Հայաստանի տարածքով անցնելու է TRIPP–ի շրջանակներում գազամուղ, սա գուցե ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք ևս մեկ աղբյուր ունենալու և օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից: Այս մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
«TRIPP-ի իրագործումը իսկապես գործնական փուլում է, Միացյալ Նահանգներում ստեղծվել է համապատասխան ֆինանսական հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ծրագիրը: Այնտեղ արդեն ֆինանսական միջոցներ են կուտակվում, ընթացքի մեջ է նաև իրագործելիության ուսումնասիրությունը, մեծ հույս ունեմ, որ հնարավորինս արագ կանցնենք երկաթուղու բուն շինարարությանը, հետաքրքրություն կա նաև հնարավորինս արագ էլեկտրագծերի անցկացման տեսանկյունից»,- նշել է Խանդանյանը:
Leave a Reply