Blog

  • ՀՀ-ում Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբինյանին. ԱԺ նախագահը ընդունել է նրան

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 12-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիին։

    Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

    Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով։

    Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանն ու փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ 

    Կողմերը կարևորել են նաև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան

    «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների քննադատություններին:

    «Սերժ Սարգսյանի օրոք հայտնի գեներալներից մեկի ասած միտքը, արած հայտարարությունը մինչև այսօր ուղեղս է ծակում: Ասում էր՝ ԱԹՍ-մաթս, դրանք ծիտիկներ են: Մեր ինչի՞ն է պետք ԱԹՍ-ն, «Գուգլի» քարտեզը կբացենք, կտեսնեք՝ ինչ է կատարվում: Ու սա այն ժամանակ, երբ Ադրբեջանում 10 և ավելի տարիներ սկսվել էր ԱԹՍ-ների արտադրությունը»,- ասաց նա:

    Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քննադատությանը՝ կապված ՀՀ սպառազինության հետ, Տարոն Չախոյանն ասաց. «Հայաստանի և Ադրբեջանի իշխանության միջև ռազմական բալանսը խախտվել է ձեր առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, այն իշխանության օրոք, երբ հարստահարվում էր ՀՀ-ն, պետական բյուջեն, ու ռազմական բալանսի դիսբալանսը երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, գնալով ավելի էր խորանում»:

  • Նավթի գները օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում աճել են – ԱՄԲԻՈՆ NEWS

    Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

    Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.74%-ով և կազմել 84.32 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.75%-ով և կազմել 90.02 դոլար:

    Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

    Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

  • ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը | Oratert.am




    2026 թվականի առաջին կիսամյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գրանցել է իր պատմության լավագույն արտադրական արդյունքները՝ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

    «Ընկերության զարգացման ռազմավարությունը հիմնված է արտադրական և ենթակառուցվածքային խնդիրների համալիր լուծման վրա, ուստի հետևողականորեն իրականացվում է արտադրական հզորությունների արդիականացման ծրագիրը»,- ընդգծել է ընկերության գլխավոր տնօրենը։

    2025 թվականին ձեռք է բերվել 26 ժամանակակից հանքային ինքնաթափ՝

    • 10 LGMG RTH 100
    • 10 БелАЗ 75585
    • 3 Komatsu 785-7
    • 3 CAT 789D

    «ԶՊՄԿ-ի զարգացման ռազմավարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել ժամանակակից արդյունաբերական լուծումներ՝ միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համապատասխան»,-նշել է Խուդոլին։

    Նա նաև հավելել է, որ այս համատեքստում 2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 50 միլիարդ դրամ է ուղղվել նոր սարքավորումների ձեռքբերմանն ու արտադրական ակտիվների արդիականացմանը։

    2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 7 միլիարդ դրամ է հատկացվել սոցիալական ծրագրերի իրականացմանն ու համայնքների աջակցությանը։

    Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն ՊԵԿ-ին վճարած 41,7 մլրդ դրամ հարկերով գլխավորում է 1000 խոշոր հարկատուների 2026 թվականի առաջին կիսամյակի ցանկը։


  • Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է | Հասարակություն

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 22։32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

    Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

  • «Դըմփ–դըմփ հու» արեք կաթողիկոսի անունը լսելուց․ Քրիստինե Վարդանյանը սուր խոսքով տեղը դրեց ՔՊ-ին (video)

    «Դըմփ–դըմփ հու» արեք կաթողիկոսի անունը լսելուց․ Քրիստինե Վարդանյանը սուր խոսքով տեղը դրեց ՔՊ-ին (video)

  • Oragir.live | ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը


    Հասարակություն






    2026 թվականի առաջին կիսամյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գրանցել է իր պատմության լավագույն արտադրական արդյունքները՝ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

    «Ընկերության զարգացման ռազմավարությունը հիմնված է արտադրական և ենթակառուցվածքային խնդիրների համալիր լուծման վրա, ուստի հետևողականորեն իրականացվում է արտադրական հզորությունների արդիականացման ծրագիրը»,- ընդգծել է ընկերության գլխավոր տնօրենը։

    2025 թվականին ձեռք է բերվել 26 ժամանակակից հանքային ինքնաթափ՝

    • 10 LGMG RTH 100
    • 10 БелАЗ 75585
    • 3 Komatsu 785-7
    • 3 CAT 789D

    «ԶՊՄԿ-ի զարգացման ռազմավարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել ժամանակակից արդյունաբերական լուծումներ՝ միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համապատասխան»,-նշել է Խուդոլին։

    Նա նաև հավելել է, որ այս համատեքստում 2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 50 միլիարդ դրամ է ուղղվել նոր սարքավորումների ձեռքբերմանն ու արտադրական ակտիվների արդիականացմանը։

    2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 7 միլիարդ դրամ է հատկացվել սոցիալական ծրագրերի իրականացմանն ու համայնքների աջակցությանը։

    Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն ՊԵԿ-ին վճարած 41,7 մլրդ դրամ հարկերով գլխավորում է 1000 խոշոր հարկատուների 2026 թվականի առաջին կիսամյակի ցանկը։



  • Հայկական ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը 2036…

    Հայկական ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը 2036…

  • Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին |

    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և  Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

    Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 եպիսկոպոսների` Նաթան Սրբազանին, Հայկազուն Սրբազանին, Վահան Սրբազանին, Մակար Սրբազանին, Մուշեղ Սրբազանին, Հովնան Սրբազանին վերագրվող քրեական գործը մակագրվել էր Արմավիրի  մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավորն ինքնաբացարկ էր հայտնել։

  • Հայ որբերի գործած պատմական գորգը՝ Սպիտակ տան բացառիկ հայկական մասունքը

    Հայ որբերի հայտնի գորգը (նաև հայտնի որպես Գազիրի գորգ)

    գործվել է 1924–1925 թվականներին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած աղջիկների կողմից Լիբանանի Գազիր քաղաքում գտնվող որբանոցում։

     

    Մոտավորապես 3,5 × 5,6 մետր չափերով այս գլուխգործոցը ստեղծել է շուրջ 400 հայ որբ աղջիկ՝ 18 ամսվա ընթացքում։ Աղջիկներին գորգագործություն էին սովորեցնում ամերիկյան «Near East Relief» մարդասիրական կազմակերպության հովանու ներքո։

     

    Որբանոցի շենքի տանիքին կանգնած են հենց իրենք՝ որբ աղջիկները, ինչպես նաև շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերը (ձախ կողմում՝ գլխարկով)՝ մանկատան տնօրենը, որին երեխաները սիրով անվանում էին «Պապա Կյունցլեր»՝ հազարավոր կյանքեր փրկելու համար։

     

    Այս գորգը, որն ունի ավելի քան 4 միլիոն հանգույց և պատկերում է Եդեմի պարտեզի տեսարաններ, 1925 թվականին նվիրաբերվել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին՝ ի նշան երախտագիտության ամերիկյան ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։

     

    Այսօր այս գորգը համարվում է հայկական պատմության կարևորագույն պատմական մասունքներից մեկը։

     

    Այժմ գորգը գտնվում է Վաշինգտոնի։ Սպիտակ Տանը։