Blog

  • Խնդիր ենք դրել՝ 2029-ից բնակչության բոլոր շերտերը պետք է ներառվեն առողջապահության ապահովագրության համակարգում

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին իրականացվելիք քայլերը։

    Մասնավորապես ներկայացվել են ռազմավարության 2027թ.-ի առանձնահատկությունները, մինչև 200 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացողներին համակարգում ներառելու հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել ապահովագրավճարի վճարման գործընթացում գործատուների ներգրավմանը, պետական բյուջեից վարձու աշխատողների ապահովագրավճարի սուբսիդավորման քաղաքականության շարունակության ապահովմանը։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել աշխատավարձի չափով պայմանավորված վարձու աշխատողների կողմից վճարվող ապահովագրավճարի դրույքաչափի հաստատման շուրջ։

    Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հնարավոր սցենարները քննարկվում են մի քանի ուղղության հարցերով պայմանավորված. «Մի ուղղությունը, իհարկե, զուտ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեջ մարդկանց ներառելու անհրաժեշտությունն է։ Երկրորդը՝ այն կանխավարկածը, որ աշխատավարձերի ցածր սեգմենտում, մեր համոզմունքով և իմացությամբ, գործում է ստվերային որոշակի սխեմա։ Կառավարության համար խնդիր է նաև լուծել սոցիալական խնդիրը, բայց չխրախուսել ստվերը։ Եվ սա է պատճառը, որ այսպիսի քննարկումներ ենք ծավալում»։

    Վարչապետը ներկայացրել է 2027թ. հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին համակարգում ներառելու վերաբերյալ Կառավարության այս պահի մոտեցումները. «2027 թվականի ընթացքում գուցե Կառավարությունը սուբսիդավորի անհրաժեշտ 10800 դրամ ծախսի 4400 դրամը, աշխատողները վճարեն 2000 դրամ, այն 2000 դրամը, որը նախկինում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, վճարում էին «Զինապահ» հիմնադրամին, և պակասող 4400 դրամը վճարեն գործատուները՝ այն պայմանով, բնականաբար, որ եթե աշխատավարձը կփոխվի, կբարձրանա և կհատի 200 հազար դրամի շեմը, այդ դեպքում այդքան աշխատավարձ ստացող քաղաքացիները կներառվեն արդեն իսկ գործող 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների համար նախատեսված համակարգի մեջ։ Հիմա սա մեր մտածած մտքերի ընթացքն է այս պահի դրությամբ, բայց կարևոր է նաև շարունակությունը։ Շարունակությունը մենք մտածում ենք հետևյալ կերպ, որ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն, գուցե, գործարկենք հետևյալ սցենարը․ 10 հազար 800 դրամ ծախսի 6000 դրամը վճարի աշխատողը, որն արդյունքում հետ է ստանալու 2028 թվականին արդեն որպես սոցիալական կրեդիտ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում։ Այսինքն՝ գործնականում քաղաքացու կյանքում շատ բան չի փոխվում, իսկ մնացած պակասող 4800 դրամը շարունակի վճարել գործատուն՝ կրկին այն պայմանով քանի դեռ աշխատավարձը ցածր է 200 հազար դրամից։ Երբ կհատի 200 հազար դրամի շեմը, արդեն համակարգը կսկսի գործել այն ընդհանուր պայմաններով, որի վերաբերյալ տվյալ պահին կկայացվի որոշում»։

    Այդ համատեքստում երկրի ղեկավարը նշել է՝ լավ կլինի՝ եթե գործատուները, նաև այս առիթը օգտագործելով, վերանայեն իրենց որոշումները և հնարավորինս շատ աշխատողների վճարեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ. «Իհարկե, նման խնդիր կա նաև պետական կառավարման համակարգում, և մենք նույնպես պետական կառավարման համակարգում այդ խնդիրը հասցեագրելու վերաբերյալ պիտի մտածենք»։

    Ամփոփելով Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս փուլում Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից ունենք բավարար գոհունակություն, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ այն դինամիկ համակարգ է, որը պետք է սպասարկվի, ուղեկցվի։ Այսինքն՝ խնդիր ենք դրել, որ 2029թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետք է ներառված լինեն համակարգում, բայց դա չի նշանակում, որ վերջ, ավարտեցինք աշխատանքը։ Համակարգը միշտ պետք է ուղեկցվի, որովհետև և՛ շուկայի, և՛ տնտեսության, և՛ աշխատավարձերի փոփոխությունից, այդտեղ նաև փոխկապվածություններ ունենք սոցիալական կրեդիտների համակարգի հետ, մենք պետք է անընդհատ ուղեկցենք, անընդհատ քննարկենք, որպեսզի համակարգի ընդհանուր առողջությունը կարողանանք ապահովել»։

    Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևորել է մատուցվող ծառայությունների որակի ապահովումը և համակարգի ֆինանսապես առողջ լինելը։ «Մենք ասում ենք, որ կենսաթոշակառուների թոշակի գնողունակությունը, ըստ էության, պետք է ինդեքսավորենք, որովհետև գնաճն անխուսափելի է։ Առողջության ապահովագրության համակարգի համար էլ է գնաճն անխուսափելի, որովհետև այն ազդում է ամեն ինչի վրա։ Հետագայում այս խնդիրներին նույնպես պետք է անդրադառնանք»,- եզրափակել է վարչապետը։

  • «2021-ին իշխանությունը դրսում թափած էր, վերցնող չկար»․ Սոնա Ղազարյան |

    «Հաշտ եղեք ժողովրդի իրավագիտակից լինելու փաստի հետ․․․․դուք հեղափոխությանը ինչ ասես չկպցրիք՝ մի պարզ պատճառով, որովեհտև դուք կարծել եք՝ հեղափոխությունը տեխնոլոգիա է, տեխնոլոգիա չէ, հեղափոխությունն արձագանք է, արձագանք՝ Մոնումենտի տներին, ձեր գրպանների հարստացմանը, թոշակներին։ Այո՛, հեղափոխությունը եղել է արձագանք անարդարությանը»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։

    «Փողոցային պայքար եք փորձել գեներացնել, ընտրություններ են եղել, վարչապետն ամենաշատ հրաժարական տված վարչապետն ա եղել, է՜, գայիք վերցնեիք։ 2021-ին իշխանությունը դրսում թափած էր, վերցնող չկար»,- հավելել է նա։

  • Օգոստոսի 12-ը ամբողջ աշխարհում նշվում է՝ որպես փղերի միջազգային օր – ԱՄԲԻՈՆ NEWS

    Փղերի համաշխարհային օրը ստեղծվել է այս բացառիկ կենդանիների պահպանության խնդիրների նկատմամբ ուշադրություն հրավիրելու և նրանց պաշտպանության կարևորությունը հիշեցնելու համար 🥰

     

    Փղերը ոչ միայն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են, այլև իրենց էկոհամակարգերի կարևոր «ճարտարապետներից»🐾

     

    Շարժվելով մեծ տարածություններով, սնվելով բուսականությամբ և տարածելով սերմերը՝ նրանք ձևափոխում են միջավայրը և նպաստում բազմաթիվ այլ տեսակների գոյությանը 🌎

     

    Սակայն այսօր փղերին սպառնում են կենսամիջավայրերի կորուստն ու մասնատումը, մարդ-փիղ հակամարտությունները և ապօրինի որսը։

     

    Հրավիրում ենք Ձեզ Երևանի կենդանաբանական այգի՝ ծանոթանալու մեր ասիական փղին՝ Բունկային, և բացահայտելու շատ ավելին այս զարմանալի կենդանիների մասին 💚

  • Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 12-ին՝ ժամը 19.24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի հասցեներից մեկում տղամարդ է ընկել։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

    Պարզվել է, որ տղամարդն ընկել է ավտոտնակի տանիքից և մահացել, ինչը արձանագրել են նաև տարածքում առկա տեսահսկող սարքերը։

    Որոշ ԶԼՄ-ներ և սոցցանցի օգտատերեր դժբախտ այս պատահարը ևս ներկայացնում են որպես «հերթական հանցագործություն և առեղծվածային դեպք»։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված և մանիպուլատիվ տեղեկություններ։

  • 2027 թվականից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները | Հայաստան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին իրականացվելիք քայլերը։

    Հանդիպման առանցքում եղել է մինչև 200 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողներին համակարգում ներառելու հնարավորությունը, ինչպես նաև ապահովագրավճարի ձևավորման գործընթացում գործատուների և պետական սուբսիդավորման մեխանիզմների ներգրավումը։

    2027-2028 թթ. նախատեսվող ֆինանսական մոդելները․

    • 2027 թվականի հունվարի 1-ից․ Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար անհրաժեշտ 10,800 դրամ ամսական ծախսից 4,400 դրամը նախատեսվում է սուբսիդավորել պետական բյուջեից, 2,000 դրամը կվճարի աշխատողը (նախկինում «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարի հաշվին), իսկ պակասող 4,400 դրամը՝ գործատուն։

    • 2028 թվականի հունվարի 1-ից․ Առաջարկվող տարբերակով 10,800 դրամից 6,000 դրամը կվճարի աշխատողը, որը համընդհանուր հայտարարագրման շրջանակում հետ է ստանալու որպես սոցիալական կրեդիտ, իսկ 4,800 դրամը կշարունակի վճարել գործատուն։

    Վարչապետն ընդգծել է, որ ցածր աշխատավարձերի սեգմենտում առկա են ստվերային ռիսկեր, և Կառավարության նպատակն է լուծել սոցիալական խնդիրը՝ առանց ստվերը խրախուսելու։ Փաշինյանը նաև կոչ է արել գործատուներին վերանայել աշխատավարձերը և դրանք բարձրացնել 200,000 դրամի շեմից։

    Ըստ սահմանված ժամանակացույցի՝ 2029 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետք է ամբողջությամբ ընդգրկված լինեն առողջության ապահովագրության համակարգում։

  • 1 մլրդ դրամ արժողությամբ թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել ենՎարչապետը՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասինԵսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնումՍտորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինԴավիթ Թադևոսյանը նշանակվել է ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներԵկեղեցին նույնականացնելով

    1 մլրդ դրամ արժողությամբ թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել ենՎարչապետը՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասինԵսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնումՍտորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինԴավիթ Թադևոսյանը նշանակվել է ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյանը՝ ընդդիմադիրներինԱյս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էԱԺ-ում բանավեճ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձՎաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումըԱհազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆԱլիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվել էԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունըԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ ՄիրզոյանինՄեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ ԳաբրիելյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը. Ավստրալիայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. ԽանդանյանՀալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էԱսում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանըՇատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն ՔոչարյանինԿոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվելԵրկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելքՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ ՖիդանՍելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներովԱրարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներՔասախ համայնքի ղեկավարը և ևս 6 անձ ձերբակալվել են՝ 28 հողամաս օտարելու մեղադրանքովԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՆոր նշանակումներ, փոխադրումներ և ազատումներ դատախազությունում՝ գլխավոր դատախազի հրամաններովՈստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունիցԱռաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ. Արուսյակ ՋուլհակյանԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումըFirebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ ՀայաստանումՇարունակվում է ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանըԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարները կանխել են հնարավոր ծանր հետևանքներըԱրգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերումՄեդվեդևը սպառնում է ՀայաստանինԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. ՌուբիոՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցըԽաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Նիկոլ ՓաշինյանՓարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթովՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»Այս օրը՝ մեկ տարի առաջ․ Լիլիթ Մակունցը լուսանկարներ է հրապարակել Սպիտակ տնիցԵվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿԲացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿՀայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում ենԱրթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելԱնա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերինԿասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառովՀանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամՀայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համարՌուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ ՓաշինյանինԽանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին ավտոբուսային երթուղիների մի շարք փոփոխություններ կլինենԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՇալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկՍպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունըՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՂրղզստանԵրևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Նիկոլ Փաշինյան Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըԴատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեինՄեր գործունեության հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց պետք է անենք որոշ վերանայումներ․ վարչապետԿառավարությունն առաջարկում է փոփոխություն անել 3 նախարարությունների անվանումներումԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծըՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. ԴատախազությունՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՊատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի ԲաղդասարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըԱրագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույքԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներըԱմփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԻնչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասինԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըՀայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՍլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվՎթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումըՆոր բացահայտում Հին Խնձորեսկում

  • Օգոստոսի 12-ի աստղագուշակը

    Խոյ: Հեշտությամբ հաջողության հասնելու հույսեր չփայփայեք: Այսօր ձեր մտահաղացումները միշտ չէ, որ հավանության կարժանանան: Ամենահետաքրքիր գաղափարնենրն անգամ կասկածի տակ կառնվեն, սակայն հուսահատվելու կարիք
  • «Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները ՀՀ-ում ազատ գործում են»․ Տիգրան Աբրահամյան





    ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանցի մասնագետները TRIPP նախագծի շրջանակներում վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։

    Ալիևից փաստորեն տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են՝ աշխատանքներ տանելով իրենց համար կարևորություն ներկայացնող հարցերի ուղղությամբ։

    Ավելին, Ալիևը խոսել է հայկական ատոմակայանի փակումից հետո ՀՀ-ում սպասվող էներգետիկ ճգնաժամի մասին՝ ակնարկելով, որ իրենք պատրաստ են այս ուղղությամբ լրացուցիչ միջոցառումներ իրականացնել։

    Փաստորեն, արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել են, հիմա էլ խոսում են իրենց կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին»։




    դիտվել է 205 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը


    Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

  • Ո՞վ է իրականում բացահայտում հանցագործությունը

    Հանցագործության բացահայտման և քննության ընթացքում ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը տարբեր դերեր ունեն։ Ո՞վ է հայտնաբերում կասկածյալին, ո՞վ՝ հավաքում ապացույցները, և ո՞վ է վերջնական որոշում կայացնում։

  • 2027-ից մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները կներառվեն ապահովագրական համակարգում

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին իրականացվելիք քայլերը։

    Մասնավորապես՝ ներկայացվել են ռազմավարության 2027 թ. առանձնահատկությունները, մինչև 200 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացողներին համակարգում ներառելու հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել ապահովագրավճարի վճարման գործընթացում գործատուների ներգրավմանը, պետական բյուջեից վարձու աշխատողների ապահովագրավճարի սուբսիդավորման քաղաքականության շարունակության ապահովմանը։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել աշխատավարձի չափով պայմանավորված՝ վարձու աշխատողների կողմից վճարվող ապահովագրավճարի դրույքաչափի հաստատման շուրջ։

    Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հնարավոր սցենարները քննարկվում են մի քանի ուղղության հարցերով պայմանավորված. «Մի ուղղությունը, իհարկե, զուտ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեջ մարդկանց ներառելու անհրաժեշտությունն է։ Երկրորդը՝ այն կանխավարկածը, որ աշխատավարձերի ցածր սեգմենտում, մեր համոզմունքով և իմացությամբ, գործում է ստվերային որոշակի սխեմա։ Կառավարության համար խնդիր է նաև լուծել սոցիալական խնդիրը, բայց չխրախուսել ստվերը։ Եվ սա է պատճառը, որ այսպիսի քննարկումներ ենք ծավալում»։

    Վարչապետը ներկայացրել է 2027 թ. հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին համակարգում ներառելու վերաբերյալ Կառավարության այս պահի մոտեցումները. «2027 թվականի ընթացքում գուցե Կառավարությունը սուբսիդավորի անհրաժեշտ 10800 դրամ ծախսի 4400 դրամը, աշխատողները վճարեն 2000 դրամ, այն 2000 դրամը, որը նախկինում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, վճարում էին «Զինապահ» հիմնադրամին, և պակասող 4400 դրամը վճարեն գործատուները՝ այն պայմանով, բնականաբար, որ եթե աշխատավարձը կփոխվի, կբարձրանա և կհատի 200000 դրամի շեմը, այդ դեպքում այդքան աշխատավարձ ստացող քաղաքացիները կներառվեն արդեն իսկ գործող 200000 դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների համար նախատեսված համակարգի մեջ։ Հիմա սա մեր մտածած մտքերի ընթացքն է այս պահի դրությամբ, բայց կարևոր է նաև շարունակությունը։ Շարունակությունը մենք մտածում ենք հետևյալ կերպ, որ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն, գուցե, գործարկենք հետևյալ սցենարը` 10800 դրամ ծախսի 6000 դրամը վճարի աշխատողը, որն արդյունքում հետ է ստանալու 2028 թվականին արդեն՝ որպես սոցիալական կրեդիտ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում։ Այսինքն՝ գործնականում քաղաքացու կյանքում շատ բան չի փոխվում, իսկ մնացած պակասող 4800 դրամը շարունակի վճարել գործատուն՝ կրկին այն պայմանով՝ քանի դեռ աշխատավարձը ցածր է 200000 դրամից։ Երբ կհատի 200000 դրամի շեմը, արդեն համակարգը կսկսի գործել այն ընդհանուր պայմաններով, որի վերաբերյալ տվյալ պահին կկայացվի որոշում»։

    Այդ համատեքստում երկրի ղեկավարը նշել է՝ լավ կլինի, եթե գործատուները, նաև այս առիթը օգտագործելով, վերանայեն իրենց որոշումները և հնարավորինս շատ աշխատողների վճարեն 200000 դրամ և ավելի աշխատավարձ. «Իհարկե, նման խնդիր կա նաև պետական կառավարման համակարգում, և մենք նույնպես պետական կառավարման համակարգում այդ խնդիրը հասցեագրելու վերաբերյալ պիտի մտածենք»

    Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս փուլում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից ունենք բավարար գոհունակություն, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ այն դինամիկ համակարգ է, որը պետք է սպասարկվի, ուղեկցվի։ Այսինքն՝ խնդիր ենք դրել, որ 2029 թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետք է ներառված լինեն համակարգում, բայց դա չի նշանակում, որ վերջ, ավարտեցինք աշխատանքը։ Համակարգը միշտ պետք է ուղեկցվի, որովհետև և՛ շուկայի, և՛ տնտեսության, և՛ աշխատավարձերի փոփոխությունից, այդտեղ նաև փոխկապվածություններ ունենք սոցիալական կրեդիտների համակարգի հետ, մենք պետք է անընդհատ ուղեկցենք, անընդհատ քննարկենք, որպեսզի համակարգի ընդհանուր առողջությունը կարողանանք ապահովել»։

    Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է մատուցվող ծառայությունների որակի ապահովումը և համակարգի՝ ֆինանսապես առողջ լինելը։ «Մենք ասում ենք, որ կենսաթոշակառուների թոշակի գնողունակությունը, ըստ էության, պետք է ինդեքսավորենք, որովհետև գնաճն անխուսափելի է։ Առողջության ապահովագրության համակարգի համար էլ է գնաճն անխուսափելի, որովհետև այն ազդում է ամեն ինչի վրա։ Հետագայում այս խնդիրներին նույնպես պետք է անդրադառնանք»,– եզրափակել է վարչապետը։