Blog

  • Սահմանվել է սեպտեմբերի 1-ին եւ հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերն ու դրանց պատասխանները։

    ՀԱՐՑ 1։ Ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ի՞նչ աջակցություն կարող եմ ստանալ պետության կողմից։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ ՀՀ-ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստներն են՝

    • մայրության նպաստ,

    • երեխայի ծննդյան միանվագ նպաստ,

    • մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

    • ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստ,

    • նաև աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

    ՀԱՐՑ 2։ Եթե չեմ աշխատում, արդյոք կարող եմ ստանալ մայրության նպաստ։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:

    Չաշխատող անձանց դեպքում մայրության նպաստի չափը 172,698 դրամ է, իսկ աշխատող անձանց դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ միջին ամսական աշխատավարձի հիման վրա։

    Նպաստը ստանալու համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ հղիության 210-րդ օրը լրանալուց հետո կարող եք դիմել բժշկական հաստատություն՝ անաշխատունակության թերթիկը բացելու համար և միաժամանակ նշել նախընտրած բանկը, որին կփոխանցվի նպաստը։

    ՀԱՐՑ 3։ Երեխաս ծնվելու է սեպտեմբերին, որքա՞ն կկազմի ծննդյան միանվագ նպաստի չափը։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ 2026 թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

    Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

    ՀԱՐՑ 4։ Եթե բնակվում եմ գյուղական բնակավայրում և գտնվում եմ խնամքի արձակուրդում, որքա՞ն կկազմի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ Մինչև երկու տարեկան երեխային խնամելու կապակցությամբ ամսական տրվում է՝

    • խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,

    • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ,

    • խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (37,500+31,600)։

    Այս դեպքում կարող եք ստանալ ամսական 69,100 դրամ՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, եթե հաշվառված եք գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ և դիմելու օրվա դրությամբ երեխան ևս հաշվառված է գյուղական բնակավայրում։ Խնամքի նպաստի համար կարող եք դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո․ դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

    ՀԱՐՑ 5։ Իմ ընտանիքում երրորդ երեխան է ծնվելու, որքա՞ն ժամանակ կարող եմ ստանալ 50,000 դրամ նպաստը։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստը տրամադրվում է ամսական պարբերականությամբ՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։

    Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

    ՀԱՐՑ 6։ Եթե ունեմ գործող հիփոթեքային վարկ, ապա երեխա ծնվելու դեպքում արդյոք կարող եմ ստանալ աջակցություն պետության կողմից։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, Դուք կարող եք օգտվել Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից և ստանալ միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

    Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

    Աջակցության չափը՝

    • ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կազմում է մինչև 500 հազար դրամ,

    • երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

    Պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

  • ԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ



    Միջազգային


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Real America’s Voice ռադիոկայանին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Նրանք խոսում են զինամթերքի մասին, մենք զինամթերքի հետ կապված խնդիր չունենք, մենք դրանք բավարար քանակով ունենք։ Բայց պատճառը, թե ինչու դրանք կարող էին ավելի քիչ լինել, այն է, որ Բայդենը Ուկրաինային է փոխանցել ընդհանուր առմամբ 300 միլիարդ դոլարի զինամթերք», – ասել է նա:

    Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ Իրանի հետ հակամարտության պատճառով ԱՄՆ-ում սպառազինության պաշարները հասել են ռեկորդային նվազագույն մակարդակի։ Խոսքը վերաբերում է Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռներին, THAAD համալիրների համար նախատեսված ընդհատիչ հրթիռներին, ինչպես նաև ATACMS և PrSM հեռահար հրթիռներին։

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբ


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Լուսինե Հ․-ն և հայտնել, որ իր եղբայրը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Արթուր Հ․-ն, մոտ մեկ տարի առաջ իր ծանոթ՝ Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ա․-ից, տարբեր չափերի տոկոսներով գումարներ է վերցրել, սակայն դրանք ամբողջովին մարել է, որից հետո Արման Ա․-ն տարբեր պատճառաբանություններով և սպառնալիքներով իր եղբորից վերցրել է տարբեր չափերի գումարներ՝ նաև պատճառաբանելով, որ պատժում է իրեն ստելու համար։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լուսինե Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 31-ին Արման Ա․-ն իր եղբոր՝ Արթուր Հ․-ի հետ գնացել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, որտեղ Արման Ա․-ն և Երևանի բնակիչ 32-ամյա Արմեն Ա․-ն ծեծել են եղբորը և վերջինից պահանջել 17 մլն դրամ, որի դիմաց՝ որպես նշված գումարը ստանալու երաշխիք, պահանջել են նրա «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը նա 27 մլն դրամով գնել էր Արման Ա․-ից։ Սակայն մերժում ստանալուց հետո վերջինիս հրահանգով մի խումբ անձինք իր ավտոմեքենան Հալաբյան փողոցում գտնվող «SAS» սուպերմարկետի ավտոկայանատեղիից քարշակով տարել են անհայտ ուղղությամբ։

    Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Պռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

    Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ օտարերկրացի մոտոցիկլավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարեգին Հակոբյանը և Նարեկ Ավետիսյանը։

    Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

    Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Յուրա Պապյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մոտոցիկլավարի և ուղևորի ինքնությունը։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հակասական են». Գալուզին

    ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով հանրաքվեի վերաբերյալ, հակասական են և ոչ հստակ։

    Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանի Սահմանադրության 205-րդ հոդվածը ենթադրում է, որ միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ նման հանրաքվեն պետք է նախաձեռնի հենց Հայաստանի կառավարությունը։

    Միևնույն ժամանակ, շարունակել է նա, 2025 թվականին «Եվրոպական միությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին» օրենքի քննարկումների ժամանակ հայկական կողմը պնդում էր, որ, չնայած Սահմանադրության դրույթներին, դրա ընդունումը հանրաքվեի անցկացում չի պահանջում, քանի որ այդ փաստաթուղթը պարզապես որևէ իրավական նշանակություն չունեցող քաղաքական հռչակագիր է։ «Այժմ, սակայն, լսում ենք, որ Հայաստանում հունիսյան ընտրությունների արդյունքները, ենթադրաբար, ինքնին արդեն իսկ վկայում են եվրոպամետ ուղեգծի, ինչպես նաև երկրում եվրոպական նորմերի և կանոնների հետագա ներդրման համազգային աջակցության մասին, և հետևաբար՝ կրկին հանրաքվեի անհրաժեշտություն չկա»,- ТАСС-ին տված հարցազրույցում նշել է փոխնախարարը։

    Գալուզինի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարել են այս հարցի վերաբերյալ Հայաստանի ժողովրդի իրական կարծիքը պարզելու անհրաժեշտության մասին։

     

  • Հոկտեմբերին Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ են. Արթիկում և Ախուրյանում ՔՊ թեկնածուների մասով որոշում դեռ չկա

    «Հոկտեմբերին հանրապետության մի շարք համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։

    Հոկտեմբերի 25-ին դրանք կանցկացվեն Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան խոշորացված համայնքներում։ Այս տարի ընտրություններ նախատեսված են նաև մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում, սակայն ընտրությունների օրը դեռ նշանակված չէ»։

    Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

    Նա հավելել է, որ Արթիկ և Ախուրյան համայնքներում առաջադրվելիք թեկնածուների մասով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

    «Այս պահին դեռ անուններ չենք բարձրաձայնում, երբ որոշումը կայացվի, նոր կբարձրաձայնենք։ Կա ընթացակարգ․ վարչությունը պետք է հաստատի մարզպետի ու նախարարի առաջարկը, բայց, բնականաբար, «սյուրպրիզներ» չեն լինելու»,- նշել Շիրակի մարզպետը՝ վստահեցնելով, որ որոշումները լինելու են տրամաբանության շրջանակում։

    Անդրադառնալով Գյումրի և Ախուրյան համայնքների միավորմանը, ինչը կարող է հանգեցնել նոր ընտրությունների անցկացման, մարզպետը նշել է, որ այդ քննարկումներին այս պահին անդրադառնալու իմաստ չի տեսնում։

    «Չեմ ուզում անդրադառնալ այն խոսակցություններին, որոնք Գյումրիում շրջանառվում են, որովհետև Գյումրիում ամեն օր մի նոր խոսակցություն է շրջանառվում։

    Բայց այն, որ Գյումրիում կա խնդիր, ու որ այդ խնդիրը լուծվելու է, դա էլ է միանշանակ։ Այս վիճակով պահել ու շարունակել ղեկավարել Գյումրին չի կարելի, քանի որ դրա շահառուն գյումրեցիներն են։ Միայն կարող եմ ասել՝ այն, ինչ տեղի է ունենալու, տեղի է ունենալու ՀՀ օրենքների սահմաններում ու օրենքով տրված մեր հնարավորությունների սահմանում»,- ավելացրել է Շիրակի մարզպետը։

  • Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան

    «Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ վերաբերյալ, կմնա՞ նույնը, թե՞ հնարավոր է Հայաստանը փոխի մոտեցումը և ապասառեցնի ՀԱՊԿ-ում անդամակցությունը՝ վերսկսելով աշխատանքները, որպեսզի Հայաստանին չզրկեն ձայնի իրավունքից»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին։ «Ո՛չ, Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և հետդարձի ճանապարհ չենք տեսնում»,- պատասխանեց Խանդանյանը և շարունակեց․ «Մենք կհետևենք զարգացումներին և կընդունենք ի գիտություն ՀԱՊԿ մեր գործընկերների կողմից կայացված որոշումը։ Ես չեմ կարծում, որ որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Այն խնդիրները, որոնց պատճառով սառեցվել է մեր անդամակցությունը, չեն լուծվել մինչ օրս, չենք տեսել նույնիսկ քաղաքական մակարդակի որևէ հայտարարություն, որը կդատապարտեր 2022-23թթ․ տեղի ունեցածը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ»։

  • Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ

    Օգոստոսի 9-ին Արարատի մարզում ժամը 20։40-ի սահմաններում Սիս գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Ալեքսանդր Ա.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի և 37-ամյա Հայկ Ա.-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ անչափահաս, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից երեխաները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

  • Թիվ 67 ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել

    «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնում է, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։

    «Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը և արձանագրվել է վերջինիս մահը։

    Ցավակցում ենք քաղաքացու ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում։

  • Հայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է 2026-2027 խաղաշրջանի Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի խաղային օրերը և ժամերը:

    Հայաստանի գավաթ, նախնական փուլ․

    Օգոստոսի 24

    «Հայք» – «Օլիմպիա»

    «Ավշար Արարատ» – «Կիլիկիա»

    Օգոստոսի 25

    «Սարդարապատ» – «Սյունիք»

    «Անդրանիկ» – «Էջմիածին»

    Օգոստոսի 26

    «Միկա» – «Բենտոնիտ»

    «Լեռնային Արցախ» – «ԷկոՎիլ»

    Հետևեք մեզ՝ այստեղ