որ համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ «վատ», և կոչ է արել ուժեղացնել աշխատանքը՝ ժամանակին բժշկի դիմելու անհրաժեշտության մասին բնակչությանը տեղեկացնելու հարցում։

    Մայիսի 17-ին ԱՀԿ-ն Կոնգոյում և Ուգանդայում էբոլայի բռնկման հետ կապված իրադրությունը ճանաչել է արտակարգ և մյուս երկրների համար վտանգ ներկայացնող։ Ուգանդայի առողջապահական մարմինները հուլիսի 28-ին հայտարարել են, որ էբոլայի բռնկումն իրենց երկրում ավարտվել է: ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր։

  • в Доме Москвы в Ереване завершились курсы армянского языка

    В Доме Москвы в Ереване подвели итоги бесплатных курсов армянского языка. За время обучения слушатели освоили основы чтения и письма, получили разговорную практику и познакомились с историей, культурой и традициями Армении.

     

    Программа сочетала изучение грамматики с разговорной практикой и знакомством с особенностями армянской культуры. Особое внимание уделялось навыкам, которые участники смогут применять в повседневном общении.

    На заключительной встрече слушатели поделились впечатлениями от обучения и поблагодарили Дом Москвы в Ереване и преподавателя курса Астхик Григорян за возможность изучать армянский язык.  «У вас основательный, дотошный подход, видно, что вам нравится учить армянскому, и это очень приятно! Очень надеюсь, что мы ещё сможем продолжить занятия в сентябре, потому что с вами учить армянский – одно удовольствие!» – своими впечатлениями поделилась участница курса Татьяна Кобякова.

    Подводя итоги курса, преподаватель Астхик Григорян отметила, что программа имеет особое значение для русскоязычных участников, поскольку знание языка помогает им быстрее адаптироваться, увереннее чувствовать себя в повседневном общении и глубже знакомиться с культурой Армении.

    «Я очень довольна участниками своей группы. Для меня было большой радостью познакомиться с такими замечательными людьми и помочь им сделать первые шаги в изучении нашего древнего, красивого и богатого армянского языка.

    Учебная программа была насыщенной и интересной. Благодаря разработанным мной современным и интерактивным методикам обучения нам удалось достаточно быстро преодолеть основные трудности, связанные с армянским произношением, построением вопросительных предложений и освоением грамматических особенностей языка.

    На протяжении всего курса в группе царила теплая, дружелюбная и доверительная атмосфера, которая способствовала успешному обучению и взаимному уважению.

    Искренне надеюсь, что наше сотрудничество продолжится и в будущем и мы сможем вместе реализовать еще много полезных и интересных проектов», – отметила Астхик Григорян.

    Поздравляя слушателей с завершением курса, специалист по организации мероприятий Дома Москвы в Ереване Мария Амирян высоко оценила их стремление изучать армянский язык. По ее словам, полученные знания не только помогают преодолевать языковой барьер и увереннее чувствовать себя в армяноязычной среде, но и дают возможность лучше понять страну, ее традиции и культурную среду.

    Подводя итоги программы, директор Дома Москвы в Ереване Айк Меликян отметил интерес аудитории к подобным образовательным инициативам. По его словам, стремление слушателей продолжить обучение свидетельствует о том, что программа отвечает реальному запросу русскоязычных жителей Армении. «Мы видим интерес участников к продолжению обучения, и для нас это лучший показатель того, что программа действительно востребована», – отметил он.

    Бесплатные курсы армянского языка являются частью образовательных и гуманитарных проектов Дома Москвы в Ереване. Наряду с занятиями по армянскому языку в центре также проводятся курсы русского языка.

  • ՀՀ իշխանությունները տեր են կանգնել իրենց տված խոստմանը.Ղազարյան

    ՀՀ իշխանությունները տեր են կանգնել իրենց տված խոստմանը.Ղազարյան

  • «Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Կենտրոն ՔԿՀ-ից. «Քանի որ վերջին շրջանում փորձ է արվում բարեգործությունը ներկայացնել այլ մեկնաբանություններով, ուզում եմ իմ մտքերը ներկայացնել այս կարևոր հարցի վերաբերյալ։
    Տարիներ առաջ ասել եմ ու հիմա վերահաստատում եմ. բարեգործությամբ երկիր չես պահի։

    Երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, նոր ստեղծվող աշխատատեղերով, նոր տնտեսական հզորություններով, առողջ տնտեսական միջավայրերով և կառավարման էֆեկտիվ համակարգերով։

    Բայց բարեգործությամբ դու կարող ես օգնել հազարավոր մարդկանց, կարող ես օգնել մշակույթի, գիտության, կրթության, սպորտի և այլ ոլորտների զարգացմանը։ Դու կարող ես փրկել կյանքեր, կառուցել եկեղեցիներ, տպագրել գրքեր, նկարահանել ֆիլմեր, հնարավորություններ ստեղծել կրթություն ստանալու, բեմադրել ներկայացումներ, անել այլ կարևոր գործեր։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Եվ խնդիրն ամենևին փողի չափի մեջ չէ։ Ես գիտեմ հարյուրավոր հայ տղերքի, ովքեր հենց սկսել են կայանալ, ձգտել են իրենց քաղաքի կամ գյուղի համար մի բարի բան անել։ Փառք ու պատիվ նրանց։

    Նրանց կողքին մենք գիտենք Մանթաշովի անունը, որի շնորհիվ բազմաթիվ հայ տաղանդներ կրթվեցին աշխարհով մեկ ու հայ ժողովրդի անունը բարձր պահեցին։ Մենք գիտենք Քըրք Քըրքորյանի անունը, որն իր պատմական հայրենիքին ահռելի գումարներ նվիրաբերեց։ Մենք գիտենք Սամվել Կարապետյանի անունը, որն իր բնավորության համաձայն, առանց բարձրաձայնելու, Հայաստանում և Արցախում արել է աննկարագրելի ծավալի բարեգործություն։

    Ես իմ արածների մասին չեմ խոսի։ Ինչ եմ արել ես Հայաստանում՝ պատմությունը կգնահատի. ամեն ինչ եղել է բոլորի աչքի առաջ։ Բայց մի թեմա պիտի բացեմ։ 
    Երկար տարիներ ինձ մի միտք էր տանջում. ինչո՞ւ պետք է միշտ միայն սփյուռքը օգնի Հայաստանին։ Մենք ունենք հայկական աշխարհ, և եթե աշխարհի տարբեր հատվածներում հայերը ժամանակ առ ժամանակ ունենում են օգնության կարիք, ինչո՞ւ Հայաստանից էլ որևէ մեկը օգնության ձեռք չմեկնի։ Եթե անկախության սկզբնական շրջանում դա ուներ բացատրություն, ապա հետագայում սա իներցիոն սխալ էր։ Ընդ որում՝ կոպիտ սխալ։ 

    Մի պահից ես որոշեցի փոխել այս ավանդույթը։ Ու որոշեցի ինքս լինել հայաստանցի այն բարեգործը, ով օգնում է աշխարհի տարբեր ծայրերում դժվարության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։ Այդպես ես՝ Հայաստանում ծնված ու կայացած Գագիկ Ծառուկյանս, օգնել եմ պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայի մեր հայրենակիցներին, Լիբանանի մեր հայրենակիցներին, Իրանի հայ համայնքին, Մերձավոր Արևելքի տարբեր երկրների հայ համայնքներին, տարբեր երկրներում ֆինանսական խնդիրների առաջ հայտնված հայկական վարժարաններին, դպրոցներին, աշխարհի տարբեր երկներում մեր եկեղեցիներին ու հայկական համայնքներին։ 
    Հայկական աշխարհի միասնականությունը նաև նման քայլերով է ստեղծվում և ամրապնդվում, երբ աշխարհի ցանկացած ծայրում դժվարության հանդիպած հայը ստանում է հայրենիքի հայի աջակցությունը։
    Նորից եմ կրկնում. բարեգործությունը փողի չափի հետ կապ չունի։ Բարեգործությունը օգնում է ձևավորել ավելի լավ հասարակություն, իրար հարգող, իրար օգնության ձեռք մեկնող հասարակություն։ Ես տարբեր առիթներով ասել եմ, որ չի լինում մենակի երջանկություն։ Պարզապես չի կարելի ապրել խոզի նման, մտածել միայն սեփական շահի մասին ու անտարբեր լինել քո երկրի, քո ժողովրդի հոգսերի հանդեպ։ Ես մեծացել եմ դժվար ապրող, համեստ ապրող ընտանիքում, բայց տեսել եմ, որ մայրս հացի մի կտորը միշտ առանձնացնում էր ավելի վատ ապրողների համար։ Ես ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին։ Իմ որդիները, վստահաբար, կանեն նույնը։

    Բարեգործություն բառացի նշանակում է բարի գործ։ Բարի գործն առաջին հերթին բարի մտադրությունն է՝ հանուն երկրի, հանուն ժողովրդի ապագայի։ Դա սրտից բխող ձգտում է, որն ամեն մեկն իրականացնում է իր կարողությունների չափով։ Բարի մտադրությունների խրախուսումը կարևոր է երկրում մթնոլորտը փոխելու համար, միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար։ Սրա հակառակը պառակտումն է և թշնամանքը, որը Հայաստանի համար կործանարար է»։

  • Արարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալին և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

    Արարատի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 5-ին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մասիս և Ջերմուկ համայնքների՝ 0.57 հա մակերեսով հողամասի 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը և 750 քմ մակերեսով հողամասի 2009 թվականի հունիսի 24-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

    Արարատի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և վերջինիս հետ փոխկապակցված անձանց պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ (ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներով օտարված հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 95,5 հա)։

    Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարբեր ժամանակահատվածներում Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձինք, համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և Խ.Ա.-ի հորեղբոր՝ 2000-2018 թվականներին Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, իրենց ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք գույքեր ձևական աճուրդների միջոցով օտարել են անձամբ իրենց: Այնուհետև, Խ.Ա.-ն, հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքերի ենթադրյալ հանցավոր ծագումը թաքցնելու, քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով, կատարել է փողերի լվացում։

    Ստուգմամբ պարզվել է, որ 2004 թվականի հունիսի 8-ին «Հայաստանի երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Մ.Գ.-ն, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ին է տրամադրել Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող՝ 16742 քմ մակերեսով հողամասից 500 քմ մակերեսով հատվածը։  

    Արարատի մարզի դատախազությունը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ, Հակակոռուպցիոն կոմիտե առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։

  • Մոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագան



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Նոյեմբերի 10–11-ը Մոսկվայում կանցկացվի Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովը՝ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության շրջանակում։

    Համաժողովի գործարար ծրագիրը ներառում է ավելի քան 20 նիստ։ Լիագումար նիստերը կանցկացվեն երեք հիմնական ուղղություններով՝

    Անվտանգության խճանկարը Եվրասիայում․ երկխոսության տարածք և միասնական ճարտարապետության ձևավորման հնարավորություններ,

    XXI դարի գլոբալ մարտահրավերները և հավաքական անվտանգության մեխանիզմների վերափոխումը,

    Հավաքական անվտանգությունը բազմաբևեռ աշխարհում։

    Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև հավաքական անվտանգության ոլորտում արտադրանքի և տեխնոլոգիաների ցուցահանդես։

    Հետևեք մեզ՝ այստեղ