Blog

  • «ՆԱՎԱՍԱՐԴ»․ օր 1

    «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհանոցային փառատոնի առաջին օրը նշանավորվել է հանդիսավոր արարողություններով և բարձրաստիճան հյուրերի ընդունելու…
  • ՀՀ վարչապետը շնորհավորել է Մինդաուգաս Սինկևիչիուսին Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մինդաուգաս Սինկևիչիուսին Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել պատասխանատու գործունեության ընթացքում։

    Իր հերթին Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսը ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում համատեղ ջանքերով երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ կհաղորդվի։

    Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի գործնական իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Երկուստեք կարևորվել է բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը:

    Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

  • Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ |

    Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ:

    Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ:

    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր:

    Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային  իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ:

  • Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)

    Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

    «Հայ հիդրոմետի կանխատեսումների համաձայն առաջիկա հինգ օրերին, օգոստոսի 10-15-ին, Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափացող խոնավ և սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում, օգոստոսի 10-11-ին, օգոստոսի 9-ի համեմատ, հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի չորսից վեց աստիճանով:

    Երեկոյան ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորտառատ և, ցավոք, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամուժ գնացում մինչև 20-25 մ վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը Հայաստանի ամենաշոգ գոտիներում, որոնք են Արարատյան դաշտը, Երևանը, Սյունիքի հովիտները, ցերեկային ժամերին առաջիկա հինգ օրերին չի գերազանցելու 33-ից 35 աստիճանը»,- ասել է Սուրենյանը:

  • «Քաղաքը ամենքինն է․ Աղվեսի վաշխառուական կայսրության բացահայտումը» – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Չարի վերջը․ ժամանակակից տարբերակը»

    Լինում է, չի լինում՝ մի վաշխառու Աղվես է լինում։

    Աղվեսը մի օր հայտարարում է.

    — Էս սարը իմն է,

    էս քաղաքն իմն է,

    էս օրենքն իմն է,

    էս պաշտոնյան իմն է,

    էս քրեական հեղինակությունն էլ՝ իմ ծանոթն է։

    Ու սկսում է մարդկանց վախեցնել։

    Մեկին ասում է՝ «գործ կսարքեմ», մյուսին՝ «պաշտոնյայի մոտ կուղարկեմ», երրորդին՝ «քեզ համար քրեական պատմություն կբացեմ»։ Ու այդ վախի տակ մարդկանցից միլիոններ է քամում։

    Մարդիկ լռում են։

    Ոչ թե որովհետև Աղվեսն իրավացի էր, այլ որովհետև վախենում էին նրա կացինից։

    Մեկ էլ՝ մի օր, ըհը՛, հայտնվում է մի լրագրող։

    Նայում է Աղվեսին ու ասում.

    — Քույրիկ, մի րոպե։

    Ո՞վ է քեզ տվել էս քաղաքը։

    Աղվեսը զարմանում է.

    — Ի՞նչ քաղաքը։

    — Էս քաղաքը, էս օրենքը, էս մարդկանց վախեցնելու իրավունքը։

    Քաղաքը ամենքիս է հավասար։

    Ու լրագրողը սկսում է բացել մարդկանց աչքերը։

    Մեկը հասկանում է, որ իրեն խաբել են։

    Մյուսը՝ որ իրեն շանտաժի են ենթարկել։

    Երրորդը՝ որ Աղվեսի «ամենակարող» կերպարը հիմնականում կառուցված է մարդկանց վախի վրա։

    Իհարկե, Աղվեսը չի հանձնվում։

    Լրագրողի գլխին սկսում են գործեր սարքել։

    Մի գործ։

    Երկու գործ։

    Երեք գործ։

    Բայց լրագրողը չի լռում։

    Չի փախչում։

    Չի ծնկում։

    Չի հետ կանգնում։

    Որովհետև հասկանում է մի պարզ բան

    Աղվեսի ամենամեծ զենքը կացինը չէր։

    Մարդկանց վախն էր։

    Իսկ երբ մարդիկ այլևս չեն վախենում, Աղվեսի կացինն էլ դառնում է սովորական երկաթի կտոր։

    Ու հիմա մնում է ամենակարևորը՝ փրկել քաջ լրագրողին, որպեսզի ճշմարտությունը մինչև վերջ հասնի իր տեղը, իսկ արդարությունը չդառնա հերթական փակված գործ։

    Ու երկնքից երեք խնձոր ընկավ։

    🍎 Մեկը՝ գործ սարքողին, որ հասկանա՝ ամեն գործ չէ, որ արդարություն է։

    🍎 Երկրորդը՝ վախեցնողին, որ հասկանա՝ մարդիկ հավերժ չեն վախենալու։

    🍎 Իսկ երրորդը՝ ծախված սրիկաներին, որ երկար ժամանակ ուրիշի կացինը բռնելուց հետո հանկարծ չմոռանան՝ իրենց ձեռքերն էլ են երևում։

    Ու հեքիաթն այստեղ չի ավարտվում։

    Որովհետև իրական «Չարի վերջը» գալիս է այն օրը, երբ մարդիկ այլևս չեն վախենում Աղվեսից։

  • Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան

    Ես այնքան էլ չեմ տեսնում, որ ժողովուրդն է պահանջում այս կամ այն ուղղությունը։ Ավելի շատ տեսնում եմ, որ դա ցանկանում են էլիտաները, հատկապես՝ փող և ազդեցություն ունեցող մարդիկ։

  • ՆԳՆ ոստիկանությունն ուժեղացված ծառայությունն է իրականացրել մի շարք վայրերում | Հասարակություն

    Օգոստոսի 10-ին ՆԳՆ  ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Լոռու, Կոտայքի և Արմավիրի մարզերում, Երևանի Էրեբունի վարչական շրջանում ու Մետրոպոլիտենի կայարաններում։

    Ոստիկանները շրջայցեր և ստուգողական միջոցառումներ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում և հանրային այլ վայրերում։

    Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մի խումբ անձինք տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ։

    Ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են մարտական, մեկնարկային և գազային ատրճանակներ, դանակներ, կռփազենք, թմրամիջոցի զանգվածով փաթեթներ։ Հայտնաբերվել են նաև առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու և ճանապարհային երթևեկության այլ կանոններ խախտած վարորդներ։

    Հանրային անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և իրավախախտումների բացահայտման նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը. Ավստրալիայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. ԽանդանյանԱսում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանըՇատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն ՔոչարյանինՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը. Ավստրալիայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. ԽանդանյանԱսում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանըՇատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն ՔոչարյանինՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան

  • Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են 3 ավտոմեքենա․ վիրավորներից մեկը անչափահաս է





    Երեկ՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արեն Հ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Արեն Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Մ․-ի վարած «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Մ․-ի 1,5 ամսական ուղևոր Լ․ Մ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Արեն Բ․-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Վարդան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գարիկ Հովհաննիսյանը և Գարեգին Մովսիսյանը։

    Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

    Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և քննիչ Բաբիկյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։




    դիտվել է 160 անգամ

  • Սահմանվել է սեպտեմբերի 1-ին եւ հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերն ու դրանց պատասխանները։

    ՀԱՐՑ 1։ Ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ի՞նչ աջակցություն կարող եմ ստանալ պետության կողմից։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ ՀՀ-ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստներն են՝

    • մայրության նպաստ,

    • երեխայի ծննդյան միանվագ նպաստ,

    • մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

    • ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստ,

    • նաև աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

    ՀԱՐՑ 2։ Եթե չեմ աշխատում, արդյոք կարող եմ ստանալ մայրության նպաստ։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:

    Չաշխատող անձանց դեպքում մայրության նպաստի չափը 172,698 դրամ է, իսկ աշխատող անձանց դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ միջին ամսական աշխատավարձի հիման վրա։

    Նպաստը ստանալու համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ հղիության 210-րդ օրը լրանալուց հետո կարող եք դիմել բժշկական հաստատություն՝ անաշխատունակության թերթիկը բացելու համար և միաժամանակ նշել նախընտրած բանկը, որին կփոխանցվի նպաստը։

    ՀԱՐՑ 3։ Երեխաս ծնվելու է սեպտեմբերին, որքա՞ն կկազմի ծննդյան միանվագ նպաստի չափը։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ 2026 թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

    Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

    ՀԱՐՑ 4։ Եթե բնակվում եմ գյուղական բնակավայրում և գտնվում եմ խնամքի արձակուրդում, որքա՞ն կկազմի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ Մինչև երկու տարեկան երեխային խնամելու կապակցությամբ ամսական տրվում է՝

    • խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,

    • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ,

    • խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (37,500+31,600)։

    Այս դեպքում կարող եք ստանալ ամսական 69,100 դրամ՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, եթե հաշվառված եք գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ և դիմելու օրվա դրությամբ երեխան ևս հաշվառված է գյուղական բնակավայրում։ Խնամքի նպաստի համար կարող եք դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո․ դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

    ՀԱՐՑ 5։ Իմ ընտանիքում երրորդ երեխան է ծնվելու, որքա՞ն ժամանակ կարող եմ ստանալ 50,000 դրամ նպաստը։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստը տրամադրվում է ամսական պարբերականությամբ՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։

    Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

    ՀԱՐՑ 6։ Եթե ունեմ գործող հիփոթեքային վարկ, ապա երեխա ծնվելու դեպքում արդյոք կարող եմ ստանալ աջակցություն պետության կողմից։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, Դուք կարող եք օգտվել Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից և ստանալ միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

    Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

    Աջակցության չափը՝

    • ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կազմում է մինչև 500 հազար դրամ,

    • երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

    Պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։