Blog

  • Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար

    Երիտասարդության միջազգային օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարությունը կարևորել է երիտասարդների կրթության, զարգացման, ստեղծարարության և քաղաքացիական մասնակցության դերը՝ ընդգծելով, որ պետության ռազմավարական առաջնահերթություններից է յուրաքանչյուր երիտասարդի ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։

    «Սիրելի՛ երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։

    Այս տարվա խորագիրը՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ», մեզ հիշեցնում է, որ անկախ այն հանգամանքից՝ երիտասարդները որ համայնքում կամ բնակավայրում են ապրում, սովորում, աշխատում, ստեղծագործում կամ նոր են սկսում իրենց կյանքի ուղին, նրանց միավորում են նույն արժեքներն ու ձգտումները՝ կրթվել, զարգանալ, ստեղծել, մասնակցել և իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ու աշխարհի ապագայի կերտման գործում։

     

    Այսօր, առավել քան երբևէ, ակնհայտ է, որ պետության ամենամեծ հարստությունը մարդն է։ ՀՀ կառավարության զարգացման տեսլականում մարդկային կապիտալը դիտարկվում է որպես մեր երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը, իսկ կրթված, նախաձեռնող, ստեղծարար և պատասխանատու քաղաքացին՝ Հայաստանի զարգացման և մրցունակության հիմքը։ Այդ մարդկային կապիտալի ձևավորման առանցքում դուք եք՝ մեր երիտասարդները, որոնց գիտելիքը, արժեքները, մասնագիտական կարողությունները, ստեղծագործ միտքն ու ակտիվ քաղաքացիական մասնակցությունն են ձևավորում Հայաստանը։

     

    Վերջին տարիներին Հայաստանում իրականացվել են երիտասարդական ոլորտի կարևորագույն բարեփոխումներ։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունմամբ ձևավորվել է ոլորտի նոր իրավական հիմքը, որն ամրագրում է երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին, երիտասարդական աշխատանքի զարգացումը, միջոլորտային համագործակցությունը և երիտասարդների ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր երիտասարդ լինի ոչ միայն պետական քաղաքականության շահառու, այլև դրա համահեղինակն ու գործընկերը։

     

    Այս ճանապարհին կարևոր ձեռքբերումներից է 2018–2026 թվականների ընթացքում իրականացվող երիտասարդական միջավայրերի (կենտրոն ու տարածք) ստեղծման պետական միջոցառումը, որի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմիններն ու հասարակական կազմակերպությունները միավորել են իրենց ջանքերը՝ ձևավորելու երիտասարդների համար ժամանակակից, անվտանգ և զարգացման հնարավորություններով հարուստ միջավայրեր։ Արդեն իսկ կնքված համագործակցության հուշագրերի շնորհիվ ընդլայնվում է երիտասարդական ենթակառուցվածքների ցանցը, և 2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր։

     

    Այս կենտրոններն ու տարածքները պարզապես ֆիզիկական վայրեր չեն. դրանք դարձել են համայնքային կյանքի ակտիվ կենտրոններ, որոնցում երիտասարդները ձեռք են բերում նոր գիտելիք ու հմտություններ, ներգրավվում են ոչ ֆորմալ կրթության, կամավորության, առաջնորդության, ձեռնարկատիրության և քաղաքացիական մասնակցության ծրագրերում, նախաձեռնում ու իրականացնում են փոփոխություններ իրենց համայնքներում։

     

    Այսպիսով՝ այս տարվա խորագիրը՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ», Հայաստանում ստանում է իր գործնական արտահայտությունը․ տարբեր համայնքներում ստեղծվող հնարավորությունները միավորվում են մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու պայմաններ, որ յուրաքանչյուր երիտասարդ, անկախ բնակության վայրից, ունենա հավասար հնարավորություն զարգանալու, իրացնելու իր ներուժը և մասնակցելու երկրի զարգացմանը։

     

    Սիրելի՛ երիտասարդներ, ձեր սերունդն ապրում է փոփոխությունների ժամանակաշրջանում։ Դրանք պահանջում են գիտելիք, ճկունություն, պատասխանատվություն և համարձակություն։ Համոզված եմ, որ դուք ունեք այդ ներուժը և պատրաստ եք այն ծառայեցնել՝ ի բարօրություն մեր պետության ու հասարակության։

     

    Հավատացե՛ք ձեր ուժերին, մի՛ դադարեք սովորել, ստեղծագործել և նոր գաղափարներ կյանքի կոչել։ Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել ձեր կրթության, կարողությունների զարգացման և ինքնիրացման հնարավորությունների ընդլայնման գործում, որովհետև յուրաքանչյուր երիտասարդի հաջողություն նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է։

     

    Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը»,- ասված է նախարարի ուղերձում։

  • Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին

    Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, Ճապոնիան և 38 այլ երկիր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում երկրներին կոչ են արել նախօրոք ծանուցել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի համար բալիստիկ հրթիռների և կրող հրթիռների արձակումների վերաբերյալ։ Համատեղ հայտարարության տեքստը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում։

    Երկրները կոչ են անում վերոնշյալ հրթիռների արձակման մասին տեղեկացնել առնվազն 24 ժամ առաջ։ Նշվում է, որ միջուկային լիցք կրելու ունակ հրթիռների փորձարկումն՝ առանց բավարար նախնական ծանուցման, վտանգավոր է և խաթարում է այդ փորձարկումների մերձակայքում գտնվող երկրների խաղաղությունը։

    «Ծանուցման կանոնակարգված, թափանցիկ մեխանիզմները չեն սահմանափակում որևէ երկրի ռազմական զարգացումը կամ օպերատիվ կարիքները։ Փոխարենը դրանք նվազեցնում են սխալ հաշվարկների ռիսկը, ամրապնդում են վստահությունը և արտացոլում ընդհանուր հանձնառությունն անվտանգությանը», – ասվում է հայտարարության մեջ։

    Նաև նշվում է, որ երկրները ռիսկը նվազեցնելու համար պետք է նաև օդաչուների ու նավաստիների համար հստակ ծանուցումներ տրամադրեն միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում՝ տեղեկատվություն սպասվող բախման և վայրէջքի շրջանների մասին։

  • Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան

    Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ին:

    «Դա Ալիևի Սահմանադրությունն է, իսկ ՔՊ-ն ասում է, որ դա միշտ իրենց օրակարգն է եղել։ Դուք չեք կարող ինձ ցույց տալ օրինակ, երբ ՔՊ-ն խոսել է ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին Իլհամ Ալիևի պահանջից առաջ։ Փաշիզադեն ու Ալիևը ձեզ տվել են քաղաքական օրակարգ: ՔՊ-ի համար խնդիր չէ, որ Իլհամ Ալիևը պահանջում է նոր Սահմանադրություն, ու իրենք գնում են դա իրագործելու ճանապարհով, իրենց համար խնդիր է, որ ընդդիմությունը բարձրաձայնում է այդ մասին:

    Ես իսկապես ուզում եմ, որ դուք ձեզ երբեմն կողքից նայեք ու պատկերացնեք, թե ուր եք հասել, պատկերացնեք, թե ինչքան եք նմանվել բոլոր այն իրականությունից կտրված իշխանություններին, ում թվում էր, որ իրենք հավերժ իշխանության են, երբեք իշխանությունը չեն կորցնելու, միշտ իրենց տիրապատության տակ ունենալու են ուժայիններին: Իրենք իրենց թույլ էին տալիս ավելի պակաս բան, քան դուք, բայց արժանացան այն բախտին, որին արժանացան: Հասել ենք այնտեղ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը այստեղից ուզում է վարի հնազանդեցման քաղաքականություն»,- նշել է Վարդանյանը:

    Վարդանյանը հավելում է՝ իրենք Իլհամ Ալիևի PR ընկերությունը չեն, և  ձայն չեն ստացել, որ լսեն վերջինիս հայտարարություններն ու սպառնալիքները:

    «Այս դահլիճում մեզ ինչ ասես կարող են անվանել ճշմարտություն ասելու համար, բայց ճշմարտությունն ասելը ոչ թե ընդդիմության իրավունքն է, այլ պարտականությունը, որովհետև եթե մենք հիմա ձեզ ճշմարտությունը չասենք, դուք մի քանի տարի հետո գալու եք ու ասեք՝ մենք կարող է չէինք կարդում, զբաղված էինք սոցիալական խնդիրներով, բա դուք ի՞նչ էիք անում, ինչու՞ մեզ չէիք զգուշացնում այս ամենի մասին»,- ասել է նա:

  • Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳՔԳՎ-ում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի նախաքննությունը։ Ռ.Ք.-ն օտարազգի քաղաքացու հետ, խմբով և շահադիտական դրդումներով, 2026-ի հունվարի 17-ից ապրիլի 12-ը ձեռք են բերել «Մեթադոն» ու «Մարիխուանա», սահմանել գները և ձեռնարկել իրացումը։

    Օտարազգի երկու քաղաքացիները խմբով մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» և 2026-ի ապրիլի 29-ին Երևանի Արին Բերդ փողոցում ստացել այն, սակայն ձերբակալվել են։

    Հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՔՕ 393-րդ և 399-րդ հոդվածներով՝ տարբեր մասերով ու կետերով։ Երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, գործն ուղարկվել է հսկող դատախազին։ Գործում է անմեղության կանխավարկածը։

  • Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան

    Ասեմ ավելին՝ միակ թեզը, որն ուղիղ 9 օր շահարկում են ու փորձում, իբր թե դրա շուրջ դիսկուրս ձևավորել, Ղազարյան Էդգարի՝ կոնեքստից ուղիղ ձևով կտրած ու բացառապես մանիպուլացված խոսքն է, ըստ որի ողջ ՔՊ ֆրակցիան՝ Ռուբինյանով-բանով, կպել են էս թեման խուրդելուն:

  • Օգոստոսի 12–13-ին սպասվում են միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթներ | Հասարակություն

    Օգոստոսի 12–13-ին մեզ սպասվում են միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։

     

    Վեց մոլորակների շքերթ

    Լուսաբացից առաջ երկնքում միաժամանակ կհայտնվեն Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Դիտարկումները լավագույնն է սկսել արևածագից մի քանի ժամ առաջ։

    Արեգակի լրիվ խավարում

    Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։

     

    Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում:

    Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

    Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կլինի նաև տարվա ամենագեղեցիկ ասուպային հոսքերից մեկի՝ Պերսեիդների առավելագույն ակտիվության շրջանը։ Մութ և պարզ երկնքի պայմաններում հնարավոր կլինի մեկ ժամում տեսնել մի քանի տասնյակ «ընկնող աստղեր»։

     

    Նորալուսինը դիտարկումների համար հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծի, քանի որ Լուսնի պայծառ լույսը չի խանգարի երկնային այս տեսարանին։

  • ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձՎաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումըԱհազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆԱլիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվել էԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունըԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ ՄիրզոյանինՄեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ ԳաբրիելյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակց

    ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձՎաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումըԱհազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆԱլիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվել էԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունըԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ ՄիրզոյանինՄեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ ԳաբրիելյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը. Ավստրալիայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. ԽանդանյանՀալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էԱսում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանըՇատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն ՔոչարյանինԿոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվելԵրկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելքՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ ՖիդանՍելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներովԱրարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներՔասախ համայնքի ղեկավարը և ևս 6 անձ ձերբակալվել են՝ 28 հողամաս օտարելու մեղադրանքովԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՆոր նշանակումներ, փոխադրումներ և ազատումներ դատախազությունում՝ գլխավոր դատախազի հրամաններովՈստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունիցԱռաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ. Արուսյակ ՋուլհակյանԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումըFirebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ ՀայաստանումՇարունակվում է ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանըԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարները կանխել են հնարավոր ծանր հետևանքներըԱրգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերումՄեդվեդևը սպառնում է ՀայաստանինԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. ՌուբիոՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցըԽաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Նիկոլ ՓաշինյանՓարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթովՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»Այս օրը՝ մեկ տարի առաջ․ Լիլիթ Մակունցը լուսանկարներ է հրապարակել Սպիտակ տնիցԵվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿԲացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿՀայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում ենԱրթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելԱնա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերինԿասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառովՀանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամՀայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համարՌուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ ՓաշինյանինԽանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին ավտոբուսային երթուղիների մի շարք փոփոխություններ կլինենԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՇալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկՍպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունըՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՂրղզստանԵրևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Նիկոլ Փաշինյան Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըԴատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեինՄեր գործունեության հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց պետք է անենք որոշ վերանայումներ․ վարչապետԿառավարությունն առաջարկում է փոփոխություն անել 3 նախարարությունների անվանումներումԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծըՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. ԴատախազությունՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՊատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի ԲաղդասարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըԱրագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույքԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներըԱմփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԻնչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասինԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըՀայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՍլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվՎթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումըՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՉինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխշահավետ սկզբունքներով. Լի Ցյանը՝ ՓաշինյանինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանՈր ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Հովհաննիսյանը՝ Քոչարյանին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ վարչապետ ՓաշինյանինՏաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթովԱպօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակԲենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինԷկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել է

  • «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը ՀԱ Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին





    «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը․ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթն ու ազգային արժեքները։

    Սակայն վերջին շրջանում Հայաստանի գործող իշխանությունների նախաձեռնությամբ մեր պատմությունը առերեսվում է իր պատմության թերեւս ամենանվաստացուցիչ եւ անպատվաբեր փաստի հետ, ինչը հազարամյակների ընթացքում չի ունեցել իր նախադեպը։ ՀՀ սահմանադրության բացահայտ խախտմամբ ապօրինաբար հարուցվել է քրեական վարույթ եւ նախաձեռնվել է դատական գործընթաց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի եւ բարձրաստիճան մի շարք հոգեւորականների նկատմամբ։

    «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը խստորեն դատապարտում է իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները, վերահաստատում է իր աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի նկատմամբ։

    Կոչ ենք անում դատաիրավական համակարգին չենթարկվել օրվա իշխանությունների կողմից նախանեռնած եւ իրականացվող խարդավանքներին, ինչն ուղղակիորեն մաս է կազմում թշնամու հայակործան ծրագրին։
    Նաեւ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, պահպանել ազգային միասնությունը եւ անսակարգ համախմբվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հոգեւոր առաքելության շուրջ։

    «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահություն
    Նախագահ Վարդան Պետրոսյան»։




    դիտվել է 49 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն

  • Ալիեւ. «Նախիջեւանի հետ կապը մեր վաղեմի երազանքն էր»

    Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նախիջեւան կատարած այցի շրջանակում հարցազրույց է տվել Ադրբեջանի հեռուստատեսությանը։

    Ներկայացնում ենք մի քանի հատված այդ հարցազրույցից։

     

    Նախիջեւանի պաշտպանական ներուժի ամրապնդումը

     

    «Այս տարիների ընթացքում առաջնահերթ հարցերի թվում եղել է Նախիջեւանի պաշտպանական ներուժի ամրապնդումը։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։ Իմ կարգադրությամբ Նախիջեւանում ստեղծվել է Առանձին բանակ։ Նախիջեւանի առանձնահատկությունը, աշխարհագրությունը եւ Ադրբեջանի հիմնական մասի հետ աշխարհագրական կապի բացակայությունը պայմանավորել են այս երկրամասի անվտանգությանն առավել ուշադիր վերաբերվելու անհրաժեշտությունը։

     

    Ադրբեջանի զինված ուժերը տարածաշրջանում կշիռ ունեն։ Այդ թվում՝ Նախիջեւանի ռազմական ներուժն ամրապնդվում է»:

     

    «Կարող են տեղի ունենալ նոր տհաճ իրադարձություններ»

     

    Եթե այսօր մեր տարածաշրջանում կան երկրներ, որոնք էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ չունեն, ապա Ադրբեջանն առաջին տեղում է։ Այս կամ այն պատճառներով մեր տարածաշրջանն էներգետիկ ճգնաժամ է ապրում, որը կարող է խորանալ։ Սա մեր տարածաշրջանում ընթացող պատերազմներն են, աճող ռիսկերը, էներգակիրների փոխադրման հետ կապված տրանսպորտային շղթաների խզումը եւ այլ գործոններ։ Բացառված չէ, որ ապագայում կարող են տեղի ունենալ նոր տհաճ իրադարձություններ։ Ուստի Ադրբեջանի առանձնահատուկ դերն այստեղ անվիճելի է»։

     

    «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը մեր նախաձեռնությունն էր»

     

    «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական մասի կապակցումը Նախիջեւանի հետ մեր վաղեմի երազանքն էր։ Մենք վստահ մոտենում էինք այդ նպատակին։

     

    Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտի կապակցությամբ ստորագրվել է եռակողմ հայտարարություն։ Իրականում Հայաստանի համար դա կապիտուլյացիայի ակտ էր, քանի որ Հայաստանը հանձնվեց։ Եթե պատերազմի պայմաններում դու ինչ-որ մեկին պարտադրում ես, դա նշանակում է, որ այդ կողմը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Այս եզրույթի մեջ չպետք է որեւէ նվաստացուցիչ կամ վիրավորական իմաստ փնտրել։ Դա պարզապես իրականությունն է։

     

    Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ընթանում էին եռակողմ բանակցություններ։ Ես կտրականապես պնդում էի, որ հայտարարության մեջ պարտադիր պետք է իր արտացոլումը գտնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ կապող միջանցքը։ Հայկական կողմը չէր ցանկանում համաձայնություն տալ դրան։ Բայց նրանք այնքան էլ շատ այլընտրանքներ չունեին։ Եթե պատերազմը շարունակվեր, մենք, իհարկե, նույնպես կորուստներ կրեինք, բայց Հայաստանի կորուստներն ավելի մեծ կլինեին։

     

    Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից անցած հինգ տարիների ընթացքում Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ որեւէ գործնական քայլ չէր ձեռնարկվել։ Մենք բազմիցս այս հարցին հրավիրում էինք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի ուշադրությունը։

     

    Հայաստանն ամեն կերպ փորձում էր ձգձգել այս գործընթացը։ Ռուսական կողմն էլ կամ չէր կարողանում դա ապահովել, կամ կային ինչ-որ այլ պատճառներ։ Փաստն այն էր, որ մինչեւ նախորդ տարվա օգոստոս այդ հարցը մնում էր սառեցված վիճակում։

     

    Երբ ԱՄՆ-ում սկսեցին զբաղվել այս հարցով, գործընթացին մեկնարկ տրվեց։ Նրանք փորձում էին իրենց ներդրումն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ հայտարարում էին այդ ուղղությամբ իրենց պատրաստակամության մասին։ Բնականաբար, մենք ունեինք մի քանի կարեւոր պայման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը։

     

    Ի վերջո, 2025 թվականի օգոստոսի 8-ին, Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում, հարցն իր լուծումն ստացավ։ Հաջողությամբ մեկնարկեց TRIPP անվանումը կրող այս նախագծի իրականացումը։

     

    «Ուշ թե շուտ Հայաստանի ԱԷԿ-ը պետք է փակվի»

     

    «Զանգեզուրի միջանցքի ապահովումը կոնկրետ նախագծերով ավելի լայն նշանակություն ունի։ Երբ մենք առաջ էինք քաշում Զանգեզուրի միջանցքի գաղափարն ու նախաձեռնությունը, առաջին հերթին նկատի ունեինք տրանսպորտային բաղադրիչը։ Բայց այսօր մենք դիտարկում ենք այն ավելի լայն ձեւով։

     

    Մենք ունենք Ադրբեջանի հիմնական մասից Հայաստանի տարածքով Նախիջեւան էլեկտրահաղորդման գծերի անցկացման պատրաստի նախագիծ։ Օկուպացիայից ազատագրված Ջաբրայիլի շրջանում կառուցվել է շատ մեծ ենթակայան։ Դրա հիմնական գործառույթը էլեկտրաէներգիայի փոխանցումն է։ Նման ենթակայանները կոչվում են փոխարկիչ ենթակայաններ։ Այն կառուցվել է ոչ թե ներքին էներգամատակարարման, այլ մեծ ծավալի էներգիայի փոխանցման համար։ Այն պատրաստ է։ Այն կառուցվել է հատուկ Զանգեզուրի էներգետիկ միջանցքի համար։

     

    Հայաստանի տարածքում մեր մասնագետների կողմից իրականացված վերլուծության արդյունքում նույնիսկ որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրասյուները։ Հուսով եմ, որ հայկական կողմը չի ձգձգի այս հարցը։ Քանի որ դա առաջին հերթին կարող է անհրաժեշտ լինել հենց իրենց, քանի որ նրանց էներգիայի հիմնական աղբյուրն այսօր ատոմային էլեկտրակայանն է, որի կառավարումը, ի դեպ, իրենց ձեռքում չէ։ Այս կայանը հնացած է եւ վտանգի աղբյուր է հանդիսանում ողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել այս հարցի կապակցությամբ տարբեր միջազգային հարթակներում։ Այս կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ գործընթաց լինել՝ վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանն ամբողջությամբ էներգետիկ ճգնաժամի մեջ կհայտնվի։ Ուստի լրացուցիչ աղբյուրի առկայությունը կարող է միայն օգուտ բերել։

     

    Վերջին հինգ տարիների ընթացքում մենք Քելբաջարի լեռներում, 3500 մետր բարձրության վրա, ձյան մեջ սյուներ ենք տեղադրել։ Այսինքն՝ եթե մեզ հարկ լինի իրականացնել այս նախագիծը, դա առավելագույնը վեց ամիս կպահանջի։ Բայց Հայաստանն, իհարկե, պետք է դա անի ինքնուրույն։ Ուստի կարծում եմ, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հստակություն մտցնել այս հարցում։ Սա կլինի Զանգեզուրի միջանցքի, TRIPP-ի անբաժանելի մասը։ Քանի որ այս նախագիծը միայն երկաթուղի, ավտոմայրուղի չէ։ Այստեղով կարող են անցնել օպտիկամանրաթելային մալուխ, էլեկտրահաղորդման գծեր, իսկ ապագայում, անհրաժեշտության դեպքում, նաեւ նավթա- եւ գազատարներ։

     

    Որքան շուտ Հայաստանի տարածքում ստեղծվի էներգետիկ միջանցք, այնքան լավ կլինի TRIPP-ի եւ ողջ տարածաշրջանի համար»։ 

  • Կոտայքի մարզպետական «կարուսելը». ինչո՞ւ է անիմաստ նոր էքսպերիմենտներ անելը, երբ լուծումն աչքի առաջ է

    Վերջին շրջանում Կոտայքի մարզպետարանի շուրջ ստեղծված իրավիճակը դարձել է քաղաքական քննարկումների և մամուլի հրապարակումների ամենաթեժ թեմաներից մեկը։ Ահարոն Սահակյանի՝ պատգամավորական մանդատը վերցնելու և մարզպետի պաշտոնից հրաժարվելու որոշումից հետո մարզպետական աթոռի համար սկսվեց իսկական «անունների շքերթ»։

    Ազգային ժողովի միջանցքներում լրագրողները պարբերաբար փորձում են պատասխաններ կորզել հնարավոր հավակնորդներից ու նախկին պաշտոնյաներից։ Լիլիթ Ստեփանյանն անընդհատ հերքում է իր նշանակման մասին լուրերը,արդեն պատգամավոր դարձած Ահարոն Սահակյանն էլ, թեև ուղղակիորեն չի բարձրաձայնում, սակայն ակնհայտ է, որ վստահում է իր տեղակալին և ընդունում, որ մարզը կարող է լավ ղեկավարել հենց Վասակ Վարդանյանը։

    Չնայած սրան՝ մամուլում շարունակում են շրջանառվել տարբեր ծանոթ ու անծանոթ անուններ, քննարկվում են կուսակցական նիստեր, հնարավոր քվեարկություններ ու սցենարներ։ Սակայն, եթե հարցին նայենք պրագմատիկ, կառավարչական և պետական արդյունավետության տեսանկյունից, անունների այս «որոնողական աշխատանքները» դառնում են ավելորդ ու անարդյունավետ։

    Ինչո՞ւ է անիմաստ նոր թեկնածուների փնտրտուքը

    1. Մարզպետարանների ինստիտուտի ապագան. Հանրային քննարկումների օրակարգում է մարզպետարանների կառուցվածքային փոփոխությունների և հետագայում դրանց հնարավոր տրանսֆորմացիայի/վերացման հարցը։ Ստեղծված իրավիճակում համակարգից դուրս մարդ բերելը, ով ամիսներ է ծախսելու մարզի խնդիրներին ծանոթանալու վրա, պարզապես ռեսուրսի և ժամանակի կորուստ է։

    2. Կառավարման անընդհատություն. Մարզն այսօր ունի անխափան աշխատող համակարգի կարիք։ Փոխմարզպետ Վասակ Վարդանյանը, ով երկար տարիներ աշխատում է համակարգում, ոչ միայն տիրապետում է Կոտայքի մարզի ամենամեծ ու ամենափոքր խնդիրներին, այլև այս պահին փաստացի իրականացնում է մարզպետի պարտականությունները՝ ապահովելով մարզի կայուն կառավարումը։

    Վասակ Վարդանյան. կադրային տրամաբանական լուծումը

    Վասակ Վարդանյանի թեկնածությունը զուտ անհատական նախապատվություն չէ, այլ տրամաբանական ու օբյեկտիվ ընտրություն․

     Քաղաքական և գաղափարական ճանապարհ. Նա դեռևս 2018 թվականի հեղափոխության օրերից եղել է թիմի կողքին, անցել է այդ ճանապարհը, ինչը նշանակում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ ճանաչում է նրա անցած ուղին, նվիրվածությունը և կազմակերպչական կարողությունները։

     Պրոֆեսիոնալիզմ և կերպար. Լինելով կրթված, երիտասարդ, համեստ, նա տարիների փորձով ապացուցել է, որ տիրապետում է պետական ապարատի աշխատանքային նրբություններին։

     Մարզի լիարժեք տիրապետում. Նա «դրսից եկած» պաշտոնյա չէ, ով պետք է նորից ծանոթանա համայնքների ղեկավարներին կամ մարզային խնդիրներին։ Նա ներսից գիտի յուրաքանչյուր ծրագիր ու բացթողում։

    Կոտայքի մարզպետի նշանակումը երկարաշունչ քննարկումների կամ կուսակցական ներքին վեճերի թեմա չպետք է դառնա։ Օրենսդրական և քաղաքական տրամաբանությամբ՝ որոշում կայացնողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

    Վաղը նախատեսված է Կառավարության հերթական նիստը, և հնարավոր է, որ հենց վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջակետ դնի այս անվերջանալի քննարկումներին ու հայտարարի, թե ով է ստանձնելու Կոտայքի մարզի ղեկավարումը։ Ամենաօբյեկտիվ և պետական տրամաբանությանը համահունչ որոշումը կլինի այն, որ մարզպետի պաշտոնակատար Վասակ Վարդանյանը շարունակի ղեկավարել մարզը՝ արդեն որպես մարզպետ։

    Մարգարիտա Դավթյան

    «Մեգանյուզ»լրատվական