Blog

  • Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար օգոստոսի 13-ին

    Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար օգոստոսի 13-ինԽոյ․ Խոյերին խորհուրդ է տրվում հետևողականություն դրսևորել և մանրակրկիտ ուսումնասիրել հետաքրքրող խնդիրը: Օրը հարմար է պաշտպանության, ապահովագրության, ռեսուրսների, հարկերի, ժառանգության, համատեղ եկամուտների, վերանորոգման, տեղափոխության, շինարարության հետ կապված հարցերի քննարկման համար: Հարմար պահ է ընտանեկան ժողովի համար: Առանցքային կետը կարող է դառնալ արդյունքների ամփոփումը:

    Ցուլ․ Ցուլերին խորհուրդ չի տրվում հետաձգել բանակցությունները և խորհրդատվությունները, հատկապես դրանց ավարտական մասը: Այսօր շրջապատող մարդիկ տրամադրված են շփման և պատրաստ են ձեզ հետաքրքիր տեղեկատվություն հայտնել, սակայն արդեն վաղը ամեն ինչ կարող է փոխվել: Բացառված չէ, որ արժեքավոր գաղտնի տվյալներ ստանաք կամ օգուտ քաղեք շշուկներից: Լիարժեք երկխոսությանը կնպաստի դեմ առ դեմ հանդիպումը:

    Երկվորյակ․ Երկվորյակներին ատղերը խորհուրդ չեն տալիս ձգտել արտաքին ակտիվության, քանի դեռ չեն ավարտվել անհրաժեշտ առօրյա գործերը, և չեն արվել անհրաժեշտ ենթադրությունները: Օրը հարմար է սնման, հիվանդությունների բուժման, վաստակի, հաղորդակցությունների, կենցաղի և բիզնեսի վարման հետ կապված օգտակար տեղեկատվության ուսումնասիրման և կիրառման համար: Խորհուրդների արժեքն անհրաժեշտ է փորձել պրակտիկայում:

    Խեցգետին․ Խեցգետիններին օրը թույլ է տալիս ևս մեկ օր հարմար ռեժիմում անցկացնել: Կարելի է այն նվիրել հոբբիին կամ տրամադրությունը բարձրացնող զբաղմունքին: Եթե ձեր գլխավոր հետաքրքրությունն աշխատանքն է, կհաջողվի հաճելին համատեղել օգտակարի հետ: Օրը հարմար է հաղորդակցությունների, հետազոտությունների, գրական գործունեության համար. հոտառությունը կօգնի անհրաժեշտ բառեր ընտրել զգացմունքների և մտադրությունների արտահայտման համար:

    Առյուծ․ Առյուծներին աստղերը խորհուրդ չեն տալիս փոխել ուղղությունը: Այսօր ավելի լավ է ամեն ինչ թողնել, ինչպես կա, հաշտվել մանր անհարմարությունների հետ: Փոխարենը հնարավորություն կունենաք ավելի խորն ուսումնասիրելու ձեզ հետաքրքրող թեման, ավարտին հասցնելու կարևոր գործը, ինչ-որ բան գիտակցելու: Ակտուալ է տնեցիների, վստահված անձի հետ զրույցը: Օրը հարմար է բնակարանային և ընտանեկան թեմաների քննարկման համար:

    Կույս․ Կույսերին խորհուրդ է տրվում ավելի ակտիվ օգտագործել հաղորդակցման ալիքները. շուտով դրանցից որոշները կարող են անհասանելի լինել: Հաջող պահ է ազգականների, հարևանների, ստուգված գործընկերների, հին ընկերների հետ նեղ շրջանակում զրույցի համար: Օրը հարմար է արդյունքների քննարկման համար, հատկապես եթե գործը վերաբերում է յուրօրինակ նախաձեռնությանը, փորձին, արկածին, թարմացմանը, ճանապարհորդությանը:

    Կշեռք․ Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս ամեն հնարավորը քաղել ընթացիկ իրավիճակից, քանզի շուտով շատ բան կփոխվի: Սպասվող փոփոխությունները դրական են, սակայն ներկա պահի մեջ էլ ինչ-որ ուսուցողական բան կա: Եթե դաս չքաղեք վերջին իրադարձություններից, առաջընթացի փոխարեն կարող եք տեղում դոփել, մնալ առանց աճի հեռանկարի: Ռազմավարական հարցերի հետ մեկտեղ օրը նպաստում է նաև շարքային հոգսերին:

    Կարիճ. Կարիճներին օգտակար կլինի հետևել ինտուիցիային, սակայն չարժե հույսը դնել բացառապես հոտառության վրա: Ցանկալի է կապը չկորցնել հետաքրքրող մարդկանց, խմբերի, ատյանների, տարածքների հետ: Ոգևորիչ կամ ուսուցողական տեղեկատվությունը կարող է ստացվել վերջին պահին, հնարավոր է հրավերի, հաստատման, հավանության ստացում: Եթե ավարտին է մոտեցել ճանապարհորդությունը, չարժե կապը կորցնել նոր ծանոթների հետ:

    Աղեղնավոր․ Աղեղնավորներին չի խանգարի մեկուսացումը: Օրվա մթնոլորտը նպաստում է գիտական և այլ ուսումնասիրություններին, մեկուսի շփմանը, հեռավոր նամակագրությանը, գաղտնի գործողություններին, ուղևորություններին և գործարքներին: Հնարավոր է գաղտնի տեղեկատվության ստացում: Կարող են հետաքրքրությունը գրգռել կրոնը, երաժշտությունը, մոգությունը, միստիկան, սեքսը և էրոտիկան, ուրիշների գաղտնիքները:

    Այծեղջյուր. Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում չհետաձգել հանդիպումները, խորհրդատվությունները, համակրանքների և պայմանավորվածությունների հաստատումը: Եթե հետաքրքրված եք հարաբերությունների պահպանմամբ կամ երկխոսության հաջող ավարտով, չարժե հրաժարվել կոնֆլիկտի լուծման դիվանագիտական եղանակներից. բացառված չէ, որ երկրորդ կողմը վերջին պահին փոխի կարծիքը և ինչ-որ բանով ձեզ զարմացնի:

    Ջրհոս․ Ջրհոսներին խորհուրդ է տրվում զերծ մնալ նախաձեռնություններից, քանզի շուտով նրանց համար ավելի բարենպաստ և արդյունավետ շրջան կսկսվի: Այսօր ավելի լավ է վերահսկել ձեր զգացմունքային և զգայական ազդակները, մեծ ազատություն չտալ գրգռվածությանը: Արժե լսել գործընկերոջը, ղեկավարին կամ մտերիմ մարդուն, եթե նրանք ցանկանում են ձեզ իրենց համար ինչ-որ կարևոր բան հայտնել, նույնիսկ եթե դա ձեզ համար մեծ կարևորություն չի ներկայացնում:

    Ձկներ. Ձկներին օրը կօգնի տեսնել իրենց ջանքերի դրական պտուղները, ինչը կնպաստի հետագա աշխատանքին, կթուլացնի կամ կվերացնի վախերը: Ուսումնասիրելով այս կամ այն հարցը՝ արժե հավասար ուշադրություն հատկացնել տեղեկատվական կամ ինտուիտիվ բաղկացուցչին: Օրվա ընթացքում հոտառությունն անպայման կհուշի ճիշտ ենթադրություններ, իսկ ստացվող տվյալները համոզիչ կերպով կլրացնեն պատկերը և կհաստատեն ձեր ենթադրությունները:

  • Orer.am | Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին



    Տնտեսություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ։

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Oragir.live | Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին


    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ճապոնիան Ռուսաստանին «վճռական բողոք» է հայտնում նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան Իտուրուպ կղզի կատարած այցելության պատճառով։ Այս մասին ասված է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

    Նախարարությունում հանդես են եկել նաև պնդմամբ, որ բոլոր հյուսիսային տարածքները, ներառյալ Իտուրուպը, պատմական և իրավական տեսանկյունից հանդիսանում են բնիկ ճապոնական տարածք։

    Օգոստոսի 13-ին Պուտինն առաջին անգամ անձամբ է եղել Կուրիլյան կղզիներում։ Ավելի վաղ ռուսական պետության և կառավարության ղեկավարները Կուրիլներ են այցելել հինգ անգամ։ Չորս այցելություն է կատարել Դմիտրի Մեդվեդևը՝ 2010 թվականին՝ որպես նախագահ, 2012, 2015 և 2019 թվականներին՝ որպես կառավարության ղեկավար։ 2021 թվականին Իտուրուպ է այցելել վարչապետ Միխայիլ Միշուստինը։

    Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից բանակցություններ էին վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով խաղաղության համաձայնագիր մշակելու նպատակով։ Դրա ճանապարհին հիմնական խոչընդոտ են մնում Կուրիլների հարավային մասի նկատմամբ իրավունքների շուրջ տարաձայնությունները։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագն ընդգրկվել է Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և անբնակ փոքր կղզիների խմբի պատկանելությունը։

    ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ այդ տարածքների նկատմամբ ռուսական ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային-իրավական ձևակերպում, կասկածի ենթակա չէ։

    Հիշեցնենք, որ երեկ ելույթ ունենալով Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ժամանակ, Պուտինը նշել է, որ Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Մոսկվայի նկատմամբ Կուրիլյան կղզիների շուրջ, թեև դրանք ամրագրված են Ռուսաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • ԶԼՄ-ն հերթական հոդվածով փորձում է խեղաթյուրել իրականությունը․ ԱՍՀ խոսնակը թվեր է հրապարակել

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Hraparak.am-ի հրապարակմանը։ 

     

    Վերջինիս խոսքով՝ Hraparak.am-ը հերթական հոդվածով փորձում է խեղաթյուրել իրականությունը՝ պնդելով, թե Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրն իբր դարձել է անիրագործելի։ Մինչդեռ պաշտոնական տվյալները ներկայացնում են իրավիճակի էապես այլ պատկեր։

     

    Այսպես, օգոստոսի 13-ի դրությամբ ծրագրի շրջանակում արդեն իսկ հավաստագիր է ստացել 7743 ընտանիք (31,845 անձ), որից 7147 ընտանիք (29,921 անձ)՝ ձեռքբերման բաղադրիչով, 297 ընտանիք (1104 անձ)՝ կառուցապատման բաղադրիչով, 299 ընտանիք (820 անձ)՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։

     

    Հավաստագրերի իրացման գործընթացը ևս ակտիվ շարունակվում է․ հավաստագիրն իրացրել է 4146 ընտանիք (19,098 անձ), որից 3853-ը (18,134 անձ)` ձեռքբերման բաղադրիչով, 62-ը (304 անձ)` կառուցապատման բաղադրիչով, 231-ը (660 անձ)` գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։

     

    Ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչով իրացված հավաստագրերի մարզային բաշխվածությունը հետևյալն է՝ Վայոց Ձոր – 63, Տավուշ – 87, Արագածոտն – 135, Շիրակ – 147, Գեղարքունիք – 158, Սյունիք – 228, Լոռի – 368, Երևան – 450, Արարատ – 531, Արմավիր – 667, Կոտայք – 1081։

     

    ԶԼՄ-ին կոչ եմ անում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրին անդրադարձ կատարելիս հիմնվել բացառապես թվային տվյալների և փաստական հիմքերի վրա։

  • ՀՀ անկախության ու հայոց պետականության համար գոտեմարտը մտնում է որակապես նոր փուլ

    Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը գրել է.

    Կրեմլը Խոսեց Գալուզինի լեզվով և Հայաստանին ներկայացվեց վերջնագիր։

    ՀՀ անկախության ու հայոց պետականության համար գ ո տ ե մ ա ր տ ը մտնում է որակապես նոր փուլ։

    Համազգային ճիգով պիտի չեզոքացվի ՀՀ նենգ ու դավադիր դարավոր “ոխերիմ բարեկամի” ստորագույն նպատակը և վերականգնվի մեր երկրի լիարժեք ինքնիշխանությունը։

    Առասպելական Տորքը պիտի իր կրնկի տակ ճզմի Հայաստան գործուղված պուտինալեզ սատրապների ամեն շարժ, ինչպես նաև անխնա ջարդի գավառական ոջիլ_ստահակներին։
    Լ. Շ.

  • ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ

    ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ

  • Արսեն Բաբայանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալման մասին․ «Սպասվում է, որ միջնորդությունը կներկայացվի կալանքի նպատակով»

    Մինչ հակակոռուպցիոն կոմիտեում սպասում եմ Մարտուն Գրիգորյանի հետ հանդիպմանը, ներկայացնեմ նախատեսվող ընթացակարգը։

     

    Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալումը նշանակում է, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է հանրային քրեական հետապնդում, իսկ քննիչը հանգել է հետևության, որ անհրաժեշտ է կիրառել այնպիսի խափանման միջոց, որի կիրառումը վերապահված է դատարանին։

     

    Այսինքն՝ սպասվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 24 ժամվա ընթացքում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։

     

    Միաժամանակ, քննիչը լիազորված է նաև չհարուցելու նման միջնորդություն և մեղադրյալին ազատելու ձերբակալությունից։

     

    Հաշվի առնելով նախորդ փորձը, ինչպես նաև քննչական մարմինների մաքսիմալիստական մոտեցումները՝ կարելի է ենթադրել, որ միջնորդությունը ներկայացվելու է հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով։

  • Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին | Oratert.am



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ | Հասարակություն

    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Ժորա Գևորգյան Սամվելի» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Զ․ Քանաքեռցու փ․ 121) և «ԱՄՄ» ՍՊԸ-ին  (հասցե՝ ք․ Աբովյան, Պիոներական փ․ 1/30)  պատկանող տարածքներում։

    Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է , որ տնտեսավարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր։

    Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝

    • արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,
    • արտադրանքի հետկանչման,
    • և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։

    Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։