Blog

  • Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին

    Բուլղարացի գուշակ Վանգային վերագրվող կանխատեսումները 2026 թվականին կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում, գրել է Daily Mail-ը։

    Նրա հետևորդների խոսքով՝ այս տարվա հինգ կանխատեսումներից երկուսն արդեն, իբր թե, իրականացել են, սակայն ևս երեքը՝ առավել մտահոգիչները, պետք է իրականանան մինչև տարվա վերջ։

    Մասնավորապես, Վանգայի կողմնակիցները նրա կանխատեսումների հետ են կապում բնական աղետների մի շարք և արհեստական բանականության արագ տարածումը, որն աստիճանաբար մարդկանց փոխարինում է աշխատաշուկայում։

    Միևնույն ժամանակ, երեք ենթադրյալ իրադարձությունները, որոնք դեռ տեղի չեն ունեցել, զգալիորեն ավելի դրամատիկ տեսք ունեն։ Դրանց թվում են՝ հսկայական տիեզերանավի հայտնվելը և մարդկության առաջին շփումն արտաերկրային քաղաքակրթության հետ, երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և իշխանափոխությունը Ռուսաստանում։

    Վանգան, որը մահացել է 1996 թվականին, իբր թե կանխատեսել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները ԱՄՆ-ում, Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետը, արքայադուստր Դիանայի մահը, 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ցունամին և COVID-19 համավարակը։ Սակայն այս պնդումների հուսալի հաստատումներ չկան։

    Գուշակն իր կանխատեսումների մասին գրավոր գրառումներ չի թողել։ Նրան վերագրվող մարգարեությունների մեծ մասը գրի են առել հարազատներն ու հետևորդները միայն նրա մահից հետո և հետագայում դրանք մեկնաբանել են իրենք։ Այդ պատճառով անհնար է հավաստիորեն պարզել, թե կոնկրետ որ արտահայտություններն են իսկապես պատկանել Վանգային և արդյոք դրանք արվել են մինչև այն իրադարձությունները, որոնց այսօր դրանք վերագրում են։

    2026 թվականի ենթադրյալ կանխատեսումներից մեկը վերաբերում էր լայնածավալ բնական աղետներին։ Վանգայի հետևորդները դա կապում են մարտին Մյանմայում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում ուժեղ շոգի, անտառային հրդեհների, ջրհեղեղների և փոթորիկների հետ։ Ընդ որում, կանխատեսումը չէր պարունակում աղետների կոնկրետ ժամկետներ, վայրեր կամ բնույթ, իսկ նման երևույթներ տեղի են ունենում ամեն տարի։

    Երկրորդ կանխատեսումը կապում են աշխատաշուկայում մարդկանց մեքենաներով լայնածավալ փոխարինման հետ։ Սակայն արհեստական բանականության զարգացումը սկսվել է 2026 թվականից շատ առաջ, իսկ պարզել, թե կոնկրետ երբ է Վանգան, իբր թե, արել նման կանխատեսում և ինչ է նա իրականում ասել, անհնար է։

    Մնացած ամենաանսովոր կանխատեսումներից մեկը համարվում է արտաերկրային կյանքի հետ ենթադրյալ շփումը։ Տարածված մեկնաբանության համաձայն՝ 2026 թվականի նոյեմբերին հսկայական տիեզերանավը պետք է մտնի Երկրի մթնոլորտ։ Այս մարգարեության նկատմամբ հետաքրքրությունն ուժեղացել է ամերիկյան իշխանությունների կողմից չբացահայտված անոմալ երևույթների մասին գաղտնազերծված նյութերի հրապարակման ֆոնին։ Սակայն չբացահայտված օբյեկտների առկայությունն ինքնին արտաերկրային նավերի գոյության ապացույց չէ․ նման երևույթները կարող են բացատրվել անօդաչու սարքերով, օդապարիկներով, ինքնաթիռներով, արբանյակներով, մթնոլորտային երևույթներով կամ սենսորների սխալներով։

    Ավելի մտահոգիչ կանխատեսումը վերաբերում է երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր սկզբին։ Դրա մեկնաբանությունների համաձայն՝ Չինաստանը, իբր թե, կփորձի գրավել Թայվանը, որից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրումը կվերածվի ուղիղ ռազմական հակամարտության։ Օգոստոսի 7-ի դրությամբ այս իրադարձություններից ոչ մեկը տեղի չի ունեցել։

    Վերջապես, Վանգայի կողմնակիցները նրան վերագրում են մինչև 2026 թվականի վերջը Ռուսաստանի ղեկավարության փոփոխության մասին կանխատեսում։ Ըստ այս վարկածի՝ Վլադիմիր Պուտինը պետք է կորցնի իշխանությունը և իր տեղը զիջի նոր առաջնորդի։

    Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մոտալուտ հրաժարականի հրապարակային նշաններ չկան։ Նրա առողջության և քաղաքական ապագայի մասին բազմաթիվ լուրեր շրջանառվում են արդեն երկար տարիներ, սակայն մինչ այժմ չեն հանգեցրել իշխանափոխության։

    Փորձագետներն ու հետազոտողները զգուշացնում են, որ Վանգայի մարգարեությունները հուսալի ապացուցողական հիմք չունեն։ Այն պնդումները, թե նա, իբր թե, կանխատեսել է տեղի ունեցած իրադարձությունների մինչև 85 տոկոսը, նույնպես անկախ հաստատում չեն ստացել։

  • Երեկ Ալիևը «պայթեցրեց» իրավիճակը․․․ արագացրա՛ Նիկո՛լ, դե պատասխան տուր․ Էդիկ Անդրեասյան (video)


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը


    Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

  • Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել

    Օգոստոսի 12-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։
    Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին առնչվող անձանց ինքնությունը։
    Անչափահասը, նրա ծնողները և դեպքի մյուս մասնակիցները հրավիրվել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։

    Պարզվել է, որ անչափահասը սոցիալական հարթակներից մեկում խանութներից մեկի մասին վիրավորական գրառում է կատարել, ինչից հետո սեփականատերը, նրան պատժելու նպատակով, հոգեբանական ճնշում է գործադրել, ապա տեսաձայնագրել և տեղադրել համացանցում։

    Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
    Հանգամանքները պարզվում են։

  • Ռոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել Մեսսիին


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Քրիշտիանու Ռոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել Մեսսիին՝ նրա հոր՝ Խորխեի մահվանից հետո։

    «Ամուր գրկում եմ քեզ և քո մերձավորներին այս ծանր պահերին, Լեո»,- մեկնաբանել է Քրիշտիանուն Մեսսի վերջին հրապարակման տակ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներում



    Մշակույթ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում oգոստոսի 12-ին բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներում՝ մեկ գաղափարի շուրջ համախմբելով երիտասարդներին, երիտասարդական կազմակերպություններին և համայնքային կառույցներին։

    Տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, օրվա ընթացքում կազմակերպվել են սպորտային տարբեր արշավներ և նախաձեռնություններ, թեմատիկ քննարկումներ ու պանելային հանդիպումներ, երիտասարդ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների և ստեղծագործությունների ցուցադրություններ, ինտելեկտուալ խաղ-վիկտորինաներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, համերգային երեկոներ և այլ միջոցառումներ։

    «Նախաձեռնությունները հնարավորություն են տվել երիտասարդներին ոչ միայն հետաքրքիր և բովանդակալից օր անցկացնելու, այլև ներկայացնելու իրենց գաղափարներն ու ստեղծագործական ներուժը: Երիտասարդության միջազգային օրն այս տարի անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով, որն ընդգծում է տարբեր համայնքներում և միջավայրերում ապրող երիտասարդներին միավորող ընդհանուր արժեքները, նպատակներն ու ապագայի նկատմամբ ձգտումները»,-տեղեկացրին ԿԳՄՍ-ից։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Երկրորդ տարին անընդմեջ Տաշտունը տոնեց իր օրը՝ մեծ շուքով ու ոգևորությամբ

    Օգոստոսի 9-ին Մեղրի համայնքի գողտրիկ ու պատմական բնակավայրերից մեկը՝ Տաշտունը, տոնական շնչով էր լցվել։

    Բնակավայրի օրը համախմբել էր բազմաթիվ տաշտունեցիների, հյուրերի, համայնքի ներկայացուցիչների՝ միասին նշելու հարազատ բնակավայրի տոնը, արժևորելու նրա պատմությունն ու ավանդույթները և պարզապես մեկ օրով վերապրելու գյուղական ջերմ ու հարազատ մթնոլորտը։

    Տոնական օրվա մեկնարկը խորհրդանշական էր ու հուզիչ։ Համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակազմի, տարբեր կառույցների ներկայացուցիչների և բնակիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի պաշտպանության համար 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշաղբյուրին, ինչպես նաև արմատներով տաշտունեցի, քաջորդի՝ Անդրանիկ Համլետի Հարությունյանի շիրիմին։

    Տոնական օրը շարունակվեց ջերմ ու ավանդական ընդունելությամբ։ Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին տաշտունեցիները դիմավորեցին աղուհացով՝ պահպանելով հայոց հյուրընկալության դարավոր գեղեցիկ ավանդույթը։

    Շնորհավորական խոսքով հանդես եկան Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Տաշտուն բնակավայրի վարչական ղեկավար Անդրանիկ Կարապետյանը և բնակիչներ։

    Խաչատուր Անդրեասյանի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին վարչական ղեկավար Անդրանիկ Կարապետյանը և գյուղի զարգացման գործում ավանդ ունեցած հարգարժան տաշտունեցիները։

    Տոնական միջոցառումը գեղեցիկ կատարումներով զարդարեցին «Արևիք արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի «ԽաչՄան» պարային համույթի սաները, ինչպես նաև «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի երգի խմբակի սաները՝ ներկաներին պարգևելով բարձր տրամադրություն, երաժշտական ու պարային գեղեցիկ պահեր։

    Տոնական օրն ավարտվեց հյուրասիրությամբ։

    Շնորհավոր Տաշտունի օրը։ Թող բնակավայրը միշտ ապրի, շենանա ու իր շուրջը համախմբի տաշտունեցիներին, որտեղ էլ նրանք լինեն։

  • Հայկ Ֆարմանյանի կարծիքով՝ Քոչարյանից $200 մլն ի ապօրինի գույք չպետք է պահանջել թալա՞նն եք պաշտպանել

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանը, պատասխանելով ՔՊ պատգամավոր Նատալյա Սինորյանի հարցին, հայտարարել է, որ կողմ է խաղաղությանն ու փոխադարձության սկզբունքին։ TRIPP նախագծի մասով նա ընդգծել է, որ եթե այն լինի սովորական տարանցիկ ճանապարհ (իրական մաքսային հսկողությամբ), ապա խնդիր չկա։ Սակայն, ըստ նրա, կարմիր գիծ է փաստաթղթում առկա «անխոչընդոտ» բառը, որը հարցեր է առաջացնում անցման կարգի վերաբերյալ։

  • «ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է»․ Աննա Գրիգորյան

    «ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է։ ՀՀ տարածքով գնալիս կարող ես տեսնել՝ ինչպես են ադրբեջանցիները տարբեր գագաթներ գրավել ու չեն պատրաստվում այնտեղից դուրս գալ։ Սա ձեր օրոք է եղել ու այս քարտեզը, որ մեր հպարտությունն է, ձեր օրոք մկրատված է»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգ
  • 1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում  իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում բնակվող օտարազգի քաղաքացիները օժանդակել են մաքսանենգությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն ապօրինի ՀՀ տեղափոխելուն:

    Մասնավորապես՝ վերոհիշյալ թմրամիջոցները ձեռք բերելուց հետո օտարազգի քաղաքացիներից մեկը փորձել է մաքսանենգությամբ ՀՀ-ից դեպի Գերմանիա ուղղությամբ՝ 2, Մեծ Բրիտանիա ուղղությամբ՝ 1 փաթեթ, ընդհանուր՝ 13.8 կգ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ էլեկտրական ռելեներ ուղարկել, սակայն վերջինս ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից:

    Ձերբակալված Մ.Ք.-ն ՀՀ ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է իր բնակության վայր և ներկայացրել ընդհանուր 8677 գրամ քաշով «Ափիոն», 2680 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթներ, ենթադրյալ թմրամիջոցի պարունակությամբ չհրկիզվող 1 պահարան, որոնք վարույթի շրջանակում առգրավվել են: Նույն պահին ձերբակալվել են հանցավոր խմբի մյուս անդամներ, օտարազգի քաղաքացիներ՝ Ռ.Շ.-ն և Մ.Ա.-ն, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:

     

    Օտարազգի քաղաքացիների բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում, ինչպես նաև չհրկիզվող պահարանի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ:

    Այսպիսով, նախնական կշռմամբ առգրավվել է ընդհանուր՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հզր ՀՀ դրամ:

    Ձերբակալված անձանցից Ռ.Շ.-ի և Մ.Ք.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու) և 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգության փորձը), իսկ Մ.Ա.-ի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը) և 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգության փորձը):

    Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

    Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են մեծածավալ ապացուցողական և վարութային գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ՀՀ-ում ձեռք բերող այլ անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Քառասնօրյա Խորհուրդը. մանուկների ընծայումը Տիրոջը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ժամանակ առ ժամանակ մեր Սուրբ Եկեղեցում ականատես ենք լինում հոգեպարար մի արարողության, երբ մայրերը Սուրբ Եկեղեցի են բերում իրենց նորածին զավակներին կյանքի 40-րդ օրը Աստծուն ընծայելու և Տիրոջ օրհնությունը ստանալու համար: Այս արարողությունը, որով մայրերը ստանում են մաքրագործման աղոթքն ու կրկին Սուրբ Եկեղեցի մտնելու օրհնությունը, պարզապես գեղեցիկ ավանդույթ կամ զուտ արտաքին արարողակարգ չէ. այն խորհրդանշական, հոգևոր վերածննդի և ծնողների ուղեկցությամբ մանկան առաջին մուտքն է Սուրբ Եկեղեցի՝ դեպի հավերժական լույսը:

     

    ​Վերջերս Սուրբ Եկեղեցում մի փոքրիկի ներկայությունը յուրահատուկ խորհրդածության տեղիք տվեց: Նրա հայացքում չկար մանկական սովորական անհանգստություն կամ անտարբերություն. այնքան խորհրդավոր, կենտրոնացած ու գիտակից էր նայում շուրջը, ասես հոգով հասկանում էր կատարվող խորհրդի ամբողջ մեծությունն ու Սրբության ներկայությունը: Հենց այս բացառիկ ու տարբերվող հայացքն էլ ինձ ստիպեց կիսվել այս լուսանկարներով՝ ցույց տալու համար մանկան հոգու մաքրությունն ու խորհրդի իսկական խորությունը:

     

    ​Ցավոք, ժամանակակից կենցաղում քառասնօրյա այս կարևորագույն խորհուրդը հաճախ ստվերվում է աղմկոտ խնջույքներով և ժողովրդական սին սովորություններով, որոնք չիմացության հետևանքով ստվերում են երեխայի քառասնքի արարողության բուն նպատակը: Մոռանում ենք, որ գլխավորը Սուրբ Եկեղեցում ստացվող օրհնությունն է՝ թե՛ փոքրիկի և թե՛ մոր մաքրագործման համար, որով վերջինս իրավունք է ստանում կրկին Սուրբ Եկեղեցի մտնելու: Եվ ամենակարևորներից մեկը նաև ծնողների երախտագիտությունն է Տիրոջ պարգևած նոր կյանքի համար:

     

    ​Թող այս մանկան լուսավոր հայացքը հիշեցում լինի բոլորիս, որ մանուկների առաջին քայլը պետք է սկսվի ոչ թե արտաքին աշխարհի կողմից ներմուծված սովորություններով, այլ աղոթքով, Սուրբ Եկեղեցի այցելելով և Աստծուն ուղղված մեր շնորհակալությամբ: