Blog

  • Փաշինյանը «կոնկրետ խնդիրներ» ունի առաջադրելու ԱԽ քարտուղարին

    Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։

    Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ անվտանգության ոլորտում եւ խաղաղության գործընթացում ունեցած ներդրման համար։ 

     

    Նա նշել է, որ Ալեն Սիմոնյանը եւս նախկինում ներգրավված է եղել կարեւոր եւ ռազմավարական որոշումների կայացման գործընթացներում։

     

    Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար եւ ընդգծել, որ ԱԽ աշխատակազմի հետ պատրաստվում է համատեղ արդյունավետ աշխատանք իրականացնել։

     

    «Առաջիկայում նույնպես մեծ եւ կարեւոր աշխատանք պիտի կատարվի։ Կարծում եմ, առաջին բանը, որ պետք է անենք, նախ՝ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը եւ որոշելն այն առաջնահերթությունները, որոնց վրա Անվտանգության խորհրդի գրասենյակը եւ քարտուղարն առաջիկայում պետք է կենտրոնանան։ Ես դրա վերաբերյալ ունեմ կոնկրետ պատկերացումներ։ Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին եւ գրասենյակին։ Առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք, եւ ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

  • Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում

    Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

    Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մարտունու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Վարդաձոր բնակավայրի դաշտամիջյան հատվածից էլեկտրահարված վիճակում տեղափոխել է տղամարդու դի։

    Տեղում համայնքային ոստկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Հ.-ն է, ով նույն օրը ժամը 21:10-ի սահմաններում Վարդաձոր բնակավայրի 33-րդ փողոցում արտաքին լուսավորության աշխատանքներ իրականացնելու ժամանակ հոսանքահարվել է և տեղում մահացել։

    Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Մարտունու բաժին, որ նշված վայրից իրենց մոտ է տեղափոխվել ևս 1 հոգի։

    Համայնքային ոստիկաննեւն ու պարեկները պարզել են, որ տեղափոխվածը նույն բնակավայրի բնակիչ 14-ամյա տղա է, ով ըստ բժիշկների, նույնպես հոսանքահարված է եղել, սակայն օպերատիվ տեղեկություններով երեխան այնտեղ է եղել, երբ նկատել է դեպքը ու հոգեբանական սթրես է տարել։

    Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ»

    ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին իշխանական օղակներից հասած տեղեկությունների համաձայն՝ ՌՈ պետի ազատումից բացի, այլ պաշտոնյաներ ևս կլքեն համակարգը։

    Նկատենք, որ երեկ ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նախնական վարկածի համաձայն՝ զինվորը ինքնասպան է եղել։ Այս դեպքից առաջ՝ օգոստոսի 12-ին, էլ մեկ այլ պայմանագրային զինծառայող էր ինքնասպանության փորձ կատարել։

    Ի պատասխան իրավիճակի՝ օգոստոսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան դեպքերին և այդ մասով պաշտոնյաների շրջանում անհատական պատասխանատվություն սահմանելուն, ասել էր. «Իրադրությունը քննարկել ենք պաշտպանության նախարարի հետ. այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար»։

    Արդյունքում պաշտոնից ազատման դիմում գրեց ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը, որը ԱԺ շարքային պատգամավոր դարձած Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազատումները այսքանով չեն սահմանափակվելու։ Ով կլինի հաջորդը՝ առաջիկայում»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա Կոստանյան



    TV


    Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. երկրում իրավիճակ փոխելու համար հստակ քայլեր են պետք, քաղաքական քննադատությունը պետք է զուգորդվի օրենսդրական գործիքակազմերով ներսից ցանկալի փոփոխությանը հասնելուն։

    Այլապես քննադատել կարելի է նաև տանը՝ հարմարավետ բազմոցին նստած կամ հեռախոսի էկրանների հետևում։

     






  • Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը

    Եվ երբ այս մասին «համարձակվենք» խոսել ու ահազանգել՝ պատռելով կեղծ խաղաղարարների դիմակը և ցրելով մտացածին խաղաղության միֆը, վայ-քաղաքագետները, մերձիշխանական պրոպագանդիստներն ու կոնֆորմիստ ՀԿ-ական դիալոգ վարողները կգոչեն «սուտ է, չկա տենց բան», փաստացի կպաշտպանեն Ալիևի հերթական՝ հակահայկական հայտարարությունն ու կլղոզեն նրա հետևողականությունը՝ ոտնձգություններ թույլ տալու Հայաստանի սուվերեն տարածքների և ռազմավարական նշանակության օբյեկտների նկատմամբ։

     

  • Նշվեց վաստակաբեռ մանկավարժի 100-ամյա հոբելյանը

    Արծվանիկ գյուղում օգոստոսի 12-ին տոնական տրամադրություն էր: Գյուղովի նշեցին վաստակաշատ մանկավարժ, գյուղի հնագիտական թանգարանի հիմնադիր Էդուարդ Մանուչարյանի 100-ամյա հոբելյանը:

    Տոնական օրվան նվիրված հանդիսությունը սկսվեց   հնագիտական թանգարանի մոտ՝ հոբելյարի հուշատախտակի բացման արարողությամբ: Այնուհետև ներկաները ծանոթացան թանգարանի ցուցանմուշներին: 1960 թվականից սկսած՝ գյուղի պատմության տարեգիրը ժողովել է հնագիտական արժեք ունեցող ցուցանմուշներ՝ կենցաղային իրեր, աշխատանքային գործիքներ, հազվագյուտ լուսանկարներ ու փաստաթղթեր՝ դրանք փրկելով անդառնալի կորստից: Ավելորդ չէ նշել, որ այսօր թանգարանը բարվոք վիճակում չէ: Եթե մի սրտացավ բարերար գտնվի, և գյուղական այս մշակույթի օջախը պատշաճ տեսքի բերվի, դա կլինի ամենաստույգ հարգանքի տուրքը Էդուարդ Մանուչարյանի հիշատակին:

    Գլխավոր իրադարձությունը գյուղի միջնակարգ դպրոցում էր, որտեղ հավուր պատշաճի նշվեց մանկավարժի, հայրենի եզերքի վավերագրողի հոբելյանը: Հանդիսավար Վրեժ Բադալյանը հանգամանորեն ներկայացրեց հոբելյարի անցած ուղին. լրագրող Վահրամ Օրբելյանը պատմեց Է. Մանուչարյանի հեղինակած «Արծվանիկ» և «Հերոսացած արծվանիկցիներ» գրքերի մասին, նշելով, որ այդ գրքերով և հնագիտական թանգարանով հոբելյարն արծվանիկցիներին (և ոչ միայն) վերադարձրեց գյուղի  պատմական հիշողությունը:

    Դեռ ավելին, նրա հեղինակած գրքերը սկզբնաղբյուր կարող են հանդիսանալ ուսումնասիրողների, մերօրյա պատմաբանների համար: Մարդը հավերժի ճամփորդ դարձավ, իսկ նրա հեղինակած գրքերը կարող են սերունդներ կրթել:

    Ինչպես միջնադարյան պատմիչներն էին ասում ՝ ձեռս մաշի դառնա ի հող, գիրս մնա հիշատակող…

    Հուշերով հանդես եկան դպրոցի նախկին տնօրեն Կարո Անդրեասյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ժաննա Մարգարյանը, դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Գոռ Հովհաննիսյանը: Հոր հիշատակը հարգելու համար երախտագիտության խոսք հնչեցրեց նրա կրտսեր դուստրը, ամերիկաբնակ Արեգնազ Մանուչարյանը:

    Տոնական հանդիսությունը շարունակվեց աղանդերի սեղանի շուրջ և դարձյալ՝ հուշեր ու գնահատանքի խոսքեր:

    Է. մանուչարյանը կյանքում ակտիվ դիրքորոշում ունեցող անձնավորություն էր. ապրում էր գյուղի հոգսերով, հետևում հանրապետության հասարակական և քաղաքական կյանքին: Չնայած առաջացած տարիքին՝ մարզային «Սյունյաց երկիր» թերթի բաժանորդ էր և առավել հետաքրքրված էր մարզային անցուդարձով:

    «Հերոսացած արծվանիկցիներ» գրքի վերջաբանում սրտի ցավով է գրում, որ հայրենի Արծվանիկի բնակչությունը տարեցտարի նվազում է, ինչի վրա հրավիրում էր հանրապետության և մարզային իշխանությունների ուշադրությունը. «Ուշքի եկեք,հայոց այրեր, քանի դեռ ուշ չէ…»:

    Վահրամ Օրբելյան

  • Ռուբինյանը Էդգար Ղազարյանին անվանեց «սրիկա»

    Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը, որի հենց սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, թե վերջինս ասելիք ունի՞:

    «ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- պատասխանել է Ղազարյանը:

    Ռուբինյանը հարց է ուղղել նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին. «Պարոն Նարեկ Կարապետյան, Դուք ասելիք ունե՞ք»:

    «Ո՛չ»,- կարճ պատասխանել է Կարապետյանը:

    Ռուբինյանն արձագանքել է՝ ասելով. «Շատ լավ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»:

    Հիշեցնենք՝ ԱԺ հերթական նիստերի նախորդ օրը՝ օգոստոսի 13-ին, իրավիճակն ԱԺ դահլիճում լարվել էր Էդգար Ղազարյանի ելույթից հետո, որը ԱԺ պատգամավորներին ու իշխանությանը վիրավորել էր:

    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին, ասել էր, թե արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն ԱԺ դահլիճում խախտվում են: 10 օրվա ընթացքում 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն:  Ռուբինյանը հավելել էր, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր արտահայտության համար:

  • Դուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը

    Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խորհրդարանը քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցը:

    Ելույթով հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, որը նկատեց՝ իր ականջը ծակել է դահլիճի ընդդիմադիր հատվածից հնչած մի հայտարարություն, թե իրենք կատարել են իրենց խոստումը: 

    «Էդ ո՞ր խոստումն եք կատարել: Է՞ն, որ 3-4 ամիս, մատի փաթաթան սարքած, բոլորին հավատացնում էիք, թե ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է: Էդ խոստո՞ւմն եք կատարել, թե՞ այս բարեկրթության սահմաններում աշխատանքները կազմակերպելու մասին ձեռք բերված խոստումը:

    Մի սրիկայի ուղարկում եք էստեղ, գալիս մի ամբողջ խմբակցության վիրավորում է, հետո տանում փափուկ տեղավորում եք ձեր աշխատասենյակում, ընդունում եք, որ սխալ է արել, բայց չեք բարեհաճում, որ գաք ու էստեղից ներողություն խնդրեք:

    Էդ ո՞ր խոստումն եք կատարել, ասեք հասկանանք: Ձեզ ի՞նչ է թվում, ժողովուրդ, որ էդ անձին տարել նստացրել եք անկյունում՝ մեր աչքից հեռու, դա նշանակում է՝ վե՞րջ, անցավ գնա՞ց, վերջացա՞վ էս ամեն ինչը»,- հարցրեց պատգամավորը՝ դիմելով ընդդիմադիրներին:

    Նրա ելույթի ժամանակ դահլիճից հնչեցին արձագանքներ, որոնց միջամտեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հորդորելով Չախոյանին ձեռքով չխոսել, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին՝ տեղից չընդհատել: 

    Չախոյանը, դիմելով ընդդիմությանը, նկատեց՝ նրանք հատել են կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն էլ են այրել:

    «Հետդարձի կամուրջներն արդեն այրել եք, որովհետև ձեր ձեռքերը փռել եք մի սրիկայի վրա, որը կամենում է հայ զինվորի մահը»,- հայտարարեց պատգամավորը:

    Հիշեցնենք, որ երեկ ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասել էր. «…Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (քեռու՝ պատերազմի ժամանակ զոհված թոռը – խմբ.) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»:

    ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանը, արձագանքելով Էդգար Ղազարյանի ելույթին, կոռեկտ լինելու կոչ էր արել նրան և նախազգուշացում հայտարարել. «Հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և ԱԺ շենքից»:

    Միջադեպից հետո ԱԺ դահլիճում մթնոլորտը լարվել էր, նիստը վարողը հայտարարել էր 20 րոպե ընդմիջում: ԱԺ դահլիճից դուրս իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև վիճաբանություն էր սկսվել: 

  • Սևանա լճում բախվել են նավակն ու անչափահասի վարած մոտորանավակը

    Օգոստոսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևանա լճում՝ «Թերակղզուն» հարակից տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ն․ Ս․-ի վարած մոտորանավակը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 52-ամյա Սուրեն Բ․-ին պատկանող «Տիգարբո» տեսակի նավակը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով նավակում գտնվող Հոլանդիայի քաղաքացի 50-ամյա Թինա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

  • Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը

    Ambion.news-ի հարցմանն ի պատասխան ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երեկ երկու եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ:

    Ըստ նախնական տեղեկությունների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել: