Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին

Written by

in

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, Ճապոնիան և 38 այլ երկիր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում երկրներին կոչ են արել նախօրոք ծանուցել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի համար բալիստիկ հրթիռների և կրող հրթիռների արձակումների վերաբերյալ։ Համատեղ հայտարարության տեքստը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում։

Երկրները կոչ են անում վերոնշյալ հրթիռների արձակման մասին տեղեկացնել առնվազն 24 ժամ առաջ։ Նշվում է, որ միջուկային լիցք կրելու ունակ հրթիռների փորձարկումն՝ առանց բավարար նախնական ծանուցման, վտանգավոր է և խաթարում է այդ փորձարկումների մերձակայքում գտնվող երկրների խաղաղությունը։

«Ծանուցման կանոնակարգված, թափանցիկ մեխանիզմները չեն սահմանափակում որևէ երկրի ռազմական զարգացումը կամ օպերատիվ կարիքները։ Փոխարենը դրանք նվազեցնում են սխալ հաշվարկների ռիսկը, ամրապնդում են վստահությունը և արտացոլում ընդհանուր հանձնառությունն անվտանգությանը», – ասվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ երկրները ռիսկը նվազեցնելու համար պետք է նաև օդաչուների ու նավաստիների համար հստակ ծանուցումներ տրամադրեն միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում՝ տեղեկատվություն սպասվող բախման և վայրէջքի շրջանների մասին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *