Blog

  • Մարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան

    Մարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան

  • Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերն ու դրանց պատասխանները։

    ՀԱՐՑ 1։ Ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ի՞նչ աջակցություն կարող եմ ստանալ պետության կողմից։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ ՀՀ-ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստներն են՝

    • մայրության նպաստ,

    • երեխայի ծննդյան միանվագ նպաստ,

    • մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

    • ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստ,

    • նաև աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

    ՀԱՐՑ 2։ Եթե չեմ աշխատում, արդյոք կարող եմ ստանալ մայրության նպաստ։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:

    Չաշխատող անձանց դեպքում մայրության նպաստի չափը 172,698 դրամ է, իսկ աշխատող անձանց դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ միջին ամսական աշխատավարձի հիման վրա։

    Նպաստը ստանալու համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ հղիության 210-րդ օրը լրանալուց հետո կարող եք դիմել բժշկական հաստատություն՝ անաշխատունակության թերթիկը բացելու համար և միաժամանակ նշել նախընտրած բանկը, որին կփոխանցվի նպաստը։

    ՀԱՐՑ 3։ Երեխաս ծնվելու է սեպտեմբերին, որքա՞ն կկազմի ծննդյան միանվագ նպաստի չափը։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ 2026 թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

    Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

    ՀԱՐՑ 4։ Եթե բնակվում եմ գյուղական բնակավայրում և գտնվում եմ խնամքի արձակուրդում, որքա՞ն կկազմի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ Մինչև երկու տարեկան երեխային խնամելու կապակցությամբ ամսական տրվում է՝

    • խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,

    • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ,

    • խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (37,500+31,600)։

    Այս դեպքում կարող եք ստանալ ամսական 69,100 դրամ՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, եթե հաշվառված եք գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ և դիմելու օրվա դրությամբ երեխան ևս հաշվառված է գյուղական բնակավայրում։ Խնամքի նպաստի համար կարող եք դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո․ դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

    ՀԱՐՑ 5։ Իմ ընտանիքում երրորդ երեխան է ծնվելու, որքա՞ն ժամանակ կարող եմ ստանալ 50,000 դրամ նպաստը։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստը տրամադրվում է ամսական պարբերականությամբ՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։

    Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

    ՀԱՐՑ 6։ Եթե ունեմ գործող հիփոթեքային վարկ, ապա երեխա ծնվելու դեպքում արդյոք կարող եմ ստանալ աջակցություն պետության կողմից։

    ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, Դուք կարող եք օգտվել Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից և ստանալ միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

    Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

    Աջակցության չափը՝

    • ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կազմում է մինչև 500 հազար դրամ,

    • երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

    Պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

  • ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 12.08.2026 #ուղիղ

    ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 12.08.2026 #ուղիղ

  • Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով

    «Այսօր կարծում եմ անհրաժեշտ է արձանագրել, որ մեր երկրում այդ հայեցակարգի ուղղությամբ բավարար չափով տեսանելի ու շոշափելի աշխատանք չի իրականացվել»,-խորհրդարանում պաշտպանության և անվտնագության հարցերով մշտական հանջնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը՝ անդրադառնալով 2 տարի առաջ «Համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգին», որը հանրային ընկալման մեջ ավելի հայտնի է «Ազգ-բանակ» գաղափարով։

    նա նշեց, որ շատ առաջատար երկրներ նախկինում ունեցել են այնպիսի աշխարհաքաղաքական խնդիրներ որոնք ներկայում Հայաստանն ունի և այդ հայեցակրգը ներդնելով լուծել են դրանք։

    Վարդանովը հիշեցրեց, որ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ իր խոսքում նշեց, որ այդ հայեցակարգը ընդունվել է, նախարարի հրամանները կան գործողությունների համար։

    «Բայց պաշտպանության ոլորտում փաստաթուղթը ինքնանպատակ չէ, այն ունի նպատակ միայն այն դեպքում, երբ վերածվում է գործողության, ինստիտուցիոնալ փոփոխության և պաշտպանունակության բարձրացման։

     Հայտարարելով, որ արդեն տեսել ենք, թե ինչպիսի հետևանքներ են լինում, երբ այդ որոշումները մնում են թղթի վրա՝ Վարդանովն ասաց. «Հայաստանը վերջին տարիներին ծանր կորուստներ է կրել և այդ փորձը մեզ պարտադրում է այլևս չսահմանափակվել օրենքների, որոշումների և հրամանների ձևական ընդունմամբ, մեզ անհրաժեշտ են տեսանելի չափելի և գործնական արդյունքներ»։

     Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Հայաստանը Խորհրդարանական երկիր է և պետք է իրականացնի ոլորտի վերահսկում և կարգավորում։

    «Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել»,- ասաց Վարդանովը՝ առանձնացնելով ՀՀ -ի ռազմավարական խորության գործոնը և աշխարհաքաղաքական վիճակը:

  • 120 երկիր, իսկ Հայաստանը՝ լավագույն հնգյակում – ԱՄԲԻՈՆ NEWS

    Այս տարի արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում մեր աշակերտները երկու բրոնզե մեդալ են շահել, իսկ թիմային պայքարում 120 երկրի մեջ զբաղեցրել են 5-րդ տեղը՝ առաջ թողնելով միայն Նոր Զելանդիային, Հոնկոնգին, Պուերտո Ռիկոյին և Իսպանիային։

    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

  • Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորման, սահմանների հնարավոր բացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման անվան տակ ձևավորվող քաղաքական օրակարգում հաճախ առևտրային կապերի առկայությունը ներկայացվում է որպես հարաբերությունների առաջընթացի ապացույց։ Տրամաբանությունը թվում է պարզ. եթե նախկինում երկու երկրների միջև գրեթե բացակայում էր օրինական առևտուրը, իսկ այժմ արդեն կան ապրանքների ներմուծման փաստեր, ապա, կարծես, հակամարտային հարաբերությունները աստիճանաբար փոխակերպվում են տնտեսական համագործակցության։

    Այս մեկնաբանությունը (հասկանալի է՝ պաշտոնական), սակայն, բաց է թողնում մի էական տարբերություն. առևտրի պարզ առկայությունը դեռևս չի նշանակում հավասարակշռված տնտեսական փոխկապակցվածություն։ Իսկ 2026 թվականի առևտրային տվյալները ցույց են տալիս ոչ թե փոխադարձ ինտեգրման ձևավորված համակարգ, այլ խիստ անհամաչափ հարաբերություն։ Առևտրային հոսքի հիմնական ուղղությունը Ադրբեջանից դեպի Հայաստան է. հակառակ ուղղությամբ հայկական ապրանքների արտահանումը կա՛մ բացակայում է, կա՛մ ունի այնքան փոքր ծավալ, որ դժվար է այն դիտարկել որպես երկկողմ առևտրային կապի իրական հիմք։

    Երբ մի կողմը մյուսին ապրանք է վաճառում առանց հակառակ ուղղությամբ համարժեք վաճառքի, դա փոխադարձ առևտրային փոխկախվածություն չէ, այլ միակողմանի մատակարարման հարաբերություն։ Տարբերությունը սկզբունքային է։ Տնտեսական փոխկախվածությունը ենթադրում է կառուցվածք, որտեղ երկու կողմերն էլ միմյանց համար ունեն նշանակալի շուկաներ, մատակարարումներ, ներդրումներ կամ արժեքային շղթաներ, ինչը ստեղծում է որոշակի հավասարակշռություն։ Երբ հարաբերության մեջ գերակշռում է միայն մեկ ուղղությամբ հոսքը, կախվածության ռիսկն աստիճանաբար կենտրոնանում է ներմուծող կողմի վրա։ Հենց սա է Հայաստան–Ադրբեջան առևտրային պատկերի հիմնական խնդիրը. առկա տվյալներն ավելի շատ վկայում են ասիմետրիկ կառուցվածքի, քան փոխադարձ համագործակցության ձևավորման մասին։

    Այս ասիմետրիայի ամենազգայուն օղակը էներգակիրներն են։ Ադրբեջանից Հայաստան մատակարարվող ապրանքների կառուցվածքում կարևոր տեղ են զբաղեցնում հենց էներգետիկ նշանակություն ունեցող ապրանքները։ 2025 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է շուրջ 20 միլիոն դոլարի (մոտ 7 միլիարդ դրամի) ապրանք, այդ թվում՝ ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք և շինարարության մեջ օգտագործվող ջերմամեկուսիչ ծակոտկեն սալեր։ Սա զուտ առևտրային վիճակագրության ցուցանիշ չէ. ապրանքային կառուցվածքն ինքնին խնդիրը տեղափոխում է տնտեսական անվտանգության հարթություն։ Բենզինն ու դիզելային վառելիքը սովորական սպառողական ապրանքներ չեն. դրանք լայնորեն կիրառվում են տրանսպորտում, գյուղատնտեսությունում, շինարարությունում և լոգիստիկայում, ուստի դրանց մատակարարման կայունությունը կարող է ունենալ համակարգային նշանակություն։

    Եթե էներգետիկ շուկայի որևէ հատվածում մեկ արտաքին մատակարարի դերը շարունակաբար մեծանում է, ապա նույնիսկ քաղաքական հարաբերությունների բարենպաստ պայմաններում ձևավորվում է խոցելիության որոշակի մակարդակ։ Իսկ եթե այդ մատակարարը միաժամանակ նաև քաղաքական ու անվտանգային հակասությունների երկար պատմություն ունեցող հարևան պետություն է, հարցն արդեն դուրս է գալիս զուտ առևտրային արդյունավետության սահմաններից։

    Այստեղ, սակայն, կարևոր է մեկ հստակեցում. Ադրբեջանի կողմից նավթամթերքի մատակարարման փաստն ինքնին դեռ չի նշանակում, որ Հայաստանն արդեն հայտնվել է Ադրբեջանից տնտեսական կախվածության մեջ։ Նման եզրակացությունն այս փուլում կլիներ չափազանց կտրուկ։ Կախվածությունը պետք է գնահատել ոչ միայն ներկրման փաստով, այլև մատակարարի շուկայական մասնաբաժնով, այլընտրանքային աղբյուրների առկայությամբ, փոխարինման արժեքով, պահեստավորման հնարավորություններով և այն ժամանակահատվածով, որի ընթացքում հնարավոր կլինի փոխարինել տվյալ մատակարարին։ Այլ կերպ ասած՝ 20 միլիոն դոլարի շրջանառությունն ինքնին չի ապացուցում ազգային տնտեսության լայնածավալ կախվածությունը, բայց կարող է ցույց տալ այնպիսի հարաբերության ձևավորման վաղ փուլը, որը, չկառավարվելու դեպքում, ապագայում կարող է վերածվել կախվածության։

    Հենց այս պատճառով խնդիրը պետք է դիտարկել ոչ թե «Ադրբեջանից ապրանք ներմուծել՝ այո՞, թե՞ ոչ» պարզունակ երկընտրանքի, այլ տնտեսական անվտանգության և մատակարարման դիվերսիֆիկացման տրամաբանության շրջանակում. որքանո՞վ է հեշտությամբ և մրցունակ պայմաններով փոխարինելի տվյալ ապրանքն այլ երկրներից ներկրմամբ։ Որքան ցածր է այդ փոխարինելիությունը, այնքան բարձր է կառուցվածքային կախվածության ձևավորման հավանականությունը։ Այս զգուշավորության անհրաժեշտությունը ցույց է տալիս մեկ այլ իրողություն։ 2026 թվականի մարտին ադրբեջանական վիճակագրության մեջ արձանագրվել է 960 դոլարի «ներմուծում Հայաստանից»։ Առաջին հայացքից այս թիվը կարող էր ընկալվել որպես Հայաստանից Ադրբեջան արտահանման պատմական մեկնարկ։ Սակայն Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հետագայում պարզաբանել է, որ խոսքը Նիդեռլանդներից Հայաստան ներմուծված և այնուհետև Ադրբեջան վերաուղարկված վարդերի մասին է։ Մաքսային վիճակագրության մեթոդաբանության համաձայն, գործընկեր երկիր է համարվել այն երկիրը, որտեղից ապրանքն անմիջականորեն ուղարկվել է, ուստի այն գրանցվել է որպես Հայաստանից ներմուծված։ Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան զգույշ պետք է լինել «Հայաստանը սկսել է արտահանել Ադրբեջան» ձևակերպման նկատմամբ, քանի որ վիճակագրական գրանցումը և ապրանքի իրական տնտեսական ծագումը միշտ չէ, որ նույնն են։ Ստացվում է հակասական պատկեր. մինչ քաղաքական հռետորաբանության մեջ շեշտադրվում է տնտեսական հարաբերությունների առաջընթացը, առևտրային հոսքերի իրական կառուցվածքը ցույց է տալիս, որ Հայաստանից Ադրբեջան ուղղակի արտահանման ծավալ դեռ գոյություն չունի։

    Նույն տրամաբանությունը վերաբերում է նաև շինանյութերին։ Ջերմամեկուսիչ սալերի ներմուծումը կարող է լինել լիովին շուկայական տրամաբանությամբ հիմնավորված գործարք, սակայն եթե որևէ արտադրատեսակի մատակարարման մեջ մեկ երկրի բաժինը շարունակաբար մեծանում է, պետք է հետևել ոչ միայն ներկրման գնին, այլև հայկական արտադրության մրցունակությանը։ Եթե էժան ներկրումը երկարաժամկետ ճնշում է տեղական արտադրողին և հանգեցնում արտադրական կարողությունների կրճատմանը, ապա կարճաժամկետ սպառողական օգուտը կարող է վերածվել երկարաժամկետ արտաքին կախվածության. սա մատակարարման շղթայի և տեղական արտադրական կարողության դասական հակասությունն է։

    Կարևոր է նաև խուսափել չհիմնավորված կանխատեսումներից։ Այն, որ Ադրբեջանից վառելիքի ներմուծումն ապագայում կարող է աճել, դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը պարտադիր կերպով կվերածի այդ կապն ազդեցության գործիքի։ Բայց տնտեսական անվտանգության տրամաբանությունը հենց այստեղ է. վտանգը պետք է գնահատել ոչ միայն այն ժամանակ, երբ այն արդեն դրսևորվել է, այլ դեռ այն փուլում, երբ հնարավոր է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Այս իմաստով Հայաստանի համար առավել անվտանգ մոդելը «Ադրբեջանից որքան հնարավոր է շատ ապրանք ներմուծելը» չէ, այլ «Ադրբեջանի հետ առևտուրը զարգացնել այնքան, որքան այն մեծացնում է ընդհանուր տնտեսական դիմակայունությունը՝ չստեղծելով մեկ մատակարարից կրիտիկական կախվածություն»։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Եթե ՌԴ-ն որոշի գազը թանկացնել, TRIPP-ի շրջանակներում գազամուղ է անցնելու, կդիվերսիֆիկացնենք. Խանդանյան | Քաղաքականություն

    Հայաստանի տարածքով անցնելու է TRIPP–ի շրջանակներում գազամուղ, սա գուցե ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք ևս մեկ աղբյուր ունենալու և օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից: Այս մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը: 

    «TRIPP-ի իրագործումը իսկապես գործնական փուլում է, Միացյալ Նահանգներում ստեղծվել է համապատասխան ֆինանսական հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ծրագիրը: Այնտեղ արդեն ֆինանսական միջոցներ են կուտակվում, ընթացքի մեջ է նաև իրագործելիության ուսումնասիրությունը, մեծ հույս ունեմ, որ հնարավորինս արագ կանցնենք երկաթուղու բուն շինարարությանը, հետաքրքրություն կա նաև հնարավորինս արագ էլեկտրագծերի անցկացման տեսանկյունից»,- նշել է Խանդանյանը:

  • Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը. Ավստրալիայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. ԽանդանյանԱսում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանըՇատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն ՔոչարյանինՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ ՖիդանԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

    Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը. Ավստրալիայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. ԽանդանյանԱսում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանըՇատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն ՔոչարյանինՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ ՖիդանԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

  • «Հրապարակ»․ Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը





    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Արդեն երկու օր է՝ արեւմտամետ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացրել, թե ինչու «Ուժեղ Հայաստանն» ընտրեց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահությունը, եւ հեռուն գնացող հետեւություններ են անում, թե ռուսամետ ընդդիմությունը հատուկ է ընտրել այդ հանձնաժողովը, որ կասեցնի կամ խաթարի դեպի Եվրոպա Հայաստանի ինտեգրման ընթացքը։

    Զարմանալի է, որ այս շրջանակները ոչ մի բողոք-պահանջ չունեն այս իշխանություններից, թե ինչու գոնե երկրորդ կամ երրորդ փորձից չընտրեց նշված հանձնաժողովը, եթե դեպի Եվրոպա գնալու այդքան ջատագով էր եւ ընդդիմությունից նման վտանգ էր սպառնում։ Ավելորդ է հիշել, որ անցած հինգ տարիների ընթացքում, երբ այդ հանձնաժողովը ղեկավարում էր ՔՊ-ական Արման Եղոյանը, բառի բուն իմաստով՝ այն պարապուրդի էր մատնված եւ 5 տարում մատների վրա հաշված նիստեր է գումարել։ Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» ընտրությանը, մեզ ասացին, որ դա Նարեկ Կարապետյանի որոշումն է` մտադիր է այդ հարթակով Եվրոպային լսելի ու տեսանելի դարձնել Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների եւ հակադեմոկրատական քայլերի անվերջանալի շղթան՝ սկսած դատաիրավական ոլորտից, վերջացած մյուսներով։

     




    դիտվել է 183 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն

  • ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ»

    ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, իշխանական թիմում ոմանց պահվածքն անգամ անեկդոտի թեմա է դարձել: Պատգամավոր իշխանական կանայք ամեն ինչ անում են նոր նախագահի սիրուն արժանանալու համար, որ ԱԺ բյուջեի բարիքներից, հատկապես գործուղումներից օգտվելու հնարավորություն ունենան։

    Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ ամենաակտիվ շրջագայողները եղել են ԱԺ նախագահի «լյուբիմչիկները», օրինակ՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման շրջանում ինքնաթիռից ինքնաթիռ էին թռչում Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը։ Հիմա կազմը կփոխվի, չնայած ՔՊ մեր աղբյուրները նշում են, որ դեռ չգիտեն, թե ովքեր են արժանացել Ռուբինյանի սիրուն` հնարավոր է ինքնահավան Ռուբինյանն առհասարակ ֆավորիտներ չունենա: Նա ո՛չ ընկերներ ունի, ո՛չ մեծ շրջապատ, ո՛չ հարաբերություններ կառուցելու մեծ ցանկություն։ Թիմում, սակայն, նկատել են, որ Ալեն Սիմոնյանի «լյուբիմչիկների» նկատմամբ ակնհայտ ոչ դրական վերաբերմունք ունի, իսկ Արուսյակ Ջուլհակյանին անգամ հրապարակավ խայթում է, երբ տիկինը, խախտելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը, գերազանցում է ելույթների համար սահմանված ժամանակը։