Blog

  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

    ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

    ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 13-ին ծառայություններ կմատուցվեն․

    Ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

    Ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

    Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։

    Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները, մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

  • Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան |

    Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա։

    Սարգիս Խանդանյանն այդ մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

    «Հայաստանի և Իրանի միջև TRIPP-ի շուրջ փոխըմբռնում կա, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մտահոգվել, որ Իրան-ԱՄՆ  լարված հարաբերությունները կարող են ազդել այս ծրագրի իրագործման վրա»,- ասաց Խանդանյանը։

    Նրա խոսքով՝ Հայաստանի շահագրգռվածությունն այն է, որ տարածաշրջանում հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի։

    «Ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ հարաբերություններին, իհարկե, մեր շահագրգռվածությունն այն է, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի, և մեզ մեծ հույս էին ներշնչել այն բանակցություններն ու պայմանավորվածությունները, որոնք մի քանի ամիս առաջ տեղի ունեցան Իրանի և Միացյալ Նահանգների միջև, և., կարծես, ձևավորվել էր խաղաղության պլան։ Հույս ունենանք, որ այդ պլանը կիրագործվի»,- նշեց Խանդանյանը։  

    Անդրադառնալով TRIPP-ի շրջանակներում երկաթգծի կառուցման հարցին ԱՄՆ-ի և Իրանի միջև լարված հարաբերությունների համատեքստում՝ Խանդանյանն ընդգծել է, որ երկաթգծի կառուցումը Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններից կախված չէ.

    «Երկաթգծի հարցը օրակարգում է։ Այս պահին ուսումնասիրվում է տեղանքը, դրա իրագործելիությունը, և երբ ուսումնասիրություններն ու տեխնիկական զննություններն ավարտվեն, կսկսվի շինարարությունը։ Ես այստեղ քաղաքական խոչընդոտ չեմ տեսնում»,- ասաց Խանդանյանը։

  • Կասեցվել է Վանաձորում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Հարատիդ» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Հարատիդ») և հայտնաբերել սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

    Մասնավորապես՝

    — արտադրական շինությունների պատերի որոշ հատվածների վրա առկա է եղել բորբոս,
    — առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առկա եէ եղել մասնիկների թափվելու վտանգ,
    — շշալցման վաննաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։

    Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

  • 103-ամյա պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանին կհարցաքննեն Գոհար Ղումաշյանի գործով

    Հակակոռուպցիոն դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի գործով կհարցաքննի Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին։

    Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Աբգարյանի հարցաքննությունը նախատեսված էր այսօր կայացած դատական նիստի ընթացքում, սակայն վետերանի առողջական վիճակի պատճառով դատարանը որոշել է նրա հարցաքննությունն անցկացնել տեսակապի միջոցով՝ հաջորդ դատական նիստի ընթացքում։

  • Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը կանցկացնի հերթական գոտեմարտը ազատ ոճի ըմբշամարտի կանոններով։ Real American Freestyle (RAF) պրոֆեսիոնալ լիգան պաշտոնապես հայտարարել է, որ 29-ամյա Ծառուկյանը հոկտեմբերի 3-ին Լաս Վեգասում կայանալիք RAF 14 մրցաշարում կգոտեմարտի ամերիկացի Դիլոն Դենիսի հետ։

    Մարզիկները կվիճարկեն միջին քաշային կարգում RAF Crossover-ի չեմպիոնական տիտղոսը։

    Հատկանշական է, որ ըմբշամարտի այս կարևոր մրցավեճը կկայանա Ծառուկյանի՝ UFC-ում սպասվող ելույթից ընդամենը շաբաթներ անց։ Սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում (UFC 331) հայ մարտիկը կմրցի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ՝ չեմպիոնական գոտու պոտենցիալ հավակնորդի կարգավիճակում։ Հիշեցնենք, որ օկտագոնում Արմանը հաղթանակներով է ավարտել իր վերջին մենամարտերը՝ պարտության մատնելով Չարլզ Օլիվեյրային և Դեն Հուկերին։

    Այս տարի RAF-ի շրջանակում Ծառուկյանն արդեն հասցրել է անցկացնել 8 գոտեմարտ՝ տոնելով 7 հաղթանակ և դառնալով նորաստեղծ պրոմոուշենի գլխավոր աստղերից մեկը։ Այս հարթակում նա իր միակ պարտությունը կրել է հուլիսի 18-ին Միլուոկիում կայացած RAF 11 մրցաշարում, որտեղ ծանր քաշային կարգի տիտղոսային գոտեմարտում 3:5 հաշվով զիջել է Քոլբի Քովինգթոնին։

    Ինչ վերաբերում է 32-ամյա Դիլոն Դենիսին, ապա նա այժմ Misfits MMA-ի չեմպիոնն է (մինչև 79 կգ քաշային կարգում), սակայն RAF-ում առայժմ անհաջող է հանդես գալիս։ Ամերիկացին անցկացրել է երկու գոտեմարտ և երկուսում էլ պարտվել է՝ նախ ժամկետից շուտ զիջելով նույն Քոլբի Քովինգթոնին, ապա՝ Խամզատ Չիմաևին։ Ընդ որում, Չիմաևի հետ մրցավեճից անմիջապես հետո մարզիկների միջև գորգի վրա ծավալվել էր զանգվածային ծեծկռտուք։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Վրաստանի գոյության վայրկյանաչափը միացված է․Միխեիլ Սաակաշվիլի | Քաղաքականություն

    Վրաստանի գոյության վայրկյանաչափը միացված է, և ժողովրդի ու քաղաքական գործիչների լռության ֆոնին ժամանակը արագորեն շարժվում է դեպի մահացու ավարտ, գրել էՎրաստանի նախկին նախագահ  ՄԻխեիլ Սաակաշվիլին։ 

    Սաակաշվիլին կոչ է արել ակտիվացնել դիմադրությունը և հույսը չդնել բացառապես Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի հնարավոր հաղթանակի վրա։ 

    Ինչպես նա գրում է իր Facebook սոցիալական ցանցի էջում, ընդդիմության մի մասը լռում է, իսկ մյուսը կամ դավաճանված է, կամ վախենում է բանտից։

    Սաակաշվիլիի խոսքով՝ իշխանությունների ներկայիս քաղաքականությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Վրաստանի համար։

    «Այն փաստը, որ այս օրերին մենք անտեսեցինք անհավանականորեն դավաճանական հայտարարությունները, ինչը գործնականում նշանակում է թշնամուն զանգվածային հանձնվել, պայմանավորված է հետևյալ գործոններով. ընդդիմությունը, հազվագյուտ բացառություններով, ակտիվություն չի ցուցաբերում, քանի որ նրանց դեմ գործեր են հարուցվել, և նրանք վախենում են բանտ գնալուց, կամ  էլ ծախվում են։ 

    Մարդկանց մի մասը իսկապես հավատում է ռուսական քարոզչությանը, մի մասը պարզապես դավաճաններ են, և այնուամենայնիվ, մեծամասնությունը ընկել է անտարբերության մեջ և սպասում է Ուկրաինայի պատերազմի արդյունքներին, կարծես Ուկրաինայի հաղթանակով հաղթանակը մեզ կմատուցվի ափսեի վրա, և Իվանիշվիլին ինքն իրենով կգոլորշիանա։ Բացի այդ, մարդիկ տեսնում են ընդդիմության պասիվությունը և, հետևաբար, դեմոտիվացված են։

    Թշնամուն նման ձևով հանձնվելը կունենա կոնկրետ հետևանքներ։

    Վրաստանի գոյության վայրկյանաչափը միացված է և ժողովրդի ու քաղաքական գործիչների լռության ֆոնին ժամանակը արագորեն շարժվում է դեպի ճակատագրական ավարտը, և հնարավո՞ր է, որ Ուկրաինայի հաղթանակը, որը մոտ է, կրկին փրկի մեզ: Մինչ այդ, մեր դիմադրությունը վերակենդանացնելով, մենք պետք է շահենք որոշ թանկարժեք ժամանակ»,- գրել է Սաակաշվիլին:

     

  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էԿոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվելԵրկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելքՍելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներովԱրարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներՔասախ համայնքի ղեկավարը և ևս 6 անձ ձերբակալվել են՝ 28 հողամաս օտարելու մեղադրանքով

    Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էԿոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվելԵրկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելքՍելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներովԱրարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներՔասախ համայնքի ղեկավարը և ևս 6 անձ ձերբակալվել են՝ 28 հողամաս օտարելու մեղադրանքով

  • ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ





    Իրանը կարող է միայն սահմանափակ խոչընդոտներ ստեղծել Հորմուզի նեղուցով նավագնացության համար, սակայն նեղուցը լիովին գտնվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վերահսկողության տակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 10-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է CNBC-ն։«Կան ոչ մեծ դժվարություններ։ Օրինակ՝ նրանք կարող են ժամանակ առ ժամանակ ական տեղադրել, իսկ մենք այն կվնասազերծենք։

    Հնարավոր է՝ դուք լսել եք, որ ավելի վաղ մենք այնտեղ ականազերծում ենք անցկացրել», – ասել է նա։Թրամփը հերթական անգամ հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն վերահսկում է Հորմուզի նեղուցը և շարունակում է պահպանել Իրանի ծովային շրջափակումը։«Մենք 100%-ով վերահսկում ենք նեղուցը», – ասել է Թրամփը։

    «Կարո՞ղ են արդյոք իրանցիները ինչ-որ խնդիրներ ստեղծել։ Այո, կարող են։ Բայց դրա հետ մեկտեղ նրանք սնանկացել են, նրանք փող չունեն…. Տեսնենք, թե ինչպես կավարտվի այս ամենը», – հավելել է նա։ ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ դեռևս դիտարկում է Իրանի նկատմամբ ուժային լուծման հնարավորությունը։

    «Մենք ունենք հնարավորություններ, դուք կիմանաք դրանց մասին», – ասել է նա:

    Ամերիկացի առաջնորդը կրկնել է այն միտքը, որ օգոստոսի 10-ին հրապարակել է նաև Truth Social-ում։ Թրամփի խոսքով՝ եթե Իրանը փոխհատուցում պահանջի ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների վնասի համար, ապա Վաշինգտոնը ևս Թեհրանից փոխհատուցում կպահանջի իրանական գրոհների հետևանքով զոհված կամ լրջորեն տուժած բոլոր մարդկանց, ինչպես նաև զոհված ցուցարարների համար։




    դիտվել է 39 անգամ

  • Սարգիս Խանդանյանն անդրադարձել է ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությանը

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն անդրադարձել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշել է, որ Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել.

    «Հայաստանը ինչպես հայտարարել է, մի քանի տարի է՝ ինչ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում։ Մենք կհետևենք զարգացումներին և կընդունենք ի գիտություն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կողմից կայացված որոշման հետ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում»։

  • Օգոստոսի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Օգոստոսի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00-13:00 Չարենցի փողոց 113-135 առանձնատներ, Չարենցի 2-րդ նրբանցք 2-135 առանձնատներ, Չարենցի 2-րդ նրբանցք անցուղի 32/3, 32/28 առանձնատներ, Սարի Թաղ 6-9-րդ շարքեր մասնակի, Սարի Թաղ 6-րդ շարք 158-182 առանձնատներ, Նար- Դոսի փողոց 132-150 առանձնատներ, «Դինամո» մարզադահլիճ,

    12։00-17։00 Արամի փողոց 72, 74, 76 շենքեր,

    13։00-16։00 Թումանյան փողոց 21, 28/20 շենքեր, Աբովյան փողոց 11, 13, 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա 6, 8 շենքեր,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    12։00-15։00 Արամ Խաչատրյան փողոց 20 շենք, Վ. Փափազյան փողոց 21, 21-21/2, 21/5, 23, 23/1, 23/2 շենքեր, Կոմիտասի պողոտա 19-21 շենքեր և 17/5-19/6 առանձնատներ,

    11։00-14։00 Աղբյուր Սերոբի փողոց 4-44, 7 շենքեր և 26-52 առանձնատներ, Գուլակյան փողոց 80 շենք, Սոսեի փողոց 62-64 շենքեր,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝

    12։00-16։00 Սարկավագի փողոց 126-128/2 շենք, Թբիլիսյան խճուղի 29/3, 34Ա շենքեր, Սարկավագի 4-րդ նրբանցք 26-30 և 5-րդ նրբանցք 3-126 առանձնատներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    12։00-16։00 Աճառյան փողոց 6, 89/4, 95 շենքեր,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11։00-12։00 Սիլիկյան 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի,

    12։00-13։00 Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոց, Նորվեգական թաղամաս մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11։00-12։00 Հաղթանակ 12, 25 տեղամասեր մասնակի,

    12։00-13։00 Հաղթանակ 9, 11 փողոցներ մասնակի,

    11։00-17։00 ՀԱ Բ-2 թաղամաս 139, 140 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անդրանիկի փողոց մասնակի,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11։20-12։00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ «Յունիվեր Սերվիս» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա», «Շտապ բուժօգնություն», ՓԲԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12։10-12։30 Նոր Նորք 4-րդ զանգված՝ «Ա․Տ․Մ․ Գրուպ», «Անդորր-1» ՍՊԸ-ներ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, «Գագիկ Աբաջյան» ԱՁ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12։45-13։00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ «Կոնվերսբանկ» ՓԲԸ, «Սմարթ Մոթորս», «Վիներոն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15։00-17։00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ «Ըդվանդ Դիվելըփմենթ» ՍՊԸ, Բագրևանդի փողոց 22/3, 51, 51/1, 51/3, 51/4, 60, 60/1, 60/2 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ, Մոլդովական փողոց 49/40 շենք, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10։00-12։00 Արշակունյաց պողոտա 52, 52/3, 54, 54/1, 54/2, 54/3, 56 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ե. Թադևոսյան փողոց 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10։00-12։00 Նոր Արեշ 14-րդ, 5-րդ, 16-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝

    11։00-15։00 Նուբարաշենի 13, 9, 3, 6 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշենի 1-ին, 3-րդ, Նուբարաշեն Բ թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզ՝

    11։00-13։00 Այնթափ, Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,

    11։00-13։30 Նշավան գյուղ մասնակի,

    11։00-14։00 Սիսավան, Վանաշեն գյուղեր, Այգավան, Զանգակատուն գյուղեր մասնակի

    11։00-15։00 Բարձրաշեն գյուղ,

    11։00-16։00 Արգավանդ գյուղ մասնակի,

    14։00-16։30 Արարատ քաղաք՝ Շահումյան, Արարատյան փողոցներ մասնակի, Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11։00-13։30 Աղավնաձոր գյուղ մասնակի,

    11։00-14։00 Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների, Սայաթ-Նովայի փողոցներ մասնակի, Ձախափնյա թաղամաս մասնակի, Հեր Հեր գյուղ մասնակի,

    11։00-15։00 Կարմրաշեն, Հեր Հեր գյուղեր

    11։00-16։00 Ելփին, Չիվա և Ռինդ գյուղեր, Արենի գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11։00-15։00 Նոր Գեղի, Բանավան համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զինմաս, Ճգնաժամային պետական կառավարման ակադեմիա, Վիվա Արմենիա ընկերություն, Մայակովսկի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11։00-16։30 Պռոշյան համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խանջյան, Անդրանիկի, Երևանյան, Չարենցի փողոցներ,

    11։00-17։00 Ձորաղբյուր գյուղ մասնակի, ասֆալտ գործարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11։00-11։45 Լեռնակերտ բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12։00-12։45 Վաղաշեն բնակավայրի 3-րդ և 6-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13։15-14։00 Վաղաշեն բնակավայրի 2-րդ և 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14։15-15։00 Վաղաշեն բնակավայրի 1-ին, 4-րդ և 6-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15։15-16։00 Վաղաշեն բնակավայրի 4-րդ և 2-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16։15-17։00 Վաղաշեն բնակավայրի 30-րդ, 35-րդ և 36-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11։00-14։00 Ծովազարդ գյուղն ամբողջությամբ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, «Պալունի Հայրապետյան» ՍՊԸ գազալցակայան, «Ռազմիկ Սահակյան» ԱՁ, «Աքվատիկ» ՍՊԸ, Ծովազարդի գյուղապետարան, Հայփոստի բաժանմունք, «Օնիկ Գասպարյան» ԱՁ, Ծովազարդի ջրմուղ պոմպակայան, «Թարզու Լևոն» ՍՊԸ և Ծովազարդի դպրոց,

    11։30-15։40 Ծովակ գյուղի 1-ին, 5-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11։30-13։00 Փոքր Մասրիկ գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13։30-15։00 Փոքր Մասրիկ գյուղի 1-ին, 2-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11։00-15։30 Ներքին Ճամբարակ թաղամաս, Ճամբարակ քաղաք, Վերին Ճամբարակ թաղամասի գերեզմանամերձ հատվածներ, «Պարգև» ՍՊԸ և 5-րդ մանկապարտեզ,

    11։00-13։00 Հայավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղերի բոլոր բնակիչ-բաժանորդներ, «ԱԼԻՔ» ՍՊԸ գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, «Աքվատիկ» ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից «Պալունի Հայրապետյան» գազալցակայան և «Օնիկ Գասպայան» ԱՁ,

    Սյունիքի մարզ՝

    10։30-13։00 Շուռնուխ գյուղ մասնակի,

    13։30-16։00 Շուռնուխ գյուղ՝ մասնակի,

    11։00-16։00 Սպանդարյան, Սառնակունք գյուղեր,

    11։00-11։45 Հացավան գյուղի դպրոց,

    12։00-16։00 Հացավան գյուղ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: