Blog

  • Թրամփը պատրաստ է ավարտել hակամարտությունը Իրանի հետ նաև առանց միջnւկային ծրագրի շուրջ համաձայնագրի. WSJ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հայտարարել Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնի հաղթանակի մասին այն դեպքում, եթե Թեհրանը համաձայնի ամբողջությամբ բացել նավերի անցումը Հորմուզի նեղուցով. ամերիկյան առաջնորդը պատրաստ է ավարտել հակամարտությունը Իրանի հետ նաև առանց միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի։ Այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի անհայտ պաշտոնյաների, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Նրա տվյալներով՝ ԱՄՆ նախագահը մասնավոր կարգով «բարձրաստիճան օգնականներին հայտնել է այն միտքը, որ ինքը ցանկանում է դուրս գալ հակամարտությունից առանց միջուկային գործարքի»։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա իր ենթականերին ասել է նաև, որ 2025 թվականին միջուկային օբյեկտների ոչնչացումից հետո Թեհրանը չի կարողանա վերսկսել իր աշխատանքները միջուկային ծրագրի վրա մինչև իր նախագահական ժամկետի ավարտը, իսկ եթե Իրանը նման փորձեր ձեռնարկի, ապա ամերիկյան հետախուզությունը կկարողանա դա ժամանակին բացահայտել։

    Այն դեպքում, եթե ԱՄՆ-ին հաջողվի հասնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը և վերահսկողության տակ պահել Իրանի միջուկային ծրագիրը, Թրամփը կարող է երկարաձգել հրադադարի ռեժիմը անորոշ ժամկետով և հանել իրանական նավահանգիստների շրջափակումը։

    Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Թրամփը հայտնել է, որ համաձայնել է չեղարկել Իրանի վրա պլանավորված հզոր հարվածը՝ Թեհրանի հետ գործարքի հասնելու համար։ Նրա խոսքով՝ Իրանը և Մերձավոր Արևելքի երկրները խնդրել են Վաշինգտոնին զերծ մնալ հարձակումից, քանի որ կողմերը համաձայնեցրել են ապագա համաձայնագրի ուրվագծերը։

    Օգոստոսի 5-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բագաին հայտարարել է, որ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Թեհրանի և Մուսկատի միջև ապագա պայմանագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում, այս հարցը կախված է ԱՄՆ-ի գործողություններից։

  • Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը շուտով կգործի նորակառույց վարչական համալիրում․ Արփինե Սարգսյանը ծանոթացել է շինաշխատանքներին

    ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում. նախարարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին

     

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 24-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր՝ ծանոթանալու հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։

     

    Նախարարը վարչական նոր շենքում ծանոթացել է հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմաններին և ծառայության արդյունավետ կազմակերպման համար ստեղծված հնարավորություններին՝ կարևորելով անձնակազմի համար պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովումը։

     

    Արփինե Սարգսյանին ներկայացվել է, որ շուտով կավարտվեն շինաշխատանքները, ինչի արդյունքում հրշեջ-փրկարարական ջոկատը կունենա ժամանակակից, անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած վարչական նոր շենք։

     

    ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ կարևորելով հետևողական և արդյունավետ աշխատանքների շարունակականությունը։ Մի շարք ուղղություններով տալով հանձնարարականներ՝ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել մնացած աշխատանքները և հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան ծառայությունը շարունակել պատշաճ պայմաններում։

  • Շարունակվում է ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանըԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարները կանխել են հնարավոր ծանր հետևանքներըԱրգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերումՄեդվեդևը սպառնում է ՀայաստանինԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. ՌուբիոՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցըԽաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Նիկոլ ՓաշինյանՓարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տա

    Շարունակվում է ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանըԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարները կանխել են հնարավոր ծանր հետևանքներըԱրգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերումՄեդվեդևը սպառնում է ՀայաստանինԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. ՌուբիոՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցըԽաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Նիկոլ ՓաշինյանՓարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթովՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»Այս օրը՝ մեկ տարի առաջ․ Լիլիթ Մակունցը լուսանկարներ է հրապարակել Սպիտակ տնիցԵվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿԲացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿՀայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում ենԱրթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելԱնա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերինԿասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառովՀանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամՀայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համարՌուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ ՓաշինյանինԽանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին ավտոբուսային երթուղիների մի շարք փոփոխություններ կլինենԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՇալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկՍպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունըՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՂրղզստանԵրևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Նիկոլ Փաշինյան Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըԴատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեինՄեր գործունեության հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց պետք է անենք որոշ վերանայումներ․ վարչապետԿառավարությունն առաջարկում է փոփոխություն անել 3 նախարարությունների անվանումներումԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծըՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. ԴատախազությունՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՊատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի ԲաղդասարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըԱրագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույքԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներըԱմփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԻնչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասինԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըՀայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՍլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվՎթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումըՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՉինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխշահավետ սկզբունքներով. Լի Ցյանը՝ ՓաշինյանինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանՈր ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Հովհաննիսյանը՝ Քոչարյանին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ վարչապետ ՓաշինյանինՏաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթովԱպօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակԲենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինԷկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով 4 անձ ձերբակալվել էԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԴիլիջան համայնքի ավագանու որոշմամբ` սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար. Դավիթ Սարգսյան «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երկրորդ եռամսյակի համառոտագիրըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանՍյունիքում վերականգնվել է 136 միլիոն 752 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին. Լիլիթ ՄակունցՊատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը️37 թիվն է, կոչ եմ անում բռնապետությունից դժգոհող ընդդիմությանը դուրս գալ փողոց, հեղափոխություն անել, պոպոխուծյուն անել. Տարոն ՉախոյանԹուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցելՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշադրություն դարձրեք սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին․ ՍԱՏՄԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջիԳերիները չեն վերադառնա, եթե չլինի խաղաղությունը, և դա հողի վրա ապացուցել ենք. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության քննադատության մասինԴուք պատիվ ունեցաք հիմք դնելու ընտրական տուրիզմին, և դրա մասին բազմաթիվ փաստեր կան. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներին

  • ԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

    ԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային նշանակվել է երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմը։

    Իրանի նախագահի աշխատակազմի հաղորդակցության և տեղեկատվության գծով տեղակալ Մեհդի Տաբատաբային հայտարարել է, որ Մոհամմադ Բաղեր Զոլղադրի՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարական տալուց և նոր պաշտոնի անցնելուց հետո, նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագրով Մոհսեն Ռեզայիին նշանակել է այս պաշտոնում։

    Ավելին, Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին Ռեզայիին նշանակել է իր ներկայացուցիչը Ազգային անվտանգության գերագույն խորհրդում։

    Մոխմադ Բաղեր Զոլղադրը, որը նախկինում զբաղեցրել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը, նշանակվել է քաղաքական հարցերով խորհրդական։

    Նշենք, որ 72-ամյա Մոհսեն Ռեզային Իրանում ականավոր ռազմական և քաղաքական գործիչ է։ Նախկինում նա եղել է ԻՀՊԿ հրամանատար և Գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական։

  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ

    Օգոստոսի 10-ին՝ ժամը 18։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին հարակից լողափում քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

    Ջրափրկարարներն ափից մոտ 1,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացուն և անվնաս դուրս բերել ափ։

  • Սևանում սապբորդինգի ժամանակ քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ․ փրկարարները օգնության են հասել

    Օգոստոսի 10-ին՝ ժամը 18։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին հարակից լողափում քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

    Ջրափրկարարներն ափից մոտ 1,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացուն և անվնաս դուրս բերել ափ

  • Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար օգոստոսի 10-ին

    Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար օգոստոսի 10-ինԽոյ. Օրվա զգացմունքային ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն մասնագիտական գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումներ այցելելիս դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:

    Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Ձեր ստեղծագործական ներուժը շատ բարձր է այսօր, դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

    Ցուլ. Այսօր ձեր արարքները հնարավոր չի լինի ենթարկել տրամաբանական բացատրության, այդ պատճառով էլ ձեր մրցակիցներն ու հակառակորդներն իրենց զգում են փակուղու առջև: Սա նրանից է, որ դուք առաջնորդվում եք սեփական ինտուիցիայով, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր բան:

    Այսօր կստանաք նոր տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով ձեզ շատ օգտակար կլինեն: Շահեկան կլինեն նաև այսօր կնքված գործարքները:

    Երկվորյակ. Լավ հեռանկարներ բացող օր է: Ձեր կենսական ներուժն ու այսօրվա տրամադրությունը միանգամայն համահունչ են: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Շրջապատի անվերջ հնչող հաճոյախոսություններում կեղծավորության երանգներ էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել, թե ով ով է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի ֆինանսական մուտքեր, սակայն պետք չէ շտապել ծախսել, քանի որ շուտով կգտնեք դրանց համար ավելի արժանի կիրառություն:

    Խեցգետին. Սովորականից ավելի զգույշ եղեք, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում, անիրականանալի պարտավորությունների հետ կապվելու վտանգ կա, որոնք ավելի շատ գլխացավանք կպատճառեն, քան ուրախություն: Ընդհանուր առմամբ, օրն ավելի հարմար է ընթացիկ գործերի վրա կենտրոնանալու համար: Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, հնարավոր են սադրանքներ ազգականների կողմից: Պաշտպանեք ձեր շահերը, բայց աշխատեք կոշտ մեթոդներ չկիրառել:

    Առյուծ. Օրը հաջող կլինի, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայրաստիճան զգուշավորություն են պահանջում, այդ պատճառով այսօր չարժե ռիսկի գնալ և վտանգի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի:

    Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ ստիպված եք լինելու հոգնեցուցիչ ու ձանձրալի գործերով զբաղվել, երբեմն էլ ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից առաջարկվող օգնությունից, առավել ևս, երբ դա արվում է սրտանց:

    Կույս. Այսօր հաջողությունները կախված կլինեն ակնթարթորեն որոշումներ կայացնելու ձեր ունակությունից: Եթե արագ չկողմնորոշվեք, կընկղմվեք մտածմունքների մեջ, հետաքրքիր հնարավորությունները կանցնեն ձեր կողքով և բաժին կհասնեն մեկ ուրիշին: Ցանկալի չէ ռիսկի տակ դնել ձեր գումարները, առավել ևս` մոլեռանդ խաղերով տարվել: Մտերիմների հետ շփումներն այսօր այնքան էլ հաջող չեն ստացվում: Ձեզ նորից սովորեցնում են թե ինչպես ապրել, չնայած որ բոլորը գիտեն` դա ձեզ մոտ այնքան էլ վատ չի ստացվում:

    Կշեռք. Այսօր հնարավոր են բարդություններ մասնագիտական դաշտում, զգույշ եղեք գործնական խորհրդակցությունների և բանակցությունների ժամանակ: Այսօր չափից ավելի շատ բան եք ձեզ վրա վերցնում, չեն բացառվում դաշնակիցների և համախոհների հետ տարաձայնությունները: Եթե գործեք ինքնուրույն և զուր ժամանակ չվատնեք դատարկ զրույցների վրա, ապա օրվա ավարտին գոհ կլինեք արդյունքներից: Ընտանիքում հարաբերությունները բավական հակասական են. դուք ամեն ինչ ձեզ վրա եք վերցնում, ինչն էլ նյարդայնացնում է մտերիմներին:

    Կարիճ. Օրն առավելապես հարմար է աշխատանքի համար: Դուք բեղմնավոր գործունեություն եք ծավալելու, իսկ ջանքերի դիմաց պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա: Անգամ կենցաղային գործերը ձեզ մեծ հաճույք կպատճառեն: Հնարավոր են ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, իսկ հետո նաև նրանց կողմից որոշակի աջացության ցուցաբերում, ինչը կօգնի ձեզ կարիերայի վերելքի ճանապարհին:

    Այսօր դուք հեշտ եք լեզու գտնում մտերմիների հետ, սակայն միշտ չէ, որ ասում եք այն, ինչ մտածում եք:

    Աղեղնավոր. Օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը հետզհետե կուժեղանա, և շատ խնդիրներ, որ ծագել էին նախօրեին, բարեհաջող կլուծվեն: Կհայտնվեն նոր դաշնակիցներ ու ընկերներ: Ձեր նպատակամղվածությունը շրջապատի կողմից հարգանքի կարժանանա, և ձեզ սիրով օգնության ձեռք կմեկնեն, եթե դրա կարիքն ունենաք:

    Թեև այսօր շատ սիրառատ եք և պատրաստ ռոմանտիկ հարաբերությունների, բայց, բարեբախտաբար, ձեզ կհաջողվի խուսափել թեթևամիտ և հիմար արարքներից:

    Այծեղջյուր. Այսօրվանից մեծ սպասումներ մի ունեցեք, այն բավական ձանձրալի կանցնի: Չարժե հույսը դնել արտառոց բաների վրա: Ստիպված կլինեք մանր կենցաղային խնդիրներ լուծել և աննշան դժվարություններ հաղթահարել:

    Մի փորձեք փոխել իրավիճակը, ձեր չմտածված քայլերով այն միայն ավելի կվատանա: Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ձեզ վրա ճնշում գործադրել: Չնայած որ դա նրանց չի հաջողվի, այնուամենայնիվ, զգացմունքային անհարմարավետություն կզգաք:

    Ջրհոս. Այսօր մի խուսափեք փորձարարություններից, նոր բանն այնքան վտանգավոր չէ, որքան թվում է առաջին հայացքից: Հաջող օր է ձեր մեջ ստեղծագործական ներուժ բացահայտելու համար:

    Սա նաև այն օրերից է, երբ ստիպված պիտի լինեք հաշտվել որոշ կորուստների հետ: Կարող են բարդություններ ծագել գործընկերների և մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում, անգամ հնարավոր է, որ կորցնեք վաղեմի դաշնակիցներին: Բացասական միտումների ազդեցությունը հնարավոր կլինի հաղթահարել, եթե կարողանաք փոխել ձեր վարքագիծը և հանդուրժողականություն ցուցաբերեք:

    Ձկներ. Օրվա զգացմունքային ֆոնն անկայուն է: Չմտածված ու թեթևամիտ գործողությունների օր է, հաճախ ինքներդ ձեզ չեք կարող բացատրել, թե ինչու գնացիք այս կամ այն քայլին, ուղղակի ցանկություն կա ինչ-որ նոր բան անելու: Մի վստահեք կողքից տրված խորհուդներին, չի բացառվում, որ դրանք արվեն ոչ լավագույն մղումներով:

    Օրվա առաջին կեսին դուք նյարդային եք, իսկ ահա երկրորդ կեսին տրամադրությունը կտրուկ կփոխվի, դուք կդառնաք ուրախ և անկեղծ` ոգևորելով շրջապատին և արժանանալով նրա բարեհաճ վերաբերմունքին:

  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց է – ԱՄԲԻՈՆ NEWS

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

     

    Լարսի մասին

     

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան





    ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    «Երբ դու մերժում ես քո անցյալը, երբ ատելությամբ ես լցված անցյալից եկող ամեն ինչի հանդեպ, դու չես կարող ունենալ առողջ ներկա։ Քո ներկան անցյալի հանդեպ ատելությամբ է լցված ,ու դու ոչ թե ապրում ես, այլ՝ ատում։ Չարությունը, աբիժնիկությունը, նախանձը հյուծում են քեզ, դու դառնում ես մի ամբողջ ատելություն, այդպիսով ինքդ քեզ ավելի ու ավելի ես սպանում։ Ինքդ քեզ ոչնչացնելով, չհասկանալով տանում ես քեզ ու քո երկիրը դեպի կործանում։

    Չկա քեզ համար անցյալ, չկա նաեւ ներկա։

    Ապագայի մասին ավելորդ է խոսել։

    Նորմալ պետությունները հարգելով իրենց անցյալը, իրենց անցյալի եւ վատը եւ լավը ընդունելով, մեծարելով ,դառնում են ուժեղ, ամուր։ Նորմալ պետությունները եւ պետական գործիչները, իշխանությունները, հարգելով իրենց երկրների անցյալը, կարողանում են գնալ առաջ, իրենց ներկան ողողված է լինում արարումով եւ ոչ՝ մերժումներով ու ժխտողականությամբ։ Նայեք գերմանացիների պատմությունը, ֆրանսիացիների, նայեք նույն Իսրայելի պատմությունը, անգամ՝ Թուրքիայի։ Որքան էլ ուզեն, չեն կարողանում, մերժել, որ եղել է Ցեղասպանություն, կարծում եմ, հասկանալով են այդպես վարվում, գիտեն որ կտրուկ ժխտումն ու մերժումը առաջին հերթին իրենց դեմ է աշխատելու։

    Մարդիկ եւս նույնի մեջ են։ Ոչ մի տարբերություն։ Սա տիեզերական օրենք է։

    Մարդիկ եթե ընդունում են իրենց ցեղի, գերդաստանի, ընտանիքի սխալները, վատ պատմությունները, իրենց նախնիներից վատերին կամ վատ արարքները, ուրեմն կարող են դուրս գալ այդ սեւ շրջանակից, ընդունելով, հարգելով, հնարավոր է գնալ առաջ, դեպի ավելի հստակ ու ճիշտ կյանք։ Իսկ եթե մերժում են, հրաժարվում են, ատում են, ուրեմն, մշտապես դատապարտված են այդ ամենի միջով անցնել նորից ու նորից։

    Դե, իսկ մեր, այսօրվա պետությունը, ավելի ճիշտ՝ այս իշխողները ամբողջովին մերժում, ժխտում, ատում են մեր հայկական պետության անցյալը, սկսած քրիստոնեությունից, մինչեւ անկախացում, Արցախի վերագտնումից մինչեւ վերջին 30 տարիները։ Կաթողիկոսի դեմ դատը, անթիվ քաղբանտարկյալները, ազգային բարերարներին փակի տակ պահելը, չշարունակեմ։ Եւ սա շատ վատ նախադեպ է։ Պարտավոր ենք սա ընկալել, հասկանալ եւ փոխել իրավիճակը։ Մենք կարիք ունենք համաժողովրդական մեծ աղոթքի, մեծ մեդիտացիայի, համաժողովրդական մեծ հոգեբանական արթնացման եւ բուժման։ Ժողովրդի հավաքական անտարբերությունը, ատելությունը, աբիժնիկությունը, նեղացածությունը, նախանձը պետք է վերափոխել դեպի դրական հուն։

    Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք իրենց գերեզմանափորն են դառնում այսօրվա եւ սերունդների համար։

    Շատ լուրջ գործ կա անելու։ Մասնագետները պարտավոր են սա բացատրել մարդկանց։ Հակառակ դեպքում մեր ժողովուրդը, մեր պետությունը չի ունենա ապագա։

    Պետք է դուրս գալ, մեկմեկու դուրս բերել այս տիեզերական սարդոստայնից։

    Պետք է աշխատել Հոգու ,Մտքի , Հավատի եւ Սիրո դաշտում»։


  • Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ լայնածավալ հարցազրույց է տվել La Gazzetta dello Sport-ին։ Նա նշել է, որ թիմը լավ է մարզվում, իսկ ճամփորդություններն ու ժամային գոտիների փոփոխությունները հեշտ չեն, բայց անում են առավելագույնը՝ մեծ մրցաշրջանի համար։

    Մխիթարյանը ընդգծել է, որ «Ինտերը» պատրաստվում է պայքարել բոլոր հնարավոր տիտղոսների համար՝ չորս ճակատով, ներառյալ Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան։ Նրա խոսքով՝ կարևոր է բոլոր մարտահրավերներին պատրաստ լինելը։

    «Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան… երկու անգամ մոտ եմ եղել դրան, գուցե վաղ թե ուշ ինձ հաջողվի», — ասել է նա։ Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը և Իտալիայի գավաթը։