Blog

  • Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին





    Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շնորհակալություն հայտնելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանից Ադրբեջանին ուղղված խոսքերի համար:

     «Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի մասին Ձեր բարի և անկեղծ խոսքերի համար: Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին: Մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին»,- գրել է Ալիևը:

    Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ժամանակ Ադրբեջանը զգալի օգնություն է ցուցաբերել Իրանին՝ բաց պահելով մատակարարման կարևոր երթուղիները և նպաստելով Ռուսաստանից օգնության տարանցմանը:




    դիտվել է 169 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

  • «ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ԹԻՐԱԽ ԴԱՐՁՆԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է»․ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԴԱՎԹՅԱՆ

    Լրագրող Մարգարիտա Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում.

     

    «Անձնական կյանքի վերաբերյալ ենթադրությունները հանրային տարածք բերելն անթույլատրելի է

    Ցանկացած իրավական կամ քաղաքական գործընթացում անձի ընտանիքին, մասնավորապես կնոջն ու անձնական հարաբերություններին վերաբերող ենթադրություններն ու շահարկումները հանրայնացնելը դուրս է թե՛ իրավական, թե՛ բարոյական բոլոր սահմաններից։

    Արգամ Աբրահամյանի շուրջ ծավալվող իրադարձություններում անձնական տիրույթի, ընտանեկան կյանքի կամ կնոջ թիրախավորումը ոչ մի առնչություն չունի արդարադատության հետ։

    Իրավապահ համակարգի և հանրային քննարկումների առանցքում պետք է լինեն բացառապես իրավական հիմնավորումներն ու փաստերը, այլ ոչ թե ընտանիքի անդամներին հանրային ճնշման կամ էմոցիոնալ տեղեկատվական արշավների թիրախ դարձնելը։»

  • Oragir.live | Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

    Երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյից հայտնել են, որ ուժգնությունը կազմել է 3.0 մագնիտուդ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Armenia24.live | Նավթի գները աճել են



    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Նավթի գներն աճել են երկուշաբթի առավոտյան սակարկությունների ընթացքում, քանի որ շուկայի մասնակիցները գնահատում էին ԱՄՆ-ից և Իրանից ստացվող հակասական ազդանշանները և մտավախություն ունեին, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման վերաբերյալ համաձայնությունը կարող է շուտով չկայանալ, հաղորդում է Euronews։

    Միջազգային հենանիշ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարման ֆյուչերսներն աճել են 1,04 %-ով՝ հասնելով 84,42 դոլարի մեկ բարելի դիմաց, մինչդեռ ամերիկյան West Texas Intermediate նավթի սեպտեմբերյան մատակարարման ֆյուչերսներն ավելացել են 0,83 %-ով՝ մինչև 78,83 դոլար մեկ բարելի դիմաց։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Արամ Վարդևանյանը 53 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ փոխնախագահ

    ԱԺ 105 պատգամավորներից ԱԺ երրորդ փոխնախագահի ընտրությանը մասնակցել է 53-ը։ Քվեատուփում եղել է 53 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է եղել 0-ն։ Արամ Վարդևանյանն այսպիսով ընտրվեց ԱԺ փոխնախագահ։

    Վարման կարգով ԱԺ «Ուժեղ ՀԱյաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը նկատեց, որ սա առաջին դեպքն է, որ ԱԺ փոխնախագահ ընտրվում է երեք խմբակցությունների, ոչ թե մեկ խմբակցության կողմից։

    ԱԺ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, եթե ՔՊ-ն մինիմալ 13 ձայները չտար, ապա Ա. Վարդևանյանը չէր ընտրվի։

    Վարդևանյանը շնորհակալություն հայտնեց ու վստահեցրեց՝ ուժեղ Հայաստան ունենալու ենք։

  • Հայաստանի տեղը համաշխարհային ԱԲ քարտեզի վրավ․10․08․26/19․30/

    Հայաստանի տեղը համաշխարհային ԱԲ քարտեզի վրավ․10․08․26/19․30/

  • Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ԱԺ փոխնախագահի խոսնակի թեկնածու Արամ Վարդևանյանին, նշել է.

    «Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան», ինչը պատահական չէ։ Դա կարող է Ձեր մասնագիտական կարողությունների հետ կապված չլինել։ Բայց կապված է այն մարդկանց հետ, ում հետ դուք առնչություն ունեք», – ասել է Արայիկ Հարությունյանը։

    Նրա խոսքով՝ Վարդևանյանը ուղիղ առնչություն է ունեցել՝ պաշտպանելով այդ մարդկանց, այլև նրանց հետ գործընկեր լինելով։

  • Արգամ Աբրահամյանը մեղադրանքն աբսուրդ է համարում․ պաշտպան

    Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, իրեն ներկայացված՝ 2023թ․ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքը չի ընդունում՝ գնահատելով այն աբսուրդային այն աստիճան, որ չի էլ ցանկանում խոսել այդ մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արգամ Աբրահամյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը։

    Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է օգոստոսի 8-ին։

    Արգամ Աբրահամյանին մեղադրում են 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվելու մեջ։ ՔԿ-ն տարածած հաղորդագրությամբ նաև անձնական կյանքին վերաբերող տվյալներ էր հանրայնացրել, իբրև՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է․ Ծ․-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ․ Հ․ (Գեղամ Հակոբյանի) միջոցով:

    ՔԿ համաձայն՝ Արգամ Աբրահամյանն, օգտագործելով Գեղամ Հակոբյանի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։ Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։ ՔԿ հրապարակած հաղորդագրությանը նաև հաջորդել է ՄԻՊ հայտարարությունը, որով անընդունելի է համարվել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը։

    Նշենք, որ Գեղամ Հակոբյանի մասով քրեական վարույթն արդեն երկու տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վարույթում է․ նախ գտնվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, ապա վերջինիս լիազորությունների կասեցմամբ պայմամավորված՝ վերամակագրվել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Այժմ Հակոբյանը տնային կալանքի տակ է։

    Արգամ Աբրահամյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրանքը բացարձակ անհիմն է, չփաստարկված, Աբրահամյանը նշել է, որ մեղադրանքն այնքան անհեթեթ է, որ չի էլ ցանկացել մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ձերբակալությանը, Խաչատրյանը նշեց, որ անհամաչափ և անտեղի ուժ է կիրառվել, իսկ հրապարակված տեղեկատվությունն անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում։ Մեղադրանքի հիմքում առկա տվյալների մասին Խաչատրյանը մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիքով, միայն նշեց, որ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում։ Ինչ վերաբերում է կալանավորման որոշմանը, ապա պաշտպանները կբողոքարկեն այն։

  • Նավթի գները աճել են | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Նավթի գներն աճել են երկուշաբթի առավոտյան սակարկությունների ընթացքում, քանի որ շուկայի մասնակիցները գնահատում էին ԱՄՆ-ից և Իրանից ստացվող հակասական ազդանշանները և մտավախություն ունեին, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման վերաբերյալ համաձայնությունը կարող է շուտով չկայանալ, հաղորդում է Euronews։

    Միջազգային հենանիշ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարման ֆյուչերսներն աճել են 1,04 %-ով՝ հասնելով 84,42 դոլարի մեկ բարելի դիմաց, մինչդեռ ամերիկյան West Texas Intermediate նավթի սեպտեմբերյան մատակարարման ֆյուչերսներն ավելացել են 0,83 %-ով՝ մինչև 78,83 դոլար մեկ բարելի դիմաց։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը | Քաղաքականություն

    Խորհրդարանն օգոստոսի 10-ին սկսել է քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են Աժ-ից։

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է Վիլեն Գաբրիելյանի կենսագրությունն ու գործունեությունը։

    Ելույթ ունենալով՝ Վիլեն Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ այդ կարևոր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։

    Թեկնածուն անդրադարձել է հանձնաժողովի առաջիկա աշխատանքին՝ նշելով, որ հանձնաժողովը պետք է դառնա խորհրդարանական հարթակ, որտեղ համադրվում են պետական մարմինների փորձը, գիտակրթական հաստատությունների և մասնագիտական հանրույթի գիտելիքը, տեխնոլոգիական և մասնավոր հատվածի ներուժը, կազմակերպված հասարակության առաջարկներն ու հանրային կարևոր մտահոգությունները։

    Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն։